Գլխավոր տեղեկություն
Номер
N 804-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.14/32(766) Հոդ.803
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2010
Дата вступления в силу
15.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2010 թվականի N 804-Ն

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված գույքի հետագա տիրապետման նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու համար նրանց կողմից զբաղեցված շենքերը, շինությունները՝ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, այնտեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքը (այսուհետ` գույք)` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, օտարման նպատակով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ավարտել գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

(3-րդ կետը խմբ. 09.12.10 N 1644-Ն)

3.1. Առաջարկել Երևանի, Դիլիջանի, Ալավերդու քաղաքապետներին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների ղեկավարներին գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչությանը:

(3.1-ին կետը լրաց. 09.12.10 N 1644-Ն)

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3.1-ին կետում նշված փաստաթղթերի տրամադրումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը:

(3.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1644-Ն)

4. Երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն 2008 թվականի հունիսի 20-ին գրանցված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 2578488 վկայականում ներառված՝

1) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենք-շինությունները, բացառությամբ շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակների, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1638.3 քառ. մետր մակերեսով հողամասերի հետ միասին հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակները և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղակայված՝ 624375,0 դրամ սկզբնական արժեքով, առանց մնացորդային արժեքի, 250,0 քառ. մետր մակերեսով լոկոմոտիվային բրիգադի հանգստի տունը՝ դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1561 քառ. մետր մակերեսով (ներառյալ շենքի զբաղեցրած տարածքը) հողամասի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը:

(4-րդ կետը փոփ. 01.12.11 N 1699-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ միասին ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին համաձայնություն տալ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին` Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:

8. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 4,517.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով:

(8-րդ կետը փոփ. 23.12.10 N 1777-Ն)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 2
Երևան

 
 
 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 10-ի N 804-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը(շենք, շինություն)

Հասցեն
(գտնվելու վայրը)

Որպես ՀՀ սեփականություն`
իրավունքի պետական գրանցման վկայականը տալու ամսաթիվը և համարը

Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափումներով, քառ. մ)

Զբաղեցված հողամասի մակերեսը
(քառ. մ)

Հաշվեկշռային տվյալները (դրամ)

Համայնքի անվանումը, որին նվիրաբերվում է անշարժ գույք

սկզբնական
արժեքը

մնացոր-դային
արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Քանաքեռ կայարանի փակ պատգաուզ

քաղ. Երևան,
Սարկավագի 106/5

չունի

32.5

56

142000

-

քաղ. Երևան

2.

Ուղևորական
սպասասրահի շենքի
2-րդ հարկը

ՀՀ Լոռու մարզ,
գյուղ Շահալի

19.06.2008 թ.
N 1913606

251.52

-

2053832

673764.94

ՀՀ Լոռու մարզ,
գյուղ Շահալի

3.

Զուգարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ

25.06.2008 թ.
N 2523442

49.41

80

419050

197203.34

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
գյուղ Ծովագյուղ

4.

Զուգարան

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ

25.06.2008 թ.
N 2523442

49.41

80

171375

35858.01

5.

Լիցքավորման կայան

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ

25.06.2008 թ.
N 2523442

49.41

80

129550

37923.59

6.

Կայարանային շենք Մասիս կայարանում

ՀՀ Արարատի մարզ,
քաղ. Մասիս

20.06.2008 թ.
N 2524943

226.1

380

626250

-

ՀՀ Արարատի մարզ,
քաղ. Մասիս

7.

Շենք-կառույց
Մասիս

ՀՀ Արարատի մարզ,
քաղ. Մասիս

20.06.2008 թ.
N 2524947

225.3

410

261450

-

8.

Երկհարկանի պահեստային շինություն (անգար)

քաղ. Երևան,
Արցախի 32/1

չունի

481.3

1400

4996045

2161063.32

քաղ. Երևան

9.

Վարչական շենք
(2-րդ հարկ)

քաղ. Երևան,
Արցախի 42

չունի

355.7

-

972700

428485.35

քաղ. Երևան

10.

Գծային տեղամաս N 4,
Էրեբունի

քաղ. Երևան,
Սարմի 103

չունի

245

380

հաշվե-կշռում չկա

-

քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 10-ի N 804-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը (շենք, շինություն)

Հասցեն(գտնվելու վայրը)

Որպես ՀՀ սեփականություն` իրավունքի պետական գրանցման վկայականը տալու ամսաթիվը և համարը

Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափումներով, քառ. մ)

Հաշվեկշռային տվյալները(դրամ)

Ծանոթա-գրություն

սկզբնական արժեքը

մնացորդային արժեքը

1

2

3

4

5

6

7

8

1.

Քանաքեռ կայարանի կաթսայատուն

քաղ. Երևան Սարկավագի 106/5

չունի

52.8

20250

-

 

2.

(կետն ուժը կորցրել է 06.06.13 N 576-Ն)

3.

Վարչական շենք

ՀՀ Տավուշի մարզ,
քաղ. Դիլիջան, Սայաթ-Նովայի փող.

19.06.2008 թ.
N 2052147

916.4

4542750

780720

 

Պահակատուն

12.2

Արհեստանոց

701.2

Պահեստ

266.8

Պահակատուն

4.2

Էլեկտրաենթակայան

18.7

Պահակատուն

7.6

Պարիսպ

25.4

4.

Բենզինի պահեստ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին կայարան

10.06.2008 թ.
N 2283410

45.2

111950

52036

 

5.

Լիմոնադի արտադրամաս

ՀՀ Արմավիրի մարզ,
գյուղ Ջրառատ, Էջմիածին կայարան

չունի

270.2

318870

97154,21

 

6.

Այգավան կայարանի նախկին վարչական շենք

ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ոսկետափ

չունի

130.5

-

-

 

(հավելվածը փոփ. 04.08.11 N 1076-Ն, 06.06.13 N 576-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 10-ի N 804-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Կոնցեսիոն ակտիվի համարը

Առանձին օբյեկտների անվանումը (շենքեր, շինություններ, ինժեներային կառույցներ)

Հասցեն (գտնվելու վայրը)

Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի

Անշարժ գույքի կադաս-տրային համարը

Նշանա-կությունը

Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափում-ներով, քառ. մ)

Հարկայնությունը

Երկա-թուղագծերի, ինժեներական կառույցների ձգվածու-թյունը (մ)

Գույքա-յին համարը

Հաշվապահական տվյալները 01.06.2008 թ. դրությամբ

տրման ամսաթիվը

համարը

վեր-գետնյա

ստոր-գետնյա

սկզբնական արժեքը(դրամ)

մնացոր-դային արժեքը(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1.

866

Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/6

21.03.2008 թ.

2292994

01-005-530-057

արտա-դրական

73.8

1

-

-

10010074

135,375.00

-

2.

869

Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան-դեպո

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/16

21.03.2008 թ.

2293001

01-005-530-060

արտա-դրական

156.8

1

-

-

10010078

2,223,245.00

604,795.33

3.

870

Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան-վագոն. դեպո

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/14

21.03.2008 թ.

2293002

01-005-530-062

արտա-դրական

120.1

1

-

-

10010079

675,000.00

134,796.56

4.

1086

Փայտամշակման շենք

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30

05.05.2008 թ.

2259604

01-005

արտա-դրական

191.9

1

-

-

10020193

96,488.00

-

5.

1087

Նյութերի պահեստ

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30

05.05.2008 թ.

2259604

01-005

արտա-դրական

93.1

1

-

-

10020194

225,937.00

-

6.

1094

Արհեստանոց

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30

05.05.2008 թ.

2259604

01-005

արտա-դրական

2903.6

2

-

-

10020205

9,342,500.00

3,062,809.77

7.

1095

Պահակային կետ

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30

05.05.2008 թ.

2259604

01-005

արտա-դրական

27

1

-

-

10020211

21,712.00

-

8.

1171

 Ուղևորատար վագոնների ՏԶԿ-ի շենք

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32

02.09.1999 թ.

0114171

01-005

արտա-դրական

701

1

0

-

10020245

1,484,000.00

539,683.44

9.

1175

 Յուղի տնտեսության շենք

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32

02.09.1999 թ.

0114171

01-005

արտա-դրական

35.4

1

0

-

10020249

132,000.00

11,050.00

10.

1176

 Արհեստանոց ուղևորատար պարկում

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32

02.09.1999 թ.

0114171

01-005

արտա-դրական

170

1

0

-

10020250

207,000.00

23,137.50

11.

1180

 Պահակակետ
N 1

քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32

02.09.1999 թ.

0114171

01-005

արտա-դրական

9.7

0

0

-

20022834

67,000.00

10,754.06

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 10-ի N 804-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Գնման ձևը

Պայմանագրերի

քանակը

գումարը (հազ. դրամ)

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

25000.0

x

x

x

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

25000.0

x

x

x

Անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված մասնագիտական ծառայություններ

դրամ

1.0

25000.0

ՄԱ

հուլիս

սեպտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան