Գլխավոր տեղեկություն
Համար
N 1529-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1529-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 76-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի «Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 589-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման 2-րդ կետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1529-Ա որոշման

 

 

 «Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 20-ի N 589-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գալստյան

 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
   տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Լ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի զարգացման վարչության պետ
  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Գ. Մկրտչյան

 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի զարգացման վարչության քիմիայի բաժնի պետ

   

Գ. Հարությունյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
   բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության
   պետի ժամանակավոր պաշտոնակատար

   

Ս. Հովհաննիսյան

 - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ
   և  համաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի և
   ճառագայթային անվտանգության բաժնի պետ

   

Ի. Հակոբյան

 - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
   վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի
   գլխավոր մասնագետ

   

Հ. Ջանլաթյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
  վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության
  բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ա. Անանյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
  արդյունաբերության վիճակագրության բաժնի պետ
  (համաձայնությամբ)

   

Ս. Ստեփանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
  կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության
  մաքսային գործի կազմակերպման և ընթացակարգերի
  հսկողության բաժնի պետ

   

Գ. Մաթոսյան

- «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր
   փորձագետների գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

   

Ս. Պարանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  արդյունաբերության քաղաքականության վարչության
  գլխավոր մասնագետ

   

Պ. Ոսկանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Երևանի «Պլաստ- պոլիմեր»
  ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Մինասյան

- «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի որակի կառավարման ծառայության
   պետ (համաձայնությամբ)

   

Ա. Ստեփանյան

- «Վանաձոր քիմ. Պրոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի
  խորհրդական (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան