ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2007 թվականի թիվ 223-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.07.07 Թ. ԹԻՎ 179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով.
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 24.07.07 թ. թիվ 179-Ն որոշման 1.2.11. կետը լրացնել գ/ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«գ) համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար - 50000 դրամ յուրաքանչյուր տարվա համար»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|