ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2011 թվականի N 313-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» և «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված տարածքների հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու և մասնագիտական լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թվականի ապրիլի 11-ի N 313-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Ավետիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի | |
|
||
Զ. Հակոբյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի | |
Հ. Մարտիրոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի | |
Կ. Հովհաննիսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի | |
Ծ. Մկրտչյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի | |
Մ. Ադամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի | |
Մ. Կարախանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |