Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.12.2009-25.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1050
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1282-Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 02.07.09 N 795-Ն)

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 02.07.09 N 795-Ն)

1. Ստեղծել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ և Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

բ) Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։

3. Սահմանել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընտրման չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտերի հիման վրա հաստատել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անհատական կազմը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

(4-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 16
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով:

(1-ին կետը խմբ. 02.07.09 N 795-Ն)

2. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Խորհրդի նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման ընթացքի քննարկումը և գնահատումը.

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների դիրքորոշումների քննարկման, ինչպես նաև պետական մարմինների հետ վերջիններիս երկխոսության ապահովումը։

(4-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

5. Խորհրդի խնդիրներն են`

ա) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների միջև փոխհարաբերությունների համակարգմանը և դիրքորոշումների քննարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծմանն աջակցելը.

բ) ինտեգրման գործընթացի և Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրման ապահովումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցության ապահովումը:

(5-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով։ Հերթական նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ:

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե խորհրդի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող խորհրդի անդամների քվեարկության արդյունքները:

10. Խորհրդի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում խորհրդի նիստը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Խորհրդի նիստի օրակարգն առաքվում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող խորհրդի նիստից առնվազն 10 աշխատանքային օր (արտահերթ նիստի դեպքում` 3 աշխատանքային օր) առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 20 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

12. Խորհրդի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

16. Խորհրդի նախագահը Հայաuտանի Հանրապետության վարչապետն է:

17. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիuտերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ

 

18. Խորհրդի անդամներն ընդգրկվում են խորհրդի կազմում` մշտական և ռոտացիոն կարգով:

19. Խորհրդի մշտական անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը, և նրա փոխարեն խորհրդի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Խորհրդի մշտական անդամները պարտավոր են անմիջականորեն կամ հեռակա կարգով մասնակցել խորհրդի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` դրա մասին գրավոր տեղյակ պահել քարտուղարությանը:

21. Խորհրդի ռոտացիոն անդամների անհատական կազմը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը:

(21-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

22. Ռոտացիոն անդամները գործում են նվազագույնը մեկ տարի ժամկետով:

23. Ռոտացիան կատարվում է նվազագույնը տարեկան մեկ անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի (ներկայացուցիչների) կողմից ներկայացված առաջարկության (առաջարկությունների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

(23-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

24. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրման չափորոշիչներն են` կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները:

25. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիuտի արձանագրության մեջ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Խորհրդի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

(26-րդ կետը խմբ. 02.07.09 N 795-Ն)

27. Խորհրդի քարտուղարությունը`

ա) նախապատրաuտում է խորհրդի նիuտերն ու oրակարգին վերաբերող համապատաuխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

բ) արձանագրում է խորհրդի նիuտերը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի Հանրապետության վարչապետ

-

 խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

-

անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

-

 անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ - անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

 

անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

-

անդամ

Քաղաքացիական հասարակության (հասարակական կազմակերպությունների) ինը ներկայացուցիչ

-

 անդամ (համաձայնությամբ)

(Հավելվածը խմբ. 02.07.09 N 795-Ն, լրաց. 03.12.09 N 1391-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով:

(1-ին կետը խմբ. 02.07.09 N 795-Ն)

2. Հանձնաժողովի գործունեությունը դադարում Է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակն է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի իրականացման քաղաքականության և ռազմավարության ուղղությունների մշակումը:

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) աջակցելը`

ա) Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրով նախատեսված` 2009-2011 թվականներին իրականացվելիք գերակա խնդիրների և առաջնահերթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը,

բ) Եվրոպական միության ինտեգրմանն առնչվող որոշումների ընդունմանը,

գ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացում ներգրավված պետական մարմինների միջև համագործակցության խթանմանը,

դ) Եվրոպական միության ինտեգրման գործընթացի շրջանակներում պետական մարմինների աշխատանքների համակարգմանը.

2) ապահովելը`

ա) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման հետ կապված ռազմավարական որոշումների քննարկումը և առաջարկություններ ներկայացնելը,

բ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի մասին տեղեկատվության` հասարակությանը տրամադրումը.

գ) Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման ազգային խորհրդին համապատասխան տեղեկատվության տրամադրումը:

(5-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով։ Հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

7. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անմիջականորեն:

Եթե հանձնաժողովի անդամը չի կարող տվյալ նիստին մասնակցել անմիջականորեն, ապա դա կարող է անել հեռակա կարգով:

9. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով նիստին ներկա չգտնվող հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա հանձնարարության դեպքում հանձնաժողովի նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(10-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

11. Հանձնաժողովի նիստի օրակարգն առաքվում է հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց` գումարվող նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար:

(11-րդ կետը փոփ. 02.07.09 N 795-Ն)

12. Հանձնաժողովի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

13. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները:

14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից:

15. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

16. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքային կանոնակարգը սահմանելու է հանձնաժողովը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Հանձնաժողովի նախագահը Հայաuտանի Հանրապետության վարչապետն է:

18. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիuտերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

19. Հանձնաժողովի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամակցությունը, և նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

20. Հանձնաժողովի այն անդամը, որը համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիuտի արձանագրության մեջ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարությունը համատեղ իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

(21-րդ կետը խմբ. 02.07.09 N 795-Ն)

22. Հանձնաժողովի քարտուղարությունը`

ա) նախապատրաuտում է հանձնաժողովի նիuտերն ու oրակարգին վերաբերող համապատաuխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

բ) արձանագրում է հանձնաժողովի նիuտերը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1282-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

-

հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ

-

անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

-

անդամ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

-

 անդամ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

-

 անդամ (համաձայնությամբ)

(Հավելվածը խմբ. 02.07.09 N 795-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2022, N 357-Ն 25.03.2022, N 1282-Ն
03.12.2009, N 1391-Ն 26.12.2009, N 1282-Ն
02.07.2009, N 795-Ն 30.07.2009, N 1282-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան