ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1016-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործական որակել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Մարդասիրական ականազերծման ծրագրի (00033308) շրջանակներում 2005 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված «Ֆոլկսվագեն Տուարեգ» («Volksvagen Touareg») մակնիշի 4 ավտոմեքենայի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ներմուծման, մաքսային ձևակերպման, պահպանության և հետագա տնօրինման գործարքները որակել որպես սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Մ. Հարությունյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|