ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2000 թվականի N 5
քաղ. Երևան
«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-ԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի բ) կետը, 15-րդ, 41-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. սեպտեմբերի 10-ի N 24 որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ու վրացական «AES Թելասի» ընկերության միջև կնքված և հանձնաժողովով ներկայացված առքուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև վրացական էներգահամակարգի յուրահատկությունները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ներկայացրած հայտը և տրամադրել Վրաստանի Հանրապետություն 100(±20) ՄՎՏ էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա` մինչև 2000 թ. հուլիսի 1-ը գործողության ժամկետով:
2. Սահմանել, որ գործունեության լիցենզիան ուժի մեջ է համարվում հաղորդման և արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագրերի, ինչպես նաև արտահանման պայմանագրերի առկայության դեպքում: Արտահանման պայմանագրերը համարվում են գործունեության լիցենզիայի անբաժանելի մասը, և դրանցում կատարվող փոփոխությունները ենթակա են համաձայնեցման հանձնաժողովի հետ:
3. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում «Հայէներգո» ՊՓԲԸ-ի հատուկ կարգավիճակը, արտահանման գործունեության լիցենզիա տրամադրելու համար սահմանված ֆինանսական երաշխիք չպահանջել:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|