Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.02.29/2(44)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.02.2000
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2000 թվականի N 4

քաղ. Երևան

 

«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ), 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը և տրամադրել Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում` Եղեգիս գետի վրա, «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա` մեկ տարի գործողության ժամկետով:

2. Հաշվի առնելով, որ ՀԷԿ-ի կառուցման ծախսերը իրականացվելու են բարեգործական գումարների հաշվին, և կառուցումից հետո էլեկտրական էներգիայի առք ու վաճառք չի կազմակերպվելու, արտադրվող էլեկտրաէներգիան օգտագործվելու է միայն բարեգործական նպատակով և սեփական կարիքների համար, «Սյունիք» ԲՀԿ-ից ֆինանսական երաշխիք չպահանջել:

3. Ընդունել ի գիտություն, որ «Սյունիք» ԲՀԿ-ի լիցենզիան սահմանված կարգով կգրանցվի և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնելուց հետո:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան