ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
31 հոկտեմբերի 2012 թ. |
N 521-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքային համայնքի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար գանձվող վճարը սահմանել 50000 ՀՀ դրամ:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |