ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2015 թվականի N 377-Ա
ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասանուհի Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հուղարկավորման ծախսերի մասին հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. մայիսի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մայիսի 12-ի N 377-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
|
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
|
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
|
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
|
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հ. Ղազանչյան |
- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Ա. Գրիգորյան |
- «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ֆ. Դավթյան |
- «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Վ. Բաբայան |
- Լ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |