«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1835-Ն
«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ II ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I և II աստիճանների մեդալների նկարագրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
| |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի 2 աստիճան` I և II` համաձայն ձևի։ Մեդալը բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: I աստիճանի մեդալի ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի` 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի ժապավենի վրայով` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավարությամբ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ, իսկ հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսին ամրացված է գնդասեղ: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալի սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից։ Սկավառակի տրամագիծը 28 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Սկավառակի կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով և 1,5 մմ հաստությամբ` արիության խորհրդանիշ հանդիսացող խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 միլիմետրով հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճան թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիր գույնով և ունեն 1,5 մմ լայնությամբ արծաթափայլ եզրաշերտ: Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը: Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյունի, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան միջնամասերում տեղադրված են մեկական` 0,3 կարատ չափի ադամանդե քարեր: Եռանկյան դրսի կողմը 2 միլիմետրով դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք: Սկավառակի հակառակ երեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Տողերից ներքև` սկավառակի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալի նկարագիրը նույնն է, միայն խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կապույտ գույնով և սկավառակի հակառակ երեսին «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերի փոխարեն գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ II ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալի շերտաձողի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: I աստիճանի մեդալի դեպքում ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի դեպքում` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|