«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2004 թ. |
N 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 791 -րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին`
ա/ վաճառվող խմելու ջրի սակագինը` 75.30 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 90.36 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ/ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 8.37 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.05 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, մինչև սույն թվականի հունիսի 1-ը կմշակի և սահմանված կարգով կհաստատի կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարներին ներկայացվող սպասարկման որակի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.03.2005, N 27-Ն | 01.05.2005, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|