«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60604117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 ապրիլի 2004 թ. |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 161-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`
ա) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:»,
գ) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ»,
դ) 12-րդ կետի «ժդ» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,
ե) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«ժը1) Խորհրդի սահմանված կարգով Խորհուրդ է ներկայացնում մրցույթի արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները.»,
զ) 12-րդ կետում «ժթ» ենթակետում «անձին» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, եզրակացության հետ միաժամանակ ուղարկում է նաև բողոքի վերաբերյալ Խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո:»,
է) 20-րդ կետում «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ Խորհրդի որոշումը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 161-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի`
ա) 3-րդ կետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:»,
գ) 6-րդ կետի «գ» ենթակետում «տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ»,
դ) 12-րդ կետի «ժզ» և 19-րդ կետի «ե» ենթակետերում «փակ գաղտնի» բառերը հանել,
ե) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«ժթ1) Խորհրդի սահմանված կարգով Խորհուրդ է ներկայացնում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ստացված գրավոր բողոքները.»,
զ) 12-րդ կետում «ի» ենթակետում «անձին» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, ուղարկում է նաև բողոքի վերաբերյալ Խորհրդի որոշումը` այն ստանալուց անմիջապես հետո:»,
է) 20-րդ կետում «արդյունքները» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում` նաև բողոքի վերաբերյալ Խորհրդի որոշումը» բառերով:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|