ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2006 թվականի N 526-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Համլետ Խաչատրյանի բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 22.02.06թ. հանձնարարականը, լիցենզավորման հանձնաժողովի 12.05.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Համլետ Խաչատրյանի կողմից ներկայացված պարտավորագրի կատարողականի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պահանջների և պայմանների խախտումներ, այն է՝
ա) հայտատուն ներկայացրել է պարտավորագիր, համաձայն որի նա պետք է ռենտգեն-լաբորանտին ուղարկեր վերապատրաստման և վկայականների պատճենը ներկայացներ ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժին, սակայն սահմանված կարգով չի ներկայացրել.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Ա/Ձ Համլետ Խաչատրյանի (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու 31) 2004 թվականի ապրիլի 28-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեություն թիվ Ա-XX-000071 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |