«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 12407258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
24 մայիսի 2007 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2007 թ. հունիսի 18-ի |
|
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում՝
ա) «ա» ենթակետից հանել «(այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը գերազանցելու դեպքում)» բառերը.
բ) «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա» և «ժբ» ենթակետերը`
«ժա) գովազդակիրները՝ արտաքին գովազդի ծառայությունների մասով.
ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունեցողները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:».
գ) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն կետի «ժա» ենթակետի դրույթները տարածվում են գովազդակիրների (հարկ վճարողներ, որոնք, տրամադրելով համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում են այլ անձանց գովազդը) վրա, եթե նրանք հայտարարագրի ներկայացման տարում այլ անձանց մատուցում են արտաքին գովազդի ծառայությունները և (կամ) այդ ծառայությունները մատուցելու համար ունեն (կամ օրենքով նախատեսված է ունենալ) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը: Սույն կետի «ա» ենթակետում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են պարզեցված հարկ վճարող դառնալ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնշված գործունեության տեսակների մասով, իսկ սույն կետի «բ»-ից «ժբ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարող համարվելու իրավունքի բացառումը վերաբերում է ամբողջ գործունեությանը:»:
2. Հրահանգի 1.7 կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» և «թ» ենթակետերով`
«ը) իրականացնում է գովազդակիրների գործունեություն՝ արտաքին գովազդի ծառայությունների մասով: Սույն ենթակետի կիրառման առումով հիմք են ընդունվում սույն հրահանգի 1.5 կետում արտաքին գովազդին վերաբերող դրույթները.
թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:»:
3. Հրահանգի 2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի պետական գրանցման օրը: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:
4. Հրահանգի 1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հավելված 1 |
Հայտարարագիր |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի անունը, ազգանունը |
3. Առևտրային կազմակերպության անվանումը | |||||||
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը) | 5.Հեռախոսի համարը |
Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող |
Սույնով հայտարարում եմ, որ. |
Հարկ վճարողի (պատասխանատու անձի) ստորագրությունը |
Հարկ վճարողի |
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Հայտարարագրի ներկայացման ժամկետը |
___ _____________ 200__թ. |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո, մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը»: