Գլխավոր տեղեկություն
Համար
N 1686-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.27/71(370) Հոդ.1420
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1686-Ն

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 11
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշման

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

I. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հոգեբուժական

2. Հոգեթերապևտիկ

3. Դատահոգեբուժական փորձաքննություն

 

II. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

1. Հոգեկան հիվանդների ամբուլատոր հետազոտություն և բուժում

2. Հոգեկան հիվանդների դիսպանսերային շարունակական հսկողություն

3. Սահմանային վիճակներում գտնվող անձանց խորհրդատվական հսկողություն

4. Հոգեբույժի մոտ հոգեկան հիվանդների արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում

5. Հոգեկան առողջության վերականգնում

 

III. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

1. Հոգեկան հիվանդների հիվանդանոցային հետազոտություն և բուժում

2. Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք

3. Սահմանային վիճակներում գտնվող հիվանդների հիվանդանոցային հետազոտություն և բուժում

4. Հոգեկան հիվանդների բժշկական բնույթի հարկադիր բուժում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում

5. Հոգեկան հիվանդների բժշկական բնույթի հարկադիր բուժում` հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում

6. Հոգեկան հիվանդների վերականգնողական բուժում

7. Հոգեկան առողջության վերականգնում

 

IV. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն

2. Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն

3. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն

4. Բժշկասոցիալական փորձաքննություն

5. Ռազմաբժշկական փորձաքննություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան