«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2013 թ. ք. Երևան |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 65-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշման 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համար ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմն ու յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 32-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի հավելված N 1-ի 26-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով:
2) Հրամանի հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-րդ, 30.2-րդ, 30.3-րդ կետերով.
«30.1 Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
30.2 Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
30.3 Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|