ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2008 թվականի N 910-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ելնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի տարածքում սահմանապահ ուղեկալ կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված` Ջիլիզայի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 1.905 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 0.095 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրա ռազմաստրատեգիական դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը սահմանագծից, վերահսկողական և ինժեներաշինարարական, այդ թվում` նաև հաղորդակցուղիների և հողի գրունտի համապատասխանությունը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն է:
3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 2.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 4-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասի` անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը.
3) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
6. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
7. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի N 685-կգ որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN ը/կ |
Սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը |
Հողամասի ծածկագիրը | Հողատեսքը | Հողամասի մակերեսը (հա) |
1. | Ղազարյան Արուսյակ Եգորի | 251-001 249-002 |
խոտհարք | 0.005 0.08 |
2. | Գալստյան Կոնստանտին Սարգսի | 251-002 249-003 |
խոտհարք | 0.01 0.06 |
3. | Կոնինյան Հայկանուշ Անուշավանի | 251-003 249-004 |
խոտհարք | 0.03 0.13 |
4. | Վարդանյան Սերյոժա Ավետիսի | 251-004 249-005 |
խոտհարք | 0.05 0.19 |
5. | Վարդանյան Գառնիկ Արմենակի | 251-005 249-006 |
խոտհարք | 0.04 0.14 |
6. | Վարդանյան Գյուլնարա Գևորգի | 251-006 249-008 |
խոտհարք | 0.04 0.04 |
7. | Մուրադյան Վլադիմիր Մաթևոսի | 251-007 249-009 |
խոտհարք | 0.04 0.04 |
8. | Ծատինյան Աշխարհբեկ Պողոսի | 251-008 249-010 |
խոտհարք | 0.04 0.04 |
9. | Կոնինյան Գոհար Սարգսի | 251-009 249-011 |
խոտհարք | 0.04 0.04 |
10. | Սարգսյան Հայաստան Ապավենի | 251-010 249-012 |
խոտհարք | 0.09 0.07 |
11. | Բազազյան Վասիլի Արտուշի | 251-011 249-013 |
խոտհարք | 0.05 0.04 |
12. | Հալիվորյան Սաթենիկ Ասատուրի | 251-012 249-014 |
խոտհարք | 0.05 0.04 |
13. | Կոնինյան Սաղաթելա Խաչատուրի | 251-013 249-015 |
խոտհարք | 0.03 0.05 |
14. | Մարիկյան Արուսյակ Աբելի | 251-014 249-016 |
խոտհարք | 0.03 0.05 |
15. | Դոլինյան Աշխեն Ոսկանի | 251-015 249-017 |
խոտհարք | 0.04 0.06 |
16. | Ծատինյան Շավարշ Սահակի | 251-016 249-018 |
խոտհարք | 0.03 0.05 |
17. | Ծատինյան Սպանդար Շավարշի | 251-017 249-019 |
խոտհարք | 0.01 0.16 |
1.905 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
NN ը/կ |
Հողամասի ծածկագիրը | Հողատեսքը | Հողամասի մակերեսը (հա) |
1. | 249-001 | գյուղատնտեսական այլ հող | 0.01 |
2. | 756-001 | գյուղատնտեսական այլ հող | 0.085 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |