«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2006 թ. |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա) համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով համապատասխան համայնքների ղեկավարներին ներկայացնել մարզպետարանի 3 ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը:
(2-րդ կետը փոփ. 12.12.08 N 06-Ն, փոփ. 21.07.09 N 08-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 1-ին տեղակալին` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով Երևանի քաղաքապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների անունը, ազգանունը, պաշտոնը, դասային աստիճանը, մասնագիտությունը:
(3-րդ կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
Հ. Աբրահամյան |
Հավելված N 1 |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:
(3-րդ կետը խմբ. 12.12.08 N 06-Ն)
4. Մարզպետարանի ներկայացուցիչների մասին տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարն իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը:
Հանձնաժողովի անհատական կազմում համայնքի ղեկավարը փոփոխություններ է կատարում, եթե՝
ա) փոխվել է համայնքի ղեկավարը,
բ) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,
գ) ներկայացվել է մարզպետարանի այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):
(4-րդ կետը փոփ., խմբ. 12.12.08 N 06-Ն, փոփ. 21.07.09 N 08-Ն)
5. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է բացառությամբ Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովների:
Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմի հաստատումից հետո 20-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:
(5-րդ կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
6. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի։ Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացման օրվան նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ մրցույթի (մրցույթների) անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:
7. Հանձնաժողովի նախագահը մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցում է մրցույթի անցկացման մասին:
Ծանուցման մեջ պետք է նշվեն՝
ա) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը,
բ) այն պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) զբաղեցման համար անցկացվում է մրցույթը,
գ) մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը:
Սույն աշխատակարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և քննարկվող հարցի (հարցերի) մասին։
(7-րդ կետը լրաց. 12.12.08 N 06-Ն)
8. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը, որը մրցույթի մասնակիցներին (այսուհետ՝ մասնակիցներ) բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները:
(8-րդ կետը փոփ. 20.06.12 N 06-Ն)
I.I ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
8.1. Երևանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
1) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.
2) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.
3) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
(8.1 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
(8.2 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:
(8.3 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ:
(8.4 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.5. Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշվում է նաև տեղեկություններ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձի (այսուհետ` լիազորված անձ) մասին (անուն, ազգանուն, պաշտոն), որն իրականացնում է հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը` մասնակիցներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:
(8.5 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.6. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:
(8.6 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.7. Մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:
(8.7 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին առաջադրվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:
(8.8 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
(8.9 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
(8.10 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
(8.11 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.12. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 8.8 կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
(8.12 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
(Բաժինը լրաց. 21.07.09 N 08-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) համար համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիության ապահովումը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը:
10. Հանձնաժողովը`
ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
բ) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և ընդունում որոշում դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվության մասին.
գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով կազմում է թեստեր՝ թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է մասնակիցների թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է մասնակիցների բողոքները՝ կապված թեստավորման արդյունքների հետ.
թ) հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժա) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժբ) կազմում է մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթեր.
ժգ) հարցազրույցից ամիջապես հետո գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները և հաշվարկում յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի հանրագումարը.
ժդ) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժե) քննարկում է առաջացած հարցերը.
ժզ) հրապարակում է մրցույթի արդյունքները.
ժէ) մրցույթի արդյունքների հրապարակումից հետո նույն օրը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմին է ներկայացնում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն.
ժը) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը.
ի) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված իր աշխատակարգով և թեստավորման արդյունքների հետ կապված իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(10-րդ կետը փոփ. 12.12.08 N 06-Ն, 20.06.12 N 06-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
13. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.
դ) մինչև թեստավորումն սկսելը` հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
15. Հանձնաժողովի անդամը`
ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.
բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ մասնակիցներին` բարձրաձայն հայտարարելով պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ տալով ճիշտ պատասխանը.
դ) հարցազրույցի արդյունքում գնահատում է յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները` մասնակիցների գործնական կարողությունների գնահատման թերթերում.
ե) մասնակցում է յուրաքանչյուր մասնակցի ստացած դրական բալերի հանրագումարի հաշվարկմանը.
զ) ստորագրում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ստորագրության կողքին գրառում է՝ «հատուկ կարծիքը կցվում է», և հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.
ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(15-րդ կետը փոփ. 12.12.08 N 06-Ն)
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
16. Մրցույթը համարվում է ավարտված՝ հանձնաժողովի կողմից աշխատակազմին մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին եզրակացություն տալու պահից:
17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
(17-րդ կետը խմբ. 12.12.08 N 06-Ն)
(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.08 N 06-Ն, փոփ., լրաց. 21.07.09 N 08-Ն, փոփ. 20.06.12 N 06-Ն)
Հավելված N 2 |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրինակելի աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց (այսուհետ` համայնքային ծառայողներ) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովը ղեկավարվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն օրինակելի աշխատակարգով և դրա հիման վրա` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հանձնաժողովի աշխատակարգով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչև հինգ անդամներ և մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովում մարզպետարանի (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության) ներկայացուցիչ չի կարող լինել տվյալ համայնքի ավագանու անդամը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշվում են համայնքի ավագանու կողմից:
(3-րդ կետը խմբ. 12.12.08 N 06-Ն)
4. Համայնքի ղեկավարը մարզպետարանի ներկայացուցիչների մասին տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում իր որոշմամբ ստեղծում է հանձնաժողով և հաստատում դրա անհատական կազմը:
Համայնքի ղեկավարը հանձնաժողովի անհատական կազմում կատարում է փոփոխություններ, եթե՝
ա) փոխվել է համայնքի ղեկավարը,
բ) ավագանին փոփոխել է հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և (կամ) անհատական կազմը,
գ) ներկայացվել է մարզպետարանի այլ ներկայացուցիչ (ներկայացուցիչներ):
(4-րդ կետը փոփ., խմբ. 12.12.08 N 06-Ն, փոփ. 21.07.09 N 08-Ն)
5. Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարն է բացառությամբ Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովների:
Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անհատական կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ընտրվում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է նրա լիազորությունները:
(5-րդ կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
6. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի: Հանձնաժողովի կազմում մասնագետի ընդգրկման հարցը բարձրացվում է հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Այդպիսի նախաձեռնության դեպքում հանձնաժողովի նախագահը` ատեստավորման անցկացման օրվան նախորդող 7-10 օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի աշխատակարգային նիստ, որում քննարկվում և սույն օրինակելի աշխատակարգի 13-րդ կետին համապատասխան ընդունվում է որոշում` տվյալ ատեստավորման անցկացման ժամանակ հանձնաժողովի կազմում համապատասխան մասնագետի ընդգրկման մասին: Նշված որոշումն ընդունվելու դեպքում հանձնաժողովը հաստատում է նաև մասնագետի թեկնածությունը:
(6-րդ կետը փոփ. 20.06.12 N 06-Ն)
7. Հանձնաժողովի նախագահն ատեստավորման անցկացումից ոչ ուշ, քան 7 օր առաջ հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցում է ատեստավորման անցկացման մասին:
Ծանուցման մեջ պետք է նշվեն՝
ա) ատեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը,
բ) այն պաշտոնները (պաշտոնը), որոնք զբաղեցնող համայնքային ծառայողներն ատեստավորվում են,
գ) ատեստավորվող համայնքային ծառայողների թիվը:
Սույն օրինակելի աշխատակարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի անդամներին պատշաճ ծանուցվում է աշխատակարգային նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
(7-րդ կետը լրաց. 12.12.08 N 06-Ն)
8. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձը, որը ատեստավորվող համայնքային ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում է և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում նիստերի արձանագրությունները:
(8-րդ կետը փոփ. 20.06.12 N 06-Ն)
I.I ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
8.1. Երևանի քաղաքապետարանի ատեստավորման հանձնաժողովի կազմը ընտրվում է այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված 6 թեկնածուներից` յուրաքանչյուր ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
1) մեկ երրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ.
2) մեկ երրորդը` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ.
3) մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
(8.1 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, ատեստավորում սկսելուց առնվազն 6 ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
(8.2 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.3. Համակարգչի միջոցով ընտրված թեկնածուին (թեկնածուներին) հանձնաժողովի կազմում ընդգրկելու անհնարինության դեպքում (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով 8.1 կետում նշված հարաբերակցությունը:
(8.3 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.4. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ: Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ:
(8.4 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.5. Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նշվում է նաև տեղեկություններ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձի (այսուհետ` լիազորված անձ) մասին (անուն, ազգանուն, պաշտոն), որն իրականացնում է հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումը` ատեստավորվող համայնքային ծառայողներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը, արձանագրում և հանձնաժողովի անդամների հետ միասին ստորագրում է նիստերի արձանագրությունները: Լիազորված անձը հանձնաժողովի անդամ չի համարվում:
(8.5 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն, փոփ. 20.06.12 N 06-Ն)
8.6. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի կազմը չի համալրվում:
(8.6 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.7. Ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնարին դառնալու դեպքում, հանձնաժողովի մյուս անդամների քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը ընտրվում է հանձնաժողովի նախագահ:
(8.7 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.8. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին առաջադրվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից, Երևանի քաղաքապետարանից, գիտական և ուսումնական հաստատություններից:
(8.8 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.9. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, դասային աստիճանը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
2) համայնքային ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող համայնքային ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:
(8.9 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.10. Մինչև հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, գիտական և ուսումնական հաստատությունների միջոցով գրավոր տեղեկացվում են հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
(8.10 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.11. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակները Երևանի քաղաքապետին ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների ու զետեղում համակարգչում:
(8.11 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
8.12. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա կարող է սույն աշխատակարգի 8.8 կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
(8.12 կետը լրաց. 21.07.09 N 08-Ն)
(Բաժինը լրաց. 21.07.09 N 08-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հանձնաժողովի խնդիրը ատեստավորման միջոցով՝ որոշումն է իր զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի համապատասխանության, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարության:
10. Հանձնաժողովը`
ա) աշխատակազմից ստանում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը, ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցանկը և այդ համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և դրանց վերաբերյալ առկա առարկությունները.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորումն սկսելն ստուգում է ամփոփաթերթերը.
դ) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 20.06.12 N 06-Ն)
զ) սահմանված կարգով կազմում է թեստերը` թեստավորման փուլն անցկացնելու համար.
է) անցկացնում է համայնքային ծառայողների թեստավորում.
ը) ստուգում և գնահատում է համայնքային ծառայողների թեստավորման առաջադրանքները.
թ) հաստատում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժ) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված համայնքային ծառայողների բողոքները.
ժա) հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած հանայնքային ծառայողների ցուցակը.
ժբ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժգ) համայնքային ծառայողի հետ անցկացնում է հարցազրույց.
ժդ) կազմում է ատեստավորվողների գործնական կարողությունների գնահատման թերթեր.
ժե) կազմում է քվեաթերթեր.
ժզ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
ժէ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ ընդունում է որոշում.
ժը) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժթ) յուրաքանչյուր համայնքային ծառայողի վերաբերյալ կազմում է ատեստավորման թերթ.
ի) (ենթակետն ուժը կորցրել է 20.06.12 N 06-Ն)
իա) աշխատակազմին է հանձնում թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաստաթղթերի փաթեթը.
իբ) իրականացնում է օրենքով, սույն օրինակելի աշխատակարգի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից հաստատված` իր աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(10-րդ կետը փոփ. 12.12.08 N 06-Ն, 20.06.12 N 06-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
12. Նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` սահմանված կարգի համաձայն.
դ) մինչև թեստավորումն սկսելը հանձնաժողովի անդամների ներկայությամբ ստուգում և ստորագրում է ամփոփաթերթերը, ինչպես նաև ստուգում և իր ստորագրությամբ վավերացրած թերթը փակցնում է քվեարկության համար նախատեսված արկղի վրա.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
է) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
15. Հանձնաժողովի անդամը`
ա) ստորագրում է հանձնաժողովի անդամների ներկայության թերթը.
բ) թեստավորման աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և կարող է հարցեր տալ ատեստավորվող համայնքային ծառայողներին.
դ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
ե) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր համայնքային ծառայողի համար անցկացվող քվեարկությանը.
զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է՝ «հատուկ կարծիքը կցվում է», հանձնաժողովի նախագահին է հանձնում իր կողմից ստորագրված հատուկ կարծիքը.
է) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.
ը) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով և մյուս իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
(15-րդ կետը փոփ. 12.12.08 N 06-Ն, 20.06.12 N 06-Ն)
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
16. Ատեստավորումը համարվում է ավարտված՝ հանձնաժողովի կողմից ատեստավորման արդյունքները հրապարակվելու պահից:
(16-րդ կետը փոփ. 20.06.12 N 06-Ն)
17. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
(17-րդ կետը խմբ. 12.12.08 N 06-Ն)
(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.08 N 06-Ն, փոփ., լրաց. 21.07.09 N 08-Ն, փոփ. 20.06.12 N 06-Ն)