ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2008 թվականի N 1102-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հասցված վնասը մասնակիորեն հատուցելու և Հայաստանի Հանրապետությունում փորձագիտության զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 30,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա, որպես պետական աջակցություն, տրամադրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փորձագիտական աշխատանքը բարելավելու նպատակով «ԻԿ-Ֆուրյե» սպեկտրաչափ վերլուծական սարք և «Լեյկա ՄԶ-12.5» տարածադիտական մանրադիտակ ձեռք բերելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|