ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1
Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը (կցվում է):
Հոդված 2
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 7 հունվարի 1997 թ. ՀՕ-98 |
|
|
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ
Սույն Կանոնագիրքը սահմանում է կայազորային և պահակային ծառայություններ կազմակերպելու և անցկացնելու կարգը, նշանակությունը, այդ ծառայությունները կատարող պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կանոնակարգում է զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելը:
Կանոնագրքի դրույթները տարածվում են ՀՀ զինված ուժերի, այդ թվում նաև` ներքին զորքերի, սահմանապահ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և պետական մարմինների այլ զինծառայողների վրա:
Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության` զինված ուժերի բոլոր զորամասերի շտաբների, վարչությունների ու ռազմաուսումնական հաստատությունների* զինվորական ծառայողներն ու պաշտոնատար անձինք:
___________
* Հետագայում համառոտության համար կոչվում են զորամասեր:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Բնակավայրերում կամ դրանցից դուրս մշտապես կամ ժամանակավորապես տեղավորված զորամասերը կազմում են կայազոր:
Որպես կանոն, խոշոր կայազորի կազմի մեջ են մտնում նաև մոտակա բնակավայրերում տեղավորված բոլոր զորամասերը:
Հոդված 2
Յուրաքանչյուր կայազորում կազմակերպվում են կայազորային ու պահակային ծառայություններ:
Կայազորային ծառայության նպատակը կայազորում զինվորական կարգապահություն ապահովելը, զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, տագնապի ազդանշանով վերկացը կազմակերպելը և զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելն է:
Պահակային ծառայությունը նախատեսված է մարտական դրոշների, զինապահեստների, ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահեստարանների և այլ ռազմական ու պետական օբյեկտների, ինչպես նաև կալանատանը և կարգապահական գումարտակում գտնվող անձանց հուսալի հսկողության ու պաշտպանության համար:
Հոդված 3
Կայազորային ծառայության սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Այդ սահմանների մեջ, բացի զորքերի տեղադրման կետերից, կարող են մտնել նաև կայազորի զորամասերի վրա դրված խնդիրների կատարումն ապահովելու համար կարևոր նշանակություն ունեցող մերձակա բնակավայրերը և շրջանները: Կայազորի սահմանները պետք է քաջ հայտնի լինեն կայազորի ողջ անձնակազմին:
Հոդված 4
Կայազորային և պահակային ծառայությունների ղեկավարությունն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության սահմաններում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, կայազորի սահմաններում` կայազորի պետը:
Ենթակա զորքերում կայազորային և պահակային ծառայությունների վիճակի պատասխանատվությունը դրվում է նաև ուղղակի պետերի վրա:
Հոդված 5
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և բոլոր ուղղակի պետերը պարտավոր են հետևողականորեն ստուգել ենթակա զորքերում կայազորային և պահակային ծառայությունների վիճակը, ինչպես նաև կայազորների պետերի հետ միջոցառումներ անցկացնել կայազորներում զինվորական կարգապահությունն ու կարգուկանոնն ըստ ամենայնի ամրապնդելու նպատակով:
Կայազորային և պահակային ծառայությունների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի հրամանները պետք է կատարեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերը, զորախմբերը և առանձին զինծառայողները:
Հոդված 6
Զորքերը հրաձգարաններում և ճամբարներում գտնվելու ժամանակ զինվորական կարգապահության, հրաձգարանների և ընդհանուր ճամբարային օբյեկտների պահպանման միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության և սույն կանոնադրության դրույթների համաձայն:
Հոդված 7
Կայազորային և պահակային ծառայությունների անցկացման գործում ընդգրկվում են կայազորի կազմում ընդգրկված զորամասերը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հաստատում է այն զորամասերի ցուցակը, որոնք ենթակա չեն կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվելու:
Զորամասերի կողմից կայազորային և պահակային ծառայությունների անցկացման հերթականությունը որոշում է կայազորի պետը` ելնելով նրանց կազմից ու նշանակությունից:
Ռազմական ուսումնական հաստատությունները կայազորային և պահակային ծառայություններում ընդգրկվում են այդ նպատակի համար ուսումնական պլանով նախատեսված ժամանակի սահմաններում:
Հոդված 8
Կին զինծառայողները կայազորային և պահակային ծառայություններում չեն ընդգրկվում, բացի զինծառայողների թաղման ժամանակ հարգանք մատուցելու և հուշարձանների ու հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհված զինվորների գերեզմաններին պսակ դնելու, ինչպես նաև կայազորային միջոցառումների ապահովմանը մասնակցելու դեպքերից:
Հոդված 9
Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է աջակցել կայազորային և պահակային ծառայություն կատարող անձանց:
Պարեկների, զինվորական ավտոտեսչության կամ պահակների կողմից ծառայության որևէ խախտում նկատող զինծառայողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել զինվորական պարետին կամ պահակախմբերի հերթապահին (զորամասի հերթապահին, պահակապետին) և զեկուցել իր անմիջական պետին:
Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10
Յուրաքանչյուր կայազորում նշանակվում են կայազորի պետ և պետի տեղակալ` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով, որը հայտարարվում է կայազորի պետի հրամանով:
Հոդված 11
Կայազորի պետը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հրամանով: Մինչև նշանակման հրամանը ստանալը նրա պարտականությունները կատարում է պաշտոնով ամենաբարձր հրամանատարը (պետը), իսկ հավասար պաշտոնների դեպքում` ավելի բարձր զինվորական կոչում ունեցողը:
Հոդված 12
Երևան քաղաքում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հրամանով կայազորի պետ է նշանակվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) առաջին տեղակալներից որևէ մեկը:
Կայազորի պետն իր պարտականությունների կատարմանն անցնելը հայտարարում է հրամանով, զեկուցում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին) և իր անմիջական պետին, ինչպես նաև այդ մասին հայտնում է պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հոդված 13
Կայազորի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պարտականությունները կատարում է կայազորի պետի պարտականությունները ստանձնած հրամանատարի (պետի)` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետը:
Հոդված 14
Եթե կայազորի կազմում կա մի քանի զորամիավորում (զորամաս), պաշտոնով ավելի բարձր համապատասխան պաշտոնատար անձանցից կայազորի պետի հրամանով, բացի 10 հոդվածում նշված անձանցից, նշանակվում են`
- կայազորի պետի տեղակալ` թիկունքի հարցով.
- կայազորի պետի օգնական` իրավական աշխատանքի գծով.
- կայազորի կապի պետ.
- կայազորի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետ.
- կայազորի բժշկական ծառայության պետ.
- կայազորի անասնաբուժական ծառայության պետ.
- կայազորի ֆինանսական ծառայության ավագ պետ.
- կայազորի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ.
- կայազորի զինվորական երաժշտապետ.
Եթե զինվորական ավանում տեղավորված է տարբեր զորամիավորումների մեջ մտնող մի քանի զորամաս, ապա կայազորի պետի հրամանով այդ զինվորական ավանի ավագ է նշանակվում զորամասերից մեկի հրամանատարը:
Հոդված 15
Կայազորի բոլոր պաշտոնատար անձինք, որոնք նշված են 14 հոդվածում, անմիջականորեն ենթարկվում են կայազորի պետին և իրենց պարտականությունները կատարում են համատեղությամբ:
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ
Հոդված 16
Կայազորի պետը պատասխանատու է կայազորում զինվորական կարգապահության ապահովման, կայազորային ու պահակային ծառայությունների կազմակերպման և կատարման, տեղական պաշտպանության միջոցառումների կազմակերպման, անցկացման ու քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համագործակցության համար, կայազորի զորահավաքային միջոցառումների կատարման, զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստման նպատակով անհրաժեշտ պայմաններ ապահովելու, հակահրդեհային պաշտպանության վիճակի, զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելու համար: Նա իրավունք ունի իր վրա դրված պարտականությունները կատարելիս անհրաժեշտության դեպքում ներգրավել կայազորի զորամասերի անձնակազմն ու տրանսպորտային միջոցները:
Կայազորի պետը կայազորային և պահակային ծառայությունների հարցերում ենթարկվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին) և այդ հարցերով համարվում է կայազորի բոլոր զինծառայողների ուղղակի պետը` ներառյալ կայազորի կազմի մեջ մտնող զորամիավորումների ու զորամասերի հրամանատարները:
Հոդված 17
Կայազորի պետը պարտավոր է`
- ղեկավարել կայազորի պաշտոնատար անձանց ամենօրյա գործունեությունը.
- եռամսյակը մեկ վերլուծել զինվորական կարգապահության, կայազորային և պահակային ծառայությունների վիճակը և արդյունքներն ամփոփել զորամասերի հրամանատարների և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նրանց տեղակալների հետ, միջոցներ ձեռնարկել հանցագործություններն ու պատահարները կանխելու, զգոնությունը բարձրացնելու և ռազմական ու պետական գաղտնիքը պահելու համար.
- սերտ կապ պահպանել տարածքային կառավարման մարմինների հետ, համատեղ լուծել կայազորի ծառայության, քաղաքացիական ու տեղական պաշտպանության, միացյալ միջոցառումների անցկացման, ինչպես նաև զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման մյուս կարիքների և պահանջների բավարարման հետ կապված բոլոր անհրաժեշտ հարցերը.
- կազմակերպել կայազորի օբյեկտների պահպանությունը և պաշտպանությունը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հաստատմանը ներկայացնել կայազորի պահակախմբերի կարգացուցակը և զեկուցել կայազորի սահմանների վերաբերյալ առաջարկությունների մասին.
- սահմանել կայազորային պահակախմբերի հսկողության տակ գտնվող օբյեկտները մուտք գործելու կարգ.
- ոչ պակաս, քան ամիսը մեկ ստուգել կայազորային ու ներքին պահակախմբերի, կայազորային և զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի ծառայությունն անցկացնելը, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում մեկուսացվածներին պահելու ծառայությունը ճիշտ կատարելը.
- զորահավաք հայտարարելու և զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար գլխավոր շտաբի պետի ցուցումով մշակել կայազորային միջոցառումների ծրագիր և ապահովել այդ ծրագրի կատարումը.
- կազմակերպել հակաօդային պաշտպանությունը և զորքերի, տեղական օբյեկտների, զինվորական ավանների պաշտպանությունը մասսայական բնաջնջման զենքից, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը և վերահսկել պաշտպանական օբյեկտների վիճակը.
- մշակել և գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացնել տեղական պաշտպանության և կայազորի հակահրդեհային պաշտպանության ծրագիրը, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու դեպքի համար քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցելու միջոցառումների ծրագիրը.
- պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ցուցումով տեղավորել կայազոր ժամանած զորամասերը (ստորաբաժանումները, անձնախմբերը).
- կայազորի զորամասերի համար սահմանել ուսումնանյութական բազայի օբյեկտներ, զորքերի ջրամատակարարման նպատակով բաց ջրամբարներից օգտվելու կարգը, մարդկանց լողանալու տեղերը, ժամանակը և կարգը, ինչպես նաև վերահսկել այդ վայրերում անվտանգության պահանջների կատարումը.
- քննարկել և հաստատել համակայազորային մշակութային և մարզական միջոցառումների, ինչպես նաև մշակութային հիմնարկների կողմից կայազորի զորամասերի սպասարկման ծրագիրը.
- որոշել արտահաստիքային իրավաբանական կոնսուլտացիայի կազմը, աշխատանքի տեղը, ժամանակն ու կարգը և այդ մասին տեղյակ պահել կայազորի անձնակազմին.
- ղեկավարել կայազորի բնակարանային շահագործման մասի աշխատանքը, ինչպես նաև կայազորի բնակարանային հանձնաժողովի գործունեությունը, առաջնորդվելով օրենսդրությամբ և սոցիալական արդարության սկզբունքներով, քննարկել և հաստատել կայազորի բնակարանային ֆոնդի բաշխումը, ընդ որում հաշվի առնելով հասարակայնության կարծիքը և ապահովելով հրապարակայնությունը.
- հսկողություն սահմանել շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նպատակահարմար օգտագործման միջոցառումների կատարման նկատմամբ, ստուգել շենքերի, զինվորական ավանների տարածքի և համակայազորային օգտագործման շինությունների պահպանությունը, իսկ դրանք ազատվելու դեպքում ապահովել պահպանությունը.
- վթարների և բնական աղետների հետևանքների վերացման և տուժած բնակչությանն օգնելու նպատակով (հոդվ. 357) առանձնացնել ստորաբաժանումներ (զորամասեր).
- սահմանել կայազորում զինծառայողների ձմեռային կամ ամառային համազգեստի անցնելու ժամանակը.
- հայտարարել կայազորում ջեռուցումը սկսելու և ավարտելու ժամանակը.
- կայազորում անցկացնել զորահանդեսներ և զորքերի մասնակցությամբ այլ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում նշանակել պատվո պահակներ, հոգատար վերաբերմունք ցուցաբերել զինվորական գերեզմանոցները, եղբայրական գերեզմաններն ու զինվորական հուշարձանները ինչպես հարկն է պահպանելու նկատմամբ.
- հետաքննել տվյալ կայազորի զորամասերում չծառայող զինծառայողների զանցանքները, կարգապահական պատասխանատվության ենթարկել նրանց, իսկ հանցանք կատարելու դեպքում քրեական գործ հարուցել և անհապաղ տեղյակ պահել զինվորական դատախազին:
Կայազորի պետն իր հրամանատարության տակ գտնվող զորամիավորման (զորամասի) շտաբի ուժերով մշակում է իր պարտականությունների մեջ մտնող ծրագրերը և հրահանգները` այդ գործում ներգրավելով նաև կայազորի մյուս զորամասերի հրամանատարներին ու դրանց շտաբների պետերին:
Հոդված 18
Կայազորի պետը դիմավորում, զեկուցում և ուղեկցում է կայազոր ժամանած`
Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին) և նրա տեղակալներին.
Կայազորային և պահակային ծառայությունների հարցերով ուղղակի պետերի ծառայողական առաջադրանքները կատարելու համար կայազոր սպաներ ժամանելու դեպքում կայազորի պետը ներկայանում է միայն զինվորական կոչումով ավագ սպային:
Հոդված 19
Ժամանակավոր բացակայության դեպքում (արձակուրդ, երկարատև գործուղում) կայազորի պետը իր պարտականությունների կատարումը հրամանով հանձնում է ժամանակավոր պաշտոնատար անձին և զեկուցում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին):
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏԻ` ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ
Հոդված 20
Կայազորի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պատասխանատու է զինվորական կարգապահությունն ամրապնդելու, զինծառայողների սոցիալական, իրավական, լրատվական, սոցիալ-հոգեբանական հարցերով համակայազորային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև կայազորի պետի ցուցումներին համապատասխան հանգիստը և ժամանցը կազմակերպելու համար:
Նա պարտավոր է`
- տեղյակ լինել զինվորական կարգապահության և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, զինվորական արդարադատության մարմինների հետ համատեղ մշակել զինվորական կարգապահությունն ամրապնդելու, կազմակերպվածությունն ու կարգուկանոնը, իրավախախտումները կանխարգելող միջոցառումներ և այդ մասին զեկուցել կայազորի պետին.
- կազմակերպել զինծառայողների հասարակական-պետական պատրաստության գործը.
- մշտապես ուսումնասիրել անձնակազմի պահանջները և տրամադրությունները, ապահովել կայազորի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը.
- սերտ կապ պահպանել տարածքային կառավարման մարմինների, հիմնարկների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ և նրանց միջոցով նպաստել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական կարիքների բավարարմանը.
- հաստատված ծրագրի համաձայն կազմակերպել և անցկացնել համակայազորային մշակութային միջոցառումներ.
- ղեկավարել կայազորի մշակույթի ու ժամանցի հիմնարկների աշխատանքը, մշակել կայազորի մշակույթի ու ժամանցի հիմնարկների կողմից զորամասերը սպասարկելու ծրագիր ու ներկայացնել կայազորի պետի հաստատմանը.
- իշխանության տեղական մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ միասին մասնակցել բնակչության, հատկապես երիտասարդության, հերոսական-հայրենասիրական դաստիարակության գծով անցկացվող միջոցառումներին, մասնակցել քաղաքացիական և տեղական պաշտպանության խնդիրները լուծելուն.
- աշխատանք տանել շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների նպատակային օգտագործման մասին օրենսդրությունը պահպանելու ուղղությամբ.
- մշտական աշխատանք տանել կայազորում, հատկապես մարտական հերթապահություն կատարող զորամասերում ու ստորաբաժանումներում, զինվորական ու պետական գաղտնիքը պահելու, զգոնությունը բարձրացնելու համար.
- մշտական հոգատարություն ցուցաբերել զինծառայողների առողջությունը պահպանելու, զորքերը տեղավորելու, կենցաղի զորանոցային ֆոնդով, իսկ սպաներին, ենթասպաներին, կին ծառայողներին և նրանց ընտանիքներին` հասանելիք բնակտարածությամբ ապահովելու նկատմամբ.
- ոչ պակաս, քան ամիսը մեկ ստուգել կայազորային ու ներքին պահակախմբերի ծառայությունը, կարգապահական մեկուսարանում մեկուսացվածների հսկումը, ինչպես նաև պահակախմբերի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքի կազմակերպումը և անցկացումը.
- կայազորի պետին ժամանակին զեկուցել կայազորի զորքերի բարոյահոգեբանական վիճակի, զինվորական կարգապահության, ինչպես նաև համակայազորային միջոցառումների անցկացման մասին:
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` ԹԻԿՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ
Հոդված 21
Կայազորի պետի` թիկունքի հարցերով տեղակալը պատասխանատու է կայազորի զորամասերի թիկունքային ապահովվածության միջոցառումները ժամանակին անցկացնելու, ինչպես նաև շրջակա միջավայրը պահպանելու և բնական պաշարները նպատակային օգտագործելու միջոցառումները կատարելու համար:
Նա պարտավոր է`
- կայազորի պետի հաստատմանը ներկայացնել հացի գործարաններից, սառնարաններից, սպանդանոցներից, կենցաղսպասարկման և զինվորական առևտրի ձեռնարկություններից զորամասերի օգտվելու ծրագիր, շրջակա միջավայրը պահպանելու և բնական պաշարները նպատակային օգտագործելու միջոցառումների պլան և վերահսկել դրանց կատարումը, ինչպես նաև զորամասերի միջև սահմանված հողատարածությունները որպես օժանդակ տնտեսություն բաշխելու ծրագիր.
- կազմակերպել զորամասերի համար նյութական միջոցները կենտրոնացված մատակարարելու և նրանց կողմից վառելիքը և նյութական այլ միջոցները խնայելու աշխատանքները.
- հետևել կայազորի զորամասերի հասցեով ստացված երկաթուղային վագոնները ժամանակին բեռնաթափելուն և սահմանված ժամկետներում երկաթուղային կայարանի տարածքից այդ բեռները դուրս բերելուն, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել աշխատանքներն արագացնելու համար.
- մասնակցել զորահավաք հայտարարելուն և զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար կայազորային միջոցառումներ և հակահրդեհային պաշտպանության ծրագիր մշակելուն, նախապատրաստել տնտեսական միջոցառումների համապատասխան ծրագիր և ապահովել դրա կատարումը.
- մասնակցել կայազորի բնակարանային հանձնաժողովի աշխատանքներին, հսկել զորամասերում բնակտարածության հաշվառումն ու բաշխումը, ժամանակին առաջարկություններ ներկայացնել կայազորի պետին` բնակարանային ֆոնդն օգտագործելու վերաբերյալ և կազմակերպել այցելուների` բնակարանային հարցերով ընդունելությունը.
- կայազորի կենցաղային սպասարկման և զինվորական առևտրի ձեռնարկություններն ապահովել շենքերով, ճաշարանները` կահույքով և ոչ արտադրական մեքենայական սարքավորումներով, ինչպես նաև ջեռուցմամբ, լուսավորությամբ և ջրամատակարարմամբ. ապրանք ու մթերք բերելու համար առանձնացնել անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ.
- հսկողություն սահմանել կայազորի կենցաղսպասարկման և զինվորական առևտրի ձեռնարկությունների աշխատանքի, դրանցում ապրանքների անհրաժեշտ տեսականու առկայության նկատմամբ` զինծառայողների ու նրանց ընտանիքների լիակատար ու բարձրորակ սպասարկման նպատակով.
- հսկողության տակ պահել հացաթխման որակը կայազորի և քաղաքացիական հացաթխման ձեռնարկություններում, զորամասն ապահովել հացով.
- կայազորի զորամասերի թիկունքային ծառայությունների սպաների հետ անցկացնել կայազորի լավագույն զորամասերի` թիկունքի աշխատանքներն և զորամասային տնտեսությունը վարելու փորձի փոխանակման միջոցառումներ.
- ուսումնասիրել կայազորի զորամասերի տեղաբաշխման շրջանի տնտեսական վիճակը` տեղական պաշարները լավագույն ձևով օգտագործելու նպատակով:
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻՐԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ
Հոդված 22
Կայազորի պետի` իրավական աշխատանքի գծով օգնականը պատասխանատու է կայազորի պետի և պաշտոնատար անձանց գործունեության` վերադաս պետերի հրամաններին ու դիրեկտիվներին, գործող օրենսդրությանը համապատասխանության համար:
Նա պարտավոր է`
- իրականացնել իրավաբանական հսկողություն` զորամասերի հրամանատարների կողմից ստորագրված հրամանների նախագծերի, հրահանգների և նորմատիվ բնույթի այլ փաստաթղթերի և գործող օրենսդրությանը դրանց համապատասխանության նկատմամբ` համաձայնեցնելով դրանք զորամասերի հրամանատարների իրավական գծով օգնականների հետ.
- այլ ծառայությունների հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել` գործող հրամաններում և նորմատիվ այլ ակտերում փոփոխություններ մտցնելու կամ դրանց ուժը կորցրած ու չեղյալ հայտարարելու վերաբերյալ.
- իրավական հարցերով կոնսուլտացիաներ անցկացնել, եզրակացություններ և տեղեկություններ տալ կայազորի զորամասերի գործունեության մասին.
- Հայաստանի Հանրապետության օրենքների, զինվորական երդման, կանոնադրությունների և նորմատիվ այլ ակտերի պահանջները կատարելու նպատակով, կայազորի անձնակազմի հետ անցկացնել իրավական կուլտուրայի ձևավորմանը նպաստող միջոցառումներ, որոնք կանոնակարգում են նրանց ծառայողական գործունեությունը զորամասերի հրամանատարների իրավական հարցերով օգնականների օժանդակությամբ` ամփոփելով նրանց աշխատանքային փորձը.
- իրականացնել փոխադարձ համագործակցություն զինվորական արդարադատության մարմինների և տարածքային կառավարման մարմինների հետ.
- կայազորի պետի հետ համաձայնեցնելով` զորամասերի ընդհանուր ժողովներում ընտրել հասարակական մեղադրողներ ու հասարակական պաշտպաններ, որոնք ապագայում հանդես կգան զինծառայողներին մեղադրելիս կամ պաշտպանելիս.
- կազմակերպել իրավական օգնություն զորամասերի սպաների և ենթասպաների պատվի դատարաններին.
- ներկայացնել եզրակացություններ ու տեղեկություններ կայազորի պետին. պաշտոնատար անձանց բացատրել նրանց կողմից ընդունված կամ նախապատրաստվող որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, վերադաս պետերի հրամաններին ու դիրեկտիվներին, պարզաբանել կայազորի մեջ մտնող զորամասերի, զինծառայողների, բանվոր-ծառայողների և նրանց ընտանիքների անդամների` օրենքով սահմանված իրավունքների պաշտպանության հարցերը.
- մասնակցել կայազորի զինվորական կարգապահությունն ամրապնդելու, կայազորային և պահակային ծառայություններ, ինչպես նաև կարգուկանոն հաստատելու վերաբերյալ կայազորային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու իրավական ապահովմանը:
ԿԱՅԱԶՈՐԻ ԿԱՊԻ ՊԵՏ
Հոդված 23
Կայազորի կապի պետը պատասխանատու է կայազորում կապը կազմակերպելու և դրա վիճակի համար:
Նա պարտավոր է`
- կայազորի պետի հաստատմանը ներկայացնել ներկայազորային կապը կազմակերպելու և ապահովելու ծրագիր, վերահսկել այն.
- զորահավաք հայտարարելու և զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել կապն ապահովելու միջոցառումների ծրագիր, մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցության ծրագիր մշակելուն.
- հսկողություն սահմանել տեղական պաշտպանության, ռազմական օբյեկտների պաշտոնատար անձանց, ինչպես նաև զինծառայողների և կայազորի զինվորական ավանում բնակվող նրանց ընտանիքների անդամներին հակառակորդի հարձակման սպառնալիքի մասին տեղեկացնող համակարգեր կազմակերպելու և պատրաստականության նկատմամբ.
- կապի նախարարության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների, տեղական մարմինների հետ լուծել նրանց կապի միջոցները կայազորի զորամասերի շահերի համար օգտագործելու հարցերը.
- կայազորային կապի հանգույցի աշխատանքները մշտապես մարտական վիճակում պահելու նպատակով կազմակերպել ամենօրյա հսկողություն.
- կապի վերադաս պետին հայտեր ներկայացնել` ներկայազորային ու միջկայազորային կապն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցներ և շահագործումն ապահովող նյութեր տրամադրելու համար.
- զինվորական պարետատան, կայազորի պահակախմբերի, պարեկների և զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի հետ կապ ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկել, կազմակերպել կապի միջոցների ժամանակին վերանորոգումը.
- կապի միջոցներով բանակցություններ վարելու կանոնները պահպանելու վերաբերյալ միջոցառումներ մշակել և հսկողություն սահմանել դրանք իրականացնելու համար:
ԿԱՅԱԶՈՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ և ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հոդված 24
Կայազորի ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ծառայության պետը պատասխանատու է կայազորի պետի ցուցումներին համապատասխան ռադիոակտիվ և թունավոր նյութերից պաշտպանելու միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար:
Նա պարտավոր է`
- մշակել կայազորի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության պլան` զորահավաք հայտարարելու և զորքերը մարտական պատրաստականության բերելու նպատակով, ինչպես նաև միջոցառումներ` հակառակորդի կողմից միջուկային, քիմիական ու կենսաբանական զենքի գործադրման հետևանքները, կայազորի ռադիացիոն և քիմիական տեսակետից վտանգավոր օբյեկտների վթարների (ավերումների) հետևանքները վերացնելու համար.
- մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցության պլաններ մշակելուն, կայազորում կազմակերպել և վերահսկել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական միջոցառումներ, մարտական գործողությունների պայմաններում իմանալ հողամերձ շերտում օդերևութաբանական իրադրությունը:
ԿԱՅԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հոդված 25
Կայազորի բժշկական ծառայության պետը պատասխանատու է բուժպրոֆիլակտիկական և հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար, հսկողություն է սահմանում սանիտարահիգիենիկ պահանջները կատարելու նկատմամբ:
Նա պարտավոր է`
- մշակել և կենսագործել համակայազորային սանիտարահիգիենիկ, բուժպրոֆիլակտիկ և հակահամաճարակային միջոցառումներ.
- մասնակցել մասսայական ոչնչացման զենքից կայազորը պաշտպանելու և դրա հետևանքների վերացման միջոցառումներ մշակելուն, ինչպես նաև կայազորի տեղաբաշխման շրջանում գտնվող առավել վտանգավոր օբյեկտներում վթարի դեպքերի համար միջոցառումներ մշակելուն.
- վերլուծել անձնակազմի հիվանդության վիճակը և անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու մասին ժամանակին զեկուցել կայազորի պետին.
- ստուգել կայազորի սանիտարական-համաճարակային վիճակը, տվյալ տարածքում զորքերի պահպանությունը, ջրի պիտանիությունը` խմելու և տնտեսական նպատակներով օգտագործելու համար, հաց թխող ձեռնարկությունների, սպանդանոցների, սառցարանների, կենցաղային սպասարկման և զինվորական օբյեկտների, կայազորի զորամասերի անձնակազմի լողանալու տեղերի սանիտարական վիճակը և միջոցներ ձեռնարկել ի հայտ բերված թերությունները վերացնելու համար.
- ոչ պակաս, քան ամիսը մեկ ստուգել կայազորի պահակախմբերի և մեկուսարանի շինությունների սանիտարական վիճակը, կազմակերպել կայազորի կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողների բժշկական զննումը և բուժօգնություն ցույց տալ նրանց.
- զորահավաքի և զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել կայազորի բուժսպասարկման ծրագիր.
- մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցության ծրագիր մշակելուն.
- կազմակերպել բժշկական ծառայության մասնագետներ չունեցող զորամասերի, ժամանակավորապես կայազորում գտնվող ստորաբաժանումների (անձնախմբերի) և առանձին զինծառայողների, կայազորի զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական ծառայությունն ավարտած և բուժօգնությունից անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը զինվորական-բժշկական հաստատություններում.
- պլանավորել զինվորական բժշկական հիմնարկներում զորամասերի բժիշկների բուժպրակտիկայի անցկացումը և հերթապահության կազմակերպումը և վերահսկել այն.
- կայազորի պետի թույլտվությամբ զորամասերի բժշկական ծառայության մասնագետներին ներգրավել կայազորի բուժպրոֆիլակտիկ և հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու գործում.
- վերահսկել կայազորի զինվորական բժշկական հիմնարկների աշխատանքը և ղեկավարել զինբժշկական և առողջարանային տեսակավորման հանձնաժողովների գործունեությունը.
- հետևել կայազորի հոսպիտալներում հիվանդ զինծառայողների վիճակին ու պարբերաբար այցելել նրանց.
- կայազորի պոլիկլինիկայի (հոսպիտալի) պետի հետ մշակել զորամասերի անձնակազմերի բժշկական մանրազնին քննություն անցկացնելու ծրագիր.
- մասնակցել զորակոչվող և կամավոր զինծառայության անցած քաղաքացիների բժշկական հետազոտմանն ու զննմանն ուղղված միջոցառումներ անցկացնելուն.
- մասնակցել առողջապահության տեղական մարմինների հետ կայազորի զորամասերի շրջաններում սանիտարական վիճակը բարելավող միջոցառումները համատեղ մշակելուն.
- հետևել քաղաքացիական հիմնարկների և ձեռնարկությունների` բուժարանների, հիվանդանոցների, հաց թխող ձեռնարկությունների, սպանդանոցների և այլնի կողմից կայազորի զորամասերը սպասարկելուն, ինչպես նաև քաղաքացիական բուժհիմնարկներում գտնվող հիվանդ զինծառայողներին բուժելուն ու ժամանակին դուրս գրելուն.
- կազմակերպել զորահանդեսներում, զորքերի մասնակցությամբ կայազորային այլ միջոցառումներում, ինչպես նաև խոշոր վթարների, տարերային և այլ աղետների հետևանքների վերացման գործում ընդգրկված զորամասերի բժշկական ապահովումը.
- կայազորի պետի ցուցումով կազմակերպել անցնող զինվորական շարասյուների սանիտարական վիճակի ստուգումը, ինչպես նաև պարբերաբար հետևել երկաթուղային կայարանների զինվորական սպասասրահների սանիտարական վիճակին.
- կայազորի պետի հաստատած ծրագրով միջոցառումներ անցկացնել զորամասերի բժշկական ծառայության մասնագետների աշխատանքի փորձը փոխանակելու և նրանց որակավորումը բարձրացնելու վերաբերյալ.
- հսկողություն սահմանել զինծառայողներից բժշկական ծառայության մասնագետներ պատրաստելու նկատմամբ.
- կայազորի պետին անհապաղ զեկուցել զինծառայողների վիրավորվելու կամ մահվան պատճառների, զորամասերում և տեղական բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի և դրանք կանխելու համար ձեռնարկվող միջոցների մասին:
ԿԱՅԱԶՈՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հոդված 26
Անասնաբուժական ծառայության պետը պատասխանատու է մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից անձնակազմի պաշտպանության միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու, կենդանական ու բուսական ծագում ունեցող մթերքներով զորքերին ապահովելու նկատմամբ հսկողություն սահմանելու, կայազորում և նրան առընթեր այլ զորամասերում անասնաբուժական-պրոֆիլակտիկ, հակահամաճարակային և բուժական միջոցառումների համար:
Նա պարտավոր է`
- բժշկական ծառայության հետ համատեղ կազմակերպել և անցկացնել միջոցառումներ կայազորի անձնակազմը մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից, ինչպես նաև մասսայական ոչնչացման զենքի ներգործությամբ վարակված մթերքների օգտագործումից ծագած հիվանդություններից պաշտպանելու նպատակով.
- վերահսկել զորքերին մսեղեն ու ձկնեղեն մատակարարող արդյունաբերական ձեռնարկությունների անասնաբուժասանիտարական վիճակը, պարենը փոխադրելու և պահեստներում (բազաներում) պահպանելու ժամանակ անցկացնել փորձաքննություն.
- անհրաժեշտության դեպքում կայազորի սպասարկվող զորամասերում անցկացնել անասնաբուժական-առողջարարական միջոցառումներ.
- իրականացնել զորքերի օժանդակ անասնատնտեսությունների, ինչպես նաև մթերվող կենդանիների անասնաբուժական սպասարկումը, եզրակացություն ներկայացնել սպասարկվող զորամասերում խոտանման ու սպանդի ենթակա անասունների վերաբերյալ.
- մշակել ու անցկացնել անասնաբուժապրոֆիլակտիկ, հակաանասնահամաճարակային և բուժական միջոցառումներ, ստուգել զորամասերի և տեղական պաշտպանության օբյեկտների անասնահամաճարակային վիճակը, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անասնաբուժական ծառայության պետի թույլտվությամբ ներգրավել կայազորի սպասարկվող զորամասերի անասնաբուժական ծառայության մասնագետներին.
- զորահավաք հայտարարելու ու զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերում մշակել կայազորի անասնաբուժական ծառայության ծրագիր, ինչպես նաև հակառակորդի կողմից մասսայական ոչնչացման զենքի կիրառման հետևանքների վերացման համար անասնաբուժական միջոցառումներ.
- մասնակցել քաղաքացիական պաշտպանության և բուժհիմնարկների համագործակցության ծրագիր մշակելուն.
- տեղի քաղաքացիական անասնաբուժական մարմինների հետ մշակել զորամասերի տեղաբաշխման շրջանի անասնաբուժասանիտարական և անասնահամաճարակային վիճակը բարելավող միջոցառումներ.
- վերահսկել կայազորի զինվորաանասնաբուժական հիմնարկների աշխատանքը.
- կայազորի պետին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անասնաբուժական ծառայության պետին զեկուցել սպասարկվող զորամասերի անասնաբուժասանիտարական վիճակի և այն բարելավելու անհրաժեշտ միջոցառումների մասին.
- կայազորի պետի ցուցումով ստուգել անցնող զինվորական շարասյուների բուժասանիտարական վիճակը.
- կայազորի պետի հաստատած ծրագրով անցկացնել կայազորի զորամասերի անասնաբուժական ծառայության մասնագետների աշխատանքի փորձը փոխանակելուն և որակավորումը բարձրացնելուն նպաստող միջոցառումներ.
- կայազորի և անասնաբուժական ծառայության պետերին անհապաղ զեկուցել զորամասերին ու կայազորի բնակչությանը պատկանող անասունների վարակիչ հիվանդությունների դեպքերի, դրանք վերացնելու միջոցառումների մասին և այդ մասին տեղյակ պահել սպասարկվող զորամասերի հրամանատարներին:
Անասնաբուժական ծառայության մասնագետներ չունեցող կայազորներում զորամասերի անասնաբուժական սպասարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորքերի անասնաբուժական ապահովման պլանի համաձայն:
ԿԱՅԱԶՈՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՊԵՏ
Հոդված 27
Կայազորի ֆինանսական ծառայության ավագ պետը պատասխանատու է զորամասի ֆինանսական ապահովումը կազմակերպելու և անցկացնելու, դրամական բավարարումը (աշխատավարձը) ժամանակին վճարելու, կայազորի պետի և վերադաս ֆինանսական մարմնի ցուցումները կատարելու համար: Նա ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների «ֆինանսական կանոնադրությամբ»:
Նա պարտավոր է`
- իրականացնել վերահսկողություն զորամասերի կողմից ֆինանսապլանային մարմիններին ներկայացվող ֆինանսական փաստաթղթերը և հաշվարկները ժամանակին ապահովելու համար.
- կայազորի պետի հաստատմանը ներկայացնել կայազորի զորամասերի դրամական (աշխատավարձի) բավարարման գրաֆիկ` բանկային հիմնարկների հետ համաձայնեցված.
- վերահսկել զորամասերի կողմից կանխիկ գումարը բանկերից տեղափոխելու սահմանված կարգը.
- պաշտպանության նախարարության ֆինանսական ծառայության հանձնարարությամբ նախնական ստուգման ենթարկել զորամասերի անձնակազմերի դրամական (աշխատավարձի) ցուցակները.
- կայազորի պետի հաստատած ծրագրին համապատասխան կայազորի զորամասերի ֆինանսական ծառայության մասնագետների հետ պարապմունքներ անցկացնել ֆինանսական հարցերին վերաբերող հրամանները և ցուցումները ուսումնասիրելու նպատակով.
- հրահանգավորել կայազորի զորամասերի ներքին ստուգող հանձնաժողովներին.
- վերահսկողություն սահմանել դրամական միջոցների պահպանումն ապահովելու նկատմամբ, կայազորի պետի հաստատած ծրագրի համաձայն անցկացնել զորամասերի դրամարկղերի հանկարծակի ստուգումներ, արդյունքների մասին զեկուցել նրան և պաշտպանության նախարարության ֆինանսական ծառայության պետին.
- պաշտպանության նախարարության ֆինանսական ծառայության հանձնարարությամբ ստուգել ֆինանսատնտեսական գործունեության առանձին հարցերի ու կայազորի զորամասերի ստուգման ակտերում պարունակվող առաջարկությունների կատարումը.
- կայազորի զորամասերում բացատրական աշխատանք տանել անձնակազմի ֆինանսական հարցերը և թոշակն ապահովելու նպատակով:
ԿԱՅԱԶՈՐԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ՓՐԿԱՐԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հոդված 28
Կայազորի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետն անմիջականորեն պատասխանատու է կայազորի զորամասերում հակահրդեհային պաշտպանություն կազմակերպելու, հակահրդեհային և փրկարար աշխատանքների զինվորական խմբերի, հաստիքային ու ոչ հաստիքային հրշեջ խմբերի մշտական պատրաստականության համար:
Նա պարտավոր է`
- մշակել կայազորի հակահրդեհային պաշտպանության ծրագիր, այն համաձայնեցնել տեղական հրշեջ մարմինների հետ, ինչպես նաև մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության փոխգործողության ծրագիր մշակելուն.
- վերահսկել զորամասերի հրշեջ խմբերի կողմից հակահրդեհային ծառայության անցկացման վիճակը, հետևել կայազորի օբյեկտներում և զորամասերում հրդեհամարող միջոցների սարքին պահպանմանը.
- միջոցներ ձեռնարկել բնակելի և ծառայական շենքերում, պահեստներում, հավաքակայաններում և մյուս օբյեկտներում հակահրդեհային պաշտպանության թերություններն անհապաղ վերացնելու համար. արգելել ջեռուցման ու լուսավորության անսարք միջոցներից օգտվելը, ինչպես նաև հակահրդեհային սարքեր չունեցող դահլիճները և այլ շինություններն օգտագործելը.
- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի բնակելի շինությունների, ինչպես նաև կայազորի զինվորական ավանում սպայական կազմի բնակելի տների հակահրդեհային վիճակը.
- հրահանգավորել կայազորի զորամասերի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայությունների պետերին և պարբերաբար հատուկ պարապմունքներ անցկացնել նրանց հետ.
- կայազորի պետի հաստատած ծրագրով անցկացնել զորամասերի հրշեջ խմբերի ուսումնական պարապմունքներ, իսկ կայազորային պահակախմբերի պահպանած օբյեկտներում` ուսումնական հրշեջ տագնապներ.
- կազմակերպել և վերահսկել օբյեկտների տեղական պաշտպանության հակահրդեհային կազմավորումների մասնագիտական պատրաստության գործը, հսկողություն սահմանել նրանց գույքով ապահովելու նկատմամբ.
- կայազորի պետի թույլտվությամբ զորամասերի հակահրդեհային և փրկարար աշխատանքների ծառայության մասնագետներին ներգրավել կայազորի հակահրդեհային պաշտպանության վիճակի ստուգման գործում.
- կայազորում ծագած հրդեհի դեպքում կանչել զորամասերի և տեղական քաղաքացիական հրշեջ խմբեր և հրդեհամարման ժամանակ ղեկավարել նրանց գործողությունները.
- հրդեհի բռնկման և այն հանգցնելու միջոցառումների մասին անմիջապես զեկուցել կայազորի պետին, տեղում անցկացնել հրդեհի պատճառների հետաքննություն.
- հակահրդեհային պաշտպանության գործում առկա թերությունների մասին ժամանակին զեկուցել կայազորի պետին և ներկայացնել իր նկատառումները դրանց վերացման վերաբերյալ:
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՊԵՏ
Հոդված 29
Կայազորի զինվորական երաժշտապետը պատասխանատու է համակայազորային միջոցառումները զորամասերի երաժշտախմբերով սպասարկելու և կայազորի համահավաք նվագախումբ պատրաստելու համար:
Նա պարտավոր է.
- կազմակերպել նվագախումբ չունեցող զորամասերի սպասարկումն այլ զորամասերի նվագախմբերի ուժերով և օգնել այդ զորամասերի հրամանատարներին` վաշտային փողհար և թմբկահար պատրաստելու գործում.
- պահակախմբերի հերթափոխման և կայազորային այլ միջոցառումների համար կազմել զորամասային նվագախմբերի վերակարգի տեղեկագրեր.
- կայազորի պետի հաստատած ծրագրի համաձայն վերահսկել զորամասերի նվագախմբերի մասնագիտական պատրաստականությունը, ինչպես նաև պահակախմբերի հերթափոխման երաժշտությունը տեխնիկական միջոցներով վերարտադրելու որակը, կազմակերպել ու ղեկավարել կայազորի համահավաք նվագախմբի շարային և մասնագիտական պատրաստությունը.
- ունենալ նվագախմբի նվագացանկի հաշվառման մատյան:
ԿԱՅԱԶՈՐԻ ԲՆԱԿՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏ
Հոդված 30
Կայազորի բնակշահագործման պետը պատասխանատու է զորանոցային բնակելի ֆոնդի շահագործումը, ժամանակին վերանորոգումը և հաշվառումը կազմակերպելու, ինչպես նաև բնակշահագործման մասին կցված զորամասերը բնակարանային բավարարմամբ ապահովելու համար: Նա ենթարկվում է պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գլխավոր վարչության պետին: Զորանոցային ֆոնդն օգտագործելու, բնակելի շենքերը բաշխելու և զորքերի տեղավորելու հարցերով նա կատարում է բնակշահագործման մասի սպասարկման տակ գտնվող կայազորների պետերի ցուցումները:
Հոդված 31
Կայազորի բնակշահագործման մասի պետը պարտավոր է`
- սպասարկել կայազորների պետերին, առաջարկություններ և հաշվարկներ ներկայացնել զորանոցաբնակարանային ֆոնդն օգտագործելու վերաբերյալ և պետական իշխանության տեղական ինքնակառավարման համար.
- կայազորների պետերի հաստատմանը ներկայացնել բնակելի շենքերը բաշխելու ծրագիրը, հաշվառման ենթարկել կայազորներին տրված ողջ բնակտարածությունը.
- ստուգել շենքերի, կոմունալ սարքավորումների, զորանոցային գույքի և կահույքի շահագործման ճշտությունը զորամասերի կողմից` միջոցներ ձեռնարկելով դրանք պահպանելու և ժամանակին վերանորոգելու համար.
- մշակել և կայազորների պետերի հաստատմանը ներկայացնել կայազորների զինվորական ավանների տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, ցանկապատելու և մաքրելու ծրագիր և վերահսկել դրա կատարումը.
- տեղավորել կայազորում ժամանակավորապես գտնվող ստորաբաժանումները (անձնախմբերը) և առանձին զինծառայողներին, ինչպես նաև զինվորական բեռները փոխադրող տրանսպորտ ուղեկցող պահակախմբերը վկայագրի համաձայն ապահովել բավարարման բոլոր տեսակներով.
- ղեկավարվել զորանոցային-բնակարանային ֆոնդի, կենցաղային ձեռնարկությունների և այլ շինությունների վերանորոգման աշխատանքները, վերահսկողություն սահմանել անմիջականորեն զորամասերի կողմից կատարվող շինվերանորոգման աշխատանքների նկատմամբ.
- զորամասերն ապահովել բնակարանով բավարարելու բոլոր տեսակներով և ստուգել դրանք օգտագործելու ճշտությունը.
- կազմակերպել զորամասերը էլեկտրաէներգիայով, ջրով, տեղական շինանյութով ապահովելու գործը և վերահսկել դրանք օգտագործելու ճշտությունը.
- իրականացնել բնակշահագործման մասի սպասարկման ոլորտում գտնվող զորամասերի բնակարանային շահագործման ծառայությունների տեխնիկական ղեկավարման գործը.
- զորահավաք հայտարարելու և զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել բնակշահագործման ծառայության միջոցառումների ծրագիր.
- մասնակցել կայազորի օբյեկտների տեղական պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նպատակային օգտագործման ծրագրեր մշակելուն ու միջոցառումներ անցկացնելուն, հաշվառման ենթարկել կայազորների տեղական պաշտպանության շինությունները և վերահսկողություն սահմանել դրանք ճիշտ շահագործելու ու պահպանելու նկատմամբ.
- ստուգել բնակարանով բավարարելու համար նյութական և դրամական միջոցներ հայթայթելու նպատակով զորամասերի հայտերի ճշտությունը, կազմել ընդհանուր հայտեր և ներկայացնել վերադաս մարմիններին` դրանք բավարարելու համար.
- անմիջականորեն մասնակցել զորամասերի հրամանատարների պաշտոնների հանձնման-ընդունման հանձնաժողովի աշխատանքներին:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ և ԿԱՅԱՐԱՆԻ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
Հոդված 32
Երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը կատարում է կայազորի զինվորական պարետի պարտականությունները իր տեղամասի և կայարանի, օդանավակայանի տարածքում զինծառայողների կարգապահությունն ապահովելու ուղղությամբ: Այդ պարտականությունները կատարելիս երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը ենթարկվում է կայազորի պետին և համագործակցում կայազորի զինվորական պարետի հետ: Նրան ենթարկվում են զինվորական էշելոնների, զինվորական բեռները փոխադրող և հաղորդակցության ճանապարհներին գտնվող տրանսպորտային միջոցներին ուղեկցող անձնախմբերի և պահակախմբերի պետերը, ինչպես նաև երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում նշանակված կայազորային պարեկները:
Հոդված 33
Երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը պարտավոր է`
- դիմավորել կայարան (օդանավակայան) ժամանած մարդատար գնացքը (ինքնաթիռը), զինվորական շարասյուները և պահակախմբերի ուղեկցությամբ եկած զինվորական բեռնատրանսպորտը կամ այդ նպատակով ուղեկցել իր օգնականներին, ստուգել զինծառայողների կարգապահության, նյութական-կենցաղային վիճակը, ինչպես նաև սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, նյութական միջոցներով և այլ բեռներով ապահովվածությունը.
- վերահսկողություն սահմանել երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողների կարգապահության, զինվորական համազգեստ կրելու, ողջույնի կանոնները պահպանելու նկատմամբ.
- բռնել և անհրաժեշտության դեպքում գնացքից (ինքնաթիռից) իջեցնել զինվորական կարգապահության կոպիտ խախտում կամ հանցանք կատարած զինծառայողներին.
- զինվորական սպասասրահներում և դրամարկղերի մոտ հետևել կարգուկանոն պահպանելուն, զինվորական դրամարկղերի մոտ ուղևորների սպասարկման հերթականություն սահմանել.
- առանց ձգձգման պահակախումբ ուղարկել ստացվող և առաքվող բեռները ուղեկցելու և պահպանելու համար.
- հրահանգավորել երկաթուղային կայարանում և օդանավակայանում նշանակված պարեկներին, հսկողություն սահմանել նրանց ծառայության նկատմամբ.
- կազմակերպել տրանսպորտափոխման կետերում խմբով, թե առանձին երթևեկող զինծառայողների կուլտկենցաղային սպասարկումը և հանգիստը.
- ստուգել կայազորային պահակախմբերի ծառայությունը երկաթուղային տեղամասի, կայարանի և օդանավակայանի տարածքում, ինչպես նաև զինվորական բեռնատրանսպորտն ուղեկցող պահակախմբերի ծառայությունը.
- հրահանգավորել էշելոնների, անձնախմբերի և պահակախմբերի պետերին` փոխադրման կանոնների և անվտանգության կանոնների վերաբերյալ երկաթգծի էլեկտրիֆիկացված տեղամասերով անցնելիս, անցնող էշելոններում և զինվորական բեռնատրանսպորտում ստուգել հակահրդեհային անվտանգության պահանջների կատարումը.
- հետևել կայարանների զինվորական սպասասրահների, անցնող էշելոնների, պահակախմբերի վագոնների սանիտարական վիճակին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հաղորդակցության ճանապարհներին հիվանդացած կամ տուժած զինծառայողներին բուժօգնություն ցույց տալու համար.
- կայազորի պետին զեկուցել բոլոր պատահարների, զինծառայողների կողմից կարգապահության խախտումների, ինչպես նաև կայազորի հասցեով ստացված երկաթուղային բեռնավագոնների պարապուրդների և ձեռնարկած միջոցների մասին.
- կայազորի զինվորական դատախազին զեկուցել երկաթուղային տեղամասում, կայարանում և օդանավակայանում տեղի ունեցած պատահարների և հանցագործությունների մասին:
Զինծառայողների կողմից կարգապահության խախտման դեպքում պարետը ղեկավարվում է սույն Կանոնագրքի 39 հոդվածով: Զինվորական կարգապահությունը խախտած զինծառայողը անհրաժեշտության դեպքում պարեկի ուղեկցությամբ տրանսպորտով ուղարկվում է կայազորի զինվորական պարետատուն:
Հոդված 34
Երկաթգծի և քաղաքացիական ավիացիայի (օդանավակայանում, գործակալությունում) ղեկավարության կողմից զինվորական բեռնափոխադրումները կազմակերպելու նպատակով երկաթգծի կայարանի (օդանավակայանի, գործակալության) զինվորական պարետատանն անվճար հատկացվում են`
- ծառայողական սենյակների վարչության շենքում (հրամանատարական կետում), երկաթգծի կայարաններում, քաղաքացիական ավիացիայի վարչությունում (հրամանատարական կետում), օդանավակայաններում (օդային հաղորդակցությունների գործակալություններում)` անհրաժեշտ գույք և կոմունալ սպասարկման, ինչպես նաև զինվորական սպասասրահներ ու դրամարկղեր, կապի միջոցներ (հեռատիպ, հեռագիր, հեռախոս, ռադիո):
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆԻ ԱՎԱԳ
Հոդված 35
Զինվորական ավանի ավագը պատասխանատու է ավանի տարածքում զինծառայողների կողմից կարգապահության պահպանման համար:
Նա պարտավոր է`
- կազմակերպել զինվորական ավանի պահպանությունը, անհրաժեշտության դեպքում` նաև պաշտպանությունը, անձամբ և ենթակա սպաների միջոցով վերահսկել հսկիչ-անցագրային կետերում վերակարգի ծառայությունը.
- վերահսկել զորամասերին տրված տարածքը, շրջակա միջավայրի պահպանության և սանիտարահիգիենիկ միջոցառումների կատարումը:
Այս հարցերի վերաբերյալ զինվորական ավանի ավագի ցուցումները պարտադիր են ավանի տարածքում տեղավորված զորամասերի և ստորաբաժանումների բոլոր հրամանատարների համար:
Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 36
Յուրաքանչյուր կայազորում նշանակվում են զինվորական ոստիկանության բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ` պարետային ծառայության և զինվորական ավտոտեսչության գծով (այսուհետև` կայազորի զինվորական պարետ), նրա օգնական կայազորի կարգապահական մեկուսարանի պետ և զինվորական ավտոտեսչության կազմ` սույն Կանոնագրքի 81 հոդվածի համաձայն:
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
Հոդված 37
Կայազորի ոստիկանության պետը և զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայության հարցերով ենթարկվում են կայազորի պետին և պատասխանատու են փողոցներում և այլ հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության համար, կայազորի պահակախմբերի և պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի ստույգ և զգոն ծառայության, ինչպես նաև կարգապահական մեկուսարանում օրինականության և մեկուսացվածների հետ վարվելու կանոնները պահպանելու համար:
Կայազորի ոստիկանության պետը և զինվորական պարետը կայազորային և պահակության հարցերով` կայազորի պետի որոշումները կենսագործելիս, իրավունք ունեն կարգադրություններ անել կայազորի պետի անունից` նրան զեկուցելով առավել կարևոր հարցերի մասին:
Հոդված 38
Կայազորի զինվորական պարետը պարտավոր է`
- կազմակերպել համակայազորային օբյեկտները պահպանելու և պաշտպանելու համար պահակային ծառայության կատարումը` պահակախմբերի կարգացուցակին համապատասխան, ինչպես նաև պարեկությունը կայազորում.
- հսկողություն սահմանել զինվորական կարգապահության, զինվորական համազգեստ կրելու, ողջույնի կանոնները պահպանելու նկատմամբ, պարբերաբար ուսումնասիրել զինվորական կարգապահության, պարեկային ծառայության ու պարեկության վիճակը կայազորում և ամեն ամիս կայազորի պետին զեկուցել իր եզրակացությունների մասին, առաջարկություններ ներկայացնել դրանք բարելավելու, խախտումներ առաջացնող պատճառները վերացնելու համար.
- կայազորի պետի ցուցումով կազմել կայազորի պահակախմբերի շուրջօրյա կարգացուցակ, կայազորային վերակարգի տեղեկագիր, պահակակետերի ցուցակներ (1, 2, 3 հավելվածներ), պահակակետերի տեղադրման ուրվագծեր, պահակախմբերի պետերին, պահպանման տեխնիկական միջոցների գծով նրանց օգնականներին, պահակախմբերի հերթապահին և նրա օգնականին, պարեկներին տրվող հրահանգներ.
- կայազորի պետին զեկուցել իր առաջարկությունները օբյեկտները պահպանման տեխնիկական միջոցներով սարքավորելու, կայազորի վերակարգի թվաքանակը կրճատելու և ծառայության կատարման կարգը բարելավելու վերաբերյալ.
- կազմել կայազորի պաշտոնատար անձանց կողմից պահակախմբերի ստուգման գրաֆիկ և հսկել դրա կատարումը.
- ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների և անձանց պարտականությունները կատարելը, պահակադրման ու կայազորի պահակախմբերի, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի կողմից ծառայությունը կատարելը, կայազորի հերթապահ ստորաբաժանման պարտականությունը, ինչպես նաև պահակակետերի և պահակային շենքերի վիճակը.
- ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ ստուգել պահակախմբերի զինամթերքի պաշարը` նշում անելով հաշվառման գրքում.
- ժամանակին ի հայտ բերել կայազորի անձնակազմի կողմից թույլ տրված խախտումները, հաշվառել դրանք և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցել կայազորի պետին, գլխավոր շտաբի պետին, բացի դրանից հանցագործությունների ու պատահարների մասին հայտնել կայազորի զինվորական դատախազին, հանցանք կատարած զինծառայողներին որոնելու և ձերբակալելու գործում օգնել համապատասխան մարմիններին.
- կայազորի պետի ցուցումով մասնակցել զորահավաք, արտակարգ դրություն, տագնապ հայտարարելու դեպքերի և զորքերը մարտական պատրաստականության բերելու համար միջոցառումների ծրագիր մշակելուն, ինչպես նաև կայազորի հակահրդեհային պաշտպանության, տարերային աղետների դեպքում հրահանգներ մշակելուն.
- մասնակցել տեղական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համագործակցության ծրագիր մշակելուն, հսկողություն սահմանել տեղական պաշտպանության ուժերի և միջոցների պատրաստության նկատմամբ.
- կայազորի կապի պետի հետ միասին որոշել պահակախմբերի, պահակների և զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի հետ կապ պահպանելու միջոցները.
- ուսումնասիրել զորամասերի նվագախմբերի վերակարգի տեղեկագիրը և ներկայացնել կայազորի պետի հաստատմանը.
- հրահանգավորել պահակախմբերի հերթապահներին, նրանց օգնականներին և պարեկներին նախքան վերակարգի անցնելը, պահակախմբերի հերթապահներին հանձնել նշանաբանով գրությունները, իսկ պարեկությունների պետերին` անհրաժեշտ փաստաթղթեր ու կապի միջոցներ.
- զինծառայողների շրջանում կարգապահության, կարգուկանոնի հարցերով կապ պահպանել ներքին գործերի մարմինների հետ.
- ամեն օր զննել պահակակետերի տեղեկագրերը, անհապաղ վերացնել բացահայտված թերությունները.
- ոչ պակաս, քան շաբաթը մեկ ստուգել կարգապահական մեկուսարանում մեկուսացվածներին պահելու օրինականությունը և կանոնները, կարգապահական մեկուսարանի պետին գրավոր կարգադրել մեկուսացվածներին աշխատանքի, բաղնիք ուղարկելու, դատաքննչական մարմինների պահանջով հարցաքննության կամ դատարան տանելու, ինչպես նաև հիվանդներին բուժհիմնարկներ ուղարկելու (14 հավելված) համար.
- զինվորական ողջույնը կատարելու և սահմանված համազգեստ կրելու կանոնները խախտած զինծառայողների հետ անցկացնել շարային պատրաստության և զինվորական կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ.
- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջև բաշխել բաց ջրամբարները ջրամատակարարելու և լողանալու տեղեր առանձնացնելու համար, հսկողություն սահմանել լողանալու տեղերը սարքավորելու, ինչպես նաև լողորդների հերթապահ խմբերի և հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը կազմակերպելու և անցկացնելու նկատմամբ.
- հաշվառման ենթարկել կայազորի բոլոր զորամասերը, առանձին ստորաբաժանումները (անձնախմբերը), ինչպես նաև կայազոր գործուղված կամ արձակուրդ եկած զինծառայողներին (13 հավելված) և վերահսկել նրանց ժամանակին վերադարձն իրենց ծառայության վայր.
- հաշվառման ենթարկել մեկուսացված զինծառայողներից վերցված զենքը և զինամթերքը, կազմակերպել դրանց պահպանությունը.
- տեղավորել կայազորի տարածքում ժամանակավորապես գտնվող ստորաբաժանումները (անձնախմբերը) և առանձին զինծառայողներին, նրանց և զինվորական բեռներով տրանսպորտն ուղեկցող պահակախմբերը, ըստ հավաստագրի, ապահովել բավարարման բոլոր տեսակներով.
- միջոցներ ձեռնարկել կայազորի տարածքում արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվող հիվանդ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար.
- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի զինվորական ավանների պահպանությունը.
- պետավտոտեսչության մարմինների հետ համատեղ կարգավորել զինվորական ավտոշարասյուների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև անվավոր և թրթուրավոր առանձին մեքենաների երթևեկությունը.
- հսկողություն սահմանել զորահանդեսներին կայազորի զորքերը նախապատրաստելու նկատմամբ, զորահանդեսների նախապատրաստման ու անցկացման և զորքերի մասնակցությամբ կայազորային այլ միջոցառումների ժամանակ կարգուկանոն ապահովել պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցնելով.
- կայազորի պետի ցուցումով զորամասերից նշանակել ու պատրաստել պատվո պահակներ, կազմակերպել մահացած զինծառայողների և այլ անձանց թաղումը` պատվավոր թիկնապահ խմբի մասնակցությամբ.
- հաշվառման ենթարկել կայազորի սահմաններում գտնվող զինվորական գերեզմանոցները, եղբայրական գերեզմանները և զինվորական հուշարձանները, հետևել դրանց պահպանությանը:
Հոդված 39
Կայազորի զինվորական պարետը պարտավոր է անձամբ կամ իր ենթակաների միջոցով զինծառայողներից վճռականորեն պահանջել խստորեն պահպանելու կարգապահությունն ու կարգուկանոնը փողոցներում և հասարակական վայրերում, անուշադրության չմատնել ամենափոքր զանցանք անգամ, այնուհետև որոշում կայացնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Զինվորական կարգապահությունը խախտելու դեպքում կայազորի զինվորական պարետը պարտավոր է զինվորական կոչումով կրտսեր կամ իրեն հավասար զինծառայողներին զգուշացնել կամ կարգապահական տույժի ենթարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը համապատասխան, իսկ հարբած զինծառայողների կողմից կարգապահությունը խախտելու դեպքում` նրանց պահել կարգապահական մեկուսարանում մինչև սթափվելը, բայց մեկ օրից ոչ ավելի, այնուհետև վճիռ կայացնել նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Եթե խախտումը կատարել է իրենից ավելի բարձր զինվորական կոչում ունեցող զինծառայողը, ապա կայազորի զինվորական պարետը դիմում է նրան և կայազորի պետի անունից կարգի հրավիրում: Ավելի վճռական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում զինվորական պարետն անմիջապես այդ մասին զեկուցում է կայազորի պետին և գործում նրա ցուցումով:
Անհրաժեշտության դեպքում կայազորի զինվորական պարետը կարգապահությունը խախտող զինծառայողից պահանջում է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթղթեր, իսկ դրանց բացակայության կամ սխալ լրացրած լինելու դեպքում զինծառայողին ուղարկում է կարգապահական մեկուսարան:
Եթե ժամկետային ծառայության զինծառայողը կարգապահությունը խախտել է արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելիս, կայազորի զինվորական պարետները, ինչպես նաև զինծառայողի արձակուրդի (գործուղման) վայրի զինվորական կոմիսարներն իրավունք ունեն դադարեցնել զինծառայողի արձակուրդը (գործուղումը) և նրան ուղարկել իր զորամաս:
Զինվորական կարգապահությունը խախտած զինծառայողի նկատմամբ ձեռնարկված բոլոր միջոցների մասին կայազորի զինվորական պարետը հայտնում է զորամասի հրամանատարին, համապատասխան նշումներ կատարում արձակուրդի թերթիկում, գործուղման վկայականում կամ կարգադրագրում և զեկուցում է կայազորի պետին:
Հոդված 40
Եթե զինծառայողի մոտ փաստաթղթերի բացակայության պատճառով հնարավոր չէ իսկույն պարզել նրա ինքնությունը, կայազորի զինվորական պարետը պարտավոր է մեկուսացման պահից մեկ օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել զինծառայողի ինքնությունը պարզելու համար: Բոլոր նման անձանց մասին զինվորական պարետը անհապաղ զեկուցում է կայազորի պետին ու հայտնում զինվորական դատախազին: Այդպիսի անձանց նկատմամբ որոշում պետք է կայացվի ոչ ուշ, քան մեկուսացվելուց երեք օր հետո:
Հոդված 41
Հանցագործության կատարման մեջ կասկածվող ձերբակալված զինծառայողները կարգապահական մեկուսարան են ուղարկվում և պահվում մինչև երեք օր:
Այդպիսի անձանց հաշվառումը կատարվում է կայազորի զինվորական պարետատանը` կալանավոր զինծառայողների հաշվառման գրքում, նշելով զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, զորամասի համարը, փոստային հասցեն, ենթակայությունը, ու՞մ է հայտնվել այդ մասին և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել կարգապահական մեկուսարանում` այստեղ մեկուսացվածների գրքում (14 հավելված):
Հոդված 42
Կայազորի զորամասերում և օբյեկտներում հրդեհի կամ տարերային աղետների դեպքում, ինչպես նաև կայազորի պահակախմբերում ծագած որևէ պատահարի ժամանակ կայազորի զինվորական պարետը պարտավոր է այդ մասին անհապաղ զեկուցել կայազորի պետին, ժամանել պատահարի վայր ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 43
Եթե արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողը հիվանդության կամ իրենից անկախ այլ հանգամանքների պատճառով չի կարող ժամանել ծառայության վայրը, կայազորի զինվորական պարետը այդ մասին անհապաղ հաղորդում է զինծառայողի զորամասի հրամանատարին: Զինծառայողի հիվանդության դեպքում կայազորի զինվորական պարետի կարգադրությամբ բժիշկը զննում է նրան և ուղարկում (եթե անհրաժեշտ է) հիվանդանոցային բուժման:
Ընտանիքի անդամներից որևէ մեկի (հայր, մայր, կին (ամուսին), երեխաներ, հարազատ քույրեր ու եղբայրներ) կամ այլ անձանց, ում դաստիարակության տակ եղել է զինծառայողը, մահվան կամ այլ կայազորից արձակուրդ եկած զինծառայողի ծանր հիվանդության դեպքում կամ ընտանիքին պատահած որևիցե աղետի ժամանակ կայազորի զինվորական պարետն իրավունք ունի արձակուրդը երկարացնել յոթ օրով` այդ մասին անհապաղ տեղեկացնելով զինծառայողի զորամասի հրամանատարին:
Իր ծառայության վայր զինծառայողի մեկնելու ժամանակի, նրա ուշանալու ժամկետի և պատճառի մասին կայազորի զինվորական պարետը նշում է նրա փաստաթղթերում և հաշվառման գրքում (13 հավելված):
Հոդված 44
Կայազորի զինվորական պարետատան տեղը պետք է հայտնի լինի կայազորի բոլոր զորամասերին և մատչելի` բոլոր անձանց համար: Կայազորի զինվորական պարետատան հասցեն և հեռախոսների համարները պետք է լինեն տեղական իշխանության հիմնարկներում և հասարակական վայրերում (թատրոններում, մշակույթի տներում, կինոթատրոններում, ակումբներում, հյուրանոցներում), քաղաքային (շրջանային) հեռախոսային ցանցի տեղեկատու գրքերում:
Կայազորի զինվորական պարետատան տեղադրման և սարքավորման վերաբերյալ ցուցումները շարադրված են թիվ 12 հավելվածում:
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
Հոդված 45
Կայազորի զինվորական պարետի օգնականը ենթարկվում է զինվորական պարետին և պարետատան անձնակազմի ուղղակի պետն է:
Նա պատասխանատվություն է կրում պարետատան անձնակազմի աշխատանքի ամենօրյա կազմակերպման, նրա բարձր կարգապահության և բարոյական վիճակի, զինվորական պարետատանը պատկանող զենքի, տեխնիկայի ու զինամթերքի առկայության և վիճակի համար:
Նա պարտավոր է`
- անձնակազմին դաստիարակել Հայաստանի Հանրապետության օրենքների, զինվորական երդման և կանոնադրությունների պահանջների անբասիր կատարման ոգով.
- սպաների, ենթասպաների, զինվորների և սերժանտների պրոֆեսիոնալ մակարդակի ու պրակտիկ գործողության բարձրացման նպատակով պլանավորել և նրանց հետ անցկացնել համապատասխան պարապմունքներ.
- միջոցներ ձեռնարկել զինվորական պարետատունը համապատասխան նյութական միջոցներով, ուսումնական ու դիտողական իրերով ապահովելու, դրանք հաշվառելու, ծառայողական սենյակները պահպանելու և վերանորոգելու համար, հսկել դրանց ժամանակին կատարումը, մասնակցել պարետատան գործունեության հետ կապված ծախսերի նախահաշվի պատրաստմանը.
- հսկողություն սահմանել զորամասերի կողմից կայազորային վերակարգը նախապատրաստելու և ժամանակին ներկայացնելու նկատմամբ.
- մշակել համապատասխան պլաններ և առաջադրանքներ ուսումնանյութական բազան հարստացնելու նպատակով.
- ժամանակին զեկուցագրեր ներկայացնել կայազորի պետին` ըստ շտապ զեկուցագրերի հաշվետախտակի.
- ժամանակին կատարել բոլոր տեսակի գրանցումները զինվորական պարետատան ծառայացուցակում.
- կայազորի զինվորական պարետի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները:
ԿԱՅԱԶՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԵՏ
Հոդված 46
Կայազորի կարգապահական մեկուսարանի պետը նշանակվում է սպայական կազմից և պատասխանատու է կարգապահական մեկուսարանում օրինականությունը պահպանելու, մեկուսացվածներին պահելու կարգ ու կանոնը, ինչպես նաև գույքը և սարքավորումները պահպանելու համար:
Կարգապահական մեկուսարանի պահակապետը ենթարկվում է նրան:
Կայազորի կարգապահական մեկուսարանի պետը պարտավոր է`
- կարգապահական մեկուսարան ընդունելիս ստուգել մեկուսացվածի համապատասխան փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, ինչպես նաև հաշվառել և հետևել նրանց պահելու կանոնների ճշգրիտ կատարմանը (14 հավելված).
- պահել զինծառայողին մեկուսացնելու, կարգապահական մեկուսարան ընդունելու և պահելու վերաբերյալ փաստաթղթերը` ձերբակալման արձանագրության, կալանավորելու մասին որոշման կամ դատավճռի, անձնական խուզարկության արձանագրության կրկնօրինակները կամ վավերացված պատճենները և ապահովել նրա անձնական իրերի ու փաստաթղթերի առանձնացված պահումը.
- նոր պահակապետերին հանձնել մեկուսացվածների ցուցակը, զինվորներինը և սերժանտներինը` առանձին, ենթասպաներինը` առանձին, ցուցակներում ժամանակին մտցնել անհրաժեշտ փոփոխություններ.
- ոչ պակաս, քան շաբաթը մեկ ըստ խցիկների ստուգել մեկուսացվածների առավոտյան ստուգումը և երեկոյան անվանականչը.
- կարգ սահմանել մեկուսացվածներին լվացվելու, զուգարան և զբոսանքի տանելու համար` ապահովելով նրանց հսկողությունը.
- պահակապետին գրավոր կարգադրություն անել ժամկետը լրանալիս կարգապահական կարգով մեկուսացված զինծառայողներին ազատելու, ինչպես նաև կայազորի զինվորական պարետի հրահանգով աշխատանքի, բաղնիք տանելու, դատաքննչական մարմինների պահանջով հարցաքննության կամ դատարան ներկայացնելու վերաբերյալ, հաշվառման ենթարկել նրանց աշխատանքը` նշելով աշխատանքի տեղը, ժամանակը և տեսակը.
- եթե կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաները և սերժանտները, ինչպես նաև զինվորները չեն ընդգրկվել որևէ աշխատանքում, կազմակերպել և նրանց հետ անցկացնել շարային պատրաստության ու կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ, դաստիարակչական աշխատանք տանել նրանց հետ.
- հետևել կարգապահական մեկուսարանի և պահակատան սանիտարական ու հակահրդեհային, լուսավորության և ջեռուցման վիճակին.
- կայազորի բժշկական ծառայության պետին հայտնել մեկուսացվածի հիվանդանալու մասին, նրան բուժհիմնարկ ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ բժշկի եզրակացության դեպքում զեկուցել կայազորի զինվորական պարետին.
- հետևել կարգապահական մեկուսարանի, պահակատան ու պահակակետերի, խցիկների, պահակության տեխնիկական միջոցների սարքին վիճակին, ժամանակին վերանորոգելուն, միջոցներ ձեռնարկել կատարելագործելու կարգապահական մեկուսարանի սարքավորումները.
- ընդունել մեկուսացվածների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և հանձնել հրամանատարությանը.
- ամեն օր ստուգել կարգապահական մեկուսարանի պահակային ծառայության ճշգրիտ կատարումը` այդ մասին համապատասխան նշումներ անելով պահակակետի տեղեկագրում.
- կայազորի զինվորական պարետին զեկուցել պատահարների մասին` անհապաղ, իսկ զինվորական կարգապահության վիճակի, մեկուսացվածների թվաքանակի, նոր ընդունվածների և մեկուսարանում եղածների, մեկուսարանի ազատ տեղերի առկայության մասին` ամեն օր.
- պահպանել ու հաշվառել կանոնադրությունները, ռազմագիտական ուսումնական գրականությունը և դրանք տրամադրել մեկուսացվածների հետ պարապմունքներ անցկացնելու համար.
- դիմավորել կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, կայազորի պետի տեղակալներին, զինվորական պարետին, ինչպես նաև զորքերի հրահանգավորումը (ստուգումը) ղեկավարելու եղածներին, նրանց հանձնարարությամբ եկած հրահանգչական (ստուգող) խմբի սպաներին, ներկայանալ նրանց և ուղեկցել կարգապահական մեկուսարանի տնօրինության տակ գտնվող տարածքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՐԳ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 47
Կայազորային վերակարգը նշանակվում է փողոցներում ու կայազորի այլ հասարակական վայրերում զինվորական կարգապահությունը և կարգը պահպանելու, կայազորային օբյեկտների պաշտպանությունը հսկելու, ինչպես նաև զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանումը վերահսկելու և կայազորային ծառայության այլ խնդիրներ իրականացնելու համար:
Նախատեսվում է կայազորային վերակարգի հետևյալ կազմը`
- պահակախմբերի հերթապահ.
- պահակախմբերի հերթապահի օգնական.
- հերթապահ ստորաբաժանում.
- կայազորային պահակախմբեր.
- կայազորային պարեկներ.
- զինվորական ավտոտեսուչներ և հսկիչ կետերի պարեկներ (ըստ 82-83 հոդվածների):
Հոդված 48
Կայազորային վերակարգը նշանակվում է ոչ ուշ, քան ծառայությունը սկսելուց մեկ օր առաջ: Այն ապահովվում է իրեն նշանակած զորամասերի տրանսպորտային միջոցներով:
Հոդված 49
Այն զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները, որոնցից նշանակվում է կայազորային վերակարգը, պատասխանատու են անձնակազմի ընտրության ու ծառայության նախապատրաստման, ժամանակին հրահանգավորման և հերթափոխման համար, ինչպես նաև հերթապահ ստորաբաժանման մշտական պատրաստականության և կանչի դեպքում ժամանակին նշանակման վայր հասնելու համար:
Հոդված 50
Կայազորի զինվորական պարետը և ավտոտեսչության պետն ամեն ամիս միասին կազմում են կայազորային վերակարգի տեղեկագիր (հավելված 2), որը հաստատում է կայազորի պետը:
Կայազորային վերակարգի տեղեկագրից քաղվածքները ծառայության մեջ ընդգրկված բոլոր զորամասերն են ուղարկվում գալիք ամիսը սկսվելուց 10 օր առաջ:
Վերակարգի տեղեկագրում կատարված յուրաքանչյուր փոփոխության մասին կայազորի զինվորական պարետի օգնականը ժամանակին հայտնում է զորամասերին:
Հոդված 51
Վերակարգի անցնելու նախօրյակին զորամասի շտաբում պահակախմբերի հերթապահին և կայազորային պարեկապետերին են հանձնվում կարգադրագրեր, որոնց հիման վրա կայազորի զինվորական պարետը պահակախմբերի հերթապահին հանձնում է հին և նոր նշանաբանները պարունակող գրություն (հոդված 28 և 105), իսկ պարեկության պետերին` պարեկապետի վկայականներ, որտեղ նշվում են շարժման երթուղիները, պարեկության ժամանակը և հատուկ պարտականությունները:
Հոդված 52
Պահակախմբերի հերթապահը և նրա օգնականը, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի պարեկության ու վերակարգի կազմը պետք է կրծքի ձախ կողմում (ձախ թևին) ունենան կրծքանշան (կարմիր կտորից թևկապ)` համապատասխան մակագրությամբ:
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ և ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԸ
Հոդված 53
Կայազորի պահակախմբերի անմիջական ղեկավարման համար նշանակվում են պահակախմբերի հերթապահ` զորամասերի սպաներից, վաշտի (մարտկոցի) հրամանատարից ոչ ցածր պաշտոնով, և օգնական` կրտսեր սպաներից:
Միայն մեկ պահակախումբ ունեցող կայազորներում կայազորի պետի հրամանով պահակախմբի հերթապահի պարտականությունները կարող են դրվել այն զորամասի հերթապահի վրա, որից նշանակվում է պահակախումբը:
Հերթապահը և նրա օգնականն անմիջականորեն ենթարկվում են կայազորի զինվորական պարետին: Նրանք զինվում են ատրճանակներով` լիցքավորված երկու պահեստատուփով:
Հոդված 54
Պահակախմբերի հերթապահը պատասխանատու է պահակախմբերի ծառայության ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է կայազորի պետին և զինվորական պարետին:
Պահակախմբերի հերթապահը պարտավոր է`
- նշանակված ժամին գալ կայազորի զինվորական պարետի մոտ, ներկայացնել հերթապահ նշանակվելու կարգադրագիրը, ստանալ նախկին ու նոր նշանաբանների գրությունը և անհրաժեշտ ցուցումներ.
- ներկայանալ պահակախմբերի նախկին հերթապահին ու հայտնել նախկին նշանաբանը.
- ուսումնասիրել կայազորային վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի տեղաբաշխման ուրվագծերը, պահակակետերի ցուցակները, պահակակետերին և պահակախմբերի հերթապահին տրվող հրահանգները.
- կատարել կայազորի պահակախմբերի հերթափոխումը.
- գտնվել իրեն հատկացված սենյակում, ծառայողական գործով այլ տեղ մեկնելիս իր փոխարեն թողնել օգնականին` նրան տեղյակ պահելով իր գնալու տեղի և ժամանակի մասին.
- օրական երկու անգամից ոչ պակաս անձամբ ստուգել (մեկ անգամ` գիշերը) պահակախմբերի ծառայությունը, ընդ որում` գիշերը, վատ տեսանելիության պայմաններում` նաև ցերեկը, զննել մարտական մեքենաների (այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի) կայանները և միջոցներ ձեռնարկել բացահայտված թերություններն անհապաղ վերացնելու համար.
- ելնելով եղանակի անբարենպաստությունից` ցուցումներ տալ պահակակետերում մնալու տևողության փոփոխման մասին.
- կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, ինչպես նաև կայազորի զինվորական պարետին դիմավորել` զեկուցելով. «Պարոն գնդապետ, իմ հերթապահության ժամանակ միջադեպեր չեն եղել) (կամ եղել են այս-այս դեպքերը): Պահակախմբերի հերթապահ` կապիտան Սիմոնյան».)
- ուղեկցել պահակախմբերի ստուգման համար ժամանած ղեկավարներին կամ այդ նպատակով ուղարկել իր օգնականին` նախօրոք ստուգելով նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը և պահակակետերի ստուգման իրավունքի վկայականները (հոդվածներ 25/, 258).
- ստուգել հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը տագնապի կամ կանչի դեպքերում գործելու համար:
Այն կայազորներում, որտեղ հաստիքով նախատեսված չեն զինվորական պարետի հերթապահի օգնականներ` պարեկային ծառայության ղեկավարման ուղղությամբ, կայազորի պետի հրամանով նրանց պարտականությունները դրվում են պահակախմբերի հերթապահի վրա:
Հոդված 55
Հերթափոխումն ավարտելուց հետո պահակախմբերի նոր հերթապահը նախկին հերթապահից ընդունում է ցուցակում նշված փաստաթղթերը: Հերթափոխման մասին պահակապետերի զեկույցից հետո պահակախմբերի հերթապահները զեկուցում են կայազորի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` կայազորի զինվորական պարետին հերթապահությունը հանձնել-ընդունելու մասին, օրինակ` «Պարոն գեներալ-մայոր, կապիտան Բաբայանը հանձնեց պահակախմբերի հերթապահությունը»: «Պարոն գեներալ-մայոր, կապիտան Դավթյանն ընդունեց պահակախմբերի հերթապահությունը»: Այնուհետև նոր հերթապահը հայտնում է հերթապահությունն ընդունելիս հայտնաբերված բոլոր թերությունների մասին, իսկ նախկին հերթապահը` ծառայության ընթացքում ի հայտ եկած թերությունների, դրանց վերացման միջոցառումների, ինչպես նաև հերթապահության ժամանակամիջոցում տեղի ունեցած պատահարների մասին: Զեկուցելուց հետո նոր հերթապահն ընդունման-հանձնման գիրքը այդ նշումներով ներկայացնում է կայազորի զինվորական պարետին` ծանոթանալու համար:
Հոդված 56
Պատահարների դեպքում պահակախմբերի հերթապահն անհապաղ ուղևորվում է պատահարի վայր, անհրաժեշտության դեպքում զինվորական պարետի թույլտվությամբ կանչում է հերթապահ ստորաբաժանում կամ դրա մի մասը, իսկ հրդեհի ժամանակ` նաև հրշեջ խումբ:
Պահակախմբերի հերթապահը պատահարների մասին անհապաղ զեկուցում է կայազորի պետին կամ զինվորական պարետին, հայտնում է այն զորամասի հրամանատարին, որից նշանակվել է պահակախումբը:
Հոդված 57
Հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակախմբերի հերթապահն այդ մասին զեկուցում է կայազորի զինվորական պարետին և ղեկավարվում է նրա ցուցումներով:
Պահակապետի հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակախմբերի հերթապահը նրա պարտականությունները դնում է պահակապետի օգնականի (պահակադիրի) վրա կամ հիվանդի փոխարեն զորամասից կանչում է նոր պահակապետ, նրա հետ գնում է պահակատուն և ղեկավարում պահակախմբի ընդունումը: Նոր պահակապետին նա հայտնում է գործող նշանաբանը և կատարվածի մասին անհապաղ զեկուցում է կայազորի զինվորական պարետին:
Հոդված 58
Պահակախմբերի հերթապահի օգնականը ենթարկվում է պահակախմբերի հերթապահին:
Նա պարտավոր է`
- հրահանգավորման համար նշանակված ժամին ներկայանալ կայազորի զինվորական պարետին.
- ուսումնասիրել կայազորային վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի տեղադրման ուրվագիծը, պահակակետերի ցուցակը, պահակապետերին ու պահակախմբերի հերթապահին տրված հրահանգները.
- մասնակցել պահակախմբերի հերթափոխմանը` 165-179 հոդվածների ցուցումներին համապատասխան.
- ցուցակով ընդունել պահակախմբերի հերթապահի սենյակում գտնվող փաստաթղթերը և գույքը.
- պահակախմբերի հերթապահի հրամանով ստուգել պահակախմբերի ծառայության կատարումը, միջոցներ ձեռնարկել թերությունները վերացնելու համար և այդ մասին զեկուցել պահակախմբերի հերթապահին.
- պահակախմբերի հերթապահի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները:
Հոդված 59
Պահակախմբերի հերթապահին և նրա օգնականին թույլատրվում է հերթապահության ժամանակ հանգստանալ հերթականությամբ, կայազորի պետի սահմանած ժամանակում պառկել-քնել 4-ական ժամ առանց կոշիկների, չհանելով հագուստը և հանդերձանքը:
Հոդված 60
Ներքին պահակախմբերում պահակախմբերի հերթապահի պարտականությունները կատարում է զորամասի հերթապահը, իսկ նրա օգնականի պարտականությունները` զորամասի հերթապահի օգնականը:
ԿԱՅԱԶՈՐԻ ՀԵՐԹԱՊԱՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Հոդված 61
Կայազորի հերթապահ ստորաբաժանումը նշանակվում է կայազորի պետի հրամանով` կայազորի պահակախմբերն ուժեղացնելու կամ հրդեհի, տարերային աղետների և պատահարների դեպքում շտապ կանչի համար:
Հրամանում նշվում է ստորաբաժանման կազմը, սպառազինությունը, զինամթերքով, անհրաժեշտ գույքով ու տրանսպորտային միջոցներով ապահովումը, համազգեստը և հանգստանալու կարգը:
Արգելվում է հերթապահ ստորաբաժանումն օգտագործել տնտեսական աշխատանքի համար:
Խոշոր կայազորներում կարող է նշանակվել մի քանի հերթապահ ստորաբաժանում:
Հոդված 62
Հերթապահ ստորաբաժանում նշանակվում է յուրաքանչյուր օրվա համար և, որպես կանոն, կայազորի պահակախմբեր նշանակող զորամասը ենթարկվում է կայազորի պետին, զինվորական պարետին ու պահակախմբերի հերթապահին:
Հերթապահ ստորաբաժանում կանչելու իրավունք ունեն կայազորի պետը, զինվորական պարետը կամ նրանց թույլտվությամբ` պահակախմբերի հերթապահը:
Հերթապահ ստորաբաժանման կանչի դեպքում նշվում է, թե ուր պետք է ներկայանա, ինչքան ժամանակով, ում տրամադրության տակ, ինչպես նաև գույքը, սպառազինությունը, զինամթերքի քանակը և դրանց հանձնման կարգը:
Հերթապահ ստորաբաժանմանը զինամթերք է տրվում զորամասի հրամանատարի (շտաբի պետի) կամ զորամասի հերթապահի հրամանով:
Հերթապահ ստորաբաժանման կանչի հետ միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, կայազորի պետի հրամանով նշանակվում է նոր հերթապահ ստորաբաժանում:
Հոդված 63
Հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքներն անցկացվում են իր զորամասի մոտակայքում: Հերթապահ ստորաբաժանման գտնվելու վայրը և ստորաբաժանումը կանչելու կարգը պետք է հայտնի լինեն զորամասի հերթապահին և պահակախմբերի հերթապահին:
Հոդված 64
Տեղ հասնելուն պես հերթապահ ստորաբաժանումը գործում է կայազորի զինվորական պարետի, պահակախմբերի հերթապահի կամ այն անձնավորության ցուցումով, ում տրամադրության տակ ուղարկվել է:
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԱՐԵԿՆԵՐԸ
Հոդված 65
Փողոցներում և հասարակական այլ վայրերում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, օդանավակայաններում, ինչպես նաև կայազորին հարող բնակավայրերում կարգուկանոնի պահպանման ու զինծառայողների կարգապահության նկատմամբ հսկողություն սահմանելու համար յուրաքանչյուր կայազորում պետի հրամանով կազմակերպվում է պարեկություն, որի համար զորամասից նշանակվում են կայազորի պարեկներ, իսկ կայազորի զինվորական պարետատանը կից նշանակվում են պահեստային պարեկներ, ապահովված տրանսպորտային միջոցով:
Հոդված 66
Պարեկները նշանակվում են շուրջօրյա կամ ցերեկվա ու գիշերվա որոշակի ժամերին և կարող են լինել հետիոտն, մոտոցիկլետով կամ ավտոմեքենայով:
Շուրջօրյա պարեկը ծառայությունը կատարում է հաջորդաբար պարեկություն անելով 4 ժամ, պարետատանը հանգստանալով 2 ժամ:
Հոդված 67
Կայազորի պարեկները ենթարկվում են կայազորի զինվորական պարետին և նրա հերթապահ օգնականին (պահակախմբերի հերթապահին, որտեղ զինվորական պարետի հերթապահ օգնական չկա): Երկաթուղային կայարանների և օդանավակայանների շրջանում նշանակված պարեկները ենթարկվում են նաև երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին:
Հոդված 68
Պարեկությունը կազմված է պետից և 2-3 պարեկից:
Ելնելով առաջադրանքից` պարեկության պետ կարող են նշանակվել սպա, ենթասպա կամ սերժանտ:
Երկաթուղային կայարանում (օդանավակայանում) պարեկային ծառայության պետ, որպես կանոն, նշանակվում է սպա:
Պարեկներ են նշանակվում կարգապահ, խստապահանջ, շարային տեսակետից ու ֆիզիկապես պատրաստված զինվորներ կամ սերժանտներ և, որպես կանոն, միևնույն ստորաբաժանումից:
Հոդված 69
Պարեկության անձնակազմի սպառազինությունը, համազգեստը որոշվում է կայազորի պետի հրամանով: Ընդ որում սպաներից ու ենթասպաներից նշանակված պարեկության պետերը, որպես կանոն, զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակով, իսկ անձնակազմի մյուս անդամները, ելնելով իրադրության պայմաններից, կարող են զենք ունենալ կամ չունենալ:
Կայազորի զինվորական պարետի հետ կապ պահպանելու նպատակով, հատկապես կարևոր երթուղիներում, պարեկներն ապահովվում են դյուրակիր ռադիոկայաններով:
Հոդված 70
Պարեկության ուրվագիծն ու պարեկների հրահանգը կազմում է կայազորի զինվորական պարետը, հաստատում է կայազորի պետը:
Պարեկության ուրվագծում նշվում են պարեկների երթուղու մի քանի տարբերակ, թատրոնների, մշակույթի տների, կինոթատրոնների, ակումբների և այլ տեղերը, զանգվածային զբոսավայրերը, կայազորի պարետատան հետ, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքի հետ կապվելու համար հեռախոսների տեղերը:
Պարեկների հրահանգում նշվում են նրանց խնդիրները, յուրաքանչյուր երթուղում ծառայության կատարման առանձնահատկությունները, ոստիկանության հետ համագործակցելու կարգը, կայազորի զինվորական պարետատան, ոստիկանության մերձակա կետերի հետ կապվելու եղանակները և զեկուցման կարգը:
Հոդված 71
Կայազորի պարեկության պետը պատասխանատու է պարեկների օրինակելի ծառայության, պարեկության երթուղիներում զինծառայողների կողմից կարգապահության պահպանման համար:
Նա պարտավոր է`
- նշանակված ժամին հրահանգավորման ներկայանալ զինվորական պարետին և ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը.
- իմանալ պարեկության խնդիրները և ղեկավարել պարեկների ծառայության կատարումը.
- հետևել զինծառայողների կողմից կարգապահության պահանջները կատարելուն և համազգեստ կրելու կանոնները պահպանելուն.
- հիշեցում անել կոչումով իրեն հավասար ու ցածր զինծառայողներին կարգապահությունը խախտելու համար, անհրաժեշտության դեպքում ստուգել նրանց փաստաթղթերը, իսկ եթե հարկ լինի` ուղարկել կայազորի զինվորական պարետատուն.
- օգնել պետերին և ավագներին վերականգնելու կարգը, նրանց պահանջով կայազորի զինվորական պարետատուն ուղարկել կարգապահությունը խախտող զինծառայողներին.
- իր երթուղում իմանալ կայազորի զինվորական պարետատան (պահակախմբերի հերթապահի), ինչպես նաև ոստիկանության հետ կապ պահպանելու համար հեռախոսների տեղերը, և որոշված ժամին պարեկության ընթացքի մասին զեկուցել կայազորի զինվորական պարետին կամ նրա օգնականին (պահակախմբերի հերթապահին).
- 46 հոդվածում նշված ձևով գրանցել կայազորի զինվորական պարետատուն ուղարկված զինծառայողներին, պարեկության ժամանակը լրանալուն պես ցուցակը ներկայացնել կայազորի զինվորական պարետին, պարեկների հետ վերադառնալ իր զորամասը և հերթապահին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին:
Զինծառայողին հարբած վիճակում բռնելու դեպքում պարեկության պետը միջոցներ է ձեռնարկում նրան կայազորի պարետատուն բերելու` ոչ մի բացատրություն չպահանջելով նրանից:
Հոդված 72
Պարեկը պարտավոր է`
- աչալրջորեն կատարել ծառայությունը, հետևել զինծառայողների վարքագծին, նկատված կարգապահական և հասարակական կարգի խախտումների մասին զեկուցել պարեկության պետին.
- ճշտորեն և անհապաղ կատարել պարեկության պետի հրամանները և չբացակայել առանց նրա թույլտվության.
- առանց պարեկության պետի թույլտվության ոչինչ չվերցնել կարգը խախտած զինծառայողից և ոչինչ չտալ նրան, վերջինիս խնդրանքների մասին զեկուցել պարեկության պետին.
- պարեկությունն ավարտելուց ու զորամաս վերադառնալուց հետո հերթապահին զեկուցել իր ժամանման մասին:
Հոդված 73
Պարեկության անձնակազմն իր պարտականությունները կատարելիս պետք է զինվորական կարգապահության, սահմանված համազգեստ կրելու, զինվորական ողջույնի և քաղաքավարության կանոնների պահպանման օրինակ ծառայի: Ծառայության կատարման ժամանակ նրան արգելվում է կողմնակի խոսակցության բռնվել ու շեղվել իր պարտականությունները կատարելուց:
Հոդված 74
Դիմելով իրեն հավասար կամ իրենից ցածր զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` պարեկության պետը հայտնում է իր զինվորական կոչումը, պաշտոնը և ներկայացնում է անհրաժեշտ պահանջները, օրինակ. «Պարոն սերժանտ, ես պարեկության պետ մայոր Պետրոսյանն եմ: Դուք խախտել եք համազգեստ կրելու սահմանված ձևը: Կատարեք այս-այս բաները»:
Հոդված 75
Եթե ժամկետային ծառայության զինծառայողներն արձակուրդ ստացած ժամանակամիջոցում թույլ են տվել սահմանված համազգեստի, զինվորական ողջույնի կանոնների կոպիտ խախտումներ կամ անկարգապահության այլ դրսևորումներ, պարեկության պետն իրավունք ունի ընդհատել նրանց արձակումը և նման զինծառայողներին պարեկի ուղեկցությամբ ուղարկել զինվորական պարետատուն կամ վերադարձնել զորամաս` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Կայազորի զինվորական պարետատուն են ուղարկվում նաև այն կարգազանց զինծառայողները, որոնք արձակման թերթիկով եկել են այլ կայազորից: Մեկուսացման ժամանակի ու պատճառի մասին պարեկության պետը նշումներ է կատարում զինծառայողների արձակման թերթիկում:
Զինծառայողի անհնազանդության կամ դիմադրության դեպքում պարեկության պետն իրավունք ունի անձամբ կամ պարեկների միջոցով ուժ գործադրել նրա նկատմամբ:
Զենքի գործադրումը ծայրահեղ միջոց է և թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության 11 հոդվածի համաձայն:
Վերը նշված խախտումները թույլ տված զինծառայողները կարգապահական մեկուսարան են տարվում ու պահվում համար թիվ 14 հավելվածում նախատեսված կարգով:
Հոդված 76
Եթե կարգապահությունը խախտել է զինվորական կոչումով ավագ զինծառայողը, պարեկության պետը նրան խնդրում է չխախտել կարգապահությունը: Խնդրանքը չկատարելու դեպքում պարեկության պետը պարտավոր է այդ մասին անհապաղ զեկուցել կայազորի զինվորական պարետին կամ նրա օգնականին (պահակախմբերի հերթապահին) և գործել վերջիններիս ցուցումով:
Հոդված 77
Զինվորական կարգապահության և հասարակական կարգի խախտումների համար կայազորի զինվորական պարետատուն բերված զինծառայողներին ընդունում է կայազորի զինվորական պարետի օգնականը (պահակախմբերի հերթապահը), նրանց գրանցում է մեկուսացվածների հաշվառման գրքում և տեղավորում ժամանակավոր խցիկներում ոչ ավելի, քան մեկ օրով, մինչև կայազորի զինվորական պարետը որոշում կկայացնի նրանց պատասխանատվության մասին:
Կայազորի զինվորական պարետի օգնականը (պահակախմբերի հերթապահը), ընդունելով մեկուսացված զինծառայողներին, ստուգում է նրանց իրերը, վերցնում է գոտին, իրերը և արժեքները, որոնք չի կարելի խցիկ տանել, ինչպես նաև ծառայողական բոլոր փաստաթղթերը: Զենքի, զինամթերքի, փաստաթղթերի և արժեքների առգրավման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են կայազորի զինվորական պարետի օգնականը (պահակախմբերի հերթապահը), ուղեկցող անձինք և ինքը` մեկուսացվողը:
Հարբած վիճակում կայազորի պարետատուն բերված զինծառայողներն արձանագրությունը ստորագրում են սթափվելուց հետո:
Հոդված 78
Սահմանված զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու և զինվորական ողջույն չկատարելու համար մեկուսացված զինծառայողների հետ կայազորի զինվորական պարետատանը ցերեկով անցկացնում են 3 ժամ տևողությամբ շարային պատրաստության և կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ:
Հոդված 79
Ժամանակավոր խցիկներում զինծառայողները պահվում են կայազորի կարգապահական մեկուսարանի պահակախմբերի հսկողության տակ: Եթե կայազորի կարգապահական մեկուսարանը գտնվում է զինվորական պարետատնից զգալի հեռավորության վրա, զինծառայողների հսկողությունը դրվում է հատուկ զինված պարեկների վրա, որոնք ծառայությունը կատարում են սույն Կանոնագրքի 197 հոդվածի համապատասխան:
Հոդված 80
Պարեկության ծառայությունն ավարտելուց հետո կարգադրագիրը կայազորի զինվորական պարետի անհրաժեշտ նշումներով վերադարձվում է պարեկության պետին` զորամասի շտաբ հանձնելու համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հոդված 81
Կայազորի զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից կայազորում, հարակից ճանապարհներին և բնակավայրերում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը վերահսկելու, ինչպես նաև ավտոմոբիլային տեխնիկայի օգտագործման բնագավառում կարգուկանոն հաստատելու նպատակով 36 հոդվածի հիման վրա կայազորի պետի հրամանով նշանակվում է կայազորի զինվորական ավտոտեսչություն հետևյալ կազմով` ավտոտեսչության պետ, պետի տեղակալ (օգնական), ավտոտեսչության տեսուչներ (ավագ տեսուչներ), կալանված մեքենաների կայազորային հավաքատեղի պետ:
Խոշոր կայազորների զինվորական ավտոտեսչություններին կից, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված ցանկի համաձայն, կարող են ստեղծվել կայազորի զինավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովներ:
Հոդված 82
Զինվորական ավտոտեսուչները ծառայությունը կատարում են շարժական կամ անշարժ հսկիչ կետերում, շուրջօրյա կամ գրաֆիկի համաձայն` որոշակի ժամանակամիջոցում:
Զինավտոտեսչության հսկիչ կետի կազմի մեջ, բացի տեսուչից, մտնում են նաև պարեկներ և տրանսպորտային միջոց: Առավել կարևոր հսկիչ կետերն ապահովվում են կապի միջոցներով:
Հոդված 83
Զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի անձնակազմի և տրանսպորտային միջոցների վերակարգը նշանակվում է անշարժ հսկիչ կետերի տեղաբաշխման ուրվագծի և շարժական հսկիչ կետերի երթուղիների համաձայն:
Ուրվագծում նշվում են զինավտոտեսչության հսկիչ կետերի կազմը, տեղաբաշխումը և շարժման երթուղիները, ծառայության կատարման ժամանակը, հեռախոսների տեղերը` ավտոտեսչության պետի, կայազորի զինվորական պարետի և կայազորի զինվորական դատախազության հետ կապ պահպանելու համար, ինչպես նաև պետավտոտեսչության հսկիչ կետերի ու ստորաբաժանումների և ոստիկանության բաժանմունքների տեղերը:
Ուրվագծի հետ միաժամանակ մշակվում են նաև զինավտոտեսչության հսկիչ կետերի անձնակազմին տրվող հրահանգները` շարադրելով ավտոտեսուչների ու պարեկների խնդիրները, պարտականությունները և իրավունքները, յուրաքանչյուր կետում ծառայության կատարման առանձնահատկությունները և կայազորի զինավտոտեսչության պետի, զինվորական պարետատան, պետավտոտեսչության բաժանմունքների հետ կապվելու ձևերը:
Զինավտոտեսչության անշարժ հսկիչ կետերի տեղադրման ու շարժական հսկիչ կետերի երթուղիների ուրվագծի հիման վրա յուրաքանչյուր ամիս կազմվում է ավտոտեսուչների, պարեկների ու տրանսպորտային միջոցների վերակարգի` հսկիչ կետերում հերթապահության գրաֆիկ, որը ներկայացվում է կայազորի զինվորական պարետին` կայազորի վերակարգի տեղեկագրում մտցնելու նպատակով: Յուրաքանչյուր հսկիչ կետի համար գրաֆիկում նշվում են անձնակազմի թվաքանակը, տրանսպորտային միջոցները, ծառայության կատարման ժամանակը և այն զորամասը (ստորաբաժանումը), որից նշանակվում են անձնակազմը և տրանսպորտային միջոցները:
Զինավտոտեսչության անշարժ հսկիչ կետերի տեղադրման և շարժական հսկիչ կետերի երթուղիների ուրվագիծը, հսկիչ կետերի անձնակազմին տրվող հրահանգները ստորագրում է ավտոտեսչության պետը, ապա հաստատում է կայազորի պետը:
Հոդված 84
Կայազորի զինվորական ավտոտեսչության պետը պատասխանատու է կայազորի զորամասերում, նրան հարող ճանապարհներին ու բնակավայրերում տրանսպորտային միջոցների պատահարները կանխելու միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:
Նա պարտավոր է`
- ընտրել, ուսուցանել ու ղեկավարել կայազորի զինավտոտեսչության անձնակազմին, մշտական հսկողություն սահմանել կայազորի զորամասերում ավտոմոբիլային տեխնիկայի անվթար շահագործման և օգտագործման կարգն ապահովելու վերաբերյալ հրամանների պահանջների կատարման, վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների ու երթուղիներում զինվորական կարգապահության նկատմամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վիճակի ուղեգրերի առկայության և ճիշտ ձևակերպման նկատմամբ.
- ամեն ամիս վերլուծել զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների պատճառները և պայմանները, ինչպես նաև վարորդների (մեխանիկ-վարորդների) կարգապահության վիճակը, վերլուծության արդյունքների մասին զեկուցել կայազորի պետին.
- մշակել և կայազորի պետի հաստատմանը ներկայացնել կայազորում տրանսպորտային միջոցների պատահարների կանխման միջոցառումների, զինվորական ավտոտեսչության աշխատանքի ծրագրերը և հասնել դրանց կատարմանը.
- կայազորի պետի հաստատած ծրագրի համաձայն ստուգել կայազորի զորամասերի հսկիչ-տեխնիկական կետերի աշխատանքը` անկախ նրանց ենթակայությունից.
- հրահանգավորել հերթապահ ավտոտեսուչներին, նրանց բաժանել ըստ հսկիչ կետերի, վերահսկել ծառայության կատարումը և ստանալ նրանց զեկուցագրերը.
- դադարեցնել տեխնիկապես անսարք կամ սպասարկումից դուրս տրանսպորտային միջոցների շահագործումը, դրանք ուղարկել զորամասերը, իսկ անսարք ղեկով և արգելակման համակարգով տրանսպորտային միջոցները` կայազորի կալանված մեքենաների հավաքատեղի, կալանված տրանսպորտային միջոցների և վարորդների (մեխանիկ-վարորդների) մասին ժամանակին զեկուցել կայազորի պետին ու հայտնել կայազորի զինվորական պարետին` համապատասխան որոշում կայացնելու համար.
- կազմակերպել տրանսպորտային միջոցների պատահարների, վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և ժամանակավորապես առգրավված փաստաթղթերի հաշվառումը.
- անհապաղ զեկուցել կայազորի պետին ու հայտնել կայազորի զինվորական պարետին, ինչպես նաև զինվորական դատախազին զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների մասին, որոնց հետևանքով զոհվել կամ հաշմվել են մարդիկ, պատահարի վայրում անձամբ մասնակցել դրանց պատճառների ու հանգամանքների հետաքննությանը.
- ղեկավարել կայազորի ավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի աշխատանքը.
- պետական ավտոտեսչության մարմինների հետ համաձայնեցնել և կայազորի պետի հաստատմանը ներկայացնել զորամասերի տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող փողոցների ու ճանապարհների ուրվագիծը և այն հասցնել զորամասերը.
- կայազորի պետին առաջարկություններ ներկայացնել կայազորային ստուգիչ-տեխնիկական կետեր ստեղծելու մասին և վերահսկել դրանց աշխատանքը.
- անցկացնել (ըստ գրաֆիկի) տեխնիկական սպասարկման հաստիքներ չունեցող զորամասերի տրանսպորտային միջոցների, անձնակազմի փոխադրման համար նախատեսվող տրանսպորտային միջոցների վերանորոգման, ձայնային և լուսային հատուկ ազդանշաններով սարքավորված տրանսպորտային միջոցների, բանակի ոչ զինծառայող վարորդներով կոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև կայազորի զորամասերի բոլոր մարդատար մեքենաների տեխնիկական ստուգատեսեր.
- այլ կայազորի զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) խախտումների նյութերն ուղարկել այդ զորամասերի հրամանատարներին կամ համապատասխան կայազորի զինվորական ավտոտեսչության պետին.
- ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերով հստակորեն համագործակցել պետական ավտոտեսչության մարմինների և զինվորական դատախազության հետ, կազմակերպել զինվորական ավտոտեսուչների համատեղ հերթապահություն կայազորի պարեկների և պետավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության աշխատողների հետ:
Հոդված 85
Կայազորի զինվորական ավտոտեսչության պետի տեղակալը պատասխանատու է` ավտոտեսչության հսկիչ կետերի անձնակազմի ծառայությունը կազմակերպելու և վերահսկելու, զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարները հաշվառելու, կալանված տրանսպորտային միջոցները և ժամանակավորապես առգրավված փաստաթղթերը հաշվառելու և պահպանելու համար:
Նա ենթարկվում է կայազորի զինավտոտեսչության պետին ու կատարում է նրա ցուցումները` զորամասերի վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու և կայազորում տրանսպորտային միջոցները կանոնավոր օգտագործելու նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ:
Կայազորի զինվորական ավտոտեսչության պետի օգնականը ենթարկվում է կայազորի զինավտոտեսչության պետին ու պատասխանատու է զինավտոտեսչության աշխատակիցների աշխատանքների, նրանց հայտնաբերած խախտումները հաշվառելու և վերլուծելու համար, զինավտոտեսչության պետի (տեղակալի) բացակայության ժամանակ վերահսկում է ծրագրերի, հրամանների ու ցուցումների իրագործումը և կատարում է զինավտոտեսչության պետի (տեղակալի) պարտականությունները:
Հոդված 86
Զինվորական ավագ ավտոտեսուչը ենթարկվում է կայազորի զինվորական ավտոտեսչության պետին, նրա տեղակալին և պատասխանատու է իրեն ամրացված տեղամասում (կետում) զորամասերի տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ու պարեկների կողմից ծառայության ճիշտ կատարման համար:
Նա պարտավոր է`
- հրահանգավորման համար նշանակված ժամին ներկայանալ կայազորի զինավտոտեսչության պետին և ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը.
- իմանալ զինավտոտեսչության հսկիչ կետի խնդիրները, տրանսպորտային միջոցների պատահարների վայրում աշխատելու կարգը.
- հսկողություն սահմանել վարորդների (մեխանիկ-վարորդների), մեքենաների ավագների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու նկատմամբ և կանխել այլ կանոնների խախտումները.
- ստուգել զորամասերի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը, ուղեգրերը և մեքենայում գտնվող անձնակազմի կողմից սահմանված համազգեստի պահպանումը.
- կայազորի զինվորական ավտոտեսչության պետին անհապաղ զեկուցել զորամասերի տրանսպորտային միջոցների պատահարների մասին և գործել նրա ցուցումով.
- անհետաձգելի միջոցներ ձեռնարկել տեղի ունեցած ճանապարհային պատահարների վերաբերյալ (մեքենայի ու վարորդի բացահայտում, տուժածների առաջին բուժօգնության ցուցաբերում, վկաների բացահայտում, տեղի ունեցած պատահարի վայրի պաշտպանում, փաստաթղթերի ձևակերպում).
- մասնակցել զինավտոտեսչության ծառայության կազմակերպած միջոցառումներին.
- զինավտոտեսչության հսկիչ կետում ծառայությունն ավարտելուն պես կայազորի ավտոտեսչության պետին գրավոր զեկուցագիր ներկայացնել, հսկիչ կետի անձնակազմի հետ վերադառնալ իր զորամաս և զորամասի հերթապահին զեկուցել առաջադրանքը կատարելու մասին:
Հոդված 87
Զինվորական ավտոտեսչության պետը, նրա տեղակալը և ավտոտեսուչներն իրավունք ունեն`
- անհրաժեշտության դեպքում վարորդներին (մեխանիկ-վարորդներին) ու մեքենաների` զինվորական կոչումով իրենց հավասար կամ կրտսեր ավագներին հիշեցնել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների պահպանման մասին, ուղեգրերում նշել բացահայտված թերությունները, իսկ անհրաժեշտության դեպքում դադարեցնել ուղերթը.
- սահմանված կարգով քննարկել զորամասերի զինծառայող վարորդների և մեխանիկ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու գործերը, խախտումների նյութերը հանձնել համապատասխան զորամասի հրամանատարներին` կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու համար, կամ պետավտոտեսչության մարմիններ` օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար.
- զորամասերի տրանսպորտային միջոցներ վարելուց մեկուսացնել այն վարորդներին (մեխանիկ-վարորդներին), որոնց հարբածության մասին կան բավարար հիմքեր, սահմանված կարգով նրանց ուղարկել հարբածության վիճակի ստուգման: Մեկուսացնել նաև այն անձանց, ովքեր հիվանդ են կամ գերհոգնած դրության մեջ են.
- սահմանված կարգով կազմել արձանագրություններ զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ.
- նրանցից վերցնել վարորդական իրավունքի վկայականը և արձանագրության հետ միասին հանձնել պետական ավտոտեսչություն, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու տույժի նպատակով գործը քննելու համար:
Հսկիչ կետի պարեկը նշանակվում է առավել պատրաստված վարորդներից (մեխանիկ-վարորդներից): Նա ենթարկվում է հսկիչ կետի զինավտոտեսչության տեսուչին և պարտավոր է`
- աչալրջորեն կատարել ծառայությունը, հետևել զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելուն և նկատված խախտումների մասին զեկուցել ավտոտեսուչին.
- միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթևեկության կանոնները խախտող զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդներին (մեխանիկ-վարորդներին) կանգնեցնելու համար, իսկ եթե հնարավոր չէ կանգնեցնել, գրի առնել տրանսպորտային միջոցների մակնիշը, համարանիշը, խախտման ժամանակն ու բնույթը և այդ մասին զեկուցել զինվորական ավտոտեսուչին.
- հսկիչ կետում ծառայությունն ավարտելուց և զորամաս վերադառնալուց հետո զինվորական ավտոտեսուչի թույլտվությամբ ներկայանալ իր ստորաբաժանման հերթապահին ու զեկուցել իր գալու մասին:
Հոդված 88
Տրանսպորտային միջոցի ստուգման համար զինվորական ավտոտեսուչը վարորդին (մեխանիկ-վարորդին) կարգավորողի փայտիկով կանգնելու նշան է անում և դիմում է մեքենայի ավագին կամ վարորդին` նշելով նրա զինվորական կոչումը, իր պաշտոնը, զինվորական կոչումն ու ազգանունը և շարադրում է կանգնեցնելու պատճառը, օրինակ` «Պարոն սերժանտ, ես կայազորի զինվորական ավտոտեսուչ կապիտան Հակոբյանն եմ: Մեքենան ենթակա է ստուգման»:
Ավտոմոբիլային տեխնիկայի օգտագործման կանոնները խախտելու կամ տրանսպորտային միջոցի անսարքություն հայտնաբերելու դեպքում զինվորական տեսուչն իր դիտողությունները նշում է ուղեգրում և պահանջում է վերացնել թերությունները: Նայած խախտման բնույթին տրանսպորտային միջոցը կարող է շարունակել իր ուղերթը, ինչպես նաև կալանվել կամ վերադարձվել զորամաս:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս զինվորական ավտոտեսուչն իր գործողություններով վտանգավոր իրադրություն չպետք է ստեղծի մեքենայում գտնվող անձնակազմի, հետիոտնի և երթևեկության այլ մասնակիցների համար:
Հոդված 89
Կալանված տրանսպորտային միջոցները պահելու համար զինվորական պարետությունում կամ զորամասերից մեկում կայազորի պետի հրամանով կարող է կազմակերպվել կայազորային հավաքատեղի, որի պետ նշանակվում է զինվորական ավտոտեսուչներից մեկը:
Կայազորի հավաքատեղի պետը կալանված տրանսպորտային միջոցներն ընդունում է արձանագրությամբ:
Հավաքատեղում տրանսպորտային միջոցները պահպանելու կարգը որոշում է կայազորի պետը:
Կալանված տրանսպորտային միջոցները և փաստաթղթերը վերադարձվում են կայազորի զինավտոտեսչության պետի գրավոր թույլտվությամբ:
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Հոդված 90
Կայազորի զինվորական ավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը պարտավոր է`
- ընտրել, ընդունել զինվորական որակավորման հանձնաժողովի անդամներին և կազմակերպել նրանց ուսուցումը.
- կազմակերպել քննությունների ընդունում տրանսպորտային միջոցների վարորդներից, համապատասխան կատեգորիաների տրանսպորտային միջոցների վարման ծրագրով դասընթացներ և նրանց տալ հատուկ վկայական` պետավտոտեսչությունում քննություն հանձնելու համար.
- կազմակերպել մեխանիկ-վարորդների (տրակտորի վարորդների) ուսուցման ծրագրով հավաքներին մասնակցած զինծառայողներից քննությունների ընդունումը և նրանց հանձնել մեքենավարման իրավունքի վկայական.
- կազմակերպել պայմանագրային ծառայության վարորդ-սպաներից, ենթասպաներից և զինծառայողներից, որոնց թույլատրվելու է վարել անձնակազմի տեղափոխման համար նշանակված հատուկ և լուսային ազդանշաններ ունեցող մեքենաներ, ինչպես նաև մեքենավարման հրահանգիչների ուսուցում անցած զինծառայողներից որակավորման բարձրացման քննությունների ընդունումը, և նրանց հանձնել համապատասխան վկայականներ.
- կազմակերպել մեքենավարման իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդների գիտելիքների ստուգում, ինչպես նաև զինավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի արտագնա նիստերի ժամանակ վարորդների գիտելիքների ստուգում անմիջապես զորամասերում.
- պատրաստել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումների նյութերը և ներկայացնել պետավտոտեսչության մարմիններին.
- եռօրյա ժամկետում զինվորական որակավորման հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ներկայացնել զինվորական պարետին.
- կազմակերպել ձևաթղթերի ու վկայականների հաշվառումը:
Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 91
Պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք և անձնակազմից պահանջում է ճշտորեն պահպանել սույն Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն և նախաձեռնություն:
Պահակային ծառայության պահանջները խախտողները ենթարկվում են կարգապահական կամ քրեական պատասխանատվության:
Հոդված 92
Պահակային ծառայության կատարման համար նշանակվում են պահակախմբեր:
Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական և պետական օբյեկտները պահպանելու և պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաև մեկուսարանում և կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար:
Պահակախմբերը լինում են կայազորային և ներքին, դրանք կարող են լինել մշտական կամ ժամանակավոր:
Կայազորային պահակախումբը նշանակվում է ստորաբաժանում չունեցող կենտրոնական ենթակայության օբյեկտները, համակայազորային նշանակության օբյեկտները, միավորումները կամ միմյանց անմիջականորեն մոտ գտնվող մի քանի զորամասերի օբյեկտները պահպանելու և պաշտպանելու, ինչպես նաև կայազորային կարգապահական մեկուսարանում գտնվող անձանց հսկելու համար:
Ներքին պահակախումբը նշանակվում է իր զորամասերի օբյեկտները պահպանելու և պաշտպանելու համար: Ավիացիոն զորամասի ինքնաթիռները (ուղղաթիռները) և մյուս օբյեկտներն օդանավակայանում պահպանվում և պաշտպանվում են ավիացիոն տեխնիկական զորամասերի նշանակած ներքին պահակախմբով:
Մշտական պահակախմբեր նախատեսվում են պահակախմբերի կարգացուցակով: Ժամանակավոր պահակախմբերը կարգացուցակի մեջ չեն մտցվում, նրանք նշանակվում են կայազորի պետի կամ զորամասի հրամանատարի հրամանով` բեռնելիս (բեռնաթափելիս) կամ ժամանակավոր պահեստավորելիս, տրանսպորտային տարբեր միջոցներով զինվորական բեռներ ուղեկցելիս ռազմական գույքը պահպանելու-պաշտպանելու, ինչպես նաև մեկուսացված զինծառայողներին հսկելու համար:
Հոդված 93
Կայազորային պահակախմբերը ենթարկվում են կայազորի պետին, կայազորի ոստիկանության բաժնի պետին, զինվորական պարետին, պահակախմբերի հերթապահին և նրա օգնականին, կարգապահական մեկուսարանի պահակախումբը ենթարկվում է նաև կարգապահական մեկուսարանի պետին:
Ներքին պահակախմբերը ենթարկվում են զորամասի հրամանատարին, զորամասի հերթապահին և նրա օգնականին, եթե օգնականը սպա է: Զորամասի մյուս ստորաբաժանումներից հեռու գտնվող գումարտակի (դիվիզիոնի) օբյեկտները պահպանող ներքին պահակախումբը ենթարկվում է նաև այդ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին և պահակապետի զինվորական կոչմանը հավասար կամ ավելի բարձր կոչում ունեցող օգնականին:
Զորամասի հերթապահի` ենթասպայի կոչումով օգնականին ենթարկվում են այն պահակախմբերը, որոնց պետերը սպա չեն, իսկ զորամասի հերթապահի` սերժանտի կոչումով օգնականին ենթարկվում են այն պահակախմբերը, որոնց պետերը սերժանտ են:
Պահակախմբերն այդ անձանց ենթակայությանն են անցնում, երբ հերթափոխման ժամանակ «Զգաստ» հրաման է տրվում պահակախմբերի (զորամասի) հերթապահին դիմավորելու համար, իսկ նրանց ենթակայությունից դուրս են գալիս հերթափոխից հետո իրենց զորամաս (ստորաբաժանում) գնալու համար պահակապետի «Քայլով մարշ» հրամանի պահից:
Հոդված 94
Պահակախմբի կազմում նշանակվում են` պահակապետ, պահակներ` ըստ պահակակետերի և հերթափոխերի, պահակադիրներ, անհրաժեշտության դեպքում` պահակապետի օգնական, պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) կամ օպերատորների հերթափոխ (2-3 մարդ, որոնցից մեկը կարող է նշանակվել պահակապետի օգնական` պահպանության տեխնիկական միջոցների գծով), պահակապետի օգնական` պահակային շների ծառայության գծով, և տրանսպորտային միջոցների վարորդներ:
Շտաբները, կառավարման կետերը, ինչպես նաև հիմնարկները պահպանող պահակախմբերում, բացի վերոհիշյալ անձանցից, նշանակվում են նաև հսկիչ-անցագրային կետերի պահակներ, իսկ կարգապահական մեկուսարանի պահակախմբում` ուղեկցորդներ:
Հոդված 95
Օբյեկտների անմիջական պահպանման և պաշտպանության համար պահակախմբի կազմից նշանակվում են ժամապահներ:
Ժամապահ է կոչվում զինված պահակը, որը կատարում է իրեն հանձնարարված պահակակետը պահպանելու ու պաշտպանելու մարտական առաջադրանք:
Պահակակետեր են կոչվում այն ամենը, ինչը ժամապահին է հանձնարարված պահպանելու ու պաշտպանելու համար, ինչպես նաև այն տեղը կամ տեղամասը, որտեղ նա կատարում է իր պարտականությունները: Պահակակետերի շարքն են դասվում նաև տեխնիկական միջոցների օգնությամբ պահակախմբերի կողմից պահպանվող օբյեկտները և տեղամասերը, որտեղ տեղադրված են այդ միջոցները:
Ժամապահներն օբյեկտների պահպանությունն իրականացնում են օբյեկտի արտաքին և ներքին ցանկապատերի միջև պարեկություն կատարելով կամ ցանկապատի ներքին կողմի երկայնքով, եթե օբյեկտն ունի մեկ ցանկապատ, ինչպես նաև դիտաշտարակից դիտարկելով: Առանձին օբյեկտներ կարող են պահպանվել անշարժ ժամապահների միջոցով:
Հոդված 96
Կայազորների պետերը, զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, զինվորական օբյեկտների պետերը, ինչպես նաև նրանց անմիջական պետերը պարտավոր են շարունակ ձգտել կրճատելու օբյեկտները պահպանող և պաշտպանող անհրաժեշտ անձնակազմի քանակը, որին կարելի է հասնել`
- տեխնիկական միջոցների և պահակային շների օգտագործմամբ պահակակետերի պահպանությանն անցնելով` առանց ժամապահներ նշանակելու.
- տարբեր զորամասերի պատկանող, բայց ընդհանուր ցանկապատ ունեցող կողք կողքի դասավորված բոլոր պահեստարանները, պահեստները, հավաքակայանները և այլ օբյեկտները մեկ պահակախմբի պահպանության տակ միավորելով.
- անշարժ ժամապահների պահպանած պահակակետերի քանակի կրճատմամբ և դրանց պահպանությունը հետիոտն և տրանսպորտային միջոցներով պարեկության կազմակերպմամբ:
Հոդված 97
Օբյեկտների պահպանությունը պարեկության եղանակով կազմակերպելիս, օբյեկտի ցանկապատից և տեղանքի պայմաններից ելնելով, ժամապահին որոշակի ժամանակում տվյալ օբյեկտի պահպանության և պաշտպանության համար հատկացվում է տեղամաս, ցերեկը` մինչև 2 կմ, գիշերը` մինչև 1 կմ, իսկ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու համար ցերեկը` մինչև 3 կմ, գիշերը` մինչև 2 կմ: Վատ եղանակին (ուժեղ մառախուղ, անձրև, ձյուն) օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու համար կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով կարող են նշանակվել տրանսպորտային միջոցներով լրացուցիչ պահակներ կամ պարեկներ: Լրացուցիչ պահակների ծառայության կատարման և պարեկության կարգը տվյալ դեպքում որոշում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Ժամապահները շարժման երթուղիներով անցնում են ոտքով այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ապահովել օբյեկտի հուսալի պահպանությունը, կարճատև կանգառների ժամանակ զննում են տեղանքը և ցանկապատերը և ծառայության կատարման մասին կապի միջոցներով զեկուցում են պահակապետին:
Լավ տեսանելիության ժամանակ, եթե թույլ են տալիս տեղանքի պայմանները, ժամապահները կարող են պահպանվող օբյեկտը և դրա մատույցները դիտարկել դիտաշտարակներից:
Հոդված 98
Ժամապահներին օգնելու նպատակով յուրաքանչյուր պահակակետում քնից արթնացած և հանգստացող պահակային հերթափոխերից ստեղծվում են պահեստային խմբեր, որոնք պահակախումբը կանչելու «Ի զեն» հրամանով պահակապետի, նրա օգնականի կամ պահակադիրի ղեկավարությամբ ժամանում են խախտման վայր և գործում են` իրադրությունից ելնելով: Այդ խմբերն արագորեն խախտման վայր հասցնելու համար անհրաժեշտության դեպքում պահակախմբերն ապահովվում են տրանսպորտային միջոցներով, իսկ հատուկ պայմաններում` մարտական մեքենաներով:
Հոդված 99
Պահակախմբի անձնակազմը պետք է լինի պահակային համազգեստով (հավելված 8), սարքին և մարտի պատրաստ` սվին-դանակավոր կամ սվինավոր հրացաններով զինված: Հսկիչ-անցագրային կետերի ժամապահները կարող են զինվել ատրճանակներով: Պահակապետերը և նրանց օգնականները զինվում են հաստիքային զենքով:
Պահակախումբը մարտական փամփուշտներով ապահովվում է` յուրաքանչյուր ավտոմատի և ատրճանակի համար` երկուական լիցքավորված պահեստատուփ, յուրաքանչյուր հրացանի համար` պարունակում 30-ական փամփուշտով:
Բացի դրանից, կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով պահակախմբերի սպառազինության մեջ կարող են լինել գնդացիրներ` յուրաքանչյուրը երեքական լիցքավորված պահեստատուփով, և ձեռքի նռնակներ ողջ անձնակազմի համար` յուրաքանչյուրին երկուական նռնակ:
Պահակախմբերի անձնակազմին, բացի ատրճանակով զինված անձանցից, զինամթերքը տրվում է պահակային ավանում, գործնական պարապմունքներն ավարտելուց հետո:
Հոդված 100
Զենքը լիցքավորվում է պահակակետեր մեկնելուց առաջ, օրենքով սահմանված կարգով ձերբակալված, կալանավորված ու ազատազրկման դատապարտված զինծառայողներին հսկելու, ինչպես նաև պահակախմբերը ստուգող անձանց ուղեկցելու համար:
Զենքը լիցքավորվում և լիցքաթափվում է պահակապետի կամ նրա օգնականի (պահակադիրի) հրամանով և անմիջական հսկողությամբ, պահակատան մոտ հատուկ սարքավորված, լուսավոր գնդակորսիչ հարմարանք ունեցող տեղում, իսկ հերթափոխի համար մեքենաներով պահակակետերն ուղևորվելիս` պահակապետին տրված հրահանգում նշվող տեղերում, որոնք անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է սարքավորված լինեն գնդակորսիչ հարմարանքներով: Լիցքավորելիս և լիցքաթափելիս զենքի փողը պետք է ուղղված լինի վերև (45-60օ անկյան տակ) և շրջակա բնակելի շենքերից ու պահպանվող օբյեկտներից հեռու: Եթե պահակատան մոտակայքում ու շրջապատում բնակելի և ծառայողական շենքեր կան, զենքի լիցքավորումը և լիցքաթափումը կարող են կատարվել պահակատանը, գնդակորսիչ հարմարանքով սարքավորված հատուկ տեղում: Զենքի լիցքաթափումը և զննումը կատարվում են պահակատուն վերադառնալուն պես պահակատանը կամ պահակապետին տրված հրահանգում նշված տեղերում:
Ատրճանակները լիցքավորվում են ստորաբաժանումներում փամփուշտները ստանալուց հետո, իսկ լիցքաթափվում են պահակախումբը հերթափոխից ստորաբաժանում վերադառնալուց հետո:
Հոդված 101
Զենքը լիցքավորվում է համապատասխան զինատեսակների համար հրաձգային գործի ուղեցույցներում նշված կանոններով, ընդ որում, փամփուշտը փամփշտանոց չի մտցվում:
Ավտոմատը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով: Լիցքավորվելուց առաջ ավտոմատը ստուգվում է (այդ ժամանակ հրահանը իջեցվում է) և դրվում պահպանակի: Պահեստատուփը միացնելուց հետո փակաղակի շրջանակը հետ չի տարվում:
Հրացանը լիցքավորվում է լրիվ լիցքավորված պահեստատուփով: Հրացանը լիցքավորելուց հետո փակաղակը դանդաղ փակվում է (ընդ որում փամփուշտը փամփշտանոց չի մտցվում), պահպանակը հանվում է, հրահանը` իջեցվում և հրացանը դրվում է պահպանակին:
Ատրճանակը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով, լիցքավորելիս փակաղակը ետ չի տարվում: Լիցքավորելուց առաջ ատրճանակը դրվում է պահպանակին:
Գնդացիրները և ձեռքի նռնակները լիցքավորվում են օգտագործելուց անմիջապես առաջ:
Հոդված 102
Կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով պահակատանը պահվում է մարտական փամփուշտների պաշար` յուրաքանչյուր ավտոմատի կամ հրացանի համար` 150-ական փամփուշտ, ատրճանակի համար` 16-ական փամփուշտ, որոնք պահվում են մետաղյա արկղում դրված ցինկերում:
Ձեռքի նռնակները պահվում են առանձին մետաղյա արկղերում, ընդ որում, բռնկիչները պահվում են հատուկ անջրաթափանց փաթեթում, նռնակներից առանձին:
Պահակախմբի մարտական փամփուշտների պաշարի հաշվառման գիրքը (հավելված 7), ձեռքի նռնակների և բռնկիչների հաշվառման գիրքը, զինամթերքը վերցնելու (զետեղելու) ակտը և չլրացված ձևաթղթերը, ցինկերը բացելու դանակը պահվում են այդ նույն արկղերում: Արկղերը փակվում են, կնքվում կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) կողմից և գրանցվում են պահակատանը գտնվող պահակախմբի գույքացուցակում: Զինամթերքի արկղերի բանալիները և կնիքների պատճենները պահվում են պահակապետի չհրկիզվող պահարանում (սեղանի փակվող դարակում): Արգելվում է բանալիները հանձնել այլ անձանց:
Պահակապետն անձնական պատասխանատվություն է կրում մարտական փամփուշտների, նռնակների և բռնկիչների արկղերի պահպանության համար:
Հոդված 103
Զինամթերքի պաշարների առկայությունը և վիճակը ստուգվում են ամիսը մեկ անգամից ոչ պակաս, կայազորային պահակախմբերում` զինվորական պարետը, ներքին պահակախմբերում` զորամասի շտաբի պետը:
Ստուգման արդյունքները գրանցվում են զինամթերքի պաշարների հաշվառման գրքում և պահակակետի տեղեկագրում:
Հոդված 104
Պահակատների և պահակակետերի ապահովումը սարքավորումներով, պահպանության և կապի տեխնիկական միջոցներով, ինչպես նաև պահպանվող օբյեկտների ցանկապատը (հավելվածներ 5 և 6) և սույն Կանոնագրքով նախատեսված գույքով դրանք ապահովելու պարտականությունը դրվում է ռազմական օբյեկտի պետի (զորամասի հրամանատարի) վրա:
Ռազմական օբյեկտի պետի (զորամասի հրամանատարի) վրա դրվում են նաև պարետատան լուսավորության, վառելիքի և հագուստի ապահովման պարտականություններ:
Հոդված 105
Հաստատելու համար, որ հերթափոխի ժամանակ պահակախումբն, իրոք, լիազորված է համապատասխան պետի կողմից, սահմանվում է նշանաբան (գաղտնի բառ):
Նշանաբանը, որը նշանակում են ամեն օր, յուրաքանչյուր պահակախմբի համար առանձին. կայազորային պահակախմբերի համար` կայազորի զինվորական պարետը, ներքին պահակախմբերի համար` զորամասի շտաբը:
Նշանաբանը որոշվում է ոչ ավելի, քան 10 օր առաջ, գրանցվում է կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) մոտ` նշանաբանների գրքում և կնքված թղթապանակով պահվում է չհրկիզվող պահարանում:
Տագնապ հայտարարելու ժամանակ պահակակետ ժամանած նոր պահակախմբերի նշանաբանները պահվում են պահակախմբերի (զորամասի) հերթապահի մոտ, կնքված թղթապանակում:
Նրանց, ում հայտնի է նշանաբանը, պարտավոր են գաղտնի պահել այն, հարցնելու դեպքում հայտնել գրությամբ, առանց բարձրաձայն հայտարարելու, որից հետո գրությունն անհապաղ ոչնչացվում է:
Նշանաբանի գրությունը կորցնելու կամ հրապարակելու այլ դեպքերում նրա գործողությունն անհապաղ դադարեցվում է պահակախմբերի (զորամասի) հերթապահի կողմից, ինչի մասին զեկուցում են կայազորի զինվորական պարետին (զորամասի շտաբի պետին):
Հոդված 106
Պահակախմբի պահպանության տակ գտնվող պահեստարաններ (պահեստներ, հավաքակայաններ) բացելը կամ մարտական մեքենաների, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի կայաններ մտնելը թույլատրվում է մշտական կամ մեկանգամյա անցագրերի հիման վրա, որը ստորագրում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը) և հաստատվում զինանշանային կնիքով:
Թույլտվության մեջ նշվում են` թույլտվության համարը, այն պահակախմբի համարը, որի պետին տրված է բացելու (փակելու) ենթակա պահպանվող օբյեկտի անվանումը, բացելու (փակելու) համար եկած անձնավորության զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը:
Այս կամ այն պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) բացելու իրավունք ունեցող կամ կայաններում գտնվող մարտական մեքենաները, այլ սպառազինությունը և ռազմական տեխնիկան ընդունելու թույլտվություն ունեցող անձանց ցուցակը հայտարարվում է կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով:
Թույլտվությունների նմուշները իսկական ստորագրություններով, այս կամ այն պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) բացելու իրավունք կամ այնտեղ մտնելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը, ինչպես նաև կնիքների (պլոմբների) պատճենների նմուշները, որոնք ստորագրում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետ) և հաստատվում զինանշանային կնիքով, պետք է գտնվեն պահակատանը (հավելված 6):
Հոդված 107
Պահեստների (բազաների, զինանոցների) տեխնիկական տարածք, հրդեհավտանգ և հատկապես կարևոր օբյեկտներ մտնելու թույլտվության կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը (նախարարություն) համապատասխան վարչության պետը` հատուկ կանոնակարգի (հրահանգի) համաձայն:
Հոդված 108
Ինքնաթիռների (ուղղաթիռների) կայանների ու ավիացիոն զորամասի` օդանավակայանում գտնվող այլ օբյեկտները բացելու թույլտվությունը ստորագրում է այդ զորամասի շտաբի պետը:
Կայանները բացելուց հետո մինչև պահակախմբի պահպանությանը հանձնելը ինքնաթիռների (ուղղաթիռների) պահպանության կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետը սույն Կանոնագրքի պահանջներին համապատասխան:
Հոդված 109
Հատուկ պայմաններում ռազմական օբյեկտների պահպանության և պաշտպանության համար պահակային ծառայության լրացուցիչ կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
Հոդված 110
Պահպանության տեխնիկական միջոցները կիրառվում են օբյեկտների հուսալի պահպանությունն ապահովելու և պահակախմբի թվաքանակը կրճատելու նպատակով: Դրանց մեջ մտնում են պարագծերը և օբյեկտները հայտնաբերելու և ազդանշանելու միջոցները, նախազգուշացնելու և ներազդելու տեխնիկական միջոցները, տեխնիկական միջոցները պահպանելու ազդանշաններն ընդունող սարքավորումները, կաբելային կամ ազդանշանման միջոցները:
Տեխնիկական միջոցներով օբյեկտների հուսալի պահպանության կարելի է հասնել` պահպանության տեխնիկական միջոցների տեսակները ճիշտ ընտրելով և ինժեներական արգելափակոցների համալիրում դրանք օգտագործելով, տեղադրման միջոցառումները գաղտնի պահելով, բարձրորակ մոնտաժով, դրանք անխափան սպասարկելով և վիճակի նկատմամբ հսկողություն սահմանելով, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանի դեպքում պահակախմբի անձնակազմի աչալրջությամբ ու գործողությունների ժամանակին կատարմամբ:
Հոդված 111
Օբյեկտում կիրառվող պահպանության տեխնիկական միջոցների տիպը և քանակը որոշվում է` ելնելով օբյեկտի կարևորությունից, ֆիզիկաաշխարհագրական, շահագործման և այլ առանձնահատկություններից:
Օբյեկտները հրդեհային ազդանշանով սարքավորվում են սահմանված նորմերին և կանոններին համապատասխան:
Հոդված 112
Պահպանության տեխնիկական միջոցները տեղադրելու և սպասարկելու կարգը որոշվում է դրանց տակտիկատեխնիկական բնութագրով ու վկայականներով:
Պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումները տեղադրվում են պահակատանը` պահակապետի սենյակում կամ դրա համար հատուկ նշանակված կառավարման սենյակում:
Պահպանության տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվում է ինքնուրույն սնուցման աղբյուր:
Կայազորում (զորամասում) հակահրդեհային պաշտպանության ու փրկարար աշխատանքների խմբի առկայության դեպքում հրդեհային ազդանշաններն ընդունող սարքավորումը կարող է տեղադրվել այդ խմբի շենքում:
Պահպանության տեխնիկական միջոցները սարքին վիճակում պահելու համար նշանակվում է հաստիքային ստորաբաժանում, իսկ այդպիսի ստորաբաժանման բացակայության դեպքում շահագործող խումբ զորամասի հրամանատարի (օբյեկտի պետի) նշանակած սպայի (ենթասպայի) գլխավորությամբ:
Հոդված 113
Տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների պահպանությունը և պաշտպանությունը կարող է իրականացվել ժամապահներ կարգելով, հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության կամ խառը եղանակով:
Հիմնական է համարվում հսկիչ-պահպանության խմբերի հերթապահությունը: Բոլոր եղանակների դեպքում օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու նպատակով կարող են օգտագործվել պահակային շները (11 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցները կիրառելու և այդ դեպքերում ժամապահներ կարգելու, ինչպես նաև պահակային շների օգտագործման անհրաժեշտության որոշումը կայացնում է պահակախմբերի կարգացուցակի հաստատման իրավունք ունեցող հրամանատարը (պետը) (119 հոդված):
Հոդված 114
Ժամապահներ կարգելով սովորաբար պահպանվում են տեխնիկական միջոցներով սարքավորված սպառազինության, զինամթերքի պահեստներն ու մշտական դիտարկման և ուժեղացված պահպանության կարիք ունեցող այլ օբյեկտներ:
Այդ դեպքերում ժամապահները ծառայությունը կատարում են 180-193 հոդվածների համապատասխան:
Պահպանության տեխնիկական ազդանշաններն ընդունող սարքավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պահակապետը կամ նրա օգնականը (պահակադիրը):
Հոդված 115
Հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության էությունն այն է, որ անընդհատ հսկեն պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորման օպերատորին, պարբերաբար ստուգեն պահակակետերը և միշտ պատրաստ լինեն գործելու պահպանության տեխնիկական միջոցների անսպասելի ազդանշանի դեպքում:
Պահակակետերը ստուգվում են հսկիչ-պահպանության խմբի գրաֆիկի համաձայն, այդ խմբի կազմում ընդգրկվում են պահակապետը կամ պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը, մեկ-երկու պահակ, իսկ օբյեկտների պահպանությունը պահակային շներով ուժեղացնելու համար` նաև պահակապետի օգնականը` պահակային շների ծառայության գծով (վարժեցնողը):
Արտաքին զննման եղանակով ստուգելիս ստուգվում են ցանկապատի, հսկիչ-հետքագոտու, պահեստարանների (պահեստների) դռների (դարպասների), լուսամուտների ու պատերի վիճակը, կնիքների (պլոմբների) քանակը և համապատասխանությունը, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների անխափան աշխատանքը:
Հոդված 116
Օբյեկտների պահպանության խառը եղանակի էությունը հսկիչ-պահպանության խմբերի հերթապահությունը զուգակցելն է պարագծի առանձին տեղամասերում կամ շենքերին (շինություններին) մոտիկ պահակակետերում միաժամանակ ժամապահներ կարգելու հետ: Ընդ որում, տեխնիկական միջոցների ազդանշաններ ընդունող սարքավորման հսկողությունը կարող են իրականացնել պահակապետը կամ նրա օգնականը, հսկիչ-պահպանության խմբի փոխարեն կարող է գործել պահեստային պահակախումբը:
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՎԵՐԱԿԱՐԳԸ
Հոդված 117
Պահակախմբերի վերակարգը նշանակվում է պահակախմբերի կարգացուցակի համաձայն (1 հավելված):
Պահակախմբերը պետք է հերթափոխվեն ամեն օր:
Զորամասը զորավարժության մեջ գտնվելու ժամանակամիջոցում պահակախմբերի կարգացուցակը հաստատելու իրավունքով օժտված պետի հրամանով (119 հոդված) կարող է սպայի գլխավորությամբ պահակախումբ նշանակվել 7 օր ժամանակով, առանց հերթափոխման:
Հոդված 118
Պահակախմբերի կարգացուցակը կազմում է կայազորի զինվորական պարետը, իսկ ներքին պահակախմբերինը` զորամասի շտաբի պետը, օբյեկտների պահպանության և պաշտպանության վերաբերյալ կայազորի պետի տված ցուցումների համաձայն` հաշվի առնելով դրանց կարևորությունը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորվածությունը, ցանկապատը և որքան հնարավոր է ավելի քիչ ժամապահներով հուսալի պահպանության ապահովումը: Պահակախմբերի կարգացուցակը կազմելուն պետք է նախորդի տեղում օբյեկտների դասավորության ու պահպանության պայմաններին և առանձնահատկություններին ծանոթանալը:
Պահպանության իր ստորաբաժանումներն ունեցող կենտրոնական ենթակայության օբյեկտների պահպանության համար պահակախմբերի կարգացուցակը կազմում է ռազմական օբյեկտի (պահեստի, բազայի) պետը:
Հոդված 119
Կայազորային, ինչպես նաև զինվորական ուսումնարանների ներքին պահակախմբերի կարգացուցակը հաստատում է կայազորի պետը, իսկ զորամասերինը` զորամիավորման, գնդի հրամանատարը:
Կենտրոնական ենթակայության զորամասերի ներքին պահակախմբերի, ինչպես նաև պահպանության իրենց ստորաբաժանումներն ունեցող նույնպիսի ենթակայության օբյեկտների պահպանության և պաշտպանության համար նշանակված ներքին պահակախմբերի կարգացուցակները հաստատում են համապատասխան անմիջական պետերը:
Կարգացուցակին կցվում է յուրաքանչյուր պահակախմբի պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծը:
Հոդված 120
Պահակախմբերի կարգացուցակի հետ միաժամանակ յուրաքանչյուր պահակախմբի համար կազմվում է պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ (3 հավելված), պահակապետին տրվող հրահանգ, տագնապ հայտարարելու դեպքում փոխարինող պահակախմբերի համար` նաև տագնապ հայտարարելու դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) փաստաթուղթ:
Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են` պահակակետերի և արգելագոտիների սահմանները, արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները, պահակակետեր գնալու հերթափոխի երթուղիները և տրանսպորտային միջոցներով պարեկների երթուղիները, ժամապահների և հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա և գիշերվա ժամերին, խրամատների, դիտաշտարակների, կապի և հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները.
Պահակակետերի ցուցակում նշվում են` յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները, ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, դիտաշտարակից ժամապահին թույլատրելի դիտարկման ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարևան պահակակետերի վրա հարձակվելու դեպքերում և հրդեհի ժամանակ, ժամապահին զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: Պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի տեխնիկական միջոցի տեսակը և մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության խմբի կողմից պահակակետը ստուգելու և զենքը կիրառելու կարգը:
Պահակապետին տրվող հրահանգում նշվում են` պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի պաշտոնատար անձանց գործողությունների կարգը օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով սարքավորվածները, ընդունելու և հանձնելու ժամանակ, հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու գրաֆիկը և կարգը, գիշերը և վատ եղանակին օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները պահակախմբի գործողությունների վերաբերյալ պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի վրա հարձակվելու, պահպանության տեխնիկական միջոցների գործելու և շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային աղետների, տագնապի ազդանշանների դեպքում, ինչպես նաև զենքը պահպանելու և զինամթերքի արկղերը բացելու կարգի մասին ցուցումներ:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերի մեջ մտնում են` պահակակետերի ցուցակը, տեղաբաշխման ուրվագիծը, պահակապետին տրվող հրահանգը, պահակակետի տեղեկագրի ձևաթուղթը և նշանաբանը: Այս փաստաթղթերը որոշում են պահակախմբին հանձնարարված օբյեկտների պահպանության և պաշտպանության կարգը` հաշվի առնելով զորքերի գործողություններն ըստ մարտական և զորահավաքային պատրաստականության ծրագրի:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը կազմված են հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու և հանձնելու կարգի մասին ցուցումներից, սարքավորումների վերահսկողությունն իրականացնելուց, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների մասին ցուցումներից), պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների ցուցակից (պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու և հանձնելու ժամանակը, տեղադրված միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը և վիճակի մասին նշումները, պահպանության տեխնիկական միջոցները հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը և ձեռնարկված միջոցները) և տեղադրված պահպանության համակարգի շահագործման հրահանգից:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Հոդված 121
Պահակախմբերի կարգացուցակի համաձայն կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը) յուրաքանչյուր ամսվա համար որոշում է զորամասերի (ստորաբաժանումների)` պահակախմբերում ծառայությունը կատարելու հերթականությունը, որն արտացոլվում է կայազորի (շուրջօրյա) վերակարգի տեղեկագրում (2 հավելված), որը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Պահակախմբերը տեղաբաշխելու ուրվագծի, պահակակետերի ցուցակի, պահակապետերին տրվող հրահանգի, պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերի քաղվածքները կայազորի վերակարգի տեղեկագրի քաղվածքի հետ միասին հաջորդ ամիսը սկսվելուց ոչ ուշ, քան 10 օր առաջ ուղարկվում են կայազորի վերակարգի ծառայության կատարման գործում ընդգրկված կայազորի բոլոր զորամասերը:
Զորամասի շտաբը հաջորդ ամիսը սկսվելուց հինգ-վեց օր առաջ պահակախմբերում նշանակվող ստորաբաժանումների հրամանատարներին հայտնում է վերակարգի անցնելու նրանց օրը և պահակախմբերի կազմը:
Պահակակետերը տեղաբաշխելու ուրվագծում և պահակակետերի ցուցակում կատարված յուրաքանչյուր փոփոխության մասին կայազորի զորքերի ծառայության պետը (զորամասի շտաբի պետը) ժամանակին հայտնում է զորամասերին, ստորաբաժանումներին:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերը պահվում են պահակապետի մոտ, զինանշանային կնիքով կնքված ծրագրում: Փաստաթղթերի երկրորդ օրինակը գտնվում է կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) մոտ` տագնապ հայտարարելու դեպքում հերթափոխի նշանակված պահակապետին հրահանգավորելու համար:
Հոդված 122
Օբյեկտում հինգ և ավելի պահակակետի առկայության դեպքում պահակապետ է նշանակվում սպա կամ ենթասպա, իսկ ավելի պակաս պահակակետերի դեպքում` սերժանտ (ավագ):
Հատկապես կարևոր օբյեկտները պահպանող պահակախմբի պետք է նշանակում սպա կամ ենթասպա` անկախ պահակակետերի քանակից:
Զինվորական ուսումնարաններում, անկախ պահակակետերի քանակից, պահակապետ կարող են նշանակվել բարձր կուրսերի սաները:
Կայազորի կալանատան պահակապետ է նշանակվում որևէ սպա:
Պահակապետի օգնական է նշանակվում ենթասպա կամ սերժանտ (ավագ): Եթե պահակապետի օգնական չի նշանակվում, նրա պարտականությունները կատարում է առաջին պահակադիրը:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) նշանակվում է պահպանության տեխնիկական միջոցների մասնագետ կամ մեկ ուրիշ զինծառայող` կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով:
Պահակային շների ծառայության գծով պահակապետի օգնական է նշանակվում պահակային շների ավագ վարժեցնողներից մեկը (11 հոդված):
Հոդված 123
Պահակախմբի կազմում սերժանտներից (ավագներից) կամ եֆրեյտորներից նշանակվում են պահակադիրներ:
Պահակադիրների քանակը որոշվում է, ելնելով պահակակետերի քանակից ու տեղաբաշխումից, այն հաշվով, որ յուրաքանչյուր պահակադիր պահակակետերը տանի ոչ ավելի, քան հինգ ժամապահ, իսկ պահակակետեր գնալը, ժամապահներին հերթափոխելը և պահակատուն վերադառնալը պահանջի մեկ ժամից ոչ ավելի ժամանակ:
Պահակախմբում մի քանի պահակադիր լինելու դեպքում նշանակվում են առաջին պահակադիր, երկրորդ պահակադիր և այլն:
Եթե պահակախումբը պահպանում է մեկ պահակակետ, պահակադիր չի նշանակվում, նրա պարտականությունները կատարում է պահակապետը:
Հոդված 124
Պահակ նշանակում են զինվորներից: Նրանց թվաքանակը չբավականացնելու դեպքում պահակ կարող են նշանակվել ժամկետային ծառայության սերժանտներ (ավագներ): Այս դեպքում նրանցից են կազմվում պահակակետի (պահակակետերի) բոլոր հերթափոխերը, հսկիչ-պահպանության խմբի ողջ անձնակազմը, իսկ պահակադիր նշանակվում են պահակների զինվորական կոչումից ոչ ցածր կոչում ունեցող զինծառայողները:
Պահակների քանակը որոշվում է, ելնելով տվյալ պահակախմբի համար սահմանված պահակակետերի քանակից, ընդ որում, շուրջօրյա պահպանության համար պահակակետում նշանակվում է ժամապահների երեք հերթափոխ, իսկ միայն գիշերը պահակակետի պահպանության համար (մութն ընկնելուց մինչև լուսաբաց կամ պահեստի, պահեստարանի բացվելուց մինչև փակվելը)` ժամապահների երկու հերթափոխ:
Ուղեկցորդներ նշանակվում են, ելնելով մեկուսացվածների թվից և կարգապահական մեկուսարանում ընդհանուր օգտագործման տեղերի դասավորությունից, մեկ ուղեկցորդին 10-15 զինծառայողի հաշվով:
Հոդված 125
Պահակախմբի կազմը, ներառյալ պահակապետը, նշանակվում է ոչ ուշ, քան վերակարգի անցնելուց մեկ օր առաջ, որպես կանոն` միևնույն ստորաբաժանումից, ծայրահեղ դեպքում` միևնույն զորամասից:
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 126
Այն զորամասի և ստորաբաժանումների հրամանատարները, որտեղից նշանակվում են պահակախմբերը, պատասխանատու են պահակախմբերի անձնակազմն ընտրելու ու ծառայության նախապատրաստելու, զենքի և մարտական փամփուշտների սարքին վիճակի, հերթափոխման նպատակով պահակախմբերը ժամանակին ժամանելու համար:
Արգելվում է պահակախմբում նշանակել այն զինծառայողներին, որոնք զինվորական երդում չեն ընդունել, չեն յուրացրել համալրման պատրաստության համապատասխան ծրագիրը, կատարել են հանցագործության տարրեր պարունակող գործողություններ, որոնց վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն է կատարվում, հիվանդներին և այն զինծառայողներին, որոնք տվյալ պահին իրենց բարոյահոգեբանական վիճակով չեն կարող պահակային ծառայություն կատարել, ինչպես նաև կարգապահական տույժ ունեցողներին:
Հոդված 127
Զորամասերի շտաբների պետերը կայազորային կամ ներքին պահակախմբերի վերակարգի անցնելուց երեք օր առաջ պարտավոր են պահակախմբեր նշանակող ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել պահակակետերը տեղաբաշխելու ուրվագիծը, պահակակետերի ցուցակները և պահակապետերի հրահանգները` պահակախմբերի անձնակազմի ուսումնասիրության համար: Ուսումնասիրությունից հետո հիշյալ փաստաթղթերը վերադարձվում են զորամասի շտաբ:
Հոդված 128
Վերակարգի անցնելու օրը` կարգացուցակով նշված ժամերին, պահակախմբի անձնակազմին պետք է հատկացվի ոչ պակաս, քան երեք ժամ` ծառայությանը նախապատրաստվելու համար, իսկ մեկ օր անց, պահակախումբը ստանձնելիս` ոչ պակաս, քան չորս ժամ, այդ թվում` մեկ ժամից ոչ պակաս` հանգստանալու (քնելու) համար:
Հոդված 129
Վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբի անձնակազմը նախապատրաստելը կազմակերպում և անձամբ անցկացնում է վաշտի (մարտկոցի) հրամանատարը, գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբինը` զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը:
Պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է հետևյալ փուլերով`
- առաջին` վերակարգի անցնելուց երեք օր առաջ պահակակետերի ցուցակի համաձայն իրականացվում է պահակախմբի անձնակազմի ընտրությունը և բաշխումը.
- երկրորդ` վերակարգի անցնելու նախօրյակին կարգացուցակով նշված ժամերին պահակախմբի անձնակազմի հետ պարապմունք է անցկացվում կանոնադրությունների դրույթների, պահակակետերի ցուցակի ուսումնասիրության վերաբերյալ` պահպանվող օբյեկտների մակետի վրա ճշտելով պահակակետերում ժամապահների հատուկ պարտականությունների և գործողությունների, ինչպես նաև անվտանգության համապատասխան հրահանգների և պահանջների տարբերակները.
- երրորդ` պահակախմբի կազմ մտնելու օրն անցկացվում է գործնական պարապմունք` պահակակետերում ժամապահների գործողությունների մշակմամբ:
Կանոնագրքի դրույթների և ժամապահների հատուկ պարտականությունների ուսումնասիրության պարապմունքներն անցկացվում են պահակախմբերի պատրաստման դասարանում, կայազորային պահակախմբի հետ գործնական պարապմունքը` զինվորական պարետատան պահակային ավանում, իսկ ներքին պահակախմբի հետ` զորամասի պահակային ավանում (10 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) նախապատրաստումն իրականացնում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` կազմակերպված ամենամսյա պարապմունքներում և պահակախմբի հերթափոխումից առաջ կազմակերպված գործնական պարապմունքների ընթացքում:
Անձնակազմի պահակային ծառայության պահակախմբերի նախապատրաստման առաջին և երկրորդ փուլերի միջոցառումներ անցկացնելու ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը, պահակախմբերի պատրաստության որակը չիջեցնելով:
Հոդված 130
Վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարները, որոնցից նշանակվում է պահակախումբը, պարտավոր են`
- վերակարգի անցնելու նախօրյակին ստուգել պահակախմբի անձնակազմի ընտրությունը և բաշխումը` պահակակետերի տեղեկագրի համաձայն.
- պահակախմբի պատրաստման երկրորդ և երրորդ փուլերում անցկացնել պարապմունքներ և հասնել անձնակազմի հաստատուն գիտելիքներ ձեռք բերելուն և զենքի հետ վարվելիս վստահորեն կատարելուն պարտականությունները և անվտանգության պահանջները.
- պահակախմբի անձնակազմը հերթափոխման ուղարկելուց առաջ ստուգել զենքի և մարտական փամփուշտների վիճակը, հարդարման պիտույքների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքին տեսքը, ինչպես նաև լրացնել և ստորագրել պահակակետի տեղեկագիրը (4 հավելված).
- ապահովել ժամանակին պահակախմբի հերթափոխման ներկայանալը.
- ստուգել վաշտից (մարտկոցից) կամ գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբի ծառայություն կատարելը.
- պահակախմբի հերթափոխումից հետո ընդունել առաջադրանքը կատարելու վերաբերյալ պահակապետի զեկույցը, ծանոթանալ պահակակետերի տեղեկագրում նշված բոլոր դիտողություններին և հաջորդ օրը ծառայության կատարումը վերլուծել այն ստորաբաժանման ամբողջ անձնակազմի հետ, որից նշանակվել է պահակախումբը, և դիտողությունների հիման վրա ընդունված պահակակետերի տեղեկագիրը միջոցառումների հետ ուղարկել զորամասի շտաբ: Եթե պահակախումբը նշանակվում է զորամասից, այդ պարտականությունները դրվում են զորամասի հրամանատարի տեղակալների վրա:
Հոդված 131
Հերթափոխումից 15 րոպե առաջ պահակախմբերը պետք է պատրաստ լինեն ծառայության և ընդունվեն պահակապետի ենթակայության ներքո: Այդ ժամանակ պահակապետերը պարտավոր են`
- ստանալ զենք, մարտական փամփուշտներ, դրանք, բաշխիչ ցուցակի համաձայն, ստորագրությամբ հանձնել անձնակազմին, ստուգել պահեստատուփերի (պահունակների) հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերի տեղեկագրով ստուգել պահակախմբերի անձնակազմը.
- զննել զենքը.
- ստուգել հագուստի և հանդերձանքի սարքինությունը.
- պահակախմբի պատրաստ լինելու մասին զեկուցել վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին:
Պահակային ավանից պահակախմբերը դուրս են գալիս չլիցքավորված զենքով, պահեստատուփերը (պահունակները) պայուսակներում դրած (ատրճանակներով զինված զինծառայողներից բացի):
Հոդված 132
Կայազորային բոլոր պահակախմբերին զորամասից ուղարկում է հերթապահը: Պահակախմբերի ուղարկման մասին նա զեկուցում է զորամասի հրամանատարին (շտաբի պետին) և կայազորի զինվորական պարետին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՀԱԿԱՊԵՏ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 133
Պահակապետը պատասխանատու է պահակախմբին հանձնարարված բոլոր օբյեկտները պահպանելու և պաշտպանելու, պահակախմբի անձնակազմի մարտական պատրաստության, ծառայությունն անթերի կատարելու, պահակակետերում և պահակատանը պահպանության տեխնիկական միջոցները, ցանկապատը, կապի, տրանսպորտային և հրշեջ միջոցները պահպանելու ու սարքինության, ինչպես նաև ցուցակով պահակատանը պահվող զենքի, զինամթերքի և մյուս գույքի համար:
Հոդված 134
Պահակապետն իրավունք ունի զենք գործադրել անձամբ կամ պահակախմբի կազմով պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների (հսկիչ-պահպանության խմբի) հերթափոխելու կամ պահակատան վրա հարձակվելու դեպքում, ինչպես նաև մեկուսացված զինծառայողների անկարգությունները կամ փախուստը կանխելու համար:
Զենքի գործադրումից առաջ պետք է նախազգուշացնել այն կիրառելու մտադրության մասին:
Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, թռչող սարքերի օգտագործմամբ հարձակվելու, ինչպես նաև մեկուսացվածների` զենքով փախուստի դիմելու և տրանսպորտային միջոցների շարժման ընթացքում փախչելու ժամանակ:
Հոդված 135
Պահակապետը պարտավոր է`
- իմանալ պահակախմբի խնդիրները, իրեն տրված հրահանգը և պահակախմբի բոլոր անդամների պարտականությունները.
- պահակախմբի անձնակազմից պահանջել պարտականությունների խորիմացություն և անթերի կատարում, զգոնություն և կարգապահություն.
- նախկին պահակակետից գույքացուցակով ընդունել փաստաթղթերը, զինամթերքի արկղերը, դրանց կնիքները և բանալիները, ինչպես նաև կապի և հրդեհամարման միջոցները.
- նախկին պահակապետի հետ միասին ստուգել հրահանգում նշված առավել կարևոր օբյեկտների արտաքին վիճակը, դրանց լուսավորման, ցանկապատի և խրամատների սարքինությունը, ինչպես նաև պահակատան և մեկուսարանի, իսկ պահակադիրների և իր օգնականի միջոցով` պահպանվող մյուս օբյեկտների վիճակը, պահակակետերում և պահպանվող օբյեկտների ցանկապատերում հայտնաբերված անսարքությունների մասին գրառել պահակակետերի տեղեկագրում.
- սահմանված ժամանակին հերթափոխերն ուղարկել պահակակետեր, ընդ որում, ստուգել պահակադիրների և պահակայինների` իրենց պարտականություններն իմանալը և հիշեցնել յուրաքանչյուր պահակակետում ծառայությունը կատարելու առանձնահատկությունները.
- հետևել պահեստային (հսկիչ-պահպանության) խմբի մարտական կայուն պատրաստությանը, տրանսպորտային, կապի միջոցների սարքինությանը, պահակային անձնակազմի զենքի և մարտական փամփուշտների կանոնավոր պահպանությանը, զենքը լիցքավորելու, լիցքաթափելու և այդ ընթացքում անվտանգության պահանջները կատարելուն, ինչպես նաև այն բանին, որ պահակակետեր գնացող բոլոր պահակայինները պահակատանը թողնեն լուցկին և ծխելու պիտույքները.
- պահպանել ներքին կարգուկանոնը պահակախմբում (գլուխ 8).
- պահակակետերից յուրաքանչյուր հերթափոխի վերադառնալուց հետո կատարել պահակախմբի անձնակազմի պահեստային խմբերի մարտական հաշվարկ, պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակվելու և հրդեհը մարելու դեպքերի համար խնդիրներ առաջադրել` ըստ հրահանգում շարադրված ցուցումների.
- օրվա ընթացքում առնվազն երկու անգամ (որից մեկ անգամը` գիշերը) անձամբ ստուգել ժամապահների ծառայությունը, պահպանվող օբյեկտների և ցանկապատերի վիճակը, կապի և հրշեջ միջոցների սարքինությունը` համապատասխան գրառում կատարելով պահակակետերի տեղեկագրում, այդ նպատակով պարբերաբար ուղարկել իր օգնականին և պահակադիրներին.
- ժամապահին կանչելու կամ սահմանված ժամկետում նրանից ծառայության կատարման վերաբերյալ զեկույց չստանալու դեպքում պահակադիր (իր օգնականին) ուղարկել կամ անձամբ մեկնել պահակակետ.
- ոչ ոքի չթողնել պահակատուն, բացի այն անձանցից, ովքեր իրավունք ունեն, ղեկավարվել 143, 144 հոդվածների ցուցումներով.
- պարզել անցագրային ռեժիմի խախտումով օբյեկտ թափանցած կամ այդպիսի փորձ կատարելու հիմքերով ձերբակալված կասկածելի անձանց ինքնությունը, կատարել կարճատև հարցաքննում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` անձնական խուզարկություն և նրանց մասին անմիջապես զեկուցել պահակախմբերի (զորամասի) հերթապահին.
- պարզել պահակախմբերի (զորամասի) հերթապահի սենյակում սպաների անձնական զենքի պահարանի ազդանշանման անսպասելի խափանման պատճառը, անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկել իր օգնականին (պահակադիրին).
- պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի թույլտվությամբ զորամաս (ստորաբաժանում) կամ մոտակա բուժհիմնարկ ուղարկել պահակախմբի անձնակազմի հիվանդներին և պահակախմբերի (զորամասի) հերթապահի միջոցով պահանջել նրանց փոխարինում, միջոցներ ձեռնարկել ձմռանն անձնակազմը ցրտահարվելուց կանխելու համար.
- տեղում հետաքննել ժամապահի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպք և անմիջապես զեկուցել պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 136
Ժամապահի հերթափոխման ժամանակ պահակակետում անսարքություն հայտնաբերելիս պահակապետը կանչով մեկնում է այնտեղ և անսարքության բնույթը և պատճառները պարզելուց հետո ժամապահին հրամայում է հերթափոխվել: Անսարքության մասին նա անմիջապես զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 137
Եթե պահակախմբի անդամներից որևէ մեկը չի կատարել իր պարտականությունները կամ զանցանք է թույլ տվել, ապա պահակապետն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այդ մասին զեկուցելով պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Եթե զանցանքի բնույթն այնպիսին է, որ զինծառայողին չի կարելի հետագա ծառայության թույլատրել, ապա նա պահակախմբերի (զորամասի) հերթապահի հրամանով առանց զենքի և զինամթերքի մեկնում է զորամաս (ստորաբաժանում)` իրեն այլ զինծառայողով փոխարինելու համար: Նրան ուղեկցում է պահակապետի օգնականը (պահակադիրը) կամ զորամասից (ստորաբաժանումից) այդ նպատակով կանչված անձնավորությունը: Զանցանքի վերլուծությունը կատարվում է ստորաբաժանման ներսում:
Հոդված 138
Հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակապետը զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին և գործում նրա ցուցումով:
Պահակադիրներից որևէ մեկի հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակապետը նրա պարտականությունները դնում է իր օգնականի վրա կամ կատարում է անձամբ և այդ մասին զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 139
Պահակապետը պարտավոր է պահակախմբին «Ի զեն» կոչել հետևյալ դեպքերում.
- պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների (հսկիչ-պահպանության խմբի) հերթափոխի կամ պահակատան վրա հարձակվելիս.
- պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի խափանման ժամանակ.
- մեկուսացված զինծառայողների շրջանում անկարգություն առաջանալիս և նրանց փախուստը կանխելու համար.
- պահպանվող օբյեկտում կամ պահակատանը հրդեհ առաջանալու կամ տարերային աղետի սպառնալիքի դեպքերում.
- կայազորում (զորամասում) տագնապ հայտարարվելիս.
- պահակախումբը ստուգող անձանց հրամանով (255, 256 հոդվածներ):
Պահակապետը պահակախումբն «Ի զեն» կոչելու համար տալիս է «Պահակախումբ` ի զեն» հրամանը, այնուհետև պահակախմբի անձնակազմը գործում է 219 հոդվածին համապատասխան:
Հոդված 140
Պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակատան վրա հարձակվելու դեպքում պահակապետը գործում է հրահանգի համաձայն և, իրադրությունից ելնելով, միջոցներ ձեռնարկում հարձակումը ետ մղելու համար, հարձակման մասին նա անմիջապես զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Անհրաժեշտության դեպքում պահակապետը բացում է մարտական փամփուշտների, նռնակների և բռնկիչների պահեստային արկղերը: Հետագայում զինամթերքը արկղերից հանելու վերաբերյալ կազմվում է ակտ:
Հոդված 141
Եթե պահպանվող օբյեկտի կամ պահակատան շրջակայքում հասարակական կարգը խախտվում և դրանով իսկ պահակախմբին առաջադրված խնդրի կատարումը սպառնալիքի տակ է դրվում, պահակապետը միջոցներ է ձեռնարկում պահակախմբի ուժերով կարգը վերականգնելու համար և այդ մասին անհապաղ զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 142
Պահպանվող օբյեկտում կամ պահակատանը բռնկված հրդեհի մարումը պահակապետը կազմակերպում է պահակախմբի ուժերով, միաժամանակ կանչում է հրշեջ խումբ, միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար: Կատարվածի մասին անհապաղ զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Պահպանվող օբյեկտի տեխնիկական տարածքում կամ արտաքին և ներքին ցանկապատեր չունեցող օբյեկտում, ինչպես նաև նրա շրջակայքում հրդեհ առաջանալու դեպքում պահակապետը զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին և գործում վերջինիս ցուցումներով:
Եթե պահպանվող օբյեկտին տարերային աղետ է սպառնում, ապա պահակապետը զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին և միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար:
Հրդեհի կամ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում պահակապետը ժամապահներին հրամայում է փոխադրվել անվտանգ տեղեր, որտեղից կարելի է շարունակել պահպանվող օբյեկտի վերահսկողությունը, իսկ վտանգն անցնելուց հետո նրանց կարգում է իրենց նախկին տեղերում:
Հոդված 143
Պահակապետը անարգել թույլատրում է պահակատուն միայն այն անձանց, որոնց ենթակա է պահակախումբը (93 հոդված), նրանց ուղեկցողներին, ինչպես նաև այն վաշտի (մարտկոցի) հրամանատարին, որի կազմից նշանակվել է պահակախումբը, նրա տեղակալներին և վաշտի (մարտկոցի) բոլոր անմիջական պետերին, եթե դեմքով ճանաչում է: Այդ անձանց պահակատուն գալու մասին նա զեկուցում է պահակախմբերի (զորամասերի) հերթապահին: Մյուս անձանց մուտքը նա թույլատրում է ժամանողի անձը փաստաթղթերով պարզելուց և մուտքի թույլտվությունը ստուգելուց հետո:
256 հոդվածում թվարկված պետերի հանձնարարությամբ ստուգման եկած անձանց մուտքը պահակատուն թույլատրվում է միայն պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի (զորամասի հերթապահի օգնականի, եթե պահակախումբը նրան է ենթարկվում) ուղեկցությամբ:
Ներքին պահակախումբ ստուգման եկած նույն զորամասի սպաների մուտքը պահակատուն թույլատրվում է անձնական վկայականով և ստուգման իրավունքը հաստատող մեկանգամյա վկայականով:
Ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերով անձանց պահակապետը պահում է, նրանց մասին անհապաղ զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին, այնուհետև գործում նրա ցուցումով:
Պահակատան մուտքի յուրաքանչյուր թույլտվություն, բացի պահակախումբը ստուգելու եկած անձանց թույլտվությունից, պահակապետը գրառում է պահակակետերի տեղեկագրում:
Պահակախմբերի հերթափոխի ժամանակ կալանատան և պահպանվող օբյեկտների մուտքի թույլտվություն չի տրվում, բացառություն են կազմում պահակախումբը ստուգելու եկած անձինք:
Հոդված 144
Պահակապետն այն անձանց կամ նրանց անմիջական պետերին, որոնց ենթակա է պահակախումբը, իսկ կայազորային պահակատանը` նաև զորամասի հրամանատարին զեկուցում է. օրինակ` «Պարոն գեներալ-մայոր, ծառայության ժամանակ պատահար չի եղել (կամ եղել է այս-այս): Պահակապետ` ավագ լեյտենանտ Մելքոնյան»: Պահակապետի զեկույցի ժամանակ արթուն հերթափոխն առանց հատուկ հրամանի ընդունում է շարային կեցվածք:
Պահակապետը, կոչումով իրեն հավասար կամ բարձր այլ անձանց պահակատուն ժամանելիս, մոտենում է նրանց և ներկայանում, օրինակ` «Պարոն մայոր, պահակապետ լեյտենանտ Պետրոսյան»: Այնուհետև գործում է 143 հոդվածում նշված կարգով:
Հոդված 145
Պահակապետը պահակախմբի վերադաս պետերից այլ անձանց միջոցով հրամաններ ստանալիս պարտավոր է նրանցից նշանաբան պահանջել: Ստացած հրամանի հավաստիությունը կասկածելու դեպքում նա իրավունք ունի ցանկացած հարմար եղանակով ստուգել այն:
Հոդված 146
Տագնապ հայտարարելու դեպքում պահակապետը «Ի զեն» է կոչում պահակախումբը, որոշում (ճշտում) պահակադիրների և պահակների խնդիրները, ուժեղացնում է պահակապետերի ու պահակատան պահպանությունը, պահեստարանների (պահեստների) պետերի միջոցով ապահովում պահպանվող օբյեկտների արագ բացումը, պահակախմբերի (զորամասի) հերթապահին զեկուցում ձեռնարկված միջոցների հերթափոխի պատրաստականության մասին և այնուհետև գործում նրա ցուցումով:
Հոդված 147
Պահակապետին արգելվում է`
- բացակայել պահակատնից, բացի ժամապահներին փոխելու, նրանց ծառայությունը ստուգելու կամ կանչով նրանց մոտ գնալու, ինչպես նաև պահպանվող օբյեկտի շրջանում պատահարներ կամ տարերային աղետներ տեղի ունենալու դեպքերից: Պահակատնից հեռանալիս իր փոխարեն է թողնում օգնականին, իսկ որտեղ այդպիսին չկա` պահակադիրին կամ պահակայիններից որևէ մեկին.
- հեռախոսով ծառայության հետ չկապված խոսակցություն վարել կամ այդ բանը թույլատրել պահակախմբի անձնակազմից որևէ մեկին.
- առանց պահակախմբերի (զորամասի) հերթապահի թույլտվության արձակել պահակախմբի անձնակազմից որևէ մեկին.
- առանց պահակախմբերի (զորամասի) հերթապահի թույլտվության փոփոխել պահակակետերի տեղեկագրով նախատեսված ժամապահների հերթափոխման կարգը.
- աննպատակ օգտագործել պահակությանը հատկացված տրանսպորտային միջոցները:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ
ԴՐՈՇԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ
Հոդված 148
Պահակապետը պատասխանատու է իր զորամասի մարտական դրոշի և մյուս զորամասերի մարտական դրոշների համար, եթե դրանք պահպանվում են այդ զորամասին առընթեր:
Հերթափոխի ժամանակ նա պարտավոր է հին պահակապետից անձամբ ընդունել կնքված ծածկոցի մեջ կամ կնքված ապակեպատ պահարանում դրված մարտական դրոշը` ստուգելով ծածկոցի (պահարանի) կնիքի ամբողջությունը, համեմատելով կնիքը ծեփապատճենի հետ: Համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նա պահակադիրին և պահակակետը ստանձնող պահակայինին հրամայում է պահպանության ընդունել մարտական դրոշը:
Հոդված 149
Պահակապետը մարտական դրոշը հանձնում է միայն զորամասի շտաբի պետին կամ նրա օգնականին (տեղակալին) դրոշը դուրս հանելու` յուրաքանչյուր դեպքի համար զորամասի հրամանատարի ստորագրած թույլտվությունը ներկայացվելուց հետո:
Մի քանի զորամասերի մարտական դրոշների համատեղ պահպանության դեպքում թույլտվությունը պետք է ստորագրի այն զորամասի հրամանատարը, որին մարտական դրոշը տրվում է:
Շտաբի պետը կամ նրա օգնականը (տեղակալը), ընդունելով մարտական դրոշը, բացում են ծածկոցը և պահակապետի ներկայությամբ ցուցակով ստուգում պաստառի, շքանշանների, շքանշանի ժապավենների, քուղերի, ծոպերի, ծայրապանակի և բռնատեղի առկայությունն ու վիճակը: Դրանից հետո պահակապետը պահակապետերի տեղեկագրում կատարում է գրառում, օրինակ. «Այսինչ թվին, ամսին, օրը, այսինչ ժամին զորամասի (պայմանական անվանումը) մարտական դրոշը, այսպիսի շքանշաններով և շքանշանի ժապավեններով, N թույլտվության համաձայն հանձնված է». պահակապետը և մարտական դրոշն ընդունող սպան ստորագրում են այդ գրառման տակ: Գրավոր թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
Հոդված 150
Մարտական դրոշը պահակախմբի պահպանությանը վերադարձնելիս պահակապետը ցուցակի համաձայն ստուգում է պաստառի, շքանշանների, շքանշանների ժապավենների, քուղերի, ծոպերի, ծայրապանակի, բռնատեղի առկայությունն ու վիճակը և հետևում, որ դրոշակակիրը կամ ընթերակաները ճիշտ փաթաթեն դրոշը, ծածկոցը մարտական դրոշին հագցվելուց (դրոշը տեղադրված է պահարանում) և ծածկոցը պետական զինանշանային կնիքով կնքվելուց հետո պահակապետը կնիքը համեմատում է իր մոտ եղած ծեփապատճենի հետ և պահակադիրին ու ժամապահին հրամայում պահպանության ընդունել մարտական դրոշը: Մարտական դրոշը պահպանության ընդունելուց հետո պահակապետը համապատասխան գրառում է անում պահակակետերի տեղեկագրում` նշելով ընդունած շքանշանների և շքանշանների ժապավենների քանակը: Այնուհետև պահակապետը և մարտական դրոշը հանձնած սպան ստորագրում են այդ գրառման տակ:
Պահակախմբի հերթափոխումից հետո գրավոր թույլտվությունը` տեղեկագրով հանդերձ, հանձնվում է պահակապետերին:
Եթե մարտական դրոշը հանձնելուց հետո ժամապահը հանվում է պահակակետից, ապա նրան պահակակետից հանելու և նորից նույն պահակակետում կարգելու վերաբերյալ պահակակետերի տեղեկագրում կատարվում է գրառում:
Հոդված 151
Մարտական դրոշի մոտ գտնվող պահակակետին վտանգ (հրդեհ կամ տարերային աղետ) սպառնալու դեպքում պահակապետն անձամբ միջոցներ է ձեռնարկում մարտական դրոշը փրկելու համար և նոր վայրում կազմակերպում է նրա պահպանության գործը:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հոդված 152
Տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանող պահակախմբի պետը սույն Կանոնագրքով (133-139 հոդվածներ) նախատեսված պարտականություններից բացի պարտավոր է`
- հերթապահության գրաֆիկը թողնել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանների ընդունման սարքավորման մոտ և հաշվառում տանել պահակակետերի տեղեկագրում.
- վերահսկել պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) ծառայությունն ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ.
- գրաֆիկի համաձայն անձամբ ստուգել պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը և այդ նպատակով ուղարկել պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) ծառայությունն ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ.
- իրականացնել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորման վերահսկողությունն այդ միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու և պաշտպանելու ժամանակ` ժամապահներ կարգելով:
Հոդված 153
Հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության եղանակով օբյեկտը պահպանող պահակախումբը փոխելիս նոր պահակապետը 218 և 219 հոդվածներում շարադրվածից բացի կատարում է մարտական հաշվարկ, անձամբ ընդունում օբյեկտը և պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) հետ միասին ստուգում է պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը:
Եթե պահակախմբի կազմում օպերատորների հերթափոխ է նշանակված, պահակապետը կատարում է մարտական հաշվարկ, օպերատոր կարգում փաստաթղթերի և պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանների ընդունման հիման վրա, այնուհետև մյուս օպերատորի և հին պահակապետի հետ միասին պահպանության ընդունում օբյեկտը: Օբյեկտն ընդունելու ժամանակ նոր պահակապետը պահպանության տեխնիկական միջոցների վիճակին առնչվող բոլոր հարցերը լուծում է սարքավորումն ընդունող օպերատորի հետ:
Հոդված 154
Պահպանման ազդանշաններով սարքավորված օբյեկտն ընդունելիս պահակապետը (նրա օգնականը կամ պահակադիրը) պահպանության տեխնիկական միջոցների գծով իր օգնականի (օպերատորի) հետ միասին ստուգում է պահպանության միջոցների սարքինությունը: Այնուհետև գործողության մեջ են դրվում պահպանության միջոցները, իսկ պահակապետն այդ մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում, ինչպես նշված է 160 հոդվածում: Օբյեկտը բացելուց և պահակակետերի տեղեկագրում համապատասխան նշում անելուց հետո օբյեկտի պահպանական ազդանշանման միջոցները կարող են անջատվել:
Հրշեջ ազդանշանման տեխնիկական միջոցներն ամբողջ օրը միացված են պահվում, ինչը հաստատվում է պահակախմբի հերթափոխի ժամանակ կատարված գրառմամբ:
Հոդված 155
Պահպանության տեխնիկական միջոցների անսպասելի շարքից դուրս գալու դեպքում պահակապետն «Ի զեն» է կոչում պահակախումբը, այդ մասին տեղեկացնում պահակախմբի (զորամասի) հերթապահին և անմիջապես մեկնում հսկիչ-պահպանության (պահեստային) խմբով կամ պահպանության տեխնիկական միջոցների համապատասխան պահակադիր և օգնական (օպերատոր) ուղարկում իրադրությունը պարզելու և օբյեկտի հուսալի պահպանության անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Հրշեջ ազդանշանման տեխնիկական միջոցներով հրդեհի ազդանշան ստանալիս պահակապետն «Ի զեն» է կոչում պահակախումբը և գործում 140 հոդվածի համապատասխան:
Հոդված 156
Պահպանության տեխնիկական միջոցները շարքից դուրս գալու դեպքում պահակապետն անհապաղ զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին և պահակապետի հրահանգում շարադրված ցուցումներին համապատասխան ուժեղացնում է օբյեկտի պահպանությունը:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՏԱԲՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԻ և ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
Հոդված 157
Շտաբների, կառավարման կետերի և հիմնարկների պահպանության գծով պահակապետը սույն Կանոնագրքով նախատեսված ընդհանուր պարտականություններից (133-134 հոդվածներ) բացի պարտավոր է`
- իմանալ անցագրային համակարգը, անցագրերի նկարագրությունը և գործողության ժամանակը, անձը հաստատող փաստաթղթերը, պահակակետերով զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմ, այցելուներ և տրանսպորտային միջոցներ բաց թողնելու կարգը.
- «Ի զեն» կոչել պահակախումբը սահմանը խախտվելու կամ պահակակետն առանց անցագրի անցնելու դեպքում.
- միջոցներ ձեռնարկել անցագրային ռեժիմի խախտմամբ օբյեկտ թափանցող (օբյեկտից դուրս եկող) անձանց ձերբակալելու համար:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ (ՊԱՀԵՍՏՆԵՐԻ), ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 158
Պահակապետը պահպանության տակ գտնվող պահեստարան (պահեստ) մտնել թույլատրելիս պարտավոր է`
- ներկայացվող թույլտվությունը համեմատել պահակատանը գտնվող համապատասխան նմուշի հետ և ստուգել եկածի անձը հավաստող փաստաթուղթը.
- համեմատել ժամանողի ազգանվան և պաշտոնի համապատասխանությունը պահակատան ցուցակին (106 հոդված).
- համեմատել ներկայացված կնիքը (կնքված առանձնատիպը) պահակատանը գտնվող ծեփապատճենի (կապարակնիքի դրոշմվածքի) հետ:
Պահեստարանի (պահեստի) բացման և փակման թույլտվությունը ձևակերպելու ընթացքում այդ նպատակով ժամանած անձը սպասում է պահակատան նախամուտքում, այլ սենյակներ նրան մտնել չի թույլատրվում:
Հոդված 159
Ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնիքը (կնքված առանձնատիպը) ճիշտ լինելու դեպքում պահակապետը պահակադիրին հրամայում է ժամանակին թույլ տալ պահեստարանը (պահեստը) բացել: Ներկայացված թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի հետ միասին, իսկ մշտական թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը փակելուց հետո:
Պահակապետը պահեստարաններ (պահեստներ) մտնել թույլատրում է այն պահանջների ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում: Հրավտանգ պահեստարաններ (պահեստներ) կարելի է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի և սառը զենքի, առանց ծխելու և բռնկիչ պարագաների, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:
Պահեստարանի (պահեստի) պահպանության ընդունումը պահակապետն իրականացնում է միայն փակմանը եկած անձնավորության մոտ հրշեջ մետաղանիշ (ժետոն) լինելու դեպքում:
Հոդված 160
Պահակապետը պահեստարանը (պահեստը) բացելու ու փակելու մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում, օրինակ` «Այսինչ թվականի, ամսի, այսինչ օրը, այսինչ ժամին, N թույլտվության համաձայն պահեստարանը (պահեստը, դրամարկղը) բացվել է (փակվել է), պահպանության տեխնիկական միջոցներն անջատվել են (միացվել են), և պահեստարանը (պահեստը) բացելու (փակելու) եկած անձնավորության հետ միասին ստորագրում է գրառման տակ:
Եթե որևէ պահեստարան (պահեստ) մինչև պահակափոխումը պահպանության չի տրվել, այդ մասին ևս պահակակետերի նոր տեղեկագրում կատարվում է գրառում, որի տակ ստորագրում են հին և նոր պահակապետերը, իսկ թույլտվությունը հանձնվում է նոր պահակապետին:
Հոդված 161
Պահեստարանը (պահեստը) մեկ ժամից ոչ ավելի ժամանակով բացվելու դեպքում պահակապետը ժամապահին թողնում է պահակակետում, իսկ մեկ ժամից ավելի դեպքում գործում է պահակակետերի ցուցակի կանոններին համապատասխան:
Պահեստարանը (պահեստը) բացելու ժամանակ ժամապահին հանելու և վերստին նույն պահակակետում կարգելու վերաբերյալ պահակապետը համապատասխան գրառում է կատարում պահակակետերի տեղեկագրում:
Հոդված 162
Պահակապետը պահեստարան (պահեստ) մտնել չի թույլատրում, եթե`
- թույլտվություն ստացած անձնավորությունը ներկայանում է ոչ նշանակված օրը և ժամին կամ առանց փաստաթղթերի.
- ցուցակում կամ թույլտվությունում նշված անձնավորության փոխարեն ուրիշ անձնավորություն է.
- թույլտվությունը կամ անձը հաստատող փաստաթուղթը սխալ է ձևակերպվել, ինչպես նաև կնիքը ծեփապատճենին (կնքված առանձնատիպը կապարակնիքի դրոշմվածքին) կամ թույլտվությունը նմուշին չեն համապատասխանում:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում պահակապետը ձերբակալում է եկողին, այդ մասին գրառում պահակակետերի տեղեկագրում, զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին և այնուհետև գործում նրա ցուցումով:
Հոդված 163
Պահակախմբի հսկողության տակ գտնվող մարտական մեքենաների (սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ տեսակների) մուտքը հավաքակայան կամ մարտական մեքենաների կայանատեղ թույլատրվում է 158-161 հոդվածների ցուցումներին համապատասխան:
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՀԱՏՈՒԿ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 164
Կարգապահական մեկուսարանի պահակախմբի պետը պարտավոր է`
- կարգապահական մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) ցուցումով մեկուսացվածներին հսկողության տակ ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոնագրքի 46 հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի որպես խափանման միջոց կալանքի տակ վերցնելու մասին զինվորական դատախազի որոշման կամ դատավճռի, կամ զինվորական դատարանի որոշման հիման վրա, ինչպես նաև այն զինծառայողներին, ովքեր մեկուսացվել են հանցագործության կասկածանքով և տեղավորվել համապատասխան խցերում.
- կայազորի զինվորական պարետի (պահակախմբի հերթապահի, զորամասի հերթապահի) ցուցումով հսկողության տակ վերցնել այն զինծառայողներին, ովքեր մեկուսացվել են հարբած վիճակում զինվորական կարգապահությունը խախտելու համար, ինչպես նաև նրանց, որոնց անձը հաստատող փաստաթղթերը սխալ են ձևակերպված կամ չկան.
- հին պահակախումբը հերթափոխվելու ընթացքում անձամբ ընդունել մեկուսացվածներին ըստ խցերի և մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) ստորագրած անվանացուցակի.
- պահակախմբի հերթափոխվելու և ծառայության կատարման ժամանակ ստուգել խցերի վիճակը` ուշադրություն դարձնելով պատերի, առաստաղի, հատակի, պատուհանների, վանդակացանցերի ամբողջությանը, դռների կողպեքների ու փականների հուսալիությանը, պահպանության տեխնիկական միջոցների սարքինությանը, մեկուսացվածների խցերի պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի մաշվածության դեպքում անձամբ պարզել պատճառը: Կատարել մեկուսարանի զինծառայողների առավոտյան ստուգում և երեկոյան անվանականչ ըստ խցերի, հետևելով, որ նրանց մոտ չլինեն արգելված առարկաներ, հիվանդացածների մասին զեկուցել մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին).
- հետևել մեկուսացվածների կարգացուցակի և խնամքի կանոնները ճշտորեն պահպանելուն (14 հավելված).
- պահել խցերի բանալիները.
- անհրաժեշտության դեպքում, որպես ուղեկցորդին օգնություն, նշանակել արթուն հերթափոխի պահակայինների.
- մեկուսացվածներին աշխատանքի, բաղնիք և հարցաքննության ուղարկել միայն մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) գրավոր կարգադրությամբ, վերադառնալիս ստուգել նրանց առկայությունը, ինչպես նաև արգելված առարկաներ կրելը, մեկուսարանից դուրս ուղեկցելիս կարգապահական կարգով մեկուսացվածների հսկողությունը կատարել չլիցքավորված զենքով, իսկ ձերբակալվածներին, կալանավորվածներին ու ազատազրկման դատապարտվածներին` լիցքավորված զենքով (101 հոդված), անձամբ ստուգել ուղեկցորդների կողմից զենքը լիցքավորելը.
- հետևել մեկուսացվածների սնունդը ժամանակին տեղ հասցնելուն և բաշխելուն.
- նրանցից ընդունել առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ և հանձնել մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին):
Հոդված 165
Մեկուսացված զինծառայողների շրջանում անկարգություն առաջանալու դեպքում և նրանց փախուստը կանխելու նպատակով պահակապետն «Ի զեն» է կոչում պահակախումբը, զեկուցում պահակախմբերի (զորամասերի) հերթապահին, միջոցներ ձեռնարկում անկարգությունը դադարեցնելու համար` նախազգուշացմամբ և Կանոնագրքով պահանջների հիշեցմամբ: Եթե նախազգուշացումը չօգնի, ապա նա իրավունք ունի ուժ, ծայրահեղ դեպքում` նաև զենք գործադրել:
Հոդված 166
Մեկուսարանում հրդեհ կամ նրա շրջակայքում տարերային աղետ առաջանալու դեպքում պահակապետը պարտավոր է «Ի զեն» կոչել պահակախումբը, անհապաղ կանչել հրշեջ ջոկատ, անվտանգ վայր դուրս բերել մեկուսացվածներին, կազմակերպել նրանց հսկողությունը, կալանավորներին և կարգապահական կարգով մեկուսացվածներին ներգրավել հրդեհը մարելու (տարերային աղետի հետևանքները վերացնելու) և գույքը փրկելու աշխատանքներում, կատարվածի մասին զեկուցել պահակախմբերի (զորամասերի) հերթապահին և կարգապահական մեկուսարանի պետին:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
Հոդված 167
Պահակապետի օգնականը ենթարկվում է պահակապետին:
Նա պարտավոր է`
- իմանալ պահակախմբի խնդիրները, պահակապետի և պահակախմբերի բոլոր անդամների պարտականությունները.
- հերթափոխի ժամանակ ընդունել պահակատունն ու գույքացուցակով այնտեղ պահվող սարքավորումը, գույքը և ունեցվածքը.
- պահակապետի բացակայության կամ հանգստանալու դեպքում կատարել նրա պարտականությունները.
- պահակապետի հրամանով հերթափոխերն ուղարկել պահակակետեր և ստուգել ժամապահների ծառայությունը.
- կազմել պահակատան մուտքի ժամապահների հերթափոխության գրաֆիկ և իրականացնել նրանց հերթափոխությունը.
- հետևել պահակախմբի անձնակազմի կողմից սնունդը ժամանակին ընդունելուն, սարքավորումը, գույքը և ունեցվածքը սարքին պահպանելուն, պահակատան և հարող տարածքի մաքրությանը, ինչպես նաև վառարանները ժամանակին տաքացնելուն և պահակատան լուսավորությանը.
- պահակապետի հրամանով ուղեկցել ժամապահների ծառայությունը ստուգող անձանց:
Հոդված 168
Կարգապահական մեկուսարանի պահակապետի օգնականը պարտավոր է օրական առնվազն չորս անգամ (որից երկու անգամ գիշերը) ստուգել խցերի վիճակը, պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը և մեկուսացվածների համար սահմանված կանոնների կատարումը իրենց իսկ` մեկուսացվածների կողմից (14 հավելված):
Հոդված 169
Պահակապետի ծանր հիվանդության (ծանր վիրավորման) կամ զոհվելու դեպքում օգնականը ստանձնում է նրա պարտականությունների կատարումը և այդ մասին զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ (ՕՊԵՐԱՏՈՐ)` ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԾՈՎ
Հոդված 170
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականը (օպերատորը) ենթարկվում է պահակապետին (օպերատորը նաև պահակապետի օգնականին) և պատասխանատու է պահպանության տեխնիկական միջոցների աշխատանքի հանձնարարված ռեժիմն ապահովելու, պահպանության տեխնիկական միջոցների գործունեության վերաբերյալ տվյալները պահակապետին հասցնելու, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները ճիշտ պահպանության ընդունելու, պահակատանը գտնվող սարքավորումն անվնաս պահելու համար:
Նա պարտավոր է`
- իմանալ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու առանձնահատկությունները և ապահովել այդ միջոցների աշխատանքի ռեժիմը.
- պահակախմբի հերթափոխի ժամանակ ընդունել փաստաթղթերը, ստուգել պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը, անհրաժեշտության դեպքում` նաև գործողությունը և այդ մասին զեկուցել պահակապետին.
- հերթապահության ժամանակ մշտապես հետևել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորմանը և վարել դրանց աշխատանքը վերահսկելու մատյանը, պահպանության տեխնիկական միջոցները մաշվելու կամ շարքից դուրս գալու դեպքում անհապաղ զեկուցել պահակապետին.
- սահմանված գրաֆիկին համապատասխան և պահակապետի թույլտվությամբ ստուգել հսկիչ-պահպանության խմբի կազմում տեխնիկական միջոցների վիճակն ըստ օբյեկտի պարագծի ժամապահներ կարգելով, օբյեկտները պահպանելու ստուգումն իրականացնել պահակապետի օգնականի կամ համապատասխան պահակադիրի ուղեկցությամբ.
- հսկիչ-պահպանության խմբի վերադարձից հետո պահակապետին զեկուցել պահակակետերի, պահպանության տեխնիկական միջոցների վիճակի, թերությունների և այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են դրանք վերացնելու համար.
- էլեկտրասարքերից օգտվելիս կատարել անվտանգության պահանջները:
Հոդված 171
Ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) հերթապահությունն իր նշանակությամբ և պատասխանատվությամբ հավասար է պահակակետում ժամապահի ծառայությանը:
ՊԱՀԱԿԱԴԻՐ
Հոդված 172
Պահակադիրը պատասխանատու է իրեն ենթակա ժամապահների ծառայության վիճակի, ծառայությունը զգոն կատարելու, ժամանակին հերթափոխվելու, պահակակետում նրանց կարգելու, ժամապահների կողմից պահակակետերը ճիշտ հանձնելու և ընդունելու համար: Նա ենթարկվում է պահակապետին և նրա օգնականին, կատարում է միայն նրանց հրամանները:
Հոդված 173
Պահակադիրն իրավունք ունի անձամբ կամ պահակայինների հերթափոխի կազմով զենք գործադրել պահպանվող օբյեկտի, ժամապահի, պահակակետեր գնացող կամ պահակատուն վերադարձող պահակայինների հերթափոխի վրա կատարված հարձակումը կանխելու համար:
Հոդված 174
Պահակադիրը պարտավոր է`
- իմանալ իր պահակակետերը, դրանց տեղադրությունը և սահմանները, երթուղիները, պահպանության ու պաշտպանության պայմանները (դիտում, գնդակոծում, ցանկապատում) և ժամապահի հատուկ պարտականությունները յուրաքանչյուր պահակակետում.
- հին պահակախմբի պահակադիրից ընդունել կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները), իսկ պահակակետերում ժամապահներ կարգելիս պահակակետերի ցուցակի համաձայն ընդունել նաև պահպանության տակ գտնվող օբյեկտները և այդ մասին զեկուցել պահակապետին.
- պահակայիններին պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել նրանց կողմից իրենց պարտականությունների իմացությունը, ինչպես նաև պահակատանը ծխելու և վառելու պարագաները թողնելը.
- հետևել պահակայինների զենքը ճիշտ լիցքավորելուն` պահակակետեր ուղարկելուց առաջ և լիցքաթափելուն` պահակակետերից վերադառնալուց հետո (100, 101, 297 հոդվածներ).
- յուրաքանչյուր հերթափոխի վերադարձից հետո պահակապետին զեկուցել կատարված հերթապահության, պահակակետերի վիճակի, բոլոր թերությունների և դրանց վերացման միջոցառումների մասին.
- պահակապետի թույլտվությամբ ստուգել ենթակա ժամապահների ծառայության կատարումը.
- կարգապահական մեկուսարանի պահակախմբի պահակադիրը պետք է իմանա նաև իրեն ենթակա ժամապահների կողմից հսկվողների քանակը:
Հոդված 175
Պահակակետերում ժամապահներ կարգելու կամ դրանց հերթափոխելու ժամանակ պահակադիրը պարտավոր է`
- խստիվ պահպանել պահակակետերի տեղադրման ուրվագծում նշված երթուղին.
- հետևել, որ ժամապահը և պահակակետերն ընդունած պահակայինը ճիշտ կատարեն ընդունում-հանձնումը, ժամապահի և պահակակետն ընդունած պահակայինի հետ միասին անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի, դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը և դրանց համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու ռազմական տեխնիկայի) քանակությունը, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրշեջ պարագաների և պահակակետային հագուստի առկայությունը և վիճակը.
- պահակակետը ստանձնող ժամապահին բացատրել, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնի, որտեղ են գտնվում հարևան պահակակետերը, պահպանվող օբյեկտի առավել վտանգավոր մատույցները, տեղում ցույց տալ պահակակետի սահմանները և արգելված սահմանը, որոնք տեղանքի վրա նշված են պահակակետերի ցուցակով հաստատված այն հեռավորությամբ հանդերձ, որտեղից ավելի մոտ ժամապահն իրավունք չունի կողմնակի մարդկանց թողնել, ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք ինչ պետք է իր, պահպանվող օբյեկտի կամ հարևան պահակակետերի վրա հարձակվելու, ինչպես նաև հրդեհի դեպքում.
- ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք զեկույցի և պահակատան հետ կապ պահպանելու կարգը:
Հոդված 176
Մարտական դրոշի պահակակետում ժամապահին փոխող պահակադիրը պարտավոր է ստուգել ծածկոցի (պահարանի) և նրա կնիքի ամբողջությունը, կնիքը համեմատել ծեփապատճենի հետ: Ամբողջությունը խախտված լինելու դեպքում պահակադիրը կանչում է պահակապետին և զեկուցում այդ մասին:
Հոդված 177
Պահեստատունը (պահեստը, հավաքակայանը) բացելու դեպքում պահակադիրը պահակակետ է գալիս կնիքների ծեփապատճեններով (կապարակնիքների դրոշմվածքներով) և բացմանը ժամանած անձնավորության հետ զննում է պահեստարանը (պահեստը, հավաքակայանը): Եթե ժամապահը պահակակետերի ցուցակի համաձայն մնալու է պահակակետում, ապա պահակադիրը նրան հիշեցնում է պահակակետերի ցուցակում նշված հատուկ պարտականությունները: Պահակադիրը պահեստարաններ (պահեստներ) մտնել է թույլատրում` պահակակետերի ցուցակում նշված պահանջները ճշտորեն պահպանելով:
Հոդված 178
Բաց պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնող ժամապահի հերթափոխման ժամանակ պահակադիրը հերթափոխությունը ստանձնած ժամապահին տեղեկացնում է, թե ով է այն բացել կամ ում է թույլ տվել մտնել մարտական մեքենաների (այլ զենքի և ռազմական տեխնիկայի) կայանատեղի:
Պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) փակելու դեպքում պահակադիրը պարտավոր է պահակակետ գալ կնիքների ծեփապատճեններով (կապարակնիքների դրոշմվածքներով) և ժամապահի ու պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) պահպանության հանձնող անձնավորության ներկայությամբ անձամբ ստուգել կնիքները (կապարակնիքները) և պատուհանների, վանդակացանցերի, դռների, պատերի վիճակը, պահպանության ընդունելիս կայանատեղիներում ստուգել մարտական մեքենաների (այլ զենքերի և մարտական տեխնիկայի) քանակը, դրանց կնիքները (կապարակնիքները) համեմատել եղած ծեփապատճենների (դրոշմվածքների) հետ:
Հոդված 179
Պահակապետի և նրա օգնականի ծանր հիվանդության (վիրավորման) կամ մահվան դեպքում պահակապետի պարտականությունները կատարելուն ձեռնամուխ է լինում առաջին պահակադիրը: Կատարվածի մասին նա զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
ԺԱՄԱՊԱՀ
Հոդված 180
Ժամապահն անձեռնմխելի անձ է: Ժամապահի անձեռնմխելիությունն արտահայտվում է`
- օրենքով նրա իրավունքների և անձնական արժանապատվության առանձնակի պահպանմամբ.
- խիստ որոշակի անձանց` պահակապետին, պահակապետի օգնականին և իր պահակադիրին նրա ենթակա լինելով.
- բոլորի կողմից ժամապահի ծառայությունից բխող պահանջների պարտադիր կատարմամբ.
- սույն Կանոնագրքի մեջ նշված դեպքերում նրան զենքի կիրառման իրավունք ընձեռելով:
Հոդված 181
Ժամապահին հերթափոխելու կամ պահակակետից հանելու իրավունք ունեն միայն պահակապետը, պահակապետի օգնականը և այն պահակադիրը, որին ժամապահը ենթարկվում է:
Պահակապետի, նրա օգնականի և պահակադիրի մահվան կամ իրենց պարտականությունների կատարմանը նրանց ֆիզիկապես անկարող լինելու դեպքում ժամապահին հանում կամ հերթափոխում է պահակախմբերի (զորամասի) հերթապահը իր վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ներկայությամբ:
Հոդված 182
Հերթապահությունը ստանձնելուց հետո պահակայինը պետք է պահակադիրի (պահակապետի կամ նրա օգնականի) և հերթափոխվող ժամապահի ներկայությամբ անձամբ ստուգի այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչ պահակակետերի ցուցակի համաձայն ենթակա է պահպանության, մեկուսարանում գտնվողներին հսկելու համար հերթափոխը ստանձնելիս նա պետք է ստուգի փականների և վանդակացանցերի սարքինությունը և խցերում եղած մեկուսացվածների քանակը:
Հոդված 183
Ժամապահը պարտավոր է`
- աչալրջորեն պահպանել և պաշտպանել իր պահակակետը.
- ծառայությունը կատարել առույգ, ոչնչով չհրապուրվել, ձեռքից բաց չթողնել և ոչ մեկին չտալ զենքը, անգամ այն անձանց, որոնց ինքը ենթակա է.
- նշված երթուղով շարժվելիս կամ դիտաշտարակում գտնվելիս ուշադիր զննել պահակակետի մատույցները, ցանկապատը և կապի միջոցներով զեկուցել պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում ծառայության կատարման ընթացքի մասին.
- նույնիսկ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պահակակետը չլքել, քանի դեռ չի հերթափոխվել կամ հանվել, պահակակետի ինքնակամ լքումը զինվորական հանցագործություն է համարվում.
- պահակապետից, նրա օգնականից, իր պահակադիրի և նրանց կողմից ուղեկցվող անձանցից բացի ոչ մեկին թույլ չտալ անցնելու արգելված սահմանը, որը տեղանքում նշված է ցուցանիշներով.
- իմանալ պահակախմբի տրանսպորտային միջոցների շարժման երթուղիները և գրաֆիկները, ինչպես նաև նրանց տարբերիչ նշանները և ազդանշանները.
- կիրառել կարողանալ պահակակետում եղած հրշեջ միջոցները, իր կամ հարևան պահակակետում ցանկապատի անսարքություններ, կարգ ու կանոնի խախտումներ հայտնաբերելիս կանչել պահակապետին.
- պահակաշների հաչոց լսելիս կամ պահպանության տեխնիկական միջոցները գործելիս անհապաղ այդ մասին հայտնել պահակատուն:
Հոդված 184
Ժամապահը պահակակետում պետք է ունենա սվինով զենք (ծալովի բռնատեղով ավտոմատ առանց սվին-դանակի, սվին-դանակ գոտափոկի վրա): Գիշերային ժամերին կանգնած լինի կրակելու պատրաստ դիրքով, ցերեկը` «Փոկին առ» կամ կանգնած վիճակում կրակելու դիրքով (9 հավելված). ներքին և մարտական դրոշի պահակակետերում` փայտե բռնատեղով ավտոմատը` «Փոկին առ» դիրքով, ծալովի բռնատեղով ավտոմատը` «Կրծքին առ», կարաբինը` «Ոտքին առ», լիցքավորված պահեստատուփով (պահունակով) պայուսակը պետք է փակ լինի: Ատրճանակները գտնվում են կոճկված պատյաններում` գոտեփոկի վրա:
Հրդեհը մարելու կամ տարերային աղետի հետևանքները վերացնելու դեպքում թույլատրվում է զենք կրել «Մեջքին առ» դրությամբ:
Հոդված 185
Ժամապահին արգելվում է` քնել, նստել, հենվել որևէ բանի, գրել, կարդալ, երգել, խոսել, ուտել, խմել, ծխել, հոգալ բնական կարիքները, որևէ մեկից ընդունել և որևէ մեկին հանձնել որևէ առարկա, փամփուշտն անհարկի մտցնել փամփշտանոց:
Ժամապահը պետք է պատասխանի միայն պահակապետի, նրա օգնականի, պահակադիրի և ստուգման եկած անձնավորությունների հարցերին:
Հոդված 186
Ժամապահը պարտավոր է առանց նախազգուշացնելու զենք կիրառել իր կամ իր պահպանած օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում:
Հոդված 187
Պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցող բոլոր անձանց, պահակապետից, պահակապետի օգնականից, պահակադիրից և նրանց կողմից ուղեկցվող անձանցից բացի, ժամապահը կանգնեցնում է «Կանգնիր, հետ ԴԱՐՁ» կամ «Կանգնիր, անցիր ԱՋ (ՁԱԽ)» գոչելով:
Պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցողների կողմից այս պահանջը չկատարվելու դեպքում ժամապահը նախազգուշացնում է` գոչելով «Կանգնիր, ԿԿՐԱԿԵՄ», և անհապաղ կանչում է պահակապետին կամ պահակադիրին: Երբ խախտողը շարունակում է պահակակետին կամ արգելափակ սահմանին մոտենալ, ժամապահը փամփուշտը փամփշտանոց է մտցնում և նախազգուշացնում է կրակելով վերև: Այս պահանջը ևս անտեսվելու, պահակակետ թափանցելու (արգելափակ սահմանը հատելու) կամ նման փորձերից հետո փախուստի դիմելու դեպքում ժամապահը զենք է գործադրում նրա նկատմամբ:
Հոդված 188
Վատ տեսանելիության պայմաններում, երբ պահակակետերի ցուցակում նշված տարածությունից հնարավոր չէ պարզորոշ տեսնել պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցող անձնավորությանը, ժամապահը նրան կանգնեցնում է «Կանգնի´ր, ո´վ է գալիս» գոչելով: Եթե պատասխան չկա, ապա ժամապահը նախազգուշացնում է «Կանգնիր, ԿԿՐԱԿԵՄ»: Վերջինիս կանգնեցնում է, այդ մասին հայտնում կարգապահական մեկուսարան, հետևում նրա վարքագծին և ամենայն ուշադրությամբ շարունակում պահպանել իրեն հանձնարարված պահակակետը:
Եթե խախտողը շարունակում է մոտենալ պահակակետին կամ արգելված սահմանին, ժամապահը նախազգուշացնում է վերև կրակելով: Այս պահանջը ևս չկատարելու և պահակակետ թափանցելու (արգելված սահմանը հատելու) դեպքում կամ նման փորձից հետո փախուստի դիմելիս ժամապահը զենք է գործադրում նրա նկատմամբ:
Երբ ժամապահի կանչին հետևում է պատասխան` «Պահակապետն է (պահակապետի օգնականը, պահակադիրը)», ժամապահը հրամայում է «Պահակապետ (պահակապետի օգնական, պահակադիր), ինձ մոտ, մյուսները` տեղում»: Անհրաժեշտության դեպքում ժամապահը պահանջում է, որ մոտեցողը լուսավորի դեմքը: Համոզվելով, որ ներկայացնողն իրոք պահակապետն է (պահակապետի օգնականը, պահակադիրը), ժամապահը բոլորին թույլատրում է գալ իր մոտ:
Իսկ եթե որպես պահակապետ (պահակապետի օգնական, պահակադիր) ներկայացածն անծանոթ է կամ նրա հետ եկած անձնավորությունները չեն կատարում տեղում մնալու իր պահանջը, ապա ժամապահը նախազգուշացնում է խախտողներին, գոչելով` «Կանգնի´ր, ԿԿՐԱԿԵՄ»: Այս պահանջը չկատարելու դեպքում ժամապահը զենքի է դիմում:
Հոդված 189
Իրեն կամ պահպանվող օբյեկտը պաշտպանելու համար ձեռնամարտի մեջ մտնելու անհրաժեշտության դեպքում ժամապահը պետք է համարձակ գործի սվինով և բռնատեղով:
Հոդված 190
Պահակակետում հրդեհ ծագելու դեպքում ժամապահն անհապաղ հայտնում է պահակատուն և միջոցներ է ձեռնարկում հրդեհը հանգցնելու համար` չդադարեցնելով պահպանվող օբյեկտի վերահսկողությունը: Պահպանվող օբյեկտի տեխնիկական տարածքում կամ արտաքին և ներքին ցանկապատեր ունեցող օբյեկտում, ինչպես նաև պահակակետի շրջակայքում հրդեհի մասին նա հայտնում է պահակատուն` շարունակելով պահակային ծառայությունը:
Հոդված 191
Հանկարծակի հիվանդանալու (վիրավորվելու) դեպքում ժամապահը կանչում է պահակադիրին` շարունակելով պահակային ծառայությունը:
Հոդված 192
Ծայրահեղ, հետաձգում չհանդուրժող հանգամանքներում կամ կապի միջոցների անսարք լինելու դեպքում ժամապահը կարող է պահակապետին կանչել վերև կրակելով:
Հոդված 193
Ժամապահը ողջունում է իր վերադաս և նրանց ուղեկցությամբ պահակակետ ժամանած մյուս պետերին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության կանոնների համաձայն: Ընդ որում, կանգնած կրակելու դիրքում ավտոմատը նախապես առնվում է «Փոկին առ» դրության, իսկ կարաբինը` «Ոտքին առ»:
Հոդված 194
Մարտական դրոշի պահակակետի մոտ կանգնած ժամապահը իր պարտականությունները կատարում է «Ազատ» դիրքում: Երբ զինծառայողները ողջունում են մարտական դրոշը, ժամապահն ընդունում է շարային կեցվածք:
Մարտական դրոշը պահպանության ընդունելիս պահակայինը պարտավոր է ստուգել ծածկոցի (պահարանի) և կնիքի ամբողջականությունը: Մարտական դրոշի հանձնումը ժամապահը կատարում է միայն պահակապետի անձնական հրամանով և նրա ներկայությամբ:
Եթե մարտական դրոշի մոտ գտնվող պահակակետին վտանգ է սպառնում (հրդեհ կամ տարերային աղետ), ժամապահը մարտական դրոշը դուրս է բերում անվտանգ տեղ և կանչում պահակապետին:
Հոդված 195
Հսկիչ-անցագրային կետի ժամապահը 183-188 հոդվածներում շարադրված պահանջները կատարելուց բացի պարտավոր է`
- իմանալ անցագրերի նկարագրությունը և գործողության ժամանակը, անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև պահակակետերի ցուցակում շարադրված պարտականությունները.
- մարդկանց բաց թողնել միայն պահակակետում առկա նմուշներին համապատասխանող անցագրերով, ընդ որում, անցագրերը պետք է առձեռն ստուգել.
- նյութական անցագրերով (ուղեգրերով) որևէ իր դուրս հանելիս (ներս բերելիս) կամ արտահանելիս (ներմուծելիս) ստուգել ինչը և ինչ քանակությամբ (տեղերի քանակը) է թույլատրված անցկացնել կամ տանել, բաց թողնել միայն ուղեգիր ունեցող մեքենաները:
Անցագրային ռեժիմի խախտմամբ, ինչպես նաև չգործող անցագրերով (փաստաթղթերով) օբյեկտ թափանցելու փորձ կատարող անձանց կանգնեցնել և կանչել պահակապետին:
Հսկիչ-անցագրային կետի ժամապահին արգելվում է` տեղեկություն տալ անցագրերի և դրանց ծածկագրերի գործողության վերաբերյալ, անցագրերի ստուգման հետ չառնչվող որևէ խոսակցության մեջ մտնել, թույլ տալ, որ պահակակետում կողմնակի անձինք և առարկաներ գտնվեն:
Հոդված 196
Բացված պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնած ժամապահը մարտական մեքենաների (այլ զենքի և ռազմական տեխնիկայի) կայանատեղերում աշխատանքներ լինելու դեպքում կատարում է այն պարտականությունները, որոնք նշված են պահակակետերի ցուցակում:
Հրավտանգ պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնած ժամապահը լրացուցիչ պարտավոր է`
- պահպանվող օբյեկտին ավելի մոտ տարածության վրա, քան նշված է պահակակետերի ցուցակում, թույլ չտալ որևէ մեկին ծխել, կրակ վառել, կրակել, ինչպես նաև օգտվել պահակակետերի ցուցակով չնախատեսված լուսավորության սարքերից.
- թույլ չտալ պահեստարան (պահեստ) մտնել պահակակետերի ցուցակով չնախատեսված կոշիկներով և լապտերներով, ինչպես նաև սառը զենքով և հրազենով:
Հոդված 197
Կարգապահական մեկուսարանում գտնվող զինծառայողներին պահպանող ժամապահը պարտավոր է`
- իմանալ իր հսկողության տակ գտնվող մեկուսացվածների քանակը.
- կանգնել խցիկի դրսի դռան մոտ և դիտանցքով հսկել, որպեսզի մեկուսացված զինծառայողները չխախտեն սահմանված կանոնները, հետևել նրանց գործողություններին ու վարքին, թույլ չտալ, որ նրանք փչացնեն պատուհանների, վանդակացանցերի շրջանակները, հատակը և պատերը.
- հսկել, որպեսզի գիշերը կարգապահական մեկուսարանի խցերում լուսավորություն լինի.
- առանց պահակապետի, նրա օգնականի կամ պահակադիրի անձնական հրամանի դուրս չթողնել խցերից և ոչ մեկին չթույլատրել նրանց մոտ.
- չխոսել մեկուսացվածների հետ, ոչինչ չհանձնել նրանց և ոչինչ չընդունել նրանցից.
- թույլ չտալ, որ նրանք որևէ ծանրոց ընդունեն դրսից, իրեր և գրություններ դուրս նետեն պատուհանից և խոսեն կողմնակի անձանց հետ.
- մեկուսացվածներից ուղեկցորդ կանչելու խնդրանք ստանալուց հետո զեկուցել պահակադիրին (պահակապետին կամ նրա օգնականին).
- եթե մեկուսացվածները չեն կատարում իր պահանջները, անհապաղ կանչել պահակապետին, նրա օգնականին կամ պահակադիրին.
- փախուստի դիմող զինծառայողին նախազգուշացնել` «Կանգնի´ր, ԿԿՐԱԿԵ´Մ» գոչելով, պահանջը չկատարելու դեպքում զենքի դիմել:
Մեկուսացված զինծառայողներին մի տեղից մյուսը փոխադրելիս, ինչպես նաև մեկուսարանի սահմաններից դուրս տեղափոխելիս, ժամապահի պարտականությունները կատարում է նշանակված պահակայինը: Նման դեպքերում նրա հատուկ պարտականությունները և մեկուսացվածների հսկման պարտականությունների կարգը շարադրված են 14 հավելվածում:
Հոդված 198
Պահակատան մուտքի մոտ կանգնած ժամապահը պարտավոր է պահպանել ու պաշտպանել օբյեկտը, թույլ չտալ, որ որևէ մեկը մոտենա, բացի այն անձանցից, որոնց ինքը ենթարկվում է, գիտի դեմքով և այն անձանցից, որոնց նրանք ուղեկցում են: Հիշյալ անձանց մոտենալու մասին ժամապահը սահմանված ազդանշանով տեղեկացնում է պահակապետին և անարգել ներս թողնում պահակատուն: Պահակատանը մոտեցող մյուս բոլոր անձանց ժամապահը կանգնեցնում է պահակակետերի ցուցակում նշված տարածության վրա և կանչում պահակապետին կամ նրա օգնականին: Վատ տեսանելիության պայմաններում պահակատանը մոտեցողներին ժամապահը կանգնեցնում է «Կանգնիր» գոչելով և կանչում է պահակապետին կամ նրա օգնականին:
Պահակատան շրջակայքում տեղի ունեցած բոլոր պատահարների և այն ամենի մասին, որոնք կարող են խանգարել պահակայիններին, ինչպես նաև պահակակետերից տրված ազդանշանների վերաբերյալ ժամապահն անհապաղ զեկուցում է պահակապետին կամ նրա օգնականին:
Հոդված 199
Յուրաքանչյուր օբյեկտի պահպանության և պաշտպանության հատուկ պարտականությունները նշվում են պահակակետերի ցուցակում:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴ
Հոդված 200
Տրանսպորտի վարորդը պատասխանատու է պահակախմբի անձնակազմի փոխադրմանը տրանսպորտի մշտապես պատրաստ լինելու համար: Նա ենթարկվում է պահակապետին և նրա օգնականին:
Նա պարտավոր է`
- տրանսպորտը պահել մշտապես պատրաստ վիճակում.
- պահակապետի կամ նրա օգնականի հրամանով պահակակետերի տեղադրման ուրվագծում նշված երթուղով տեղ հասցնել պահակայինների հերթափոխը և այն անձանց, ովքեր ստուգում են ժամապահների ծառայության կատարումը.
- կատարել պահակակետեր մեկնելու և պահակակետերից վերադառնալու վերաբերյալ պահակադիրի հրամանները:
Վարորդին արգելվում է փոխադրամիջոցը վարելու հանձնել այլ անձնավորության, նաև այն անձանց, որոնց ինքը ենթակա է:
ՈւՂԵԿՑՈՐԴ
Հոդված 201
Ուղեկցորդը պատասխանատու է կարգապահական մեկուսարանի սահմաններում մեկուսացված զինծառայողներին ուղեկցելու համար: Նա ենթարկվում է պահակապետին և նրա օգնականին:
Ուղեկցորդը պարտավոր է`
- պահակապետի կամ նրա տեղակալի հրամանով հսկել մեկուսացվածներին առավոտյան և երեկոյան հարդարվելիս, բնական պահանջները հոգալիս և զբոսանքի ժամանակ, ինչպես նաև խցիկը և մեկուսարանը մաքրելիս` զենքը պահելով «Փոկին առ» դիրքով.
- հետևել, որ մեկուսարանում գտնվողները չխոսեն և չխառնվեն կողմնակի անձանց հետ.
- փախուստի դիմողներին նախազգուշացնել` «Կանգնի´ր, ԿԿՐԱԿԵ´Մ» գոչելով, պահանջը չկատարելու դեպքում զենք կիրառել:
Հոդված 202
Ուղեկցորդին արգելվում է խոսքի բռնվել մեկուսացված զինծառայողների հետ, նրանց հանձնել և նրանցից ընդունել որևէ բան, ինչպես նաև ուտել, խմել, ծխել, երգել, նստել, բնական կարիքները հոգալ, շեղվել իր ծառայողական պարտականությունները կատարելուց:
Մեկուսացված զինծառայողներին ուղեկցելու համար ուղեկցորդը նրանց կանգնեցնում է մեկ շարասյունով և հետևում է նրանց ձախից (աջից) երկու-երեք քայլ հեռավորությամբ: Բոլոր հրամանները տալիս է ուղեկցորդը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՐԹԱՓՈԽԸ
ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
Հոդված 203
Պահակախմբերի փոխարինումը ծառայությունը կատարելու համար պահակախմբերի պատրաստությունը ստուգելու, 93 հոդվածում նշված անձանց ենթակայությանն անցնելու և պահակախմբերին հին հերթափոխման իրավունք վերապահելն է: Պահակախմբերի փոխարինումը պետք է տևի 40 րոպեից ոչ ավելի:
Հոդված 204
Կայազորի պահակախմբերի փոխարինման վայրը և ժամանակը որոշում է կայազորի պետը, իսկ ներքին պահակախմբերինը` զորամասի հրամանատարն` այն հաշվով, որ դեպի փոխարինման վայր և փոխարինման վայրից պահակատուն ուղևորվելու ժամանակը մեկ ժամից ավելի չպետք է տևի:
Ընդ որում, 30 րոպեից ավելի ժամանակ պահանջվելու դեպքում կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով պահակախմբին փոխադրամիջոց է հատկացվում:
Հոդված 205
Փոխարինման են դուրս բերվում ամբողջ անձնակազմը և նվագախումբը` արարողությունը սկսվելուց ոչ ուշ, քան 10 րոպե առաջ:
Այն կայազորներում և զորամասերում, որտեղ նվագախմբեր չկան, իսկ օդի ջերմաստիճանը - 15օ և ցածր է, պահակախմբերի փոխարինման համար դուրս են բերվում մեկ-երկու փողհար-թմբկահար կամ օգտագործվում են փոխարինման երաժշտությունը վերարտադրող տեխնիկական միջոցներ:
Հոդված 206
Կայազորային պահակախմբերի փոխարինումը կատարում է պահակախմբերի հերթապահը:
Ներքին պահակախմբերի փոխարինումը կատարում է զորամասի հերթապահը:
Ժամանակավոր պահակախմբերի փոխարինումը կատարվում է մշտական պահակախմբերի հետ միասին: Եթե ժամանակավոր պահակախմբերը նշանակվում են մշտական պահակախմբերի փոխարինումից հետո, ապա դրանց փոխարինումն առանձին է կատարվում:
Հոդված 207
Յուրաքանչյուր պահակապետ, փոխարինման վայր ներկայանալով, զեկուցում է պահակախմբերի հերթապահի նոր օգնականին, օրինակ` «Պարոն լեյտենանտ, թիվ մեկ պահակախումբը փոխարինման է ներկայացել լրիվ կազմով: Պահակապետ` լեյտենանտ Սիմոնյան»:
Հոդված 208
Պահակախմբերի հերթապահի նոր օգնականը գրում է պահակապետերի զինվորական կոչումը և ազգանունը, շարք կանգնեցնում խմբերն ըստ իրենց համարների, ավտոմատները` «Փոկին ԱՌ» դիրքով, հրացանները` «Ոտքին ԱՌ» դրությամբ, և պահակախմբերի անձնակազմին հայտնում է պահակախմբերի հերթապահի զինվորական կոչումը, ազգանունը և իր ազգանունը:
Յուրաքանչյուր պահակախմբի աջ թևում կանգնում է պահակապետը, ձախում` նրա օգնականը, պահակադիրները կանգնում են իրենց պահակայիններից աջ` առաջին տողանում: Պահակայինները կանգնում են ըստ պահակակետերի համարների, աջից ձախ, իրար ետևում փոխվելու կարգով, ուղեկցորդները` նրանցից ձախ: Փոխադրամիջոցները, վարորդներով հանդերձ, տեղավորվում են իրենց հատկացված տեղում:
Օրվա վերակարգը փոխարինելու դեպքում ներքին պահակախմբերից ձախ շարվում է մնացած օրվա վերակարգը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրությունում նշված կարգով: Օրվա վերակարգի փոխարինման ժամանակ տրվող հրամաններում «պահակախմբեր» բառը փոխարինվում է «օրվա վերակարգ» բառերով:
Նվագախումբը (փողհար-թմբկահարներ) շարվում է պահակախմբերի աջ թևում, պահակախմբերի հերթապահի օգնականից երեք քայլ աջ:
Հոդված 209
Պահակախմբերի հերթապահին դիմավորելու համար նրա օգնականը հերթապահի` 40-50 քայլ շարքին մոտենալիս հրամայում է. «Պահակախմբե´ր, ՀԱՎՍ~ ԱՐ», «ԶԳԱՍ´Տ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)», իսկ եթե պահակախմբերը զինված են հրացաններով, ապա հրամայում է «Պահակախմբե´ր, ՀԱՎՍ~ԱՐ», «ԶԳԱ´ՍՏ», «Աջից (ձախից, կենտրոնից) դիմավորելու համար զենքով ՈՂՋՈՒՆԻ´Ր»: «Հավսար» հրամանով զինվորական երաժշտապետը կանգնում է նվագախմբի շարքի կենտրոնում, առաջին տողանից 2-3 քայլի վրա, դեմքով դեպի ճակատի կողմը, ձեռքով ազդանշան է տալիս բարձրացնելու գործիքները: Առաջին հրամանով ատրճանակներով զինված պահակապետերը ձեռքը մոտեցնում են գլխարկին, բոլորը գլուխները թեքում են պահակախմբերի հերթապահի կողմը և հայացքով ուղեկցում նրան: Երկրորդ հրամանով, բացի այդ, հրացանները բերվում են «ողջույնի» դիրքի: Նվագախումբը կատարում է «Դիմավորելու քայլերգ» (փողհար-թմբկահարները` «Երթային քայլերգ»): Պահակախմբերի հերթապահի օգնականը ձեռքն առանց իջեցնելու գլխարկի մոտից շարային քայլով մոտենում է պահակախմբերի հերթապահին, կանգ առնում նրանից երկու-երեք քայլի վրա և զեկուցում, օրինակ` «Պարոն մայոր, պահակախմբերը շարված են փոխարինման համար: Պահակախմբերի հերթապահի օգնական` լեյտենանտ Ասատրյան»: Զեկույցն ավարտելով, պահակախմբերի հերթապահի օգնականը, ձեռքը չիջեցնելով, միաժամանակյա շրջադարձով մի քայլ է անում ձախ (աջ) և, պահակախմբերի հերթապահին առաջ թողնելով, շարքի արտաքին կողմից մեկ-երկու քայլ հեռավորությամբ հետևում է նրան:
Երբ պահակախմբերի հերթապահի օգնականը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը (փողհար-թմբկահարները) դադարեցնում է նվագը (թմբկահարումը): Իսկ զինվորական երաժշտապետը ձեռքը մոտեցնում է գլխարկին:
Հոդված 210
Զեկույցն ընդունելով, պահակախմբերի հերթապահը կանգնում է շարքի կենտրոնի առջևում և ողջունում պահակախմբերի անձնակազմին` «Ողջույն քաջաց»: Ողջույնի պատասխանից հետո հրամայում է` «ԱԶ~ԱՏ» և ձեռքն իջեցնում ցած: Պահակախմբերի հերթապահի օգնականը տալիս է հրաման` «ԱԶ~ԱՏ» և իջեցնում է ձեռքը: Պահակապետերը և զինվորական երաժշտապետն իջեցնում են ձեռքերը:
Եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա հերթապահի օգնականը հրամայում է` «Ոտքի´ն ԱՌ», այնուհետև` «ԱԶ~ԱՏ»:
Հոդված 211
Երբ պահակախմբերի հերթապահի օգնական չի նշանակվում, ապա օգնականի պարտականությունները, որոնք շարադրված են 208-210 հոդվածներում, կատարում է պահակապետը, որը կոչումով ավելի բարձր է, իսկ եթե պահակապետերը կոչումով հավասար են` թիվ մեկ պահակախմբի պետը: «Ազատ» հրամանը տալուց հետո նա կանգնում է իր տեղը:
Հոդված 212
Պահակախմբերը ստուգելու համար պահակախմբերի հերթապահն անհրաժեշտության դեպքում տողանները մեկ քայլ հեռացնում է իրարից և իր օգնականի հետ միասին ստուգում պահակախմբերի կազմը, անձնակազմի արտաքին տեսքը, իրենց պարտականությունների իմացությունը, ինչպես նաև զենքի սարքինությունը և բացահայտված թերությունները վերացնելու ցուցումներ տալիս:
Երբ պահակախմբերի հերթապահը մոտենում է պահակախմբին, պահակապետը, շարքից դուրս գալով, ներկայանում է նրան, անձնակազմը ստուգելու ընթացքում ուղեկցում և թույլտվություն ստանալով կանգնում է իր տեղը:
Հոդված 213
Եթե պարզվի, որ որևէ պահակախումբ պատրաստ չէ ծառայության, հերթապահն այդ խումբը լրացուցիչ նախապատրաստվելու կամ փոխարինվելու համար վերադարձնում է այն զորամասը, որտեղից այն նշանակվել է, և անհապաղ զեկուցում է կայազորի պետին և զինվորական պարետին: Այդ պահակախմբի փոխարինումը պահակախմբերի հերթապահը կամ նրա օգնականը կատարում են առանձին:
Հոդված 214
Ստուգման ավարտից հետո պահակախմբերի հերթապահը դուրս է գալիս շարքի կենտրոն` դեմքով դեպի պահակախմբերը, հերթապահի օգնականը պահակախմբերի հերթապահից ձախ` մեկ քայլ հետ: Հերթապահը հրամայում է. «Պահակախմբեր. ՀԱՎՍ~ԱՐ», «ԶԳԱ´ՍՏ», «Նվագախումբ, շեփորել հավաք» («Փողհար-թմբկահարներ, թմբկահարել հավաք»): «Զգաստ» հրամանով պահակախմբերի հերթապահը, ատրճանակներով զինված նրա օգնականը և պահակապետերը ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Հոդված 215
«Հավաք» շեփորումից հետո պահակախմբերի հերթապահը, նրա օգնականը և պահակապետերը գլխարկի մոտից իջեցնում են ձեռքը: Պահակախմբերի հերթապահը հրամայում է` «Պահակապետե´ր, ԻՆՁ ՄՈՏ»: Պահակապետերը շարային քայլով մոտենում են պահակախմբերի հերթապահին, կանգնում նրանից 2-3 քայլ հեռավորության վրա, մեկ տողանով (իրարից մեկ քայլ տարածությամբ) պահակախմբերի համարների կարգով և ներկայանում, օրինակ` «Թիվ մեկ պահակախմբի պետ` լեյտենանտ Պետրոսյան»:
Պահակախմբերի հերթապահը, յուրաքանչյուր պահակապետին հիշեցնում է ծառայության առանձնահատկությունները և հանձնում նշանաբաններով գրությունը:
Հոդված 216
Պահակախմբերի հերթապահը հանձնելով նշանաբաններով գրությունը և համոզվելով, որ նշանաբանները ճիշտ են ընկալվել, հրամայում է` «Պահակապետե´ր, շարք կանգնել»: Հրամանը ստանալուն պես պահակապետերը զբաղեցնում են շարքում իրենց տեղերը, նվագախումբը (փողհար-թմբկահարները) 10-15 քայլ առաջ է գալիս, աջ ուսն առաջ և ճակատային մասով կանգնում պահակախմբերի դիմաց: Պահակախմբերի հերթապահը հրամայում է` «Նվագախումբ, փոխարինում նվագել»: Նվագելու ժամանակ ատրճանակով զինված հերթապահը, նրա օգնականը և պահակապետերը ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Նվագի ավարտից հետո պահակախմբերի հերթապահը հրամայում է. «Պահակախմբեր, ա~ջ-ԴԱՐ´Ձ», «Քայլո´վ Մ~ԱՐՇ»: Եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա «Պահակախմբեր, ա~ջ-ԴԱՐ´Ձ» հրամանից հետո տրվում է «Փոկին ԱՌ» հրամանը: «Մարշ» հրամանով պահակախմբերը շարային քայլով անցնում են պահակախմբերի հերթապահի մոտով և ուղղվում դեպի իրենց պահակատները, պահակապետերը գնում են իրենց պահակախմբերից երկու քայլ առաջ, պահակադիրներն` իրենց պահակատների պահակների առջևից` երկու քայլ հեռավորության վրա, պահակապետերի օգնականներն` իրենց պահակախմբերի ետևից: Նվագախումբը (փողհար-թմբկահարները) տեղում կատարում է քայլերգ:
Նվագը (թմբկահարումը) դադարեցվում է պահակախմբերի հերթապահի հրամանով (ազդանշանով):
Հոդված 217
Եթե փոխարինման ընթացքում ժամանում են կայազորի պետը, կայազորի զինվորական պարետը (ներքին պահակախմբերում` զորամասի հրամանատարը) կամ փոխարինողների ուղղակի պետերը, ինչպես նաև կայազորի զորամասերի տեսչական ստուգումը ղեկավարող անձը, ապա պահակախմբերի (զորամասի) հերթապահը նրանց դիմավորելու համար հրամայում է` «Պահակախմբեր, ՀԱՎՍ~ ԱՐ», «ԶԳԱՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ կենտրոն)», իսկ եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա հրամայում է` «Պահակախմբե´ր հավսար», «Զգաստ», «Աջից (ձախից, կենտրոնից) դիմավորելու համար, զենքով ՈՂՋՈՒՆԻՐ»: Նվագախումբը կատարում է «Դիմավորելու քայլերգ» (փողհար-թմբկահարները` «Երթային քայլերգ»), պահակախմբերի (զորամասի) հերթապահը, ձեռքը գլխարկին մոտեցրած` շարային քայլով մոտենում է պետին, 2-3 քայլի վրա կանգ առնում և զեկուցում է. օրինակ` «Պարոն գնդապետ, կատարվում է պահակախմբերի (օրվա վերակարգի) փոխարինում: Պահակախմբերի (զորամասի) հերթապահ` մայոր Նազարյան»: Երբ պահակախմբերի (զորամասի) հերթապահը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը (փողհար-թմբկահարները) դադարեցնում է նվագը (թմբկահարությունը): Ստանալով պետի թույլտվությունը` պահակախմբերի (զորամասի) հերթապահը հրամայում է «ԱԶԱ´Տ» կամ «Ոտքի´ն ԱՌ», և ապա` «ԱԶԱ´Տ» և շարունակում իր պարտականությունները կատարել:
Ավագ պետին դիմավորելու համար փոխարինմանը ներկա և պահակային անձնակազմի մեջ չմտնող անձինք մեկ կամ երկու տողանով շարվում են նվագախմբի (փողհար-թմբկահարների) աջ կողմում:
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Հոդված 218
Փոխարինումից հետո պահակախումբը գալիս է այն վայրը, որտեղ հերթափոխվող պահակախումբն է տեղադրված: Պահակապետը պահպանվող օբյեկտի տարածքի մուտքի կամ պահակատան առջև, պահակապետի հրահանգում նշված հեռավորության վրա կանգնեցնում է նրան, ներկայանում հերթափոխվող պահակախմբի պետին և հայտնում է հին նշանաբանը: Դրանից հետո իր պահակախումբը շարում է պահակատան առջևի հրապարակում` ճակատով դեպի պահակատունը:
Հոդված 219
Հին պահակապետը, համոզվելով, որ իրեն ներկայացված նշանաբանը ճիշտ է, դուրս է բերում իր պահակախումբը պահակատնից, այնտեղ թողնելով իր օգնականին կամ պահակադիրներից որևէ մեկին և պահակախումբը շարում է հրապարակում, նոր պահակախմբի դիմաց` վեց-ութ քայլ առաջ: Շարելուց հետո պահակապետերը, նոր պահակապետից սկսած, հերթով տալիս են հրամաններ` «Պահակախումբ, ՀԱՎՍԱ´Ր», «ԶԳԱ´ՍՏ»:
Հրամաններ արձակելով ատրճանակներով զինված պահակապետերը, ձեռքը գլխարկին մոտեցրած, շարային քայլով գալիս են իրար հանդիման, միմյանց երկու-երեք քայլի վրա կանգ առնում և նոր պահակապետից սկսած զեկուցում, օրինակ` «Պարոն լեյտենանտ, նոր պահակախումբը ներկայացել է հերթափոխի: Պահակապետ` լեյտենանտ Տերյան», «Պարոն լեյտենանտ, հին պահակախումբը պատրաստ է հերթափոխի: Պահակապետ լեյտենանտ Սարոյան», որից հետո իջեցնում են ձեռքը:
Ավտոմատներով կամ հրացաններով զինված պահակապետերը ձեռքը գլխարկին չեն մոտեցնում, այլ «Զգաստ» հրամանից հետո իրար հանդիման են գալիս` ավտոմատները «Փոկին առ», իսկ հրացանները` «Ոտքին առ» դրությամբ:
Պահակապետերը զեկուցելուց հետո հրամայում են` «ԱԶԱ~Տ», հերթափոխում պահակատան մուտքի ժամապահին, եթե նա կանգնած է, իսկ այնուհետև հրամայում իրենց պահակախմբերին` «Աջ-ԴԱ´ՐՁ», «Քայլով-ՄԱ´ՐՇ»:
Նոր պահակապետն իր խումբը տանում է պահակատուն, իսկ հինը հրահանգում նշված տեղը (շենքը) տանելով հրամայում է զենքերը զինապահարան դնել, ավագին թողնում է իր փոխարեն և իր պահակադիրների հետ միասին մտնում պահակատուն:
Օդի ջերմաստիճանը - 15օ-ից ցածր լինելու դեպքում, ինչպես նաև անձրևոտ և ցուրտ եղանակին և վեցից պակաս մարդ ունեցող պահակախմբերում նոր պահակապետը հնին ներկայանալուց և հին նշանաբանը նրան հայտնելուց հետո իր խումբը պահակատուն է տանում հերթափոխի, պահակախմբերի հերթափոխը կատարվում է պահակատանը` առանց սույն հոդվածում շարադրված կանոնները պահպանելու:
Հոդված 220
Նոր պահակախմբի անձնակազմը, պահակատուն մտնելով, զենքը զինապահարան է դնում, որից հետո հին և նոր պահակապետերն իրենց պահակադիրներին հրամայում են հանել և ընդունել կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները), իսկ օգնականներին հանձնել և ընդունել պահակատունը, և հետևում են ճիշտ հանձնելուն: Հին պահակապետի օգնականը հանձնում, իսկ նորի օգնականն ըստ ցուցակի ընդունում է պահակատունը, նրանում եղած սարքավորումները, գույքը և ունեցվածքը: Պահակապետի օգնական չլինելու դեպքում պահակատան, սարքավորման, գույքի ու ունեցվածքի հանձնումը և ընդունումը կատարում է պահակապետը: Հին պահակապետը նորին տեղեկացնում է հին պահակախմբի անձնակազմի ստացած բոլոր դիտողությունների ու ցուցումների մասին:
Հոդված 221
Կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները) ընդունելուց հետո նոր պահակապետը հրամայում է` «Առաջին հերթափոխ` ԿԱՆԳՆԻ´Ր», այս հրամանով առաջին հերթափոխի պահակադիրները և պահակայինները վերցնում են զենքերը և շարվում մեկ տողանով` աջից` ձախ պահակակետերի հերթականությամբ: Պահակադիրները կանգնում են իրենց հերթափոխների աջ թևերում, կնիքների ծեփապատճեններով (կապարակնիքների դրոշմվածքներով), իսկ մութ ժամանակ` նաև լապտերներով:
Հին պահակախմբի պահակադիրները կանգնում են նոր պահակախմբի համապատասխան պահակադիրների կողքին` նրանցից աջ:
Նոր պահակապետը ստուգում է պահակադիրների և պահակայինների պարտականությունների իմացությունը, պահակայիններին հիշեցնում է յուրաքանչյուր պահակակետում ծառայության անցկացման առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով զենքի գործադրման կարգին, դուրս է բերում հերթափոխը պահակատնից և զենքի լիցքավորման հրապարակում շարելով` հրամայում. «Հերթափոխ, աջից մեկական` ԼԻՑՔԱՎՈՐԻ~Ր»: Այդ հրամանով աջթևային զինծառայողը մեկ քայլ առաջ է գալիս, ամրացնում է սվինը և լիցքավորում զենքը, իսկ պահակապետը ստուգում է զենքի լիցքավորման ճշտությունը (100, 101 հոդվածներ): Զենքը լիցքավորելուց հետո զինծառայողը զեկուցում է. «Զենքը լիցքավորված է և դրված պահպանակին», ինքնուրույն կանգնում է. «Փոկին-ԱՌ» դիրքով և մեկ քայլ ետ է կատարում:
Նույնպիսի հաջորդականությամբ զենքը հերթով լիցքավորում են նաև մնացած պահակադիրները և պահակայինները:
Հոդված 222
Զենքի լիցքավորումից հետո նոր պահակապետը հրամայում է. «Հերթափոխ, աջ-ԴԱ´ՐՁ», «Դեպի պահակակետեր քա~յլով-ՄԱ´ՐՇ»: Յուրաքանչյուր պահակադիր հրամայում է. «Հերթափոխ, իմ ետևից», և հերթափոխն առաջնորդում է դեպի պահակակետեր:
Պահակատնից առաջին հերթափոխը հեռանալուց հետո պահակախմբի պետը կատարում է պահեստային խմբերի մարտական հաշվարկ, խնդիրներ առաջադրում պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակումը կանխելու և հրդեհը մարելու դեպքերի համար:
Հոդված 223
Դեպի պահակակետեր և պահակակետերից հերթափոխների (հսկիչ-պահպանության խմբերի) շարժը կատարվում է մի շարասյունով: Պահակադիրը գնում է շարասյան առջևից: Հերթափոխները դեպի զորամասի մարտական դրոշը և հուշարձանների մերձակա պահակակետերն են շարժվում շարային քայլով:
Հին պահակախմբերի պահակադիրը հետևում է նոր պահակախմբի պահակադիրին` ձախ կողքից:
Բոլոր հրամանները տալիս է նոր պահակախմբի պահակադիրը:
Մեծ քանակությամբ պահակակետեր ունեցող պահակախմբերում, ինչպես նաև միմյանցից կամ պահակատնից մեծ հեռավորությամբ գտնվելիս դեպի պահակակետեր հերթափոխների շարժը կարող է իրականացվել փոխադրամիջոցներով:
Հոդված 224
Նոր պահակախմբի առաջին հերթափոխի վերջին պահակայինը պահակակետում դրվելուց հետո հին պահակախմբի պահակադիրն իր հերթափոխված պահակայիններին պահակատուն է ուղարկում հերթափոխի առջևից քայլելով: Նոր պահակախմբի պահակադիրը հետևում է հին պահակախմբի պահակադիրին` կողքից, ձախից:
Բոլոր հրամանները տալիս է հին պահակախմբի պահակադիրը:
Հոդված 225
Պահակայինների հերթափոխները պահակակետեր գնալիս և վերադառնալիս զինվորական ողջույն են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությունում շարադրված կանոնների համաձայն:
Հոդված 226
Պահակախմբի հերթափոխման ընթացքում նոր պահակապետը հնի հետ միասին շրջանցումով և արտաքինից զննելով ստուգում է պահակապետի հրահանգում նշված առավել կարևոր օբյեկտների վիճակը, դրանց լուսավորման, ցանկապատման ու խրամատների սարքինությունը, պահակատան, մեկուսարանի վիճակը, որից հետո միայն նոր պահակապետը ցուցակով նրանից ընդունում է փաստաթղթերը, զինամթերքի արկղերը, վերջիններիս կնիքները և բանալիները, պահպանվող օբյեկտները բացելու թույլտվությունները, ինչպես նաև կապի և հրդեհը մարելու միջոցները:
Հոդված 227
Պահակակետերից վերադառնալուց հետո զենքի լիցքաթափումը կատարվում է 100 հոդվածում նշված հաջորդականությամբ: Զենքը նախ լիցքաթափում են երկու պահակախմբերի պահակադիրները, ապա հին պահակախմբի պահակադիրը հրամայում է. «Աջից մեկ-մեկ` ԼԻՑՔԱԹԱՓԻ´Ր»: Այս հրամանով աջթևային պահակայինը մեկ քայլ առաջ է գալիս, պահակադիրի հսկողությամբ լիցքաթափում իր զենքը, լիցքավորված պահեստատուփը (փամփուշտների պահունակը) տեղավորում է պայուսակի մեջ և զեկուցում` «Զենքը լիցքաթափված է», ապա փակաղակը ետ տանելով` զենքը ներկայացնում է ստուգման: Պահակադիրը ստուգում է զենքը, այնուհետև հետո պահակայինը տեղն է գցում փակաղակը, տալիս առաջ, զենքը պահպանակին է դնում, ծալում սվինը, զենքը «Փոկին-ԱՌ» դիրքի է բերում և, մեկ քայլ ետ կատարելով, կանգնում է իր տեղում:
Այս նույն հաջորդականությամբ զենքը հերթով լիցքաթափում են նաև մյուս հերթափոխ պահակայինները, ապա ավագի հրամանով գնում են հին պահակախմբի տեղը, իսկ պահակադիրները` պահակատուն:
Հոդված 228
Կատարված հերթափոխի մասին հին և նոր պահակախմբերի պահակադիրները հերթով զեկուցում են իրենց պետերին, օրինակ` «Պարո´ն լեյտենանտ, հերթափոխը կատարված է, պահակակետերը հանձնված (ընդունված) են սարքին վիճակում: Առաջին պահակադիր սերժանտ Պողոսյան»: Զեկույցներն ընդունելուց հետո պահակապետերը, հնից սկսած, ստորագրում են հին պահակախմբի պահակակետի տեղեկագիրը, ընդ որում, նոր պահակապետը դիտողություններ է գրառում հերթափոխի ժամանակ ի հայտ բերված բոլոր թերությունների վերաբերյալ:
Պահակախումբը ստուգելու եկած անձի ներկայության դեպքում պահակադիրները, նրանից թույլտվություն խնդրելով, պահակապետերին զեկուցում են կատարված հերթափոխի մասին: Պահակադիրների զեկույցներն ընդունելուց հետո նոր պահակապետը հրամայում է` «Զգաստ», այնուհետև պահակապետերը կատարված հերթափոխի մասին հերթով զեկուցում են ստուգողին:
Հերթափոխի մասին պահակապետերը հեռախոսով զեկուցում են իրենց պահակախմբերի (զորամասի) հերթապահին կամ զեկուցումով անձամբ ներկայանում նրան:
Հոդված 229
Հերթափոխից հետո հին պահակապետը պահակախումբը տանում է իր զորամասը (ստորաբաժանումը):
Հերթափոխից հետո ներկայանալով ստորաբաժանում, պահակապետը շարում է պահակախմբի անձնակազմը և ստորաբաժանման հրամանատարին զեկուցում առաջադրանքը կատարելու մասին, օրինակ` «Պարո´ն կապիտան, պահակախումբը լրիվ կազմով ներկայացել է, ծառայության ընթացքում պատահարներ չեն եղել (կամ պատահել է այս-այս): Լեյտենանտ Իգիթյան»: Այնուհետև զեկուցում է պահակակետերի տեղեկագրում նշված ստուգման արդյունքների մասին և տեղեկագիրն այլ փաստաթղթերի հետ միասին հանձնում նրան: Դրանից հետո պահակախմբի անձնակազմը պահակապետի անձնական հսկողությամբ հանձնում է զենքը և մարտական փամփուշտները:
Օբյեկտները միայն գիշերը պահպանող պահակայինները պահպանման ժամկետն անցնելուց և զինամթերքը պահակապետին հանձնելուց հետո, չսպասելով պահակախմբի հերթափոխին, պահակապետի հանձնարարությամբ, իրենց զորամաս (ստորաբաժանում) են ուղարկվում: Այդ մասին պահակապետը նշում է պահակակետերի տեղեկագրում և զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին: Ստորաբաժանում ժամանելու վերաբերյալ ավագը պարտավոր է զեկուցել ստորաբաժանման ավագին և հսկել պահակայինների զենքի հանձնումը:
Հոդված 230
Պահակախմբի հերթափոխված անձնակազմը հերթափոխվելու օրն ազատվում է պարապմունքներից և աշխատանքներից: Օբյեկտները միայն գիշերները պահպանող պահակայինները ստորաբաժանում վերադառնալուց հետո 4 ժամ ազատվում են պարապմունքներից և աշխատանքներից:
Հոդված 231
Տագնապ հայտարարվելու դեպքում պահակախմբերի հերթափոխն իրականացնում են մարտական և զորահավաքային պատրաստության պլանով առանձնացված ստորաբաժանումները: Այս դեպքում պահակախմբի փոխարինում չի կատարվում: Պահակախմբերի (զորամասի) հերթապահի համառոտ հրահանգավորումից և հերթափոխի համար հին նշանաբանը ստանալուց հետո պահակախումբը գալիս է պահակատուն:
Պահակախմբերի հերթափոխը կատարվում է սահմանված կարգով, կրճատված ժամկետներում: Պահակակետերի քանակը, պահակախմբի անձանց հատուկ պարտականությունները և նոր նշանաբանը փաստաթղթերում սահմանվում են տագնապ հայտարարվելու դեպքի համար (120 հոդված):
Հոդված 232
Պահակախմբերի (զորամասի) հերթապահը պահպանվող օբյեկտից պահակախումբը հանում է պահպանվող օբյեկտի պետի ներկայությամբ` կայազորի պետի (զորամասի հրամանատարի) գրավոր հրամանի համաձայն, որը վավերացվում է կնիքով: Պահակախումբը հանելու վերաբերյալ կազմվում է ակտ պահակախմբերի (զորամասի) հերթապահի, պահակապետի և պահպանվող օբյեկտի պետի ստորագրությամբ: Ակտում նշվում է պահպանվող օբյեկտի, պահակատան, այնտեղ և պահակակետերում եղած սարքավորման ու գույքի հանձնման մասին:
Մշտական կայազորային պահակախումբը հանելու մասին կայազորի պետը զեկուցում է գլխավոր շտաբի պետին, մշտական ներքին պահակախումբը հանելու մասին զորամասի հրամանատարը զեկուցում է պահակախմբերի կարգացուցակը հաստատող պետին:
ԺԱՄԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Հոդված 233
Ժամապահը փոխվում է երկու ժամը մեկ, կենտ կամ զույգ ժամերին:
Օդի ջերմաստիճանը -20օ և ցածր լինելու դեպքում, իսկ քամու և սառնամանիքի ժամանակ չտաքացվող շենքերում արտաքին, ինչպես նաև ներքին պահակակետերի ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ: Օդի ջերմաստիճանը ստվերում +30օ և ավելի լինելու ժամանակ ժամապահների հերթափոխը նույնպես կատարվում է ժամը մեկ անգամ: Նման դեպքերում ժամապահների հերթափոխի մասին ցուցում է տալիս պահակախմբերի (զորամասի) հերթապահը: Եթե ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ, ապա պահակապետը պահակակետերի տեղեկագրում նշում է, որ ժամապահները հերթափոխում են այսինչ ժամից սկսած` ժամը մեկ, իսկ այսինչ ժամից` երկու ժամը մեկ:
Պահակատան մուտքի ժամապահները հերթափոխվում են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, պահակապետի օգնականի կամ պահակապետի կողմից:
Հոդված 234
Հերթափոխը ժամապահին մոտենալիս 10-15 քայլի վրա նոր պահակախմբի պահակադիրը հրամայում է. «Հերթափոխ, ԿԱՆԳՆԻ´Ր» և պահակայիններից որևէ մեկին հրամայում է հսկել (մեքենայով գնալու դեպքում` զենքը լիցքավորել և հսկել) պահակակետը և նրա մատույցները, օրինակ, «Շարքային Պետրոսյան, ժամանակավոր հսկողության տակ առնել պահակակետը և նրա մատույցները»:
Հերթափոխի մոտենալու ժամանակ ժամապահը կանգնում է դեմքով դեպի հերթափոխը և ավտոմատն ինքնուրույնաբար առնում է փոկին (հրացանը` ոտքերի մոտ): Նոր պահակախմբի պահակադիրի հրամանով, օրինակ` «Շարքային Վասիլյա´ն, դեպի պահակապետ քայլո~վ-ՄԱ´ՐՇ», ժամապահը ընդունում է շարային կեցվածք, մեկ քայլ անում դեպի աջ, պահակայինը մոտենում է ժամապահին և կանգնում նրա տեղը` դեմքով դեպի հակառակ կողմը (հրացանը` ոտքերի մոտ):
Հին և նոր պահակախմբերի պահակադիրները կանգնում են ժամապահի և պահակայինի երկու կողմերում, նրանից 1-2 քայլ հեռու, միմյանց դիմաց:
Հին պահակախմբերի պահակադիրի` «Ժամապա´հ, հանձնել պահակակետը» հրամանով ժամապահը կատարում է պահակակետի բանավոր հանձնումը, ընդ որում, ժամապահը և պահակայինը գլուխները շրջում են միմյանց կողմը: Պահակակետի բանավոր հանձնումն այն է, որ ժամապահը, պահակակետի համարն ասելով, պահակակետը ստացողին ցուցակով թվարկում է այն ամենը, ինչ ենթակա է պահպանության, ինչպես նաև` իր ծառայության ժամանակ պահակակետի շրջակայքում իր նկատածը:
Պահակակետի բանավոր հանձնումից հետո պահակայինն իր պահակադիրի` «Պահակային, ընդունել պահակակետը» հրամանով պարտավոր է նոր պահակախմբի պահակադիրի ներկայությամբ շրջել պահպանվող օբյեկտում և ստուգել լուսավորության, ցանկապատերի դռների (դարպասների) սարքինությունը, պահեստների պատուհանների, վանդակացանցերի և պատերի վիճակը, կողպեքների, էլեկտրալարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը, վերջիններիս համապատասխանությունը ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ սպառազինության և ռազմական տեխնիկայի) քանակը, ինչպես նաև պահպանության տեխնիկան, կապի, հրդեհը մարելու միջոցների ու պահակային հագուստի առկայությունը և վիճակը, խցերում պահվող մեկուսացվածների քանակը:
Պահակակետը ստանձնող պահակայինն անհրաժեշտության դեպքում պահակադիրի օգնությամբ պահակային հագուստ է հագնում (8 հավելված):
Հոդված 235
Եթե պահակակետն ընդունելու և հանձնելու ժամանակ անսարքություն (ցանկապատի կամ կնիքների, կապարակնիքների, կողպեքների, էլեկտրալարերի, դռների, պատուհանների վնասվածքի կամ ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կնիքների (կապարակնիքների) անհամապատասխանություն հայտնաբերվի, ինչպես նաև չհամընկնի պահպանության տակ առնված մարտական մեքենաների (այլ սպառազինության և ռազմական տեխնիկայի), ցուցակում նշվածների քանակը, պահակադիրը դադարեցնում է հերթափոխի հանձնումը և կանչում է պահակապետին: Այդպիսի դեպքում պատահական ընդունելուն հրավիրվում են թե´ նոր, թե´ հին պահակապետերը:
Հոդված 236
Պահակակետի հանձնումը և ընդունումն ավարտելուց հետո ժամապահը և պահակակետը ստանձնող պահակայինը կանգնում են դեմքով դեպի պահակադիրը և հերթով զեկուցում, օրինակ. «Պարո´ն սերժանտ, շարքային Պետրոսյանը հանձնեց թիվ այսինչ պահակակետը», «Պարո´ն ավագ սերժանտ, շարքային Վասիլյանն ընդունեց թիվ այսինչ պահակակետը»: Զեկուցելուց և պահակադիրի ցուցումները ստանալուց հետո ժամապահը 184 հոդվածի համաձայն վերցնում է զենքը և ձեռնամուխ լինում իր պահակային պարտականությունները կատարելուն:
Հոդված 237
Պահակայինի ժամապահ դառնալը (ժամապահի պահակային դառնալը) հաստատվում է պահակակետն ընդունելու (հանձնելու) վերաբերյալ նրա զեկույցով:
Հոդված 238
Հին պահակախմբի պահակադիրի հրամանով (օրինակ` «Շարքային Պետրոսյան, պահակակետից քայլո~վ-ՄԱ´ՐՇ») փոխարինվող պահակայինը կանգնում է հերթափոխի ետևը և հրացանն ինքնուրույնաբար առնում ուսին, իսկ պահակակետը և նրա մատույցները հսկող պահակայինը շարք է կանգնում:
Դրանից հետո նոր պահակախմբի պահակադիրը կարգադրում է «Հերթափոխ, իմ ետևից քայլո~վ-ՄԱ´ՐՇ» և հերթափոխը տանում է հաջորդ պահակակետը:
Հոդված 239
Ներքին պահակակետերի ժամապահների հերթափոխի ժամանակ, պահակադիրը, հերթափոխը պահակատան մուտքին հասցնելով, կարգադրում է «Հերթափոխ» կանգ-Ա´Ռ», պահակայիններից մեկին թողնում է որպես ավագ և հրամայում, օրինակ` «Շարքայիններ Սիմոնյան և Մելքոնյան, իմ ետևից, քայլո~վ-ՄԱ´ՐՇ»: Պահակադիրը, պահակայինների հետ ներս մտնելով, 234-236 հոդվածների համաձայն փոխում է ժամապահներին:
Հոդված 240
Պահակատան երկու կողմերում պահակակետեր լինելու դեպքում պահակադիրը փոխում է նախ` մի կողմի ժամապահներին, այնուհետև, հերթափոխվողներին պահակատանը թողնելով, շարքի է կանգնեցնում այդ հերթափոխի մնացած պահակայիններին և նրանց տանում պահակակետեր:
Հոդված 241
Պահակակետեր ուղարկելու համար նոր պահակախմբի երկրորդ և հետագա հերթափոխներ շարելը և ժամապահներին փոխելը, ինչպես նաև զենքը լիցքավորելը և լիցքաթափելը կատարվում են առաջին հերթափոխի համար նախատեսվածի պես:
Պահակակետերից հերթափոխը վերադառնալուց և զենքը, բացի ատրճանակներից, լիցքաթափելուց հետո պահակադիրը պահակայիններին հրամայում է ավտոմատները (հրացանները) դնել զինապահարանում (ատրճանակները` չհրկիզվող պահարանում) և կատարված հերթափոխի մասին զեկուցում է պահակապետին:
Հոդված 242
Նոր պահակակետերում ժամապահներին կարգում, ինչպես նաև կրճատված պահակակետերից ժամապահներին հանում է պահակապետը` պահակախմբերի (զորամասի) հերթապահի և պահպանվող օբյեկտի պետի ներկայությամբ, կայազորի պետի (զորամասի հրամանատարի) կնիքով վավերացված գրավոր հրամանի հիման վրա: Ժամապահներ կարգելու (հանելու) մասին պահակակետերի տեղեկագրում կատարվում է գրառում:
Գ Լ ՈՒ Խ 8
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ
Հոդված 243
Պահակախմբի անձնակազմից, առանց պահակապետի թույլտվության, ոչ ոք իրավունք չունի թողնել պահակատունը:
Հոդված 244
Պահակատանը պետք է պահպանվի լռություն, կարգուկանոն: Արգելվում է երգել և նվագել: Թույլատրվում է ականջակալներով ունկնդրել ռադիոհաղորդում, կարդալ, գրել, շախմատ, շաշկի խաղալ: Ծխել և կոշիկ մաքրել թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատկացված տեղերում:
Պահպանության հաստիքային ստորաբաժանումներից նշանակված պահակախմբերին, որոնց անձնակազմը 1-2 օրը մեկ է ծառայում, թույլատրվում է պահակատանը հեռուստացույց տեղադրել և հեռուստածրագրեր դիտել պահակապետի հրահանգով սահմանված ժամերին` չխանգարելով պահակախմբի աշխատանքին և հանգստացող հերթափոխի քնելուն:
Հոդված 245
Ավտոմատները և գնդացիրները պահակատան զինանոցի պահարաններին են դրվում առանց պահեստատուփերի փակաղակներն առաջ քաշած, հրացանները չլիցքավորված, իջեցված հրահաններով: Պահակատան զինանոցի պահարանները կողպեքով չեն փակվում:
Ավտոմատների լիցքավորված պահեստատուփերով (հրացանները` պահունակներով) պայուսակները, սվին-դանակով պատյանները գոտեփոկերից չեն հանվում. Պահակապետերը պահակատանն ատրճանակները չեն հանում:
Գնդացիրների պահեստատուփերը պահվում են զինանոցի պահարանի հատուկ փակ արկղում, որի բանալին պահակապետի մոտ է պահվում:
Հսկիչ-անցագրային պահակակետերի պահակայինների ատրճանակները պահվում են լիցքավորված, պատյանի մեջ, մետաղյա փակ արկղում (չհրկիզվող պահարանում), որի բանալին պահակապետի մոտ է պահվում, վերջինիս բացակայության դեպքում կամ արձակուրդի ժամանակ այն տրվում է պահակապետի օգնականին: Ատրճանակները պահակայիններին տրվում են պահակակետի ստանձնումից առաջ, հատուկ քարտերով:
Զենքը զինանոցի պահարանից կարելի է վերցնել պահակապետի կամ նրա օգնականի թույլտվությամբ, առանց այն քանդելու:
Հոդված 246
Պահակախմբի անձնակազմին թույլատրվում է պահակատանը մնալ առանց շինելների (կարճ մուշտակների, դաշտային տաք բաճկոնների) և գլխարկների, բայց հանդերձավորված: Հանված շինելները (կարճ մուշտակները, դաշտային տաք բաճկոնները) և գլխարկները պետք է լինեն կախիչներին:
Հոդված 247
Պահակախմբի անձնակազմին, բացի պահակապետից և նրա օգնականից, արգելվում է զրույցի բռնվել այցելուի հետ, նրանց թույլատրվում է միայն պատասխանել պահակախումբը ստուգող անձանց հարցերին:
Հոդված 248
Առանց կոշիկների, չհանելով հագուստն ու հանդերձանքը, արձակելով միայն օձիքը և թուլացնելով գոտին թույլատրվում է հանգստանալ պառկած (քնել)`
- պահակապետին` 4 ժամ, հրահանգով սահմանված ցերեկային (մեկուսարանում` գիշերային) ժամերին.
- պահակապետի օգնականին, պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականին (օպերատորին)` յուրաքանչյուրին 4-ական ժամ, պահակապետի թույլտվությամբ.
- պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականին, պահակադիրներին, փոխադրամիջոցների ուղեկցորդներին և վարորդներին` պարտականությունների կատարումից ազատ ժամանակ, պահակապետի թույլտվությամբ.
- մեկ հերթափոխի պահակայինների անձնակազմին` հերթափոխը ստանձնելուց առաջ, մյուս հերթափոխի պահակատուն վերադառնալուց և մարտական հաշվարկ կատարելուց հետո (135 հոդված).
- գիշերային պահակայինների հերթափոխին` պահակատուն վերադառնալուց հետո, մինչև նորից պահակակետեր գնալը.
- հսկիչ-պահպանության խմբի պահակայիններին` հերթով, 4-ական ժամ, պահակապետի թույլտվությամբ:
Հոդված 249
Պահակախմբին «Ի զեն» կոչելիս պահակատանը գտնվող անձնակազմը` ներառյալ հանգստացող հերթափոխը, դնում է գլխարկները, վերցնում զենքը և շարվում պահակատան ներսում` ըստ իրենց համարների հերթականության:
Շինել (կարճ մուշտակ, դաշտային տաք բաճկոն) հագնում են պահակապետի հատուկ ցուցումով:
Պահակախումբը պահակատնից դուրս բերելու բոլոր դեպքերում (բացառությամբ հրդեհի և տարերային աղետների) պահակապետի օգնականը կամ պահակայիններից որևէ մեկը պահակատանն է մնում, իսկ պահակատներում, որտեղ նրանք չկան, պահակայիններից որևէ մեկը:
Հոդված 250
Կայազորային, ինչպես նաև զորամասի ենթակայությունից դուրս գտնվող պահակախմբերին սննդի մատակարարումը կազմակերպում են այն ստորաբաժանումների հրամանատարները, որոնց կողմից նրանք կարգվել են, կամ զորամասի հերթապահը:
Զորամասի տարածքում տեղադրված պահակախմբի անձնակազմին սնունդ մատակարարվում է արթուն հերթափոխի պահակայինների միջոցով` պահակապետի հրամանով:
Հոդված 251
Պահակատանը և հարող տարածքի մաքրության, կարգուկանոնի պահպանության, ինչպես նաև վառարանների տաքացման պարտականությունը դրվում է պահակախմբի անձնակազմի վրա: Պահակախմբի կողմից այդ պարտականությունները կատարելու, սարքավորումները, ունեցվածքը և գույքը պահպանելու հսկողությունը, ինչպես նաև սարքավորումների հսկողությունը դրվում է պահակապետի օգնականի, իսկ չնշանակված պահակախմբերում` պահակապետի վրա:
Հոդված 252
Ամենօրյա մաքրումից բացի, շաբաթը մեկ անգամից ոչ պակաս կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) սահմանած օրերին, բժշկական ծառայության պետի հրամանով կատարվում է պահակատան պրոֆիլակտիկ ախտահանում:
Հոդված 253
Պահակատունը տարվա ցուրտ եղանակին օրը չորս անգամ օդափոխվում է: Տաք եղանակին օդանցքները կամ պատուհանները շենքի մի կողմից բաց են: Ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է լինի +18օ-ից ոչ ցածր: Վառարանների տաքացումը դադարեցվում է կայազորի պետի սահմանած ժամկետից ոչ ուշ: Պահակապետը պահակախմբի սնունդը տաքացնելու նպատակով էլեկտրասալիկի և չորացնող վառարանի օգտագործումը թույլատրում է անհրաժեշտությունից ելնելով: Տաք թեյը պետք է լինի մշտապես:
Մութն ընկնելիս պահակատան միջանցքներում և զուգարանում պետք է լրիվ, իսկ հանգստացող հերթափոխի սենյակում` հերթապահ լուսավորություն լինի:
Զինվորական ավանից դուրս գտնվող պահակատան պատուհանների փայտե փեղկերը գիշերը ներսից փակվում են:
Հոդված 254
Զինվորական ավանից դուրս գտնվող և իրենց կազմում հինգից ոչ պակաս եռահերթ պահակակետեր ունեցող պահակախմբերի պահակատան պահպանության համար մուտքի մոտ կարգվում է ժամապահ արթուն հերթափոխի պահակայիններից:
Առանձնապես կարևոր օբյեկտներ պահպանող և իրենց կազմում հինգից ոչ պակաս եռահերթ պահակակետեր ունեցող պահակախմբերում պահակատան պահպանության համար կարող են նշանակվել լրացուցիչ պահակայիններ:
Պահակատան մոտ ժամապահ չկարգելու դեպքում պահակատան մուտքի դռների վրա դիտանցք է պատրաստվում: Դռները ներսից պետք է միշտ փակ լինեն:
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Հոդված 255
Պահակախմբերին պարտավոր են ստուգել այն անձինք, որոնց նրանք ենթակա են (98 հոդված), վաշտերի (մարտկոցների), գումարտակների (դիվիզիոնների) այն հրամանատարները, ինչպես նաև նրանց տեղակալները և այդ հրամանատարների բոլոր ուղղակի պետերը, որոնց կողմից նշանակվել են:
Երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված, ինչպես նաև կայարանով անցնող զինվորական բեռնատար փոխադրամիջոցներն ուղեկցող պահակախմբերին պարտավոր են ստուգել նաև երկաթուղու և կայարանի օդանավակայանի զինվորական պարետը կամ նրա օգնականները:
Կայազորի (զորամասի) պաշտոնատար անձանց կողմից պահակախմբերի ստուգումը կատարվում է կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հաստատած գրաֆիկի համաձայն:
Ստուգումների կեսից ոչ պակասը պետք է կատարվի գիշերը:
Հոդված 256
Պահակախմբերին ստուգում են նաև`
- պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) և նրա տեղակալների, կայազորների պետերի հանձնարարությամբ նշանակված անձինք.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) վարչությունների պետերի հանձնարարությամբ նշանակված անձինք` այդ վարչությունների (բաժինների) պետերի ենթակայության օբյեկտները պահպանող պահակախմբերին.
- զորամիավորման հրամանատարի հանձնարարությամբ նշանակված անձինք` ենթակա զորամասերից նշանակված պահակախմբերին.
- զորամասի հրամանատարի հանձնարարությամբ նշանակված անձինք` տվյալ կայազորի կայազորային և ներքին պահակախմբերին.
- երկաթուղային և օդային տրանսպորտով ռազմական հաղորդակցությունների պետերի հանձնարարությամբ նշանակված անձինք` զինվորական բեռներով փոխադրամիջոցներն ուղեկցող երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված պահակախմբերին.
- զորքերի տեսչական ստուգումը ղեկավարելու եկած անձինք և նրանց հանձնարարությամբ` տեսչական (ստուգող) խմբից սպաներ` իրենց ստուգման ենթակա զորամասերի պահակախմբերին:
Պահակախմբերի ստուգումը հանձնարարվում է միայն պահակային ծառայությանը քաջատեղյակ անձանց: Պահակախմբերի ստուգման համար նշանակված զինծառայողները պետք է հրահանգավորվեն:
Հոդված 257
256 հոդվածում նշված անձինք պարտավոր են կայազորի պետին (զորամասի հրամանատարին) ներկայացնել այն պետերի կնիքներով վավերացված գրավոր կարգադրությունները, որոնց հանձնարարությամբ իրենց նշանակվել են խմբերը ստուգելու: Այդ կարգադրությունների հիման վրա նրանց տրվում է պահակախմբերի ստուգման իրավունքը հավաստող, կայազորի պետի կամ կայազորի զինվորական պարետի (զորամասի հրամանատարի) ստորագրությամբ վավերացված մեկանգամյա վկայական, որը ներկայացվում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին: Այդպիսի մեկանգամյա վկայական կայազորի պետը տալիս է նաև ինչպես կայազորային, այնպես էլ ներքին, իսկ զորամասի հրամանատարը` ներքին պահակախմբերը ստուգելու համար նշանակված անձանց:
Մեկանգամյա վկայականում նշվում է, թե ում է այն տրված, որ պահակախմբերը ստուգելու համար է և ինչ ժամանակում պետք է ստուգումը կատարվի: Վկայականի գործողության ժամանակը լրանալուց հետո ստուգողն այն հանձնում է կայազորի զինվորական պարետատուն (զորամասի շտաբ):
Պահակախումբը նշանակած վաշտի (մարտկոցի) հրամանատարին, ինչպես նաև տեղակալներին և վաշտի (մարտկոցի) բոլոր ուղղակի պետերին պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայական չի տրվում:
Երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը և նրա օգնականները երկաթուղու հատվածի և կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված պահակախմբերի ստուգում անցկացնում են նաև առանց պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայականի, սակայն անձնական վկայական ներկայացնելով:
Հոդված 258
Պետերի հանձնարարությամբ պահակախմբերը ստուգելու ժամանած 256 հոդվածում թվարկված բոլոր անձինք ստուգումը կատարում են պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի (զորամասի հերթապահի օգնականի` եթե պահակախումբը նրան է ենթարկվում) ուղեկցությամբ: Պահակախմբերի (զորամասի) հերթապահը ստուգում է նրանց անձնական վկայականը և պահակախմբերի ստուգման իրավունքը հավաստող մեկանգամյա վկայականը:
Իրենց զորամասի սպաները կարող են պահակախումբը ստուգել առանց զորամասի հերթապահի կամ նրա օգնականի ուղեկցության:
Հոդված 259
Պահակախմբերում ստուգվում են`
- պահակախմբի մարտական պատրաստականությունը, պահակախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների իմացությունը և դրանց գործնական կատարումը.
- ներքին կարգուկանոնը պահակախմբում, զենքի և զինամթերքի պահպանման կարգը, սահմանված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և պահակակետերի տեղեկագրի վարումը.
- պահակատան և պահակակետերի սարքավորման համապատասխանությունը սույն Կանոնագրքի պահանջներին, պահպանության, կապի, լուսավորության, տեխնիկական միջոցների սարքինությունը.
- կարգապահական մեկուսարանի սարքավորությունը և նրանում մեկուսացվածներին պահելու կարգը:
Հոդված 260
Ժամապահների ծառայությունը ստուգող անձանց ուղեկցում են պահակապետը կամ նրա օգնականը` մեկ-երկու զինված պահակայինների հետ միասին:
Ժամապահների ծառայությունը ստուգելու համար, ինչպես նաև պահակակետ կանչվելու դեպքում պահակապետը կամ նրա օգնականը (պահակադիրը) գալիս են մեկ-երկու զինված պահակայինների ուղեկցությամբ:
Հոդված 261
Ժամապահների ծառայությունը ստուգող անձինք (բացի նրանից, ում ժամապահները ենթարկվում են) ժամապահներին դիտողություն չեն անում, նկատված բոլոր թերությունների մասին նրանք ցուցումներ են տալիս ուղեկցող անձանց: Ստուգողները ստուգման արդյունքները և իրենց ցուցումները գրի են առնում պահակակետի տեղեկագրում:
Ժամապահների ծառայությունը ստուգելիս պահակակետի և նրա մատույցների հսկողությունը ուժեղացնելու գործում պահակապետը (օգնականը) ներգրավում է իրեն ուղեկցող պահակայինին:
Արգելվում է ժամապահների ծառայությունը ստուգել պահակակետին թաքուն մոտենալով, ժամապահի զենքը խլել փորձելով և այլ ճանապարհներով, որոնք կարող են դժբախտ պատահարի հանգեցնել:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԱՅԼ
ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Հոդված 262
Առանձին տեղադրված ռադիոտեխնիկական և այլ հատուկ ստորաբաժանումներում սպառազինության, ռազմական տեխնիկայի և մյուս նյութական միջոցների պահպանության և պաշտպանության կազմակերպումը դրվում է ստորաբաժանումների հրամանատարների վրա և իրականացվում է այդ ստորաբաժանումներից նշանակված, հաստիքային զենքով զինված պարեկների, պահպանության տեխնիկական միջոցների կամ միաժամանակ այդ երկուսի միջոցով:
Օբյեկտների պահպանությունը տեխնիկական միջոցներով սարքավորելիս ազդանշաններ ընդունող սարքավորումը դրվում է հերթապահ հերթափոխի պետի (ստորաբաժանման հերթապահի) սենյակում, նրա հսկողության ներքո:
Պարեկները մտնում են ստորաբաժանումների օրվա վերակարգի կազմի մեջ, ենթարկվում հրամանատարին, ստորաբաժանման ավագին և հերթապահին, հերթապահող հերթափոխի պետին (ավագ տեխնիկին) և ծառայությունը կատարում են որպես ժամապահներ` զորամասի հրամանատարի հաստատված հրահանգին համապատասխան:
Հոդված 263
Ստորաբաժանման հերթապահին և պարեկներին տրվող հրահանգները կազմում է ստորաբաժանման հրամանատարը` հաշվի առնելով օբյեկտի բնույթը և դրա պահպանության պայմանները:
Հրահանգներում շարադրվում են ստորաբաժանման հերթապահի և օբյեկտի պահպանության և պաշտպանության վերաբերյալ պարեկների պարտականությունները, սահմանվում են պարեկության ժամերը և կարգը, պարեկների քանակը, նրանց հատուկ պարտականությունները երթուղիների առանձին հատվածներում, գործողությունների կարգը պահպանվող օբյեկտների վրա հարձակման, տարերային աղետի և տագնապի ազդանշան հնչելու դեպքում, նշվում է, թե երբ է պարեկներին թույլատրվում զենք գործադրել, պահպանվող զենքին, ռազմական տեխնիկային և այլ նյութական միջոցներին մոտենալու, ինչպես նաև պահպանվող տարածք մտնելու թույլտվության կարգը:
Ստորաբաժանման հերթապահի հրահանգին կցվում են պարեկների շարժման ուրվագիծը, պահեստը բացելու կամ սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ընդունմանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ցուցակը, թույլտվության նմուշները, կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների դրոշմվածքները), որոնք ձևակերպված են 106 հոդվածին համապատասխան և հաստատված են ստորաբաժանման հրամանատարի կողմից:
Հոդված 264
Ծառայությունը կատարելու համար պարեկները կազմում են մի քանի գրաֆիկ, որոնք ժամանակի առումով բացառում են պարեկների շարժման միանմանությունը:
Պարեկային գրաֆիկները հաստատում է ստորաբաժանման հրամանատարը, դրանք պահվում են ստորաբաժանման հերթապահի փակ արկղում (պահարանում): Յուրաքանչյուր գրաֆիկի գործողության ժամանակը որոշում է ստորաբաժանման հրամանատարը:
Հոդված 265
Պարեկները մարտական փամփուշտներով ապահովվում են 99 հոդվածին համապատասխան:
Բոլոր պարեկների փամփուշտներով լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման հերթապահի մոտ կողպեքով փակվող մետաղյա, կնքված արկղում, որը դրվում է զենքի պահասենյակում:
Ստորաբաժանումներում գտնվելու ժամանակ պարեկների զենքը պահվում է պահասենյակի առանձին զինապահարանում:
Հոդված 266
Պարեկները ծառայությանը նախապատրաստվում են 126-129 հոդվածներին համապատասխան:
Հոդված 267
Պարեկն իր ծառայությունը կատարում է պարեկների շարժման ուրվագծում նշված երթուղու ստորաբաժանումը շրջանցելով:
Պարեկների շարժման երթուղիներում տեղադրվում են կապի տեխնիկական միջոցներ, որոնցով պարեկության ընթացքի մասին պարեկը զեկուցում է հերթապահին:
Ցերեկային ժամերին պարեկները կարող են հսկողությունն իրականացնել հարմար տեղերից կամ կապի տեխնիկական միջոցներով սարքավորված դիտակետերից:
Հոդված 268
Պարեկը պարտավոր է`
- զգոն կերպով պահպանել ու պաշտպանել օբյեկտները, սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ստորաբաժանման այլ նյութական միջոցներ և չդադարեցնել առաջադրված խնդիրների կատարումը, քանի դեռ չի փոխադրվել կամ հանվել.
- իմանալ ստորաբաժանման հերթապահի հետ կապի համար նախատեսված ազդանշանը և կանչել նրա օբյեկտի ցանկապատում որևէ անսարքություն և այլ խախտումներ հայտնաբերելու դեպքում.
- խստիվ պահպանել իր համար կազմված գրաֆիկը և շարժման երթուղին.
- ծառայության կատարման ժամանակ ունենալ 101 հոդվածի կանոնների համաձայն լիցքավորված և միշտ գործողության պատրաստ զենք:
Ծառայության պահին պարեկին արգելվում է շեղվել (քնել, նստել, կարդալ, գրել, ուտել, խմել, երգել, ծխել, խոսել կողմնակի անձանց հետ, որևէ կերպ չշեղվել իր պարտականությունները կատարելուց, որևէ մեկին հանձնել ինչ-որ առարկա, առանց անհրաժեշտության փամփուշտ մտցնել փամփշտակալ) առաջադրված խնդրի կատարումից:
Պարեկը պետք է պատասխանի միայն այն անձանց հարցերին, որոնց ինքը ենթակա է, և այն անձանց, ովքեր ստուգման են եկել նրանց հետ:
Հոդված 269
Պարեկի կամ նրա կողմից պահպանվող օբյեկտի վրա հարձակվելու, ինչպես նաև ցուցանիշներով նշված սահմանին կողմնակի անձի մոտենալու դեպքում պարեկը գործում է 186-189 հոդվածներին համապատասխան:
Հոդված 270
Պարեկային ծառայության ստուգումն իրականացնում են ստորաբաժանման հրամանատարը, նրա տեղակալները, նրա հանձնարարությամբ եկած անձինք, ինչպես նաև բոլոր ուղղակի պետերը: Բացի այդ, ստուգումն իրականացնում են հերթապահող հերթափոխի պետը (ավագ տեխնիկը), ինչպես նաև ավագը և ստորաբաժանման հերթապահը:
Պարեկային ծառայությունը ստուգող անձանց ուղեկցում է ստորաբաժանման հերթապահը` ազատ հերթափոխի պարեկներից մեկի հետ միասին:
Ստուգման արդյունքները, ինչպես նաև պահեստարանները (պահեստները) բացելու և փակելու ժամանակը գրանցվում են հերթապահության ընդունման ու հանձնման գրքում:
Ստորաբաժանման հերթապահը պարտավոր է պարեկների ծառայությունը ստուգել օրական ոչ պակաս երկու անգամ (որոնցից մեկը գիշերը)` ղեկավարվելով 260, 261 հոդվածներում շարադրված դրույթներով:
Հոդված 271
Պարեկների հերթափոխը կատարվում է` վերակարգի հերթափոխի ժամանակ` ստորաբաժանման հերթապահի կողմից, ստորաբաժանման հին հերթապահի ներկայությամբ, ժամապահների հերթափոխի կիրառմամբ (233-234 հոդվածներ), այնուհետև` ինքնուրույնաբար, ըստ գրաֆիկի, ստորաբաժանման հերթապահի հաստատած անցաբառի և պայմանական պատասխանի հիման վրա:
Հոդված 272
Հերթական պարեկին ծառայության ուղարկելիս ստորաբաժանման հերթապահը սահմանված կարգով զենք և փամփուշտներ է տալիս նրան, հրահանգավորում է, առանձնակի ուշադրություն դարձնում զենքն օգտագործելու կարգին, տանում նրա զենքի լիցքավորման հարթակ և ստուգում է լիցքավորման ճշտությունը:
Հոդված 273
Պարեկային երթուղուց վերադառնալուց հետո պարեկը զենքի լիցքավորման հարթակ է կանչում ստորաբաժանման հերթապահին, զեկուցում նրան պարեկության արդյունքների մասին, նրա հսկողությամբ լիցքաթափում զենքը, ապա զենքը և փամփուշտները` պահեստատուփերով (պահունակներով) հանձնում նրան: Զենք և փամփուշտ հանձնելու կամ ընդունելու մասին ստորաբաժանման հերթապահը գրառում է կատարում զենքի և զինամթերքի հանձնման (բաշխման) գրքում:
Հոդված 274
Պարեկների հանգստի կարգը և վայրը որոշում է ստորաբաժանման հրամանատարը` տեղավորման պայմաններից ելնելով (248 հոդված):
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՇԵԼՈՆՆԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ և ԱՅԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հոդված 275
Երկաթուղային տրանսպորտով, զինվորական էշելոնների միջոցով փոխադրվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները պահպանում են փոխադրվող զորամասերից (ստորաբաժանումներից) նշանակված պահակախմբերը:
Պահակախմբի կազմը սահմանվում է զինվորական էշելոնի կազմին և փոխադրման պայմաններին համապատասխան (1-ից 10 վագոնների դեպքում` պահակապետ և մեկ եռահամակարգ պահակակետ, 11-ից 20 վագոնների դեպքում` 1 պահակապետ և երկու եռահամակարգ պահակակետ, 21 և ավելի վագոնների դեպքում` պահակապետ, պահակադիր և երեք եռահամակարգ պահակակետ):
Հոդված 276
Զինվորական էշելոնի պահակախումբը տեղավորվում է մարդկանց փոխադրման համար սարքավորված վագոնում կամ մարդատար վագոնի առանձին ճամփորդախցիկներում (կուպեներում): Նույն վագոնում մարտական դրոշի մոտ կարգվում է պահակակետ: Մարտական դրոշի հետ միասին կարող են պահպանվել դրամի և գաղտնի փաստաթղթերի արկղերը:
Պահակակետերի հետ հաստատվում է լարային (ռադիո) կապ:
Հոդված 277
Պահակախմբերի վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի ցուցակը և պահակապետի հրահանգը մշակվում են զորամասի շտաբում` յուրաքանչյուր էշելոնի համար առանձին, հաստատվում հրամանատարի կողմից և փոխադրման պատրաստվելիս հանձնվում էշելոնի պետին:
Հոդված 278
Պահակախմբի փոխարինման և հերթափոխման կարգը, տեղը, ժամանակը սահմանում է զինվորական էշելոնի պետը: Ժամապահների առաջին հերթափոխի կարգումը, պահակախմբի փոխումը և հանումը կատարվում են զինվորական էշելոնի հերթապահի կամ նրա օգնականի ներկայությամբ:
Ժամապահների փոխումը կատարվում է ըստ կանգառների և հնարավորության` ամռանը 2 ժամը մեկ, ձմռանը ժամը մեկ անգամ:
Հոդված 279
Պահակապետը ենթարկվում է զինվորական էշելոնի պետին, էշելոնի հերթապահին և նրա օգնականին: Սույն Կանոնագրքով նախատեսված ընդհանուր պարտականությունները կատարելուց բացի նա պարտավոր է`
- փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարներից կամ հերթափոխվող պահակախմբի պետից զինվորական էշելոնի հերթապահի ներկայությամբ ընդունել (հաշվով) պահպանության ենթակա սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները, ինչպես նաև վագոնները` ստուգելով դռների և մտոցների փակման հուսալիությունը, վագոնների թափքերի սարքինությունը և կապարակնիքների ամբողջականությունը.
- ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ամրացման հուսալիությունը, տեղերի քանակը, փաթեթավորման որակը, դրանք ծածկելու համար նախատեսված բրեզենտների ճիշտ ամրակապումը, դռների և մտոցների (լյուկերի) փակման հուսալիությունը, կապարակնիքների ամբողջականությունը, ինչպես նաև պահանջել վերացնելու նկատված թերությունները.
- զինվորական էշելոնի հերթապահի կողմից նշված գնացքի կանգառների ժամանակ կատարել ժամապահների հերթափոխում, կանգառի ժամանակը չբավականացնելու դեպքում հետաձգել մինչև հաջորդ կանգառը.
- ուժեղացնել զինվորական էշելոնի պահպանությունը կանգառներում` արթուն հերթափոխի անձնակազմի պահակայիններից հատկացնելով լրացուցիչ ժամապահներ.
- թույլ չտալ անցուդարձ պահպանվող վագոններում և արգելահարթակներում, բացի տրանսպորտի պաշտոնատար անձանցից, որոնց զինվորական էշելոնի հերթապահն է թույլատրել.
- անհապաղ միջոցներ ձեռնարկել հրդեհ առաջանալու, էշելոնի շարժման անվտանգությանը որևէ վտանգ (տեխնիկայի տեղաշարժ հարթակների վրա, տանկերի աշտարակների, հրետանային համակարգերի փողերի շրջադարձեր, տարայի անսարքություն և այլն) հայտնաբերելու դեպքում և տեղի ունեցածի մասին զեկուցել զինվորական էշելոնի հերթապահին.
- նշանակման վայր հասնելուց հետո զինվորական էշելոնի հերթապահի ներկայությամբ վագոնները հանձնել երկաթգծի ներկայացուցիչներին, իսկ պահպանվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները` զինվորական էշելոնի ստորաբաժանումների հրամանատարներին կամ ստացողներին, այնուհետև գործել զինվորական էշելոնի հերթապահի ցուցումով:
Հոդված 280
Գնացքի շարժման ժամանակ ժամապահները, ըստ պահակակետերի ցուցակի, տեղավորվում են իրենց մերձակա վագոնների արգելահարթակներում (տամբուրներում), իսկ վերջիններիս բացակայության դեպքում` հատուկ ցանկապատով բաց վագոններում, պահակախմբի վագոնում, գնացքի պետի մերձակա վագոնում կամ ոչ աշխատանքային խցիկում: Կանգառի ժամանակ ժամապահները կանգնում են պահպանվող վագոնների երկու կողմերում, ընդ որում, յուրաքանչյուր ժամապահի հանձնարարվում է վագոնների մի կողմի պահպանությունը:
Հոդված 281
Ժամապահը 180-193 հոդվածներում նախատեսվող պահանջների կատարումից բացի պարտավոր է`
- պահակակետն ընդունելիս բաց վագոններում և կիսավագոններում արտաքինից զննելով ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ամրացման սարքինությունը, տեղերի քանակը, փաթեթավորման վիճակը, որպես ծածկոց ծառայող բրեզենտները կապելու հուսալիությունը, ինչպես նաև ծածկված վագոնների դռների կնիքները.
- ճանապարհին և կանգառների ժամանակ ուշադիր հսկել պահպանվող վագոնները.
- հրդեհի, շարժման անվտանգությանը կամ սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների անվթարությանը սպառնացող որևէ վտանգ հայտնաբերելու դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել գնացքն արգելաձողով կանգնեցնելու համար, իսկ վերջինիս բացակայության դեպքում հեռախոսով (ռադիոյով) տեղեկացնել պահակապետին և կարմիր դրոշակով կամ որևէ այլ առարկայով պարզած ձեռքի շրջանաձև շարժումներով, իսկ գիշերը` կարմիր լապտերով կամ վերարձակ կրակոցներով տալ կանգառի ազդանշաններ.
- պահպանվող վագոններում, արգելահարթակներում, ինչպես նաև փոխադրվող մեքենաների խցիկներում և թափքերում արգելել անցուդարձը` առանց պահակապետի թույլտվության.
- միայն պահակապետը կամ պահակադիրը կարող են տրանսպորտի աշխատողներին թույլատրել զննել, յուղել և նորոգել պահպանվող վագոնների բանուկ մասերը և ամրացնել բեռները, հետևել աշխատանքի ընթացքին:
Հոդված 282
Պահակապետը, որպես կանոն, հանգստանում է գնացքի շարժման ժամանակ, պահակադիրի կամ պահակայիններից որևէ մեկի հետ հաջորդելով:
Պահակայինները հերթով հանգստանում են պահակապետի թույլտվությամբ:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԿԱՏԱՐՄԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 283
Զինվորական բեռների փոխադրամիջոցների պահպանությունը և պաշտպանությունը իրականացնում են զինվորական բեռներն ուղեկցող ստորաբաժանումները և զորամասերից կամ այլ զորամասերից կարգված պահակախմբերը:
Պահակախումբը ծառայությունն առանց հերթափոխի կատարում է բեռնելու (առաքելու) կետից սկսած մինչև պահակապետի կարգադրած կետը:
Հոդված 284
Փոխադրման ժամանակ պահակախմբերի պահպանությանը ենթակա զինվորական բեռների ցանկը, ինչպես նաև պահակախմբերի կազմը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) հրամանով:
Հոդված 285
Պահակախումբը տեղավորվում է սարքավորված փակ կամ ուղեկցման հատուկ վագոնում (օդանավի սրահում) կամ գնացքի լոկոմոտիվի ոչ աշխատանքային խցիկում: Անձնակազմը տաքացնելու և սնունդը պատրաստելու համար երկաթուղային մարմինները վագոնում տեղադրում են վառարան` կատարելով հրշեջ անվտանգության պահանջները:
Պահակախմբի զենքը և զինամթերքը պահվում են մետաղյա արկղում, փակման և կնքման հուսալի հարմարանքներով: Արկղը փակվում է կողպեքով և կնքվում պահակապետի կողմից: Արկղի վրա անկյունագծով կարմիր ներկով գրվում է` «զինվորական»:
Երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին թույլատրվում է մեկ վագոնում (օդանավում) նշանակման միևնույն կայարանը (օդանավակայանը) գնացող մի քանի պահակախումբ տեղավորել:
Գնացքը շարժվելու ընթացքում ժամապահների տեղավորումը, կանգառներում զինվորական բեռների պահպանության ուժեղացումը և ժամապահների հերթափոխումը կատարվում են 280-283 հոդվածներին համապատասխան:
Օդային տրանսպորտով փոխադրվող բեռները պահպանելիս ժամապահները կարգվում են թռիչքի ժամանակ սրահներում, օդանավակայաններում` օդանավի մոտ:
Հոդված 286
Պահակապետը զորամասում պետք է ստանա`
- գործուղման վկայական և պահակապետ նշանակելու մասին զորամասի շտաբի պետի ստորագրությամբ ու զինանշանային կնիքով վավերացված վկայական` պահակախմբի անձնակազմի ցուցակով հանդերձ, վկայականի հակառակ երեսին նշվում են զենքի տեսակը, համարները և տրված զինամթերքի քանակը.
- զենք և զինամթերք, ինչպես և դրանք պահելու մետաղյա արկղեր.
- պահակակետերի տեղեկագիր` անցկացված հրահանգավորման գրառմամբ.
- պարեն կամ պարենի և ճանապարհածախսի գումար` գնալու և վերադառնալու համար, կանխավճարի տետր և պարենի հավաստագիր (յուրաքանչյուր պահակայինին առանձին), ուղեպարկ.
- դրամ` բաղնիք գնալու և ճանապարհին թերթեր գնելու համար, ռադիոընդունիչ.
- ամանեղեն` կերակուր պատրաստելու և ստանալու, ինչպես նաև խմելու ջրի համար (10-20 լ տարողությամբ).
- լրացուցիչ սպիտակեղեն (մի ձեռք 7 օրվա համար). պահակային հագուստի լրակազմեր (կոմպլեկտներ), անկողնային պարագաներ ամբողջ պահակակազմի համար (մեկ օրից ավելի տևողությամբ երթուղու դեպքում), բժշկական դեղարկղիկ.
- ազդանշանի կարմիր դրոշակներ և կարմիր լույսով լապտերներ.
- փաստաթղթեր ու գույք` զինվորական բեռների պահպանության և ուղեկցման կանոնակարգի համաձայն:
Հոդված 287
Բեռնման և բեռնաթափման մասնագիտական գիտելիքներ պահանջող բեռների փոխադրման դեպքում սպաներից (ենթասպաներից) նշանակվում է ուղեկցորդ, որի կոչումը և ազգանունը զետեղվում է պահակակետի տեղեկագրում: Վերջինս մեկնելու կայարանից նշանակման կայարան է ուղևորվում պահակախմբի հետ նույն վագոնում:
Հոդված 288
Պահակախմբի մեկնելուց առաջ զորամասի հերթապահը ստուգում է պահակախմբերի կազմը և ապահովվածությունը, իրենց պարտականություններին քաջատեղյակությունը, սպառազինության և զինամթերքի վիճակը, յուրաքանչյուր պահակայինի արտաքին տեսքը:
Պահակախմբի պատրաստ լինելու մասին զորամասի հերթապահը զեկուցում է շտաբի պետին կամ զորամասի հրամանատարին:
Շտաբի պետը կամ զորամասի հրամանատարը զննում է պահակախումբը, ստուգում նրա ապահովվածությունը, հրահանգավորում նրան, այդ թվում` զենքի և զինամթերքի պահպանության կանոնների, ճանապարհին, հատկապես էլեկտրիֆիկացված երկաթուղային տեղամասերում անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների կատարման վերաբերյալ: Նա ապահովում է պահակախմբի ժամանակին ժամանումը բեռների ընդունման վայր, անհրաժեշտության դեպքում` հատկացնում փոխադրամիջոց:
Հոդված 289
Բեռնառաքիչը պարտավոր է`
- դիմավորել և տեղավորել ճանապարհին բեռները պահպանելու համար ժամանած պահակախումբը, ապահովել անձնակազմի տաք սնունդը և բժշկական օգնությունը, ինչպես նաև նրա զենքի և զինամթերքի պահպանվածությունը.
- պահակախումբը չներգրավել շարժակազմի հետ առնչվող տնտեսական աշխատանքներում, տեխնիկան բեռնելուն և ամրացնելուն.
- շարժակազմի պահակակետն առանձնացնել հատուկ ցանկապատով.
- պահակախմբին հատուկ վագոն հատկացնելիս այն ապահովել ջրով, վառելիքով և լուսավորության միջոցներով.
- երկաթուղային տեղամասի և կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին տեղեկացնել տրանսպորտի մեկնման պատրաստ լինելու մասին:
Հոդված 290
Պահակապետը ենթարկվում է երկաթուղային տեղամասերի և կայարանների, օդանավակայանների զինվորական պարետներին և բեռն ուղեկցող սպային (ենթասպային):
279 հոդվածում և սույն Կանոնագրքով նախատեսված ընդհանուր պարտականությունների կատարումից բացի պահակապետը պարտավոր է`
- պահակախմբի հետ միասին բեռնառաքիչի մոտ լինել բեռնումը սկսվելուց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ և նրան ներկայացնել պահակապետ նշանակելու իր վկայականը.
- բեռնառաքիչից ստանալ վագոնների, օդանավերի սրահների և բաց վագոնների ու կիսավագոնների առանձին տեղերի բաղկացած ցուցակը` փոխադրմանը բեռի պատրաստ լինելու մասին նշումով` բաղկացած երկու օրինակից, ինչպես նաև պահակակետերի ցուցակը, բեռի հատկությունների, փոխադրման և հանձնման պայմանների վերաբերյալ հրահանգները և ցուցումները, ստանալ ամրացնող պահեստային նյութեր (երկաթակապ, լար, մեխեր, կաղապար, մուրճ, լինգ և այլն).
- պահակախմբերի անձնակազմը հրահանգավորել առաքվող բեռը պահպանելու կարգի և առանձնահատկությունների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության պահանջները կատարելու մասին, հաղորդել զինվորական տրանսպորտի համարը և նշանակման վայրը.
- ժամապահներին կարգել ըստ պահակակետերի ցուցակի և սահմանել նրանց հերթափոխման կարգը.
- հետևել բեռների փոխադրման սահմանված կարգը պահպանելուն.
- երկաթուղային տեղամասերի, կայարանների և օդանավակայարանների պարետներին անձամբ կամ հեռախոսով (հեռագրով, ռադիոյով) զեկուցել պահակախումբը ժամանելու, բեռը ընդունելու և բեռի վիճակի, ճանապարհային պատահարների, փոխադրականոնների խախտումների, ուշացումների, մթերք, վառելիք, լուսավորության միջոցներ ստանալու անհրաժեշտության, անձնակազմի սանիտարական մշակման, նշանակման վայր տրանսպորտը ժամանելու և բեռը ստացողին հանձնելու մասին.
- թույլ չտալ պահակախմբի անձնակազմի կողմից պետական ունեցվածքի հափշտակում, կատարել պահակակետերի ցուցակում նշված հրշեջ անվտանգության պահանջները.
- գնացքը վերակազմելիս հետևել, որպեսզի պահպանության վերցված բոլոր վագոնները ներառվեն նրանում.
- տրանսպորտի աշխատողներից գույքացուցակով և ստացականով ընդունել հանվող զինվորական սարքավորումը, փոխադրումն ավարտելուց հետո հանձնել այն.
- վագոնում (օդանավի մեջ) պահակախմբի համար պահպանել կարգուկանոն, մաքրություն և ապահովել հրշեջ անվտանգությունը.
- ապրանքը ստացողի մոտ ստուգել ստանալու իրավունքի փաստաթղթերը և գույքացուցակով հանձնել առաքողի կապարակնիքով կնքված վագոնները (օդանավի սրահները), բաց վագոններում և կիսավագոններում (օդանավի սրահներում) փոխադրվող բեռները` տեղերի քանակով, իսկ տեխնիկան` հաշվով: Գույքացուցակի մեկ օրինակը, ապրանքը ստացողի ստորագրությամբ, զինանշանային կնիքով պահել իր մոտ.
- մարդատար գնացքով երթևեկելիս, ինչպես նաև կայարաններում (օդանավակայանում) գտնվելիս ապահովել զենքի և զինամթերքի հուսալի պահպանությունը:
Հոդված 291
Հրդեհի դեպքում, շարժման (թռիչքի) անվտանգությանը կամ բեռի պահպանվածությանը սպառնացող որևէ բան նկատելիս պահակապետը պարտավոր է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հրդեհը մարելու կամ խախտումը վերացնելու համար: Պահակախմբի և գնացքի բրիգադի (օդանավի անձնակազմի) ուժերով դրա կատարումը հնարավոր չլինելու դեպքում պահակապետը զինվորական պարետի, իսկ որտեղ պարետ չկա` կայարանի (օդանավակայանի) պետի միջոցով անհրաժեշտ օգնություն է կանչում:
Հոդված 292
Վագոնի անսարքության դեպքում, երբ այլևս հնարավոր չէ ճանապարհը շարունակել, պահակախմբի պահպանության տակ առնված ամբողջ տրանսպորտը կանգնեցվում է մինչև վերանորոգման աշխատանքներն ավարտելը կամ բեռը սարքին վագոն փոխադրելը: Ճանապարհին զինվորական տրանսպորտի վագոնների անջատում չի թույլատրվում: Բեռը մի այլ վագոն փոխադրելիս պահակապետը պարտավոր է երկաթգծի վարչությունից պահանջել կազմելու երկու օրինակից ակտ, որը վավերացնում են զինվորական պարետը կամ կայարանապետը: Տեղ հասնելուն պես պահակապետը ստացողին է հանձնում վագոնի գերբեռնվածության վերաբերյալ ակտի երկրորդ օրինակը` ստացականով:
Հոդված 293
Պահակապետին արգելվում է երկաթուղային տեղամասերի և կայարանների, օդանավակայանների զինվորական պարետներից բացի ուրիշ որևէ մեկին ներկայացնել պահպանվող վագոնների (օդանավերի սրահների) գույքացուցակը:
Հոդված 294
Ժամապահները կարգվում և զինվորական բեռները պահպանելու իրենց պարտականությունները կատարում են 289-291 հոդվածներին համապատասխան:
Հոդված 295
Պահակախմբի անձնակազմը հանգստանում է 282 հոդվածում շարադրված կարգին համապատասխան:
Հոդված 296
Զորամասի հրամանատարը (բեռը ստացողը) պարտավոր է`
- տեղ հասնելուց ոչ ուշ, քան 8 ժամ հետո ազատել պահակախումբը, բեռն ընդունելու մասին ստորագրել պահակակետի գույքացուցակում և վավերացնել զինանշանային կնիքով.
- ապահովել զենքի և զինամթերքի պահպանությունը, պահակախմբի անձնակազմի տեղավորումը և հանգիստը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սանիտարական մշակումը.
- անհրաժեշտության դեպքում պահակախումբն ապահովել լրացուցիչ պարենաճանապարհային գումարով.
- պահակախումբը հասցնել երկաթուղային կայարան (օդանավակայան) և ուղարկել իր զորամաս:
Հոդված 297
Պահակապետին (ուղեկցող սպային, ենթասպային) իրավունք է վերապահվում անվճար օգտվել կապի միջոցներից` տրանսպորտի պահպանության և երթևեկության հարցերի վերաբերյալ կայազորի զինվորական պարետներին զեկուցելու և տեղեկություններ հաղորդելու համար: Իր ստորագրությունից առաջ պահակապետը (ուղեկցող սպան, ենթասպան) պետք է նշի կրճատ հեռախոսային հասցեն` ՊՊ («պահակապետ»):
Հոդված 298
Պահակախմբի փոխարինումը կատարվում է այն կայազորի պետի հրամանով, որի տարածքում գտնվում է պահակախումբը:
Մինչև նոր պահակախմբի տեղ հասնելը տրանսպորտի ժամանակավոր պահպանության կազմակերպումը դրվում է այն կայազորի պետի վրա, որի տարածքում կանգնել է տրանսպորտը:
Հոդված 299
Զորամաս վերադառնալուց հետո պահակապետը պարտավոր է զեկուցել զորամասի շտաբի պետին (հրամանատարին) առաջադրանքը և պահակախմբի անձնակազմի կողմից ծառայությունը կատարելու մասին, հանձնել զենքը, զինամթերքը, մեկնելուց առաջ ստացած գույքը և հաշվետվություն տալ ծախսված գումարի, փոխադրման փաստաթղթերի և պարենի մասին, հանձնել բեռնուղեկցման փաստաթղթերը:
Հոդված 300
Ավտոմեքենաներով փոխադրվող բեռը պահպանվում է 30 հոդվածին համապատասխան: Մեկ պահակակետը, փոխադրման պայմաններից և բեռների կարևորությունից ելնելով, կարող է ընդունել մինչև 10 ավտոմեքենա:
Պահակապետը ենթարկվում է շարասյան պետին և տրանսպորտն ուղեկցող սպային (ենթասպային), իսկ եթե ուղեկցող չի նշանակված` բեռները փոխադրող ավտոստորաբաժանման հրամանատարին:
Հոդված 301
Շարժման ընթացքում ժամապահները տեղավորվում են պահակակետի կազմի մեջ մտնող ավտոմեքենաների թափքերում, մեկը` առջևից գնացող, մյուսը` մեջտեղից, իսկ երրորդը` վերջից գնացող մեքենայի թափքում:
Շարասյան կանգառների ժամանակ ժամապահները տրանսպորտը պահպանում են երկու կողմից:
Շարժման և կարճատև կանգառների ժամանակ ժամապահները ծառայությունը կատարում են միաժամանակ, իսկ տևական կանգառներում` հերթափոխությամբ:
Ժամապահը պարտավոր է`
- հետևել փոխադրվող բեռների պահպանությանը և շարժման երկու կողմերից սահմանել հսկողություն.
- արգելել ավտոմեքենաներով կողմնակի անձանց երթևեկությունը` առանց պահակապետի թույլտվության.
- շարասյան կանգառներին ուշադիր հսկել պահպանվող բեռները, թույլ չտալ, որ կողմնակի մարդիկ մոտենան բեռներին, արգելել ծխելը և կրակ վառելը սահմանվածից մոտ տարածության վրա.
- պահակապետի կարգադրությամբ թույլատրել զինծառայողներին կատարել ավտոմեքենաների վերանորոգում:
Չ Ո Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գ Լ ՈՒ Խ 11
ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 302
Կայազորի զորքերի զորահանդեսներն անց են կացվում հատուկ ցուցումով` ի նշանավորումն պետական և ռազմական կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների:
Հոդված 303
Զորահանդեսին մասնակցող զորակազմը, զորահանդեսի ժամը և տեղը, համազգեստը, երթուղիները, շարք կանգնելու և անցնելու կարգը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են կայազորի պետի հրամանով: Հրամանում ցուցում է տրվում նաև հրետանային հրավառություն անցկացնելու կարգի վերաբերյալ, եթե այն նախատեսված է:
Զորահանդեսի հրամանատարը նշանակվում է հատուկ ցուցումով:
Հոդված 304
Զորահանդեսին մասնակցող զինծառայողների, ստորաբաժանումների և զորամասերի գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությունում շարադրված կանոնների համաձայն:
Հոդված 305
Զորահանդեսի հավաքավայրին մոտենալիս նվագախմբերը նվագը դադարեցնում են: Զորամիավորումների (զորամասերի) հրամանատարները և նրանց տեղակալները կանգնում են իրենց զորամիավորումների (զորամասերի) աջ թևում` մեկ տողանով:
Շքանշանակիր զորամասերի մարտական դրոշները պետք է կրեն շքանշանները և շքանշանների ժապավենները:
Զորամասերի նվագախմբերը կայազորի զինվորական խմբավարի հրամանով, իսկ մայրաքաղաքում` համահավաք զինվորական նվագախմբի պետի` պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) գլխավոր զինվորական խմբավարի հրամանով համահավաք նվագախումբ կազմած շարվում են զորահանդեսն ընդունողի դիմաց և զորքերի ելման դիրքին մոտ, շեփորահարները` համահավաք նվագախմբի առջևում:
Հոդված 306
Ավտոմատներով զինված զորամասերը (ստորաբաժանումները) զորահանդեսի համար շարվում են «Ավտոմատները կրծքին ԱՌ» դիրքով (իսկ կարաբիններով զինվածները` «Ոտքին ԱՌ» դիրքով):
Զորամասերի հրամանատարներն իրենց զորամասերի ժամանելու և շարվելու մասին զեկուցում են զորահանդեսին մասնակցող զորամիավորումների (զորամասերի) հրամանատարներից ավագին:
Հոդված 307
Զորամասերի շարվելու տեղը և զորքի հանդիսավոր երթով անցնելու գիծը նշելու համար կայազորի զինվորական պարետին հատկացվում են գծայիններ:
Գծայիններն իրենց հատկացված տեղերում պետք է շարված լինեն մինչև զորքերի ժամանումը: Զորքերի շարվելուց հետո նրանք վերստին կանգնում են իրենց ստորաբաժանումների շարքում:
Հոդված 308
Մինչև զորահանդեսն ընդունողի ժամանումը զորքերը ողջունում են միայն իրենց առջևով անցնող զորամասերին և զորահանդեսի հրամանատարին:
Զորահանդեսի հրամանատարին և զորահանդեսն ընդունողին զեկուցելու ժամանակ շարքից դուրս գտնվող զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք և ձեռքը մոտեցնում են գլխարկին, իսկ զորքերի հանդիսավոր երթով անցնելու պահին ողջունում են մարտական դրոշները:
ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ և ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ ԸՆԴՈՒՆՈՂԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼԸ
Հոդված 309
Զորահանդեսի հրամանատարին դիմավորելու համար զորահանդեսին մասնակցող զորամիավորումների (զորամասերի) հրամանատարներից ավագը տալիս է հետևյալ հրամանները. «ՀԱՎՍԱ~Ր», «ԶԳԱ´ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)» և զեկուցում է զորքերի շարված լինելու մասին: Զեկույցն ընդունելով` զորամասի հրամանատարն արձակում է հրաման` «ԱԶԱ´Տ»: Զորահանդեսի հրամանատարին դիմավորելիս նվագախումբը չի նվագում:
Հոդված 310
Զորահանդեսն ընդունողին դիմավորելու համար զորահանդեսի հրամանատարը տալիս է հետևյալ հրամանները. «ՀԱՎՍԱ~Ր», «ԶԳԱ´ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)», իսկ եթե զորամասերը զինված են կարաբիններով` «ՀԱՎՍԱ~Ր», «ԶԳԱ´ՍՏ», «(աջից, ձախից կամ դիմացից) դիմավորելու համար ՈՂՋՈՒՆԻՐ»:
Դասակի հրամանատարից սկսած` ավելի բարձր բոլոր հրամանատարները ձեռքը մոտեցնում են գլխարկին: Համահավաք նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգը»:
Հոդված 311
Զորահանդեսի հրամանատարը, ձեռքը գլխարկին հպած, մոտենում է զորահանդեսն ընդունողին և զեկուցում, օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ: Այսինչ կայազորի զորքերը, ի նշանավորումն այսինչ տոնի, շարված են: Զորահանդեսի հրամանատար` գեներալ-մայոր Գրիգորյան»:
Երբ զորահանդեսի հրամանատարը կանգ է առնում զեկուցելու համար, համահավաք նվագախումբը նվագը դադարեցնում է: Զեկույցն ավարտելուց հետո զորահանդեսի հրամանատարը, ձեռքն առանց իջեցնելու, շարքի ճակատի առջևով ուղեկցում է զորահանդեսն ընդունողին` մի փոքր ետ մնալով նրանից:
Հոդված 312
Զորահանդեսն ընդունողը զեկույցն ընդունելուց հետո շրջանցում է զորքերը, ողջունում և շնորհավորում է նրանց: Համահավաք նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգ»: Զորահանդեսի հրամանատարի ողջույնների և շնորհավորանքների ժամանակ նվագը դադարեցվում է:
Զորքերի ողջույններին և շնորհավորանքներին պատասխանում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության համաձայն, «ուռան» արտասանվում է երկար և ալիքավոր:
Հոդված 313
Շրջայցից զորահանդեսն ընդունողի վերադառնալուն պես զորքերը վերսկսում են «ուռան» (երկար, ալիքավոր): Համահավաք նվագախումբը կատարում է «Փառաբանվիրը»:
Զորահանդեսն ընդունողի ցուցումով զորահանդեսի հրամանատարը տալիս է հրաման` «ԱԶԱ~Տ»: Զորամասի հրամանատարները կրկնում են` «ԱԶԱ~Տ» կամ հրամայում են «Ոտքին ԱՌ», իսկ այնուհետև` «ԱԶԱ~Տ»:
Համահավաք նվագախմբի շեփորահարները (կոռնետահարները, փողհարները) շեփորում են հանդիսավոր շեփորանվագ:
Հոդված 314
«Լսեք բոլորդ» ազդանշանից հետո զորահանդեսն ընդունողը ճառ է արտասանում (հրաման է կարդում): Ճառից (հրամանից) հետո զորքերը 3 անգամ «ուռա» են արտասանում, համահավաք նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, միաժամանակ տրվում է հրանոթային հրավառություն, եթե այն նախատեսված է: Բոլոր հրամանատարները, դասակի հրամանատարից սկսած, ձեռքը մոտեցնում են գլխարկին, իսկ զորքերն առանց հրամանի ընդունում են շարային կեցվածք և կատարում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Պետական օրհներգի ավարտից հետո շեփորահարները (կոռնետահարները, փողհարները) տալիս են «Ավարտ» ազդանշան, բոլոր հրամանատարները, դասակի հրամանատարից սկսած, իջեցնում են ձեռքը, զորքերն ընդունում են «Ազատ» դիրք:
ԶՈՐՔԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԹՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 315
Զորքերը հանդիսավոր երթով անցնում են շարք կազմած և կայազորի պետի հրամանում նշված հաջորդականությամբ:
Հանդիսավոր երթով անցնելու համար զորահանդեսի հրամանատարը տալիս է հետևյալ հրամանները` «Զգաստ», «Հանդիսավոր երթին ըստ վաշտերի (գումարտակների), մեկ (երկու) գծային տարածությամբ, առաջին վաշտ (գումարտակ) ուղիղ, մյուսները աջ-դարձ», «Հավասարությունը դեպի ԱՋ», «Քայլով-ՄԱՐՇ»:
Հոդված 316
«Հանդիսավոր երթի» հրամանով ստորաբաժանումների հրամանատարները դուրս են գալիս շարքից և կանգնում իրենց ստորաբաժանումների, իսկ զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները և նրանց տեղակալները` գլխամասային ստորաբաժանումների (զորամասերի) հրամանատարների առջևում` սահմանված հեռավորությամբ: Դրոշակակիրները և նրանց օգնականները նույնպես առաջ են գալիս և կանգնում սահմանված հեռավորությամբ:
Հանդիսավոր երթով զորքերի անցնելու գիծը նշելու համար նշանակված գծայինները վազքով (շարային քայլով) այդ գծի երկայնքով զբաղեցնում են իրենց տեղերն` իրարից 15-20 քայլ հեռավորության վրա:
Զորամասի հրամանատարի «Հրացանը ուսին-ԱՌ» հրամանով զինծառայողները հրացաններն առնում են ուսին (ավտոմատները` «Կրծքին ԱՌ» են վերցնում` ձախ ձեռքով բռնելով փողակալը և փողի պահպանակը), դրոշակակիրները բարձրացնում են մարտական դրոշները, ստորին բռնատեղերը դնում հատուկ ամրացված հիմքի մեջ և ձեռքերով պահում: Նվագախումբը և թմբկահարները պատրաստվում են նվագի:
Հոդված 317
Հանդիսավոր երթով անցնելու հրաման տալուց հետո զորահանդեսի հրամանատարը 10 քայլ առաջ է գալիս գլխամասային զորամիավորման (զորամասի) հրամանատարից: Զորահանդեսն ընդունողից 1-2 տողան չհասած, նա ձեռքը մոտեցնում է գլխարկին և գլուխը շրջում նրա կողմը: Զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո նա դուրս է գալիս մեքենայից, կանգնում նրանից աջ և մի փոքր ետ:
Հոդված 318
Զորահանդեսի հրամանատարի «Մա~րշ» հրամանով գլխամասային ստորաբաժանումը հրամանատարի ետևից թմբուկների թմբկահարության ներքո սկսում է շարային քայլով երթը: Մնացած ստորաբաժանումները հասնում են այն տեղը, որտեղ գլխամասային ստորաբաժանումն էր կանգնած, իրենց հրամանատարների հրամանով շրջվում են ձախ, հավասարվում, սահմանված հեռավորությամբ և «Ուղիղ» հրաման ստանալով շարժվում են առջևից գնացող ստորաբաժանման ետևից:
Ստորաբաժանումներում աջթևայինները շարժվում են գծայինների նշած գծի երկայնքով, նրանցից մեկ քայլ հեռավորությամբ:
Հոդված 319
Հանդիսավոր երթով ճակատի կենտրոնի առջևով գլխամասային ստորաբաժանումը գլխավորում է զորամիավորման հրամանատարը: 3 քայլի վրա նրան հետևում են տեղակալները (մեկ տողանով), տեղակալներից երկու քայլ հետո` զորամիավորման մարտական դրոշը տանող դրոշակակիրները և օգնականները, մարտական դրոշից 4 քայլ հետո` սահմանված հեռավորության վրա, իրար ետևից անցնում են զորամիավորման զորամասերը (ստորաբաժանումները):
Հոդված 320
Գլխավոր երաժշտապետի բոլոր հրամանները կրկնվում են զինվորական երաժշտավարների կողմից` ավագ թմբկահարների միջոցով:
Հոդված 321
Զորահանդեսն ընդունողից 1-2 գծային հեռավորության վրա զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները ձեռքը մոտեցնում են գլխարկին և գլուխները թեքում նրա կողմը, շարքում գտնվողները, աջթևայիններից բացի, նույնպես թեքում են գլուխները նույն կողմը: Ստորաբաժանման վերջին տողանը զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո հրամանատարներն իջեցնում են ձեռքերը և ուղղում գլուխները, շարքում գտնվողները նույնպես ուղղում են գլուխները:
Դրոշակակիրները և օգնականները հանդիսավոր երթով անցնելիս գլուխները չեն թեքում զորահանդեսն ընդունողի կողմը:
Զորամիավորումների (զորամասերի) հրամանատարները զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո շարքից դուրս են գալիս և կանգնում զորահանդեսի հրամանատարից հինգ քայլ աջ:
Հոդված 322
Մեքենաներով հանդիսավոր երթով զորամիավորումների և զորամասերի հրամանատարներն անցնում են իրենց զորամիավորումների և զորամասերի առջևից` ավտոմեքենաների մեջ (վերին բաց դռներով տանկերում կամ հրետանային ինքնագնացների աշտարակում կանգնած) և զորահանդեսն ընդունողից 2-3 գծային հեռավորության վրա ձեռքը մոտեցնում են գլխարկին, գլուխները միաժամանակ նրա կողմը թեքում:
Մնացած տանկերի (ինքնագնաց հրանոթների) վերին դռնակները պետք է փակված լինեն:
Ավտոխցերում (քարշակների խցերում) գտնվող զինծառայողները հանդիսավոր երթով անցնելիս չեն ողջունում:
Ավտոմեքենաների բաց թափքերում գտնվող զինծառայողները զորահանդեսն ընդունողից 2-3 գծային հեռավորության վրա ողջունում են գլուխները թեքելով:
Հոդված 323
Յուրաքանչյուր զորամիավորում (զորամաս), զորահանդեսն ընդունողի կողքով անցնելով, շարունակում է շարքում մնալ մինչև նշանակված վայրը, որտեղից էլ անհրաժեշտ վերադասավորումից հետո ուղղվում է դեպի իր բնակատեղին:
Վերջին զորամասից անցնելուց հետո համահավաք նվագախումբը դադարեցնում է նվագը, թեքվում աջ և ուղղվում դեպի ելման դիրքը, որտեղից, տեխնիկան անցնելուց հետո, նվագելով սկսում է հանդիսավոր երթը:
Զորահանդեսը Երևանում անցկացվում է նշված գլխում շարադրված հատուկ ցուցումներին և հրահանգներին համապատասխան:
ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Հոդված 324
Զորամասերի ստորաբաժանումները հասարակական միջոցառումներին կարող են մասնակցել միայն կայազորի սահմաններում:
Զորքերի մասնակցությունը կայազորային ժողովներին և այլ հասարակական միջոցառումներին յուրաքանչյուր առանձին դեպքում որոշվում է կայազորի պետի, զորամիավորման հրամանատարի և առանձին զորամասի հրամանատարի հրամաններով:
Հոդված 325
Հրամանում նշվում են` միջոցառման նպատակը, դրան մասնակցող զորքերի կազմը, համազգեստը, զորքերի հավաքատեղին և ժամանակը, զորամասերի (ստորաբաժանումների) երթուղիները, ինչպես նաև ցուցում է տրվում կայազորի զինվորական պարետի տրամադրության տակ վերակարգ հատկացնել` զինծառայողների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ կարգուկանոն ապահովելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 12
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 326
Պատվո պահակախումբը կարող է նշանակվել զինվորական հարգանք մատուցելու, հանդիսավոր նիստերին մարտական դրոշի մոտ կանգնելու համար, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու և ճանապարհելու, ինչպես նաև 334 հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ:
Թաղման արարողության համար նշանակված պատվո պահակախումբն առանձին դեպքերում կարող է վերակազմվել պատվո ուղեկցորդ խմբի:
Հոդված 327
Պատվո պահակախմբի կազմում նշանակվում են դասակից մինչև վաշտ (կամ համապատասխան ստորաբաժանումներ) և նվագախումբը: Պատվո պահակախումբ կարող է նշանակվել նաև միայն սպաներից և ենթասպաներից կամ սերժանտներից:
Պատվո պահակախմբի պետը նշանակվում է սպա:
Անհրաժեշտության դեպքում պատվո պահակախմբի կազմից կարող են նշանակվել զույգ ժամապահներ և դրոշակակիրներ:
Հոդված 328
Պատվո պահակախումբը նշանակվում է կայազորի պետի, զորամիավորման կամ առանձին զորամասի հրամանատարի հրամանով: Հրամանում նշվում է պատվո պահակախմբի անձնակազմի համազգեստը և սպառազինությունը: Պատվո պահակախմբին զինամթերք չի տրվում:
Օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորող և ճանապարհող պահակախումբը նշանակվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) պատվո պահակախմբի վաշտից:
Պատվո պահակախումբը ենթարկվում է կայազորի պետին և կայազորի զինվորական պարետին (զորամիավորման, զորամասի հրամանատարին):
Հոդված 329
Պատվո պահակախմբի ժամապահների և դրոշակակիրների հերթափոխը կատարվում է ոչ պակաս, քան 15 րոպեն մեկ: Հերթափոխման հրամաններ չեն տրվում և պահակակետի հանձնում չի կատարվում:
Պատվո պահակախմբի ժամապահները և դրոշակակիրները զինվորական ողջույն չեն տալիս:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԴԻՄԱՎՈՐԵԼԻՍ, ՈՐՈՆՑ ՊԱՏՎԻՆ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱԽՈՒՄԲ Է ՆՇԱՆԱԿՎԱԾ,
և ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 330
Օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու և ճանապարհելու համար պատվո պահակախումբը մարտական դրոշով շարվում է ծավալուն երկտողան շարքով: Դրոշակակիրները և ընթերակաները շարվում են պահակախմբի աջ թևից երկու քայլ հեռու, նվագախումբը` մարտական դրոշից երեք քայլ աջ:
Դիմավորող անձից 40-50 քայլ հեռավորության վրա ավտոմատով զինված պատվո պահակապետը հրաման է արձակում` «Պահակախու´մբ, ՀԱՎՍԱՐ», «ԶԳԱ´ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն) «ՀԱՎՍԱՐ»:
Այս հրամաններով պատվո պահակախումբը գլուխը շրջում է դիմավորվող անձի կողմը, նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգ», պատվո պահակախմբի պետը, ձեռքը գլխարկին մոտեցրած` շարային քայլով մոտենում է դիմավորվող անձին և 2-3 քայլ չհասած` կանգ առնում ու զեկուցում, օրինակ` «Պարոն այսինչ: Պատվո պահակախումբը Ձեր գալու պատվին շարված է: Պատվո պահակախմբի պետ` մայոր Մուրադյան»:
Երբ պահակապետը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը դադարեցնում է նվագը:
Զեկույցը վերջացնելով` պահակապետը, առանց ձեռքն իջեցնելու, ձախ (աջ) ոտքով քայլ է անում դեպի մի կողմ և միաժամանակ շրջվում աջ (ձախ): Նվագախումբը կատարում է այն պետության օրհներգը, ի պատիվ որի ներկայացուցչի նշանակված է պահակախումբ, իսկ այնուհետև` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Օրհներգի ավարտից հետո պահակապետը, առանց ձեռքն իջեցնելու, պահակախմբի ճակատի երկայնքով ուղեկցում է դիմավորող անձին` նրանից մեկ-երկու քայլ ետ մնալով շարքի դրսի կողմից:
Ողջույնից և շրջայցից հետո պահակապետը ձեռքն իջեցնում է, և պատվո պահակախումբը վերադասավորվում եռաշարասյուն (քառաշարասյուն): Պահակախումբը, նվագի ուղեկցությամբ հանդիսավոր երթով, անցնում է դիմավորվող անձի մոտով:
Հոդված 331
Հուշարձանի բացմանը լիազորված անձի դիմավորումը և ուղեկցումն իրականացվում է ըստ 330 հոդվածում շարադրված կանոնների:
Եթե տվյալ անձը զինծառայող է, ապա նրա ողջույնին պատվո պահակախմբի անձնակազմը պատասխանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության համաձայն, իսկ այլ անձանց ողջույնին` հատուկ ցուցումով:
Ծածկոցը հուշարձանի վրայից իջեցնելուց առաջ պահակապետը հրամայում է «Պահակախումբ, ԶԳԱ´ՍՏ», «Հավասարությունը դեպի կենտրոն»: Նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Պետական օրհներգի կատարումից հետո պահակապետը հրամայում է` «ԱԶԱՏ»:
Միտինգից հետո պատվո պահակախումբը և նվագախումբը (եթե իրադրությունը թույլ է տալիս) պահակապետի կարգադրությամբ եռաշարասյուն (քառաշարասյուն) վերադասավորվում է և հանդիսավոր երթով նվագախմբի նվագի ուղեկցությամբ անցնում է հուշարձանի կողքով:
Պատվո պահակախմբի ժամապահները հանվում են հատուկ ցուցումի համաձայն:
Հոդված 332
Հանդիսավոր նիստերին կայազորի պետի (զորամիավորման, զորամասի հրամանատարի) հրամանով դուրս բերվող մարտական դրոշին նշանակվում է պատվո պահակախումբ և 2-3 դրոշակակիր` նայած ժամապահների քանակին: Պատվո պահակախմբի ժամապահները կանգնում են մարտական դրոշի երկու կողմերում, ընդունում շարային կեցվածք` ավտոմատները «Կրծքին ԱՌ» դիրքի (կարաբինները` ոտքի մոտ):
Մարտական դրոշը հանդիսավոր նիստի վայր և ետ` զորամաս ուղեկցելիս նշանակվում է դրոշակակիր դասակ:
Մարտական դրոշը դուրս բերելը և տանելը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության պահանջներին համապատասխան:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԹԱՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 333
Զինծառայողների թաղման ժամանակ զինվորական հարգանքի մատուցման համար նշանակված զորքերից կազմվում է պատվո ուղեկցորդ խումբ:
Մահացած (զոհված) զինծառայողների թաղումը սովորաբար կատարվում է նրանց վերջին ծառայավայրում: Բացառիկ դեպքերում խաղաղ ժամանակ զինվորական (քաղաքացիական) պարտքը կատարելիս զոհված կամ ընդհանուր հիվանդություններից մահացած զինծառայողների դիակի տեղափոխումը թաղման վայր (վերաթաղում), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշմամբ, կատարվում է պետության հաշվին:
Հոդված 334
Պատվո ուղեկցորդ խումբ է նշանակվում ուսումնական կամ ստուգողական հավաքներում մահացած զինծառայողների, ինչպես նաև զինապարտների և քաղաքացիական այն անձանց թաղման ժամանակ, ովքեր հատուկ ծառայություններ ունեն պետության առջև:
Բացի այդ, պատվո ուղեկցորդ նշանակվում է գործող բանակից զորացրված, համազգեստ կրելու իրավունքով ազատված պահեստազորի և պաշտոնաթող բարձր կարգի սպաների, Խորհրդային Միության հերոսի, փառքի երեք աստիճանի ասպետների, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի, առաջին, երկրորդ աստիճանի մարտական խաչի, ինչպես նաև պատերազմի մասնակիցների թաղման ժամանակ:
Իսկական զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողների թաղման կազմակերպումը դրվում է նրանց անմիջական պետերի, իսկ մյուսներինը, որոնց թաղման համար պատվո ուղեկցորդ խումբ է նշանակված` կայազորի պետի (քաղաքային կամ մարզային զինկոմների) վրա:
Հոդված 335
Պատվո ուղեկցորդ խումբը նշանակվում է հետևյալ կազմով`
- զինվորների, սերժանտների (ավագների) ենթասպաների թաղմանը` ջոկ, դասակ կամ համապատասխան ստորաբաժանում.
- սպաների թաղման ժամանակ` դասակ, վաշտ կամ համապատասխան ստորաբաժանում.
- զորամիավորումների և զորամասերի հրամանատարների, գեներալների, ինչպես նաև Խորհրդային Միության հերոսների, փառքի երեք աստիճանի ասպետների, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների, առաջին, երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետների, զինծառայության ժամանակ զոհվածների կամ պահեստազորում մահացածների թաղումը կատարվում է կայազորի պետի (զինկոմի) հատուկ որոշմամբ ու նախաձեռնությամբ.
- պատերազմի մասնակիցների, Աֆղանստանում ծառայած զինվորների, սերժանտների (ավագների), ենթասպաների և կրտսեր սպաների թաղմանը, ելնելով զորամասերի (զինկոմիսարիատների) կազմակերպական-հաստիքային հնարավորություններից և մինչև թաղման վայրն ընկած հեռավորությունից, ուղեկցորդ խումբը նշանակվում է ջոկի կազմով:
Դասակի և ավելի կազմով պատվո ուղեկցորդ խումբը պետք է կրի առանց ծածկոցի, սգո ժապավենով դրոշ:
Հոդված 336
Պատվո ուղեկցորդ խմբից բացի թաղման արարողության համար հատկացվում են`
- նվագախումբ.
- դագաղի մոտ կանգնող պատվո պահակախումբ.
- դագաղը գերեզման իջեցնող զինվորներ (8-10 մարդ), առանց զենքի, սերժանտի (ավագի) ղեկավարությամբ:
Հանգուցյալի մարմինն ամփոփող դագաղը փոխադրելու համար հատկացվում է ավտոմեքենա կամ հրանոթի հրետասայլ:
Շքանշանները և մեդալները տանող յուրաքանչյուր մարդու տրվում է շքանշանով կամ մեդալներով մեկական բարձիկ, ընդ որում, սպաների թաղման ժամանակ այդ նպատակով նշանակվում են սպաներ, իսկ ենթասպաների, սերժանտների (ավագների) և զինվորների թաղման ժամանակ` ենթասպաներ, սերժանտներ (ավագներ) կամ զինվորներ:
Յուրաքանչյուր շքանշան ամրացվում է առանձին բարձիկի, մեդալները` մի քանի հատը մեկ բարձիկի վրա:
Գլխարկն ամրացվում է դագաղի կափարիչին:
Հոդված 337
Իր զորամասում մահացած զինծառայողի թաղման պատվո ուղեկցորդ խումբը և վերակարգը նշանակում է տվյալ զորամասի հրամանատարը: Հանգուցյալի դիակը դուրս բերելու, թաղման ժամանակի և տեղի մասին հայտնվում է կայազորի զինվորական պարետին:
Եթե զինծառայողը ոչ իր մշտական ծառայավայրում է մահացել, ապա պատվո ուղեկցորդ խումբը և վերակարգը նշանակում է զինծառայողի մահանալու վայրի կայազորի պետը:
Հոդված 338
Եթե հանգուցյալ զինծառայողի թաղումը կատարվելու է ուրիշ քաղաքում կամ գյուղում, ապա դագաղը պատվո ուղեկցորդ խմբով և նվագախմբով տարվում է մինչև քաղաքի սահմանագիծը (կայարան, օդանավակայան):
Դագաղը թաղման վայր ուղեկցելու համար զորամասի հրամանատարի կամ կայազորի պետի (զինկոմի) հրամանով նշանակվում է 2-4 մարդ, որոնք պետք է հրահանգավորված լինեն և իրենց հետ ունենան մահվան ծանուցագիրը, մահվան վկայականը և տեղեկանքը` զորամասի հրամանատարի ստորագրությամբ, ընտանիքին հասցեագրված նամակ` մահվան հանգամանքների շարադրմամբ, հանգուցյալի անձնական իրերը, արժեքավոր առարկաները և պարգևները` փաթեթավորված և զմուռսով կնքված:
Ուղեկցորդները նշանակված վայր հասնելով` պետք է զինվորական կոմիսարիատին ակտով հանձնեն հանգուցյալի փաստաթղթերն ու իրերը և անձամբ մասնակցեն թաղման արարողությանը:
Վերադառնալիս ուղեկցորդներն իրենց զորամասի շտաբ են հանձնում թաղման օրվա և տեղի մասին նշումով մահվան ծանուցագրի կտրոնը` զինկոմիսարիատի կնիքով վավերացված:
Դագաղը թաղման վայր հասցնելու կամ մի փոխադրամիջոցից մեկ ուրիշը փոխադրելու ժամանակի մասին զինվորական պարետը կամ համապատասխան կայազորի հրամանատարը պետք է ոչ պակաս, քան մեկ օր առաջ տեղեկացվեն այն զորամասի հրամանատարի (կայազորի զինվորական պարետի, զինկոմի) կողմից, որտեղ մահացել է զինծառայողը:
Դագաղը դիմավորելու և մինչև գերեզման ուղեկցելու համար 335, 336 հոդվածների համաձայն նշանակվում են պատվո ուղեկցորդ խումբ և վերակարգ:
Հոդված 339
Զինծառայողի մահվան մասին զորամասի հրամանատարը (կայազորի զինվորական պարետը) պարտավոր է նույն օրը ևեթ տեղեկացնել հանգուցյալի մերձավորներին և հանգուցյալի ընտանիքի բնակավայրի կամ զորակոչի շրջանային (քաղաքային) զինկոմիսարիատին:
Հոդված 340
Կայազորի զինվորական պարետը թաղման ժամանակի, ժամանման վայրի և համազգեստի մասին անհապաղ տեղեկացնում է այն զորամասի հրամանատարին, որը նշանակում է պատվո ուղեկցորդ խումբ և վերակարգ:
Ենթասպաները, սպաները թաղմանը պետք է մասնակցեն ամենօրյա համազգեստով և կայազորի զինվորական պարետի ցուցումով ձախ թևին սգո թևկապ կրեն:
Հոդված 341
Դագաղի մոտ պատվո պահակախումբը կարգելու ժամանակը որոշում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Պահակախումբն իր կողմից կարգում է երկու զույգ ժամապահ: Մեկ զույգը կանգնում է դագաղի երկու կողմերում` ավտոմատը կրծքին, դագաղից երկու քայլ հեռու, գլխի մոտ, մյուս զույգը` ոտքերի մոտ: Ժամապահ զույգերը կանգնում են իրար դեմ դիմաց, ավտոմատը կրծքին, շարային կեցվածքով:
Ժամապահները պետք է ձախ թևին ունենան սգո թևկապ:
Ժամապահները դագաղի մոտ հերթափոխվում են 329 հոդվածում նշված կարգով:
Դագաղն ուղեկցելիս և գերեզման իջեցնելիս ժամապահների հերթափոխում չի կատարվում:
Հոդված 342
Հանգուցյալին հարգանք մատուցելու համար կարող են պատվո ժամապահներ կարգվել զորամասի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Նրանք կանգնում են առանց զենքի և գլխարկի, սգո թևկապով, պատվո ժամապահների կողքին, նրանցից մեկ-երկու քայլ հեռու, դրսի կողմից և հերթափոխվում են յուրաքանչյուր 3-5 րոպեն մեկ:
Հոդված 343
Դագաղը դուրս բերելու եկած պատվո ուղեկցորդ խումբը տեղ հասնելուն պես շարվում է` դեմքով դեպի ելքը, որտեղից դագաղն են հանելու: Նվագախումբը շարվում է պատվո ուղեկցորդ խմբից երեք քայլ աջ:
Թաղման ժամանակ պատվո ուղեկցորդ խումբը զինվորական ողջույն չի կատարում:
Հոդված 344
Դագաղը շենքից դուրս հանելիս առջևից քայլում է հանգուցյալի դիմանկարը բռնած զինծառայողը, նրանից 3-5 քայլ հեռավորության վրա` միմյանց հետևից անցնում են ծաղկեպսակներ տանող զինծառայողները` նույնքան հեռավորության վրա, ավագության կարգով` հանգուցյալի շքանշաններով և մեդալներով զինծառայողները, այնուհետև անցնում են դագաղը տանող զինծառայողները, հանգուցյալի ուղեկցող անձինք և պատվո պահակախումբը:
Դագաղը դուրս հանելիս պատվո ուղեկցորդ խմբի պետը, շարքից դուրս չգալով, հրամայում է. «ԶԳԱՍՏ» և ձեռքը մոտեցնում է գլխարկին: Շարքի բոլոր զինծառայողները գլուխները շրջում են դագաղի կողմը: Նվագախումբը կատարում է սգո քայլերգ:
Դագաղը դուրս բերելիս շարքից դուրս գտնվող զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք և ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Հոդված 345
Թափորը շարժվում է 344 հոդվածում նշված կարգով: Պատվո պահակախումբը հետևում է հանգուցյալի ուղեկցորդներին, այնուհետև գալիս են նվագախումբը և պատվո ուղեկցորդ խումբը:
Թափորը շարժվելու ժամանակ նվագախումբը ընդմիջումներով կատարում է սգո քայլերգ:
Պատվո պահակախմբի ժամապահները քայլում են դագաղի երկու կողմից, ավտոմատները «Կրծքին ԱՌ» դիրքով, իսկ կարաբինները` «Ուսին ԱՌ» դիրքով:
Հոդված 346
Առանձին դեպքերում կայազորի պետի հատուկ ցուցումով դագաղը դուրս բերելու տեղում և գերեզման տանող ճանապարհի երկու կողմերում կարող են միատողան կամ երկտողան զորքեր կանգնել:
Հոդված 347
Հասնելով գերեզմանին` նվագախումբը դադարեցնում է նվագը: Պատվո ուղեկցորդ խումբը և նվագախումբը շարվում են տեղանքի պայմաններին համապատասխան, դեմքով` դեպի գերեզմանը:
Պսակներով, շքանշաններով և մեդալներով զինծառայողները, ինչպես նաև պատվո պահակախմբի ժամապահները կանգնում են գերեզմանին ավելի մոտ:
Հոդված 348
Դագաղը գերեզման իջեցնելուց առաջ տեղի է ունենում սգո միտինգ: Սգո միտինգից հետո նվագախումբը կատարում է սգո քայլերգ: Դագաղն իջեցնելիս դրոշները խոնարհվում են, պատվո ուղեկցորդ խումբը հանգուցյալին նույն հարգանքն է մատուցում, ինչ դագաղը դուրս բերելիս (344 հոդված): Պատվո ուղեկցորդ խմբից նշանակված ստորաբաժանումը տալիս է երեք համազարկ` դատարկ փամփուշտներով, ընդ որում, վաշտի դեպքում մեկ դասակն է կրակում, դասակի կամ ջոկի դեպքում` ամբողջ ստորաբաժանումը:
Առանձին դեպքերում հատուկ ցուցումով կարող է տրվել հրետանային համազարկ:
Համազարկ տալուն պես նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Օրհներգից հետո զորքերը, եթե տեղանքը թույլ է տալիս, նվագի ուղեկցությամբ անցնում են գերեզմանի կողքով: Ժամապահներն արձակվում են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարվելուց կամ զորքերն անցնելուց հետո:
Հոդված 349
Պարգևատրված և հետմահու պարգևատրված հանգուցյալների շքանշանները և մեդալները, պատվավոր կոչումների կրծքանշանները, ինչպես նաև պարգևատրման վերաբերյալ փաստաթղթերը տրվում են նրանց ընտանիքներին` ի հիշատակ: Բացի դրանից, մահացած զինծառայողների ստացած պարգևները կարող են հանձնվել թանգարաններին` որպես ցուցանմուշներ:
Ժառանգներ չլինելու դեպքում պարգևատրումները և պարգևատրման փաստաթղթերը վերադարձվում են պետական իշխանության բարձրագույն մարմիններին:
Հոդված 350
Հանգուցյալի դիակիզման դեպքում պատվո ուղեկցորդ խումբը շարվում է դիակիզարանի մոտ, ճակատով թաղման շարժմանը զուգահեռ: Նվագախումբը շարվում է ուղեկցորդ խմբից երեք քայլ աջ (ձախ):
Թաղման թափորը դիակիզարանին մոտենալիս նվագախումբը սգո քայլերգով դագաղն ուղեկցում է մինչև դիակիզարանի շենքը:
Սգո միտինգի ժամանակ նվագախումբը դադարեցնում է նվագը: Դագաղը դիակիզման իջեցնելիս նվագախումբը կատարում է սգո քայլերգ, նշանակված ստորաբաժանումը տալիս է երեք համազարկ` դատարկ փամփուշտներով: Համազարկ տալուն պես նվագախումբը դադարեցնում է նվագը: Համազարկից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ և ՇԻՐԻՄՆԵՐԻՆ ՊՍԱԿ ԴՆԵԼԻՍ
Հոդված 351
Զորամասերի պատվիրակությունները հայրենիքի ազատության և անկախության մարտերում զոհված մարտիկների հուշարձաններին և շիրիմներին պսակ են դնում պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) որոշմամբ:
Երևան քաղաքում Անհայտ զինվորի շիրիմին պսակ դրվում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ցուցումով:
Հոդված 352
Երևան քաղաքում պետական, կառավարական և զինվորական պատվիրակությունների կողմից պսակներ դնելիս կայազորի պետի հրամանով նշանակվում են կայազորի զորամասերի զինված պատվո պահակախումբ (մեկ կամ մի քանի մարտական դրոշներով) և նվագախումբ:
Պատվո պահակախմբի և նվագախմբի համազգեստը զորահանդեսային է, իսկ պսակ դնելու արարողության մասնակից զինծառայողներինը` զորահանդեսային-տոնական:
Հոդված 353
Հուշարձանին (շիրիմին) պսակ դնելուց առաջ պատվո պահակախմբի կազմից կարգվում են մեկ-երկու զույգ ժամապահ, որոնք կանգնում են զգաստ, ավտոմատը կրծքին: Ժամապահներ նշանակելու և նրանց փոխարինելու ժամանակը սահմանում է կայազորի պետը:
Պատվո պահակախումբը երկու տողանով շարվում է ըստ հուշարձանի կամ շիրիմի տեղադրվածության: Մարտական դրոշները տեղակայվում են պատվո պահակախմբի աջ թևում, նվագախումբը շարվում է մարտական դրոշներից աջ:
Հոդված 354
Պատվիրակությունը պսակով հանդերձ շարվում է սահմանված տեղում և սկսում երթը դեպի հուշարձան (շիրիմ)` անցնելով պատվո պահակախմբի կողքով: Պատվիրակության առջևից գնում է կայազորի զինվորական պարետը կամ պատվո պահակախմբի սպան, նրա ետևից երկու-երեք քայլ հեռավորության վրա` պսակը տանող անձինք (2 հոգի) և, այնուհետև, նույնքան հեռավորության վրա 3-5-ական հոգով շարասյուն կազմած պատվիրակությունը:
Պսակ տանող պատվիրակությունը պատվո պահակախմբին 40-50 քայլ մոտենալիս պահակախմբի պետը, որը զինված է ավտոմատով (կրծքին առ դրությամբ), հրամայում է` «Պահակախումբ, ՀԱՎՍԱՐ», ԶԳԱ´ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ)»:
Հոդված 355
Մոտենալով հուշարձանին (շիրիմին)` պատվիրակությունը պսակը վայր է դնում և մեկ րոպե լռությամբ հարգում զոհվածների հիշատակը: Նվագախումբը դադարեցնում է նվագը:
Լռության րոպեն անցնելուց հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Օրհներգի ավարտումից հետո պսակ դնող պատվիրակությունը հեռանում է հուշարձանից (շիրիմից) և դեմքով կանգնում դեպի անցնող պահակախումբը, իսկ պատվո պահակախումբը պահակապետի հրամաններով երթային շարասյուն է կազմում և հանդիսավոր երթով նվագախմբի հնչյունների ներքո անցնում է հուշարձանի (շիրիմի) և պսակ դնող անձանց կողքով:
Հոդված 356
Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև պետական լիազորված մարմինների ղեկավարների (նախարարների) և պաշտոնական զինվորական պատվիրակությունների կողմից պսակներ դրվելիս պահպանվում է 351-355 հոդվածներում շարադրված կարգը: Ընդ որում, սգո հանդիսավոր մեղեդիները կատարվում են միայն պատվիրակությունների ղեկավարների համաձայնությամբ: Լռության րոպեից հետո կատարվում է այն պետության օրհներգը, որի պատվիրակությունը պսակ է դնում: Օտարերկրյա զինվորական պատվիրակություններին ուղեկցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) ներկայացուցիչը և կայազորի զինվորական պարետը:
Օտարերկրյա այլ պատվիրակությունների կողմից մարտիկների հուշարձաններին ու շիրիմներին պսակ դնելիս պատվո պահակախումբ և նվագախումբ չի նշանակվում: Նման դեպքում կայազորի պետի կամ զինվորական պարետի հրամանով հուշարձանի (շիրիմի) մոտ կարգվում են մեկ-երկու զույգ ժամապահ. անհրաժեշտության դեպքում սպա է հատկացվում` երկու զինծառայողով պսակը տեղ հասցնելու համար:
Գ Լ ՈՒ Խ 13
ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 357
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերը ներգրավվում են արտակարգ հանգամանքների (տարերային աղետներ, խոշոր վթարներ, համաճարակներ, անասնահամաճարակներ) հետևանքների վերացման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ` տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու աշխատանքներում: Բացառիկ դեպքերում, երբ թույլտվություն ստանալու ժամանակ չի լինում, զորամասերը կարող են աշխատանքներում ներգրավվել կայազորի պետի որոշմամբ, որն անմիջապես այդ մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:
Հոդված 358
Կայազորի պետը արտակարգ հանգամանքների հետևանքները վերացնելու կամ բնակչությանն օգնություն ցույց տալու համար հատկացված զորամասերի առջև խնդիր է դնում, նշելով, թե որ հրամանատարի (պետի) ենթակայությամբ պետք է գործի յուրաքանչյուր զորամասը (ստորաբաժանումը), տեղաբաշխման եղանակը, հատկացվող տեխնիկական միջոցները, խնդրի կատարման ժամկետը, սպառազինությունը, համազգեստը և բավարարման կարգը:
Հոդված 359
Նշանակման վայր հասնելուց հետո զորամասի (ստորաբաժանման) հրամանատարն անհապաղ ներկայանում է այն անձնավորությանը, որի տրամադրության տակ ինքը նշանակված է, և նրա ցուցումով կազմակերպում առաջադրված խնդրի կատարումը: Եթե այդ անձնավորությունը վթարի, աղետի կամ տարերային աղետի վայրում չի գտնվում, ապա զորամասի (ստորաբաժանման) հրամանատարն ինքնուրույնաբար ձեռնամուխ է լինում առաջադրված խնդրի կատարմանը, իր գործողությունները համաձայնեցնելով պետական իշխանության և կառավարման պետական մարմինների և նրանց կարգադրությամբ հատկացված ուժերի հետ:
Առաջադրված խնդրի կատարման մասին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը զեկուցում է իր անմիջական պետին:
Հոդված 360
Արգելվում է զորամասերի, ստորաբաժանումների կամ անձնախմբերի ենթարկումը տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին:
Փրկարար և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար զորամասերը և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները կարող են ժամանակավորապես դրվել քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետի ենթակայության տակ:
Հոդված 361
Վթարի, տարերային աղետի վայրից մնացած կամ դուրս բերված գույքը պահպանելու համար արտակարգ հանգամանքների հետևանքները վերացնելուն հատկացված զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի հրամանով նշանակվում են ժամանակավոր պահակախմբեր: Այդ պահակախմբերը ենթարկվում են իրենց նշանակած զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին, ինչպես նաև կայազորի պետին, կայազորի զինվորական պարետին, պահակախմբի հերթապահին և ծառայությունը տանում են ընդհանուր հիմունքներով:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1
Հոդվածներ 38,117
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
199 թ. | ||
___________________________ |
Պ Ա Հ Ա Կ Ա Խ Մ Բ Ե Ր Ի Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
__________________________________________ (բնակավայրի անվանումը) |
կայազորի |
Պահակախմբերի համարները |
Պահպանվող |
ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ԹԻՎԸ | ||||
ժամապահների |
ժամապահների երկու հերթափոխով |
պահպանության |
ընդամենը պահակա- կետեր |
պահակային շների պահակա- կետեր | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԸ | ||||||
պահակապետ | պահակապետի օգնական |
պահակադիրներ | պահակայիններ | և այլն | ընդամենը մարդիկ |
Ծանոթու- թյուն |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ | __________________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ծանոթություն - 8-րդ սյունակում ցույց է տրվում, թե ով է պահակապետ նշանակվում (սպա, ենթասպա, սերժանտ), օրինակ` 1 սպա, 1 ենթասպա, 1 սերժանտ:
Հավելված 2
Հոդվածներ 38, 50, 121
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ (ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ)
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
__________________________ |
199 թ. |
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՎԵՐԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
_________________________________ |
_________________________________ |
199 թ.
Զորամասերը |
ՎԵՐԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ | ||||||
պահակախմբերի |
հերթապահ |
պահակախմբերը |
պարեկները |
զինավ- | |||
N 1 |
N 2 |
N 1 |
N 2 | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՎԵՐԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ |
Ծանո- թություն | |||||
զինավտոտես- չության հսկիչ պահակակետերի պարեկները |
զինավտոտես- չության փոխադրական միջոցները |
հավաքակայանի |
հսկիչ- անցագրային կետի հերթապահը և նրա օգնականները |
ճաշարանի հերթապահը և աշխա- տողները |
և այլն | |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ |
____________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ծանոթություն- 1. 6, 7, 9-րդ սյունակներում կարող են ցույց տրվել պարեկակազմը, պարեկների պետի կողմից նշանակված զինծառայողների կատեգորիան և ծառայելու ժամանակը:
2. 8-րդ սյունակում ցույց է տրվում ԶԱՏ-ի տեսչի նշանակած զինծառայողների կատեգորիան:
3. 9-11-րդ սյունակներում կարող է նշվել ծառայությունը կատարելու ժամանակը:
Հավելված 3
Հոդվածներ 38, 121
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
___________________________ |
199 թ. |
N ________ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ | _____________________ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՑՈՒՑԱԿ (կայազորային, ներքին) |
Պահակախմբի կազմը և պահակակետերի քանակը |
Պահակադիրների և նրանց պահակակետերի համարները |
Պահակակետերի համարները և պահպանելիքը |
Ժամապահների |
1 |
2 |
3 |
4 |
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ |
____________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ծանոթություն- 1. 1-ին սյունակում թվարկվում է պահակախմբի ամբողջ կազմը, օրինակ` պահակապետ սպա (ենթասպա, սերժանտ)` 1, պահակապետերի օգնականներ` 2, պահակադիրներ` 3 և այլն, որից հետո նշվում է ժամապահների երկու-երեք հերթափոխով պահակակետերի քանակը, պահպանության տեխնիկական միջոցներ (առանց ժամապահների) և պահակաշներ ունեցող պահակակետերի քանակը:
2. 3-րդ սյունակում թվարկվում են պահակակետերի օբյեկտների անվանումները և նշվում է, թե ինչ կնիքներով են կնքված, որքան կնիք կա յուրաքանչյուր օբյեկտում: Եթե մարտական դրոշի մոտ պահակակետ կա, ապա նշվում է, թե ինչ քանակությամբ և ինչ շքանշաններ ու ինչ շքանշանի ժապավեններ կան մարտական դրոշի վրա:
3. 4-րդ սյունակում նշվում են ժամապահների հատուկ պարտականությունները յուրաքանչյուր պահակակետի պահպանության և պաշտպանության վերաբերյալ, ինչ դեպքերում է ժամապահին թույլատրվում զենք կիրառել, նշվում է նաև պահակակետի հետ կապ պահպանելու կարգը:
Հավելված 4
Հոդված 131
(Պահակակետի տեղեկագրի 1-ին էջ)
N _____________________________ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ
_____________________________________________ (կայազորային, ներքին) |
ՊԱՀԱԿԱԿԵՏԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ | |
________________________________________________________________ (թվականը, ամիսը, օրը) |
Այս էջում զետեղվում են`
1. Պահակատան մուտքի, պահպանվող օբյեկտների թույլտվության գրառումները և պահակապետի ու պահեստարանների բացմանը թույլատրված անձանց ստորագրությունները:
2. Պահակախմբի հերթափոխման վերաբերյալ հին և նոր պահակապետերի ստորագրությունները և բացահայտված թերությունների վերաբերյալ գրառումները:
3. Պահակային ծառայության կատարմանն առնչվող դիտողությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ վաշտի (մարտկոցի) հրամանատարի գրառումները:
Ծանոթություն. Պահակակետի տեղեկագրում բոլոր գրառումները կատարվում են միայն թանաքով, առանց ջնջումների և ուղղումների:
(Պահակակետի տեղեկագրի 2-րդ և 3-րդ էջերը)
Պ Ա Հ Ա Կ Ա Կ Ե Տ Ե Ր Ի Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
N |
_________________________________________ |
ՊԱՀԱԿԱԽՄԲԻ |
Պահակապետ |
____________________________________________ |
Պահակակետի օգնականներ |
|
Պահակակետերի համարները |
Պահակադիրների համարները, զին. կոչումը, անվան և հայրանվան սկզբնատառերը |
Ժամապահների զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը | ||
1-ին հերթափոխ | 2-րդ հերթափոխ | 3-րդ հերթափոխ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ուղեկցողները | ____________________________ | |
Հերթապահությունը ստանձնելու ժամանակը` | ____________________________ | |
երեք հերթափոխով | ____________________________ | |
երկու հերթափոխով | ____________________________ | |
ՎԱՇՏԻ (ՄԱՐՏԿՈՑԻ) ՀՐԱՄԱՆԱՏԱՐ | ____________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ծանոթություն- 1. Եթե ժամապահները փոխարինվել են ժամը մեկ, ապա նշվում են հերթափոխման ժամանակը և ով է կարգել այլ հերթափոխերը:
2. Հերթափոխերի անձնակազմում որևէ փոփոխության դեպքում համապատասխան սյունակներում կատարվում է գրառում:
3. Երկրորդ սյունակում լրացուցիչ նշվում են` պահակախմբի անձնակազմում պահպանության տեխնիկական միջոցների գծով օպերատորներ տրամադրելու դեպքում` նրանց զինվորական կոչումը, անունը, ազգանունը, իսկ պահակաշների կետերի առկայության դեպքում` վարժեցնողների զինվորական կոչումը, անունը, ազգանունը:
4. Պահակախմբին փոխադրամիջոցներ տրամադրելու դեպքում դրանց մակնիշը և համարները, ինչպես նաև վարորդների զինվորական կոչումը, անուն, ազգանունները գրառվում են ուղեկցողներից առաջ:
(Պահակակետի տեղեկագրի 4-րդ էջը)
ԱՅՍ ԷՋՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԵՏևՅԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Պահակախմբի ստուգման արդյունքների.
2. Պահեստարանների փակմանը (բացմանը) ժամապահների կարգման (հանման) ժամանակի.
3. Պահակախմբում կատարված պատահարների.
4. Մեղադրյալների և դատապարտյալների հետ տեսակցություն թույլատրելու.
5. Պահակաշներին պահակակետեր բերելու.
6. Պահպանության տեխնիկական միջոցների, պահպանվող օբյեկտների ցանկապատերի բոլոր անսարքությունների և դրանց վերացման ժամանակի:
Ծանոթություն- 1. Պահակակետի տեղեկագրի գրառումները կատարվում են թանաքով (մածուկով), առանց ջնջումների և ուղղումների:
2. Զորամասի շտաբի պետը նախօրյակին հերթափոխված պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերն ամեն օր ներկայացնում է զորամասի հրամանատարին` ծանոթանալու և որոշում ընդունելու համար: Դրանից հետո կայազորային պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերը, որոնցում նշված են, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար, զորամասի շտաբի պետը ոչ ուշ, քան երկու օրում վերադարձնում է կայազորի զինվորական պարետին:
3. Պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերը մեկ տարի (ընթացիկին հաջորդող տարին) պահվում են զինվորական պարետատանը:
Հավելված 5
Հոդված 104
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
1. Պահպանվող օբյեկտների տարածքը պետք է շրջափակվի ցանկապատով (փայտից, մետաղալարից և այլն):
Կենտրոնական ենթակայության և պայթուցիկ նյութեր, զինամթերք, վառելիք պարունակող մյուս կարևոր օբյեկտների տարածքը պետք է ունենա 2 մ ոչ պակաս բարձրությամբ դրսի և ներսի ցանկապատեր` միմյանցից 15 սմ ոչ ավելի հեռավորությամբ փշալարերով: Ցանկապատերի միջև տարածությունը որոշվում է տեղի պայմաններից ելնելով և կարող է 10 մ-ից ավելին լինել: Այստեղ ստեղծվում է ժամապահների անցնելու արահետ և դրսի ցանկապատին հարող 5 մ-ից ոչ պակաս լայնությամբ ստուգիչ գոտի:
Օբյեկտի մատույցների հուսալի հսկողության համար ցանկապատերի միջև (դրսի ցանկապատի մոտ) կարող են տեղադրվել կապի, ազդանշանման միջոցներ, լուսարձակներ և շանթարգել սարքերով դիտաշտարակներ:
Առանձնակի կարևորության օբյեկտներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով կարող են ստեղծվել զինված դիտաշտարակներ կամ անխոցելի ցանկապատեր ունեցող հատուկ ինժեներական կառույցներ:
Անհրաժեշտության դեպքում պահպանվող օբյեկտի մատույցներում տեղադրվում են շուրջօրյա լավ տեսանելի ցուցանշաններ, օրինակ` «Անցումն արգելվում է (փակ է)»: Շրջանցումը ցույց է տրվում սլաքով: Այդ ցուցանշանները կարող են դրվել միայն օրվա որոշ ժամերին:
2. Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ, զորամասի տարածքից դուրս տեղաբաշխված օբյեկտների շուրջը, օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել արգելված գոտիներ և շրջաններ: Արգելված գոտու (շրջանի) սահմանները պետք է նշվեն հայերեն և ռուսերեն մակագրությամբ լավ ընթերցվող ցուցանշաններով` «Արգելված գոտի (շրջան), անցումը (երթևեկությունը) արգելված է (փակ է)»: Արգելված գոտու (շրջանի) սահմանների հաստատման մասին կայազորի պետը (զորամասի հրամանատարը, պահպանվող օբյեկտի պետը) պարտավոր է պետական իշխանության և կառավարման մարմինների միջոցով ժամանակին հայտնել մոտակա բնակավայրերի բնակչությանը: Արգելված գոտում (շրջանում) չպետք է ընդգրկվեն ընդհանուր օգտագործման բանուկ ճանապարհները, բնակելի և ծառայողական շինությունները, մշակվող դաշտերը և այլն:
3. Պահակակետի տարածքում ժամապահների համար, տեղի պայմաններին համապատասխան, պետք է հնարավորին չափ մեծ (50 մետրից ոչ պակաս) տեսադաշտ և գնդակոծման տարածք ապահովվի: Դրա համար պահակակետի շրջակայքի թփերը պետք է վերացնել, ծառերը` հատել, մինչև 2,5 մ բարձրությամբ ճյուղերը` կտրատել, խոտը` հնձել, ավելորդ առարկաները հավաքել, արգելված սահմանը որոշակի տարածության վրա նշվում է ցերեկը, գիշերը և վատ եղանակին` ժամապահների համար տեսանելի ցուցանշաններով:
Մի քանի պահակակետ ունեցող օբյեկտների տարածքում յուրաքանչյուր պահակակետի սահմանները նշվում են ցուցանշաններով, օրինակ` «թիվ 2 պահակակետի սահման»:
4. Առավել կարևոր օբյեկտների զինվորական ավաններից դուրս գտնվող պահակատան պաշտպանության համար խրամատները փորվում և սարքավորվում են այն հաշվով, որ այնտեղից համատարած գնդակոծման ենթարկվեն պահակակետի (պահակատան) մատույցները և կրակային կապ ապահովվի հարևան պահակակետերի հետ: Խրամատը սարքավորվում է պահակատան հետ կապի (ազդանշանման) միջոցներով:
5. Պահակակետի և պահպանվող օբյեկտի մատույցները գիշերը պետք է լուսավորված լինեն:
Լուսավորությունն անցկացվում է այնպես, որ պահակակետում կանգնած կամ պահակակետի տարածքով շարժվող ժամապահը մշտապես գտնվի ստվերում:
6. Պահակակետը սարքավորվում է կապի միջոցներով, որոնք պետք է ժամապահի համար ապահովեն (ոչ պակաս երկու կետից, իսկ օբյեկտները պարեկավորման եղանակով պահպանելիս` շարժման յուրաքանչյուր 250 մետրը մեկ) պահակապետին, նրա օգնականին կամ պահակադիրին անհապաղ կանչելը:
7. Ներքին, առանձնապես մարտական դրոշի մոտ, պահակակետերը պետք է ունենան 0,7-1 մետր բարձրությամբ ցանկապատ և լուսավորվեն:
Հսկիչ-անցագրային կետի ցանկապատը պետք է ժամապահին պաշտպանի հանկարծակի հարձակումից:
8. Դրսի (անհրաժեշտության դեպքում նաև ներսի) յուրաքանչյուր պահակակետում, պահպանվող պահեստին, պահեստարանին անմիջապես մոտ պետք է լինեն հրդեհամարման միջոցներ` կրակմարիչներ, արկղերով ավազ, տակառներով ջուր, դույլեր և գույք (բահեր, կացիններ, նիգեր, կեռաձողեր):
9. Դրսի պահակակետում պետք է լինի պահակային հագուստը պահելու հատուկ հարմարանք ունեցող պահակակետի խուց, ներսի պահակակետում` շինելի համար պահարան կամ կախիչ:
Պահակակետի խուցը ներկվում է պահպանվող օբյեկտի կամ տեղանքի գույնով:
10. Պահպանության տեխնիկական միջոցներով օբյեկտների սարքավորման վերաբերյալ ցուցումները շարադրված են «Պահպանության տեխնիկական միջոցների կիրառմամբ պահակային ծառայություն» բաժնում:
Հավելված 6
Հոդվածներ 104, 106
ՊԱՀԱԿԱՏԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
1. Պահակատունը բաղկացած է`
- պահակախմբի անձնակազմի ընդհանուր սենյակից.
- պահակապետի և նրա օգնականի սենյակից, որը ապակեպատ դռնով միացած է անձնակազմի ընդհանուր սենյակին.
- պահակախմբի հանգստացող հերթափոխի սենյակից, որը դռնով միացած է անձնակազմի ընդհանուր սենյակին:
Բացի դրանից, պահակատանը կից պետք է լինեն կերակուրը տաքացնելու սարքավորմամբ ճաշարան, լվացվելու, ծխելու, զենքի և կոշիկը մաքրելու տեղեր (սենյակներ), չորանոց, կենցաղային անկյուն, զուգարան, վառելիքի պահեստարան: Փոքրաքանակ պահակախմբերի պահակատները կարող են ճաշարան չունենալ: Այս դեպքում տեղ է հատկացվում ամանեղենի, մթերքի և կերակուր տաքացնելու համար:
Պահակատանը, որի օբյեկտների մեծ մասը սարքավորված են պահպանության տեխնիկական միջոցներով, պետք է լինի պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) կառավարման սենյակ: Ընդ որում, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորման կառավարակետը պետք է երևա պահակապետի սենյակից:
2. Պահակախմբի անձնակազմի ընդհանուր սենյակում պետք է լինեն`
- զինվորական երդման տեքստով պլակատ.
- պահակակետերի ցուցակ.
- կանոնադրություններ.
- թերթեր և ամսագրեր.
- պահակային ծառայության կանոնները պատկերող, ինչպես նաև պահակախմբի անձնակազմի պահակային ծառայության ժամանակ կատարած սխրագործությունները պատկերող և նկարագրող նկարներ, պլակատներ.
- ռադիոհաղորդումներ լսելու ականջակալ-հեռախոս` արթուն հերթափոխի պահակայինների երկու երրորդի համար.
- շախմատ և շաշկի.
- ժամացույց.
- լապտերներ (պահակադիրների թվին համապատասխան).
- սենյակի և դրսի ջերմաչափեր.
- դեղարկղիկ և վիրակապման անհատական փաթեթներ` ամբողջ պահակակազմի համար.
- լուսաձայնային ազդանշանով սարքավորված զինադարակ` պահակապետի սենյակում դրված ազդանշանի ընդունման հարմարանքով.
- սեղան և աթոռներ` արթուն հերթափոխի համար.
- վերնահագուստի կախիչ` ամբողջ անձնակազմի համար և պահակային հագուստի երկրորդ լրակազմ (կոմպլեկտ).
- աղբազամբյուղներ:
Պահարան և կախիչ թույլատրվում է դնել նաև մյուս սենյակներում (միջանցքում)` նայած պահակատան տեղադրությանը:
3. Պահակապետի սենյակում պետք է լինեն`
- պահակապետի ընդունած փաստաթղթերի ցուցակը.
- պահակատանը գտնվող սարքավորման, գույքի և ունեցվածքի ցուցակը.
- պահակակետերի տեղադրման ուրվագիծը (սխեման), պահակակետերի ցուցակը.
- պահակապետի հրահանգը.
- փաստաթղթերի ծրար` տագնապի հայտարարման դեպքի համար.
- թույլտվության նմուշ դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց քանակին համապատասխան և նրանց ստորագրությամբ.
- պահակախումբը ստուգելու իրավունք տվող մեկանգամյա վկայականի նմուշ.
- հատուկ արկղերում կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների դրոշմվածքի) նմուշներ` պահակադիրների թվին համապատասխան.
- պաշտոնատար անձանց ցուցակ, ովքեր պահեստարաններ (պահեստներ, հավաքակայաններ) բացելու իրավունք ունեն կամ որոնց թույլատրվում է պահակախմբից ընդունել կայանատեղերում գտնվող մարտական մեքենաները (այլ սպառազինությունը և ռազմական տեխնիկան), ցուցակում սովորաբար նշվում են զինվորական կոչումը և պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, անձնական վկայականի (անձնագրի) համարը, ո՞ր օբյեկտի բացմանը (փակմանն) է թույլ տրվել, ի՞նչ կնիքով է կնքվում և օբյեկտի բացման (փակման) ժամանակը.
- կալանատան բանալիները.
- կանոնադրությունները.
- պահակախմբերի (զորամասի) հերթապահի հետ ուղիղ կապի հեռախոսը և պահակակետերի հետ կապի միջոցները.
- մետաղե արկղերում եղած զինամթերքի պաշարը` կողպեքներով և դրանց բանալիներով.
- մետաղե պահարան (սեյֆ)` երկհերթ պահակակետերի զինամթերքը պահելու համար.
- մետաղե պահարան (սեյֆ)` հսկիչ-անցագրային պահակակետերի ատրճանակների համար.
- գրենական պիտույքներ.
- ջրաման և բաժակներ.
- սեղան` կողպեքով փակվող արկղով, և երկու աթոռ.
- կախիչ.
- լապտեր.
- կիսափափուկ թախտ:
4. Պահակախմբի հանգստացող հերթափոխի սենյակում գլխատակի ծածկոցներով թախտեր` պահակայինների մեկ հերթափոխի և պահակախմբի մյուս անձանց միաժամանակյա հանգստի հաշվով (ում որ 243 հոդվածով նախատեսված է հանգստանալ):
5. Ճաշարանում պետք է լինեն`
- սեղաններ և աթոռակներ (տաբուրետներ)` պահակախմբերի կազմի երկու երրորդի հաշվով.
- ամանեղենի և պարենի պահարան.
- ամանեղենի և ճաշարանային սարքերի լրակազմ` ամբողջ անձնակազմի համար սնունդ բերելու և ընդունելու համար.
- կողպեքով փակվող և խմելու ջրով սարքավորված բաք կամ ջրատար ցանցին միացված աղբյուր.
- էլեկտրական գազի վառարան` կերակուր տաքացնելու համար.
- եռոց կամ թեյնիկ ջուր եռացնելու համար.
- լվացարան` ամանեղեն լվանալու համար:
6. Կառավարակետի սենյակում պետք է գտնվեն`
- պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումը.
- պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը (120 հոդված).
- օբյեկտում հաստատված պահպանության տեխնիկական միջոցների շահագործման ուղեցույց.
- սեղան և աթոռներ.
- գրենական պիտույքներ:
7. Ծխելու, զենք և կոշիկ մաքրելու տեղերում (սենյակներում) պետք է լինեն` զենք մաքրելու սեղան, լաթերի մետաղյա արկղ, նստարաններ, ջրով լի սափորներ, կոշիկ մաքրելու պարագաներ:
8. Պահակախմբի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև պլակատները և նկարները պետք է առնվեն շրջանակների մեջ կամ պլանշետներում:
9. Յուրաքանչյուր սենյակի պատին փակցվում է տվյալ սենյակի գույքացուցակը:
10. Պահակատունը ապահովվում է լույսի աղբյուրներով (պահեստային)` սենյակների թվին համապատասխան, ինչպես նաև հրշեջ միջոցներով` կրակմարիչներ, ավազ, տակառով ջուր, դույլեր ու գույք (բահ, կացին, նիգ, կեռաձող):
Կարգապահական մեկուսարանը զինվորական ավանից դուրս գտնվելու դեպքում պատուհաններին ամրացնում են ծածկափեղկեր:
11. Պահակատան մուտքի առջև պատրաստվում է նախամուտք (տամբուր), որը բացառում է պահպանվող օբյեկտների բացմանը (փակմանը) եկած անձնավորությունների մուտքը պահակատուն:
12. Պահակատանը հարող տարածքը պետք է ունենա 2 մ ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ: Մուտքի առջև պետք է լինի կոշիկ մաքրելու հարմարանք (փայտյա կամ մետաղյա ցանցեր կամ երկաթակապեր): Մոտակայքում դրվում է կափարիչով աղբարկղ:
13. Վառելիքի, լուսավորության միջոցների (մոմեր, լամպեր, լուսարձակներ) անհրաժեշտ պաշարը և մաքրման պարագաները պահվում են պահեստում:
14. Պահակատան առջև պատրաստվում են հրապարակներ` պահակախումբը շարելու և զենքը լիցքավորելու համար: Դրանք օրվա մութ ժամերին պետք է միշտ լուսավորվեն: Հարկավոր է նաև տեղ (շենք) հատկացնել զինապահարանով հանդերձ, հերթափոխվող պահակային անձնակազմի համար: Փոխադրամիջոց ունեցող պահակատանը նախատեսվում է նաև կայանատեղ:
Հավելված 7
Հոդված 102
N _______________________ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ
ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՇՏԱՊԱՇԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
_______________________________________________________________
(զորամաս)
Փամփուշտների ստացման և ծախսման ամսաթիվը |
Մարտական փամփուշտների քանակությունը |
Փամփուշտներ վերցնելու և համալրելու վերաբերյալ փաստաթղթի անվանումը և համարը |
Փամփուշտների վիճակի ստուգում | ||
ավտոմատի և կարաբինի |
ատրճանակի | ստուգման ամսաթիվը և ստուգողի նշումը փամ- փուշտների վիճակի և քանակի մասին |
նշում` | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Առկա է _________________________
Վերցված է __________________________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) | _________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Առկա է __________________________
Համալրված է _________________________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) | _________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Առկա է __________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) | _________________________________ (զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ծանոթություն- 1. Փամփուշտների առգրավման վերաբերյալ կազմվում է ակտ, որը ստորագրում են կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը), զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, պահակախմբերի (զորամասի) հերթապահը և պահակապետը: Մարտական փամփուշտների պաշարը համալրվում է պահանջվող չափով, արկղը կրկին կնքվում է և պահպանության տրվում պահակապետին:
2. Մոտավորապես նույն կերպ է լրացվում նաև նռնակների և բռնկիչների հաշվառման գիրքը: Համապատասխան սյունակներում նշվում են անհրաժեշտ անվանումները:
Հավելված 8
Հոդվածներ 99, 234, 196
ՊԱՀԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
1. Պահակային համազգեստը բաղկացած է շինելից (կիսամուշտակ, դաշտային բաճկոն), մաքուր և ամենօրյա (դաշտային) համազգեստից, կոշիկից, գլխարկից, կաշեգոտուց և պահեստատուփերի (պահունակների) պայուսակի լրակազմից (կոմպլեկտից):
Զորամասի մարտական դրոշի մոտ կանգնող պահակայինները կարող են զորահանդեսային համազգեստ կրել:
Ձմռանը որպես պահակային համազգեստ են օգտագործվում քուրքը, կաճյակը (վալենկան), ամռանը` գլխանոցով թիկնոցը կամ թիկնոցավրանը և անջրանցիկ կոշիկը: Պահակային հագուստը քուրքից բացի բաղկացած է յուրաքանչյուր պահակակետի համար երկուական լրակազմից (կոմպլեկտից), որոնցից մեկը պահակատանն է պահվում, իսկ մյուսը` պահակակետում: Բացի այդ, պահակատանը պետք է լինեն թիկնոցներ կամ թիկնոցավրաններ և հատուկ անջրանցիկ կոշիկ` պահակապետի, նրա օգնականների, պահակադիրների, ուղեկցորդների համար:
Հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ցուցումով ժամապահները կարող են ծառայության ժամանակ զրահաբաճկոններ և պողպատե սաղավարտներ կրել:
2. Պահակախմբերը պետք է հերթափոխման վայր ներկայանան շինելներով (կիսամուշտակներով, դաշտային տաք բաճկոններով): Շոգ ժամանակ կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) ցուցումով պահակախմբերը կարող են հերթափոխման գալ առանց շինելի (կիսամուշտակի, դաշտային տաք բաճկոնի):
Շինել (կիսամուշտակ, դաշտային տաք բաճկոն) հագնելու կարգը կարող է փոխվել հերթափոխման ժամին` պահակախմբերի (զորամասի) հերթապահի, իսկ հերթափոխումից հետո` պահակապետի կողմից:
3. Ամռանը սառը քամու և անձրևի պայմաններում հերթափոխերը պահակակետեր են մեկնում շինելով (դաշտային տաք բաճկոնով): Ստվերում օդի ջերմաստիճանը +15օ և բարձր լինելու դեպքում հերթափոխերին թույլատրվում է շինելները թողնել պահակատան կախիչներին:
4. Անձրևոտ եղանակին հերթափոխերը պահակակետեր են մեկնում թիկնոցներով (թիկնոցավրաններով) և անջրանցիկ կոշիկներով:
Ժամապահները թիկնոցները (թիկնոցավրանները) պահակակետում հանում են (հագնում են) անհրաժեշտության դեպքում:
5. Քուրք հագնում և հանում են միայն պահակակետի հերթափոխի ժամանակ:
Կաճյակները (վալենկաները) հագնում են պահակատանը:
Քուրքերը և կաճյակները (վալենկաները) թույլատրվում է հագնել միայն ջերմաստիճանը -5օ և ցածր լինելու, ինչպես նաև սառը քամու դեպքում:
Քուրքը հագնում են շինելի (դաշտային տաք բաճկոնի) վրայից:
Հանված քուրքերը և թիկնոցները (թիկնոցավրանները) կախվում են պահակակետի խցիկում կամ դիտաշտարակում:
Պահակակետից վերադառնալուց հետո թիկնոցները (թիկնոցավրանները) և կաճյակները (վալենկաները) պահակակետից վերադառնալուց հետո հանվում են և չորացվում:
6. Տաքացվող շենքերի ժամապահները օդի ջերմաստիճանը +18օ և բարձր լինելու դեպքում մշտապես պետք է լինեն առանց շինելի (կիսամուշտակի, դաշտային տաք բաճկոնի):
Հավելված N 9
Հոդված 184
ՊԱՀԱԿԱԿԵՏԻ ԺԱՄԱՊԱՀԻ ԶԵՆՔԻ ԴԻՐՔԸ
Ծանոթություն- 1. Շարժվելիս ժամապահը զենքը բռնում է այնպես, ինչպես ցույց է տրված նկարներում:
2. Ավտոմատով ժամապահին թույլատրվում է փոխ առ փոխ իջեցնել աջ կամ ձախ ձեռքը, իսկ հրացանով ժամապահին` պահել զենքը` աջ ձեռքով ձգանի կապի առջևից բռնած:
3. Զենքը «Փոկին-ԱՌ», «Կրծքին-ԱՌ» կամ ոտքի մոտ դիրքում պահվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությունում նշված կանոնների համաձայն:
Հավելված 10
Հոդված 129
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ուսման տեղերը
Ա. Պահակախմբի տեսական պատրաստության դասարան,
Բ. Զենքը լիցքավորելու և լիցքաթափելու մարզումների տեղ,
Գ. Պահակակետն ընդունելու և հանձնելու ժամապահի հերթափոխման տեղ,
Դ. Ժամապահի գործողությունների տեղ` հրդեհի դեպքում,
Ե. Ժամապահի գործողությունների տեղ` պահակակետում իրադրության տարբեր պայմաններում,
Զ. Ձեռնամարտի եղանակների մշակման տեղ,
Է. Մարտական դրոշի մոտ կանգնած ժամապահի գործողությունների տեղ,
Ը. Պահակախմբի նախապատրաստվելու տեղ` զինվորական բեռով փոխադրամիջոցը պահպանելու համար (այն զորամասերի համար, որոնք հատկացնում են այդպիսի պահակախմբեր):
Սարքավորումը
1. Լուսամփոփ, 2. պլակատների ցուցատախտակներ (մշակվող ուսումնական հարցեր), 3. կրակմարիչներ, 4. կապի միջոցներ, 5. արգելասահմանների (այն տարածությունները, որոնցից ավելի մոտ կողմնակի անձանց արգելված է մոտենալ) ցուցանշաններ, 6. պահպանության տեխնիկական միջոցներով, հսկիչ հետքագոտիով և արահետով (ճանապարհով) պահակակետի պարագծի տարրերը` ժամապահի և փոխադրամիջոցի շարժման համար, 7. պահակակետային խուց, 8. կառավարման կետ, 9. ձեռնամարտի եղանակների մշակման տեղ, 10. պահակախմբի շարվելու հարթակ, 11. պլակատ (պահակակետի ժամապահի զենքի դիրքը և նրա կիրառման կարգը), 12. ցանկապատ` ժամապահի համար, 13. պլակատ (պահակախմբի անդամների պարտականությունները և անվտանգության պահանջները զինվորական բեռով տրանսպորտի պահպանության համար), 14. պահակախմբի անձնակազմի հետ պարապմունքների անցկացման պլան, 15. դրամարկղ, 16. պահեստատուփերի (պահունակների) լիցքավորման տեղ, 17. կոշիկի մաքրման տեղ:
Հավելված 11
Հոդվածներ 113, 122
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱԿԱՇՆԵՐՈՎ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու գործում ներգրավված պահակաշներն օգտագործվում են գլխավորապես գիշերը և վատ տեսանելիության (անձրև, մառախուղ և այլն) պայմաններում:
2. Պահակախմբի փոխարինմանը մասնակցում է միայն պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը:
3. Պահակակետում շան մնալու ժամանակը չպետք է գերազանցի օրական 12 ժամը, իսկ -20օ ու ցածր ջերմաստիճանի դեպքում` այդ ժամանակը 6 ժամով կրճատվում է, որի մասին պահակապետը գրառում է կատարում պահակաշների վերակարգի մատյանում և պահակակետի տեղեկագրում:
4. Պահակաշների պահակակետ է կոչվում տեղանքի հատուկ կահավորված այն հատվածը, որտեղ շուն է բերվում օբյեկտի պահպանությունն ուժեղացնելու համար:
Պահակաշների պահակապետերը կարգվում են օբյեկտի առավել վտանգավոր մատույցներում, դրսի ցանկապատի (պահակակետերի) առջևում` մինչև 8 մետր հեռավորության վրա կամ դրսի ցանկապատի և պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված առաջին սահմանագծի միջև` հաշվի առնելով շան առջևում ձգվող տեղանքը գնդակոծելու հնարավորությունը:
5. Պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը շներին տեղաբաշխում է պահակապետի հրամանի համաձայն: Պահակակետերում շների տեղաբաշխումը նա իրականացնում է պահակապետի օգնականի կամ համապատասխան պահակադիրի ուղեկցությամբ: Յուրաքանչյուր վարժեցնող տանում է երկուսից ոչ ավելի շուն, անպայման դնչակալներով:
Պահակակետի լիարժեք սարքավորման հարցում համոզվելուց հետո վարժեցնողը շան վզի օղակին շղթա է ամրացնում, հանում դնչակալը և վզափոկը:
Օգնականը զեկուցում է պահակապետին շներին ըստ պահակակետերի բաշխելու մասին:
6. Ժամապահի ազդանշանից կամ շների հաչոցից հետո պահակապետը, իրավիճակը պարզելու նպատակով, շտապ ուղարկում է պահակաշների ծառայության գծով իր օգնականին, այդ պահակակետի շներ վարժեցնողին և համապատասխան պահակադիրին:
7. Լույսը բացվելուն պես կամ տեսանելիությունը բարելավվելիս (անձրևից, մառախուղից, ձյան դադարելուց հետո) պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը պահակապետի օգնականի կամ համապատասխան պահակադիրի ուղեկցությամբ պահակակետերից հանում է շներին, իսկ վարժեցնողը շներին տանում է իրենց մշտական տեղերը: Շներին պահակակետերից հանելուց հետո կամ փոխարինելու մասին պահակապետը շների ծառայության գծով իր օգնականին ցուցում է տալիս:
8. Պահակակետերում շների վարքի և պահակակետերի վիճակի ստուգումը պահակապետի թույլտվությամբ իրականացնում է պահակաշների ծառայության գծով նրա օգնականը (վարժեցնողը) հսկիչ-պահպանվող խմբի կազմում կամ պահակապետի օգնականի (համապատասխան պահակադիրի) ուղեկցությամբ:
9. Պահակաշներին պահելու և սովորեցնելու, նրանց աշխատանքը ստուգելու կարգը, ինչպես նաև պահակակետերի համապատասխան սարքավորման վերաբերյալ ցուցումները շարադրված են հատուկ ձեռնարկում:
ՊԱՀԱԿԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՀԱԿԱՇՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ
10. Պահակապետի օգնական` պահակաշների ծառայության գծով, նշանակվում է ավագ վարժեցնողներից: Նա ենթարկվում է պահակապետին և պատասխանատու է շներին ժամանակին տեղաբաշխելու և վարժեցնողների կողմից նրանց ծառայությունը կատարելու համար:
11. Պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը պարտավոր է`
- իմանալ պահակաշների պահակակետերի տեղադրվածությունը և ղեկավարել շներին` ըստ պահակակետերի բաշխելու աշխատանքները.
- վարժեցնողներին` շներով հանդերձ, պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել վարժեցնողի կողմից նրա պարտականությունների իմացությունը և շների հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերում գտնվելու ժամանակ օրական առնվազն մեկ անգամ ստուգել շների վարքը.
- վարել պահակաշների վերակարգի մատյան (նշելով պահակակետի համարը, շան մականունը, վարժեցնողի ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը, պահակակետում կարգելու ժամանակը, ստուգման արդյունքը և շան աշխատանքի արդյունքը, եղանակը, պահակակետից շանը հանելու ժամանակը):
ՊԱՀԱԿԱՇՆԵՐ ՎԱՐԺԵՑՆՈՂԸ
12. Պահակաշներ վարժեցնողը պատասխանատու է շների պահակակետերը բարվոք վիճակում պահելու համար: Նա ենթարկվում է պահակապետին և պահակաշների ծառայության գծով նրա օգնականին:
13. Պահակաշներ վարժեցնողը պարտավոր է`
- չհեռանալ իր ստորաբաժանումից առանց պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականի թույլտվության.
- իմանալ պահակաշների պահակակետերի տեղադրման վայրը և ծառայության կատարման պայմանները.
- ճանաչել իր հերթափոխի պահակաշներին, գիտենալ պահակակետերում նրանց վարքը.
- պահակապետի օգնականի հրամանով ստուգել պահակակետերի վիճակը, ինչպես նաև շների վարքը պահակակետերում.
- միջոցներ ձեռնարկել պահակակետերում հայտնաբերված թերությունները (թոկի կամ շղթայի կտրվելը, շներին շփոթելը) անհապաղ վերացնելու համար:
Հավելված 12
Հոդված 44
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏԱՏԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
1. Կայազորի զինվորական պարետատանն առանձին շենք կամ առանձին սենյակ, ինչպես նաև հատուկ տեղ պետք է հատկացվի այն զինծառայողների հետ շարային պատրաստության պարապմունքներ անցկացնելու համար, ովքեր մեկուսացվել են զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու կամ զինվորական ողջույն չտալու համար:
Հատկացվող շենքի ընդհանուր տարածությունը պետք է համապատասխանի այն նորմերին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) հիմնարկների տեղաբաշխման համար:
2. Կայազորի զինվորական պարետատանը հատկացված շենքում պետք է լինեն սենյակներ` պահակախմբերի հերթապահի և նրա օգնականի, պարեկների, կայազոր եկած զինծառայողների գրանցման համար, զինծառայողների ժամանակավոր խցեր` զինվորների և սերժանտների համար առանձին, ենթասպաների համար առանձին և սպաների համար առանձին, ինչպես նաև կենցաղային սպասարկման սենյակ:
Զինվորական պարետատանը կարող է տեղավորվել նաև կայազորի զինվորական ավտոտեսչությունը: Այստեղ սարքավորվում են զինավտոտեսչության պետի և նրա տեղակալի (ավագ տեսչի), օգնականի (հերթապահ տեսչի), կայազորի ավտոտեսչության զինվորական որակավորման հանձնաժողովի նիստերի սենյակներ, ինչպես նաև վերակարգի պատրաստման և հրահանգավորման, վարորդների կողմից ճանապարհային կանոնների իմացության ստուգման դասարանները:
Զինվորական պարետատան կողքին սարքավորվում է պարեկների և ավտոտեսչության փոխադրամիջոցների կայանատեղ:
3. Պահակախմբերի հերթապահի և նրա օգնականի սենյակում պետք է լինեն`
- պահակախմբերի հերթապահի հրահանգը.
- կայազորի ուրվագիծը, որտեղ ցույց է տրված զորամասերի, ներքին գործերի մարմինների, պարեկության երթուղիների, զինավտոտեսչության ստուգիչ պահակակետերի և քաղաքի հիմնական հասարակական վայրերի տեղաբաշխումը.
- հերթապահություն ընդունելու և հանձնելու գիրքը.
- քաղաքային հեռախոսահամարների տեղեկատուն.
- կայազորային պահակախմբերի պահակակետերի ցուցակներ.
- պահակախմբերին ստուգելու իրավունքի վկայականի նմուշներ.
- կանոնադրություններ.
- մետաղյա արկղ` փաստաթղթերը պահելու համար.
- սեյֆ կամ մետաղյա արկղ` կայազոր եկած պահակախմբի (անձնակազմի) զենքը և զինամթերքը պահելու համար.
- պահարան (դարակաշար)` ռադիոկայաններ պահելու համար.
- գրասեղան` պիտույքներով.
- աշխատանքային տետր.
- երեք-չորս աթոռ.
- կիսափափուկ թախտ.
- ժամացույց.
- դրսի ջերմաչափ.
- վերնահագուստի պահարան կամ կախիչ.
- ջրաման` բաժակներով.
- կայազորի պետի, կայազորի զինվորական պարետի, պահակախմբերի, քաղաքի հրշեջ մասերի և կայազորի զորամասերի հրամանատարների հետ կապի հեռախոս, ինչպես նաև պարեկների և զինավտոտեսչության հսկիչ պահակակետերի հետ կապի ռադիոկայան.
- լույսի պահեստային աղբյուրներ:
4. Պարեկների սենյակում պետք է լինեն`
- պարեկային երթուղիների ուրվագիծը.
- զինծառայողների համազգեստի պլակատներ (նկարներ).
- սեղան.
- աթոռակներ (տաբուրետներ) պարեկների քանակին համապատասխան.
- թախտեր.
- վերնազգեստի պահարան կամ կախիչ.
- ջրաման` բաժակներով.
- թերթեր և ամսագրեր:
Այն կայազորներում, որտեղ պարեկները զինվում են, պարեկների սենյակում դրվում են զինապահարաններ և սեղան` զենքը մաքրելու համար:
5. Ժամանակավորապես մեկուսացվածների խցերը պետք է սարքավորվեն քնատախտակամածերով, պատուհանները` երկաթյա ձողերով:
6. Կայազորի զինվորական պարետատան շենքը տնտեսապես ապահովելու և սպասարկելու կարգը որոշում է կայազորի պետը:
Հավելված 13
Հոդվածներ 38, 43
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Յուրաքանչյուր զինծառայող գործուղման կամ արձակուրդի վայր գալով, պետք է հաշվառման անցնի կայազորի զինվորական պարետատանը (եթե չկա` մոտակա զինկոմիսարիատում), իսկ ծառայավայր մեկնելուց առաջ` դուրս գա հաշվառումից:
Զինծառայողի ժամանման վայրը կայազորի զինվորական պարետատնից կամ զինկոմիսարիատից 10 կմ ավելի հեռու լինելու դեպքում զինծառայողը կարող է հաշվառման անցնել (հաշվառումից դուրս գալ) պետական իշխանության և կառավարման տեղական մարմիններում:
Զորամաս գործուղված զինծառայողները հաշվառման են անցնում տվյալ զորամասում:
Հաշվառման անցնելու և հաշվառումից դուրս գալու դեպքում գործուղման վկայականի կամ արձակուրդային թերթիկի վրա կատարվում է համապատասխան նշում: Ժամանելու մասին նշումը պետք է արվի ոչ ուշ, քան ժամանելու հաջորդ օրը, իսկ մեկնելու մասին` նախօրյակին կամ մեկնելու օրը:
2. Գեներալները և գնդապետներն իրենց ժամանելու և մեկնելու մասին հեռախոսով կամ գրավոր կարող են հաղորդել կայազորի զինվորական պարետին կամ զինվորական կոմիսարին, իսկ գործուղման վկայականը կամ արձակուրդային թերթիկը ժամանելու և մեկնելու ամսաթիվը նշելու համար ուղարկել սուրհանդակի միջոցով:
Պայմանագրով ծառայության անցած սպաներին, ենթասպաներին, կին-զինծառայողներին, ինչպես նաև զինվորներին, սերժանտներին, ովքեր պայմանագրով են անցել իսկական զինվորական ծառայության և գտնվում են արձակուրդում, թույլատրվում է կայազորի զինվորական պարետատուն (զինկոմիսարիատ) ներկայանալ քաղաքացիական հագուստով:
3. Բոլոր զինծառայողները գործուղման մեջ կամ արձակուրդում գտնվելիս պարտավոր են ունենալ արձակուրդային թերթիկ կամ գործուղման վկայական և ներկայացնել պետերի և ավագների պահանջով: Հասցեն փոխելու, արձակուրդը կամ գործուղման ժամկետը երկարացնելու թույլտվություն ստանալու, հիվանդության կամ ժամանակին մեկնելը հետաձգելու և այլ պատճառների դեպքում զինծառայողները պետք է այդ մասին անհապաղ հայտնեն կայազորի զինվորական պարետատուն, զինկոմիսարիատ կամ պետական իշխանության ու կառավարման տեղական մարմին (որտեղ հաշվառման են անցել):
4. Արձակուրդ կամ գործուղման ժամանած զինծառայողների հաշվառման համար կայազորի պարետատանը (զինվորական կոմիսարիատում) վարվում է զինծառայողների հաշվառման գիրք` հետևյալ ձևով.
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
NN | Ազգանունը, անունը, հայրանունը |
Զորամասը (զորամասի պայմանական անվանումը) |
Կայազոր ժամանելու ժամանակը |
Գործուղման հրամանի կամ արձակուրդային թերթիկի համարը և ամսաթիվը |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Արձակուրդի (գործուղման) բնակավայրի հասցեն |
Երբ է մեկնելու իր զորամաս |
Նշում` մեկնումը հետաձգելու պատճառի և ժամանակի մասին |
Նշում` հաշվառումից հանելու վերաբերյալ |
________________________ |
199 թ. |
5. Զորահավաք հայտարարելիս արձակուրդում (բացառությամբ հիվանդության պատճառով արձակուրդում) կամ գործուղման մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են հանվել հաշվառումից և անհապաղ մեկնել ծառայավայր` չսպասելով հատուկ կարգադրությունների: Եթե տեղաբաշխման նախկին վայրում զորամաս չլինի, զինծառայողները պարտավոր են ներկայանալ մերձակա զինվորական պարետատուն կամ զինվորական կոմիսարիատ: Հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող զինծառայողները պարտավոր են զինկոմիսարիատ ժամանել վերավկայության համար, իսկ հիվանդության պատճառով ներկայանալ հնարավոր չլինելու դեպքում` այդ մասին անհապաղ զեկուցագիր ներկայացնել` կցելով բուժող բժշկի տեղեկանքը:
6. Կայազորի զինվորական պարետի կողմից զորամասերը (առանձին ստորաբաժանումները, խմբերը) հաշվառվում են սահմանված կանոնների համաձայն:
Այլ կայազորի սահմաններ կամ դրանց հարևան վայրերում գտնվող զորամասեր (ստորաբաժանումներ, անձնախմբեր) ուղարկվող հրամանատարները (պետերը) պարտավոր են իրենց առաջիկա ժամանման մասին տեղյակ պահել տվյալ կայազորի պետին:
Զորամասի (ստորաբաժանման, անձնախմբի) հրամանատարը պարտավոր է նշված վայր ժամանելու մասին զեկուցել կայազորի պետին (զինվորական պարետին) և զորամասը (ստորաբաժանման անձնախումբը) հաշվառման վերցնել կայազորի զինվորական պարետատանը հենց ժամանման օրը:
Հավելված 14
Հոդվածներ 38, 41, 46, 96, 164, 168 և 197
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կայազորային կարգապահական մեկուսարանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար:
2. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են`
- կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները` մեկուսացման գրության մեջ նշված ժամանակահատվածում.
- նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշմամբ ձերբակալվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև դատարանի կողմից խափանման միջոց ընտրելը).
- կալանավորվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը): Բացառիկ դեպքերում, երբ մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր.
- ամբաստանյալները` մինչև դատական քննության ավարտը, սակայն 72 ժամից ոչ ավելի.
- դատարանի կողմից պատիժը կարգապահական գումարտակում կրելու դատապարտվածները` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և կարգապահական գումարտակ 72 ժամից ոչ ավելի ժամանակաընթացքում տեղափոխելը: Բացառիկ դեպքերում, երբ կարգապահական գումարտակի գտնվելու վայրի մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր.
- ազատազրկման դատապարտվածները` դատավճռի պատճենն ստանալու պահից 72 ժամից ոչ ավելի.
- դատավճռով պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածները` դատավճռով նշանակված ժամկետում.
- անսթափ վիճակում գտնվելու կամ փաստաթղթեր չունենալու համար բերման ենթարկված զինծառայողները` 24 ժամից ոչ ավելի, մինչև նրանց տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելը:
3. Կայազորային կարգապահական մեկուսարան զինծառայողներին ընդունելու հիմքեր են հանդիսանում`
- կարգապահական տույժի կարգով մեկուսացվածների համար` մեկուսացման գրությունը.
- ձերբակալվածների համար` նախաքննության կամ հետաքննության մարմնի կայացրած որոշումը` անձին ձերբակալելու մասին կամ ձերբակալման արձանագրությունը.
- կալանավորվածների համար` դատարանի որոշումը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին.
- ամբաստանյալների համար` քննիչի, դատախազի կամ դատարանի որոշումը` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հիմքերով` հաստատված համապատասխան մարմնի կնիքով.
- դատապարտվածների համար` դատարանի դատավճիռը` սույն հավելվածի 2-րդ կետի 5-7-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում.
- անսթափ վիճակում գտնվող կամ փաստաթղթեր չունեցող զինծառայողների համար` պարետատան (զինվորական ոստիկանության բաժնի) հերթապահի և անձին բերման ենթարկող անձի կողմից կազմված արձանագրությունը` զինվորական պարետի կամ զինվորական ոստիկանության բաժնի պետի համապատասխան մակագրությամբ:
4. Մեկուսարանի ներքին կանոնակարգը խախտող, աշխատանքի հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորած կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները մեկուսարանի պետի գրավոր զեկուցագրի հիման վրա զինվորական պարետի որոշմամբ ենթարկվում են լրացուցիչ տույժի` իր իրավասության սահմաններում: Մեկուսացման ժամկետը երկարացնելու ձևով տույժ նշանակելու դեպքում լրացվում է կրկնվող մեկուսացման գրություն, որի վրա նշում է կատարվում, որ այդ մասին հայտնված է զորամասի հրամանատարությանը: Այդպիսի դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների մեկուսացման ընդհանուր ժամկետը չպետք է անցնի 20 օրից, իսկ պայմանագրային զինծառայողներինը, այդ թվում` նաև ենթասպաներինը` 10 օրից:
(Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ և ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՈՒՂԵԿՑՈՒՄԸ)
6. Զինծառայողը մեկուսացված է համարվում խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելու պահից:
Կարգապահական կարգով մեկուսացվածները մեկուսարան են ուղևորվում մեկուսացման գրությամբ:
Քննիչի կողմից մեկուսացված զինծառայողները մեկուսարան են ուղարկվում քննիչի կամ զինվորական դատախազի արտոնած քննչական մարմնի որոշմամբ. զինվորական դատախազի կողմից ձերբակալված զինծառայողները զինվորական դատախազի որոշմամբ, իսկ դատապարտյալները դատարանի դատավճռով:
(6-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
7. Կարգապահական կարգով մեկուսացված զինվորները մեկուսարան են ուղարկվում երեքից ոչ ավելի մարդուց բաղկացած խմբով միաշարասյուն, ուղեկցորդների ուղեկցությամբ:
Սերժանտները ուղարկվում են զինվորներից առանձին:
8. Կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաները մեկուսարան են ներկայանում ինքնուրույնաբար:
9. Մեկուսացվողներին կայազորի մեկուսարան ուղարկելու համար կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) հրամանով հատկացվում է փոխադրամիջոց:
Ուղեկցորդ զինվորներն ավտոմեքենաներում տեղավորվում են թափքի առաջամասում այնպես, որ կարողանան մշտապես հետևել մեկուսացվողներին:
10. Քննիչի կողմից ձերբակալված զինծառայողները, դատարանի կողմից մեղադրյալները և դատապարտյալները, մինչև անձի պարզումը մեկուսացվածները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կարգապահական կարգով մեկուսացվածները դատախազություն, դատարան և այլուր են տարվում պահակախմբով:
Պահակախմբի կազմը և պարտականությունները, պահպանության կարգը որոշում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` յուրաքանչյուր դեպքում առանձին:
Ուղեկցորդը պետք է զենքը կրի «Ուսին ԱՌ» դիրքով: Զենքը լիցքավորվում է միայն ուղեկցորդ նշանակող պետի ցուցումով, սույն կանոնադրության 100, 101 հոդվածներում շարադրված կանոններով:
(10-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
11. Մեկուսացվածների հետ հետիոտն երթևեկությունը քաղաքներում և խոշոր բնակավայրերում, ինչպես նաև հասարակական տրանսպորտով ուղևորությունը արգելվում է:
Կայազորային կարգապահական մեկուսարան ընդունելը
(Վերնագիրը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
12. Կայազորային կարգապահական մեկուսարան ընդունում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` պահակախմբի պետը:
13. Մեկուսարան ընդունելիս ստուգվում է զինծառայողի համազգեստը, անհրաժեշտ իրերի առկայությունը (անձնական օգտագործման, սանիտարահիգիենիկ պարագաներ, փոխնորդ սպիտակեղեն (անհրաժեշտության դեպքում), ձմեռային բաճկոն), կատարվում է արտաքին զննում, պահպանման են վերցվում գոտեփոկերը, ծառայողական փաստաթղթերը, այն իրերը և արժեքները, որոնց խցում պահելն արգելվում է, կատարվում է մեկուսարան ընդունելու հիմք հանդիսացող տվյալների համեմատություն և գրանցում է կատարվում մեկուսարանում պահվողների հաշվառման մատյանում: Իրային կամ փաստաթղթային որևէ անհամապատասխանության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում, որի մասին նշում է կատարվում ներկայացվող փաստաթղթերում:
14. Մեկուսարան ընդունելու մասին ուղեկցորդին տրվում է համապատասխան տեղեկանք կամ նշում է կատարվում ընդունման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի վրա: Ընդունված իրերի, արժեքների վերաբերյալ գրանցում է կատարվում հաշվառման մատյանում, որտեղ ստորագրում է մեկուսացվողը:
15. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաների իրերը չեն զննվում: Նրանց ընդունելու մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և այդ կապակցությամբ նշում է կատարվում մեկուսացման գրության վրա:
(Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
NN | Զինվորական կոչումը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ո՞ր խցում պահել |
Մեկու- սացվելու ժամանակը |
Ազատելու ժամանակը |
Ազատելու մասին մեկուսարանի պետի (զորամասի հերթապահի) ստորագրությունը |
Կարգապահական մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ) | __________________________ |
_______________________________________________________________ |
Ծանոթություն- Ընդունելուց հետո նոր պահակապետը ցուցակում կատարում է գրառում. «Այսինչ օրը, ամսին, տարեթվին, այսինչ ժամին սույն ցուցակով ընդունեցի այսքան մարդ» և ստորագրում է: Հին պահակապետը նույնպես ստորագրում է գրառման տակ:
ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂՆԵՐԻ ԳԻՐՔ
199 Թ.
NN | Պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը | Զորամասը (զորամասի պայմանական անվանումը) | Ու՞մ կողմից է մեկուսացվել |
Պատճառը | Ի՞նչ ժամկետում և ո՞ր խցում պահել |
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Ընդունված իրերը, փաստաթղթերը և դրամը |
Մեկուսացման ժամանակը |
Ե՞րբ է վերջանում մեկուսացման ժամկետը |
Նշում` բժշկական քննության ժամանակի և բաղնիքում լողանալու վերաբերյալ |
Նշում` ազատելու վերաբերյալ |
Ստորագրու- թյուն` գնալիս իրերը, փաստաթղթերը և դրամը ստանալու վերաբերյալ |
Ծանոթություն.- «Ու՞մ կողմից է մեկուսացվել» սյունակում դատապարտյալների համար կատարվում է «Դատապարտված է այսինչ զինվորական դատարանի կողմից» նշումը, քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների համար քննչական մարմինը կամ զինվորական դատախազը կատարում են «Կալանված է այսինչ քննիչի, քննչական մարմնի կամ զինվորական դատախազի կողմից» գրառումը:
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍՏԱՑԱԿԱՆ
Մեկուսացված | _______________________________________________________ (զինվորական կոչումը, անունը, ազգանունը, |
|
Ընդունված է մեկուսարան ___________ օրով _________________ ից մինչև |
__________________________________________________________________ ժամը, ամսաթիվը, ամիսը |
Կ.Տ.
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՊԵՏ (ԶՈՐԱՄԱՍԻ ՀԵՐԹԱՊԱՀ) _______________ |
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Ստացականի հաջորդ էջում նշվում է`
Մեկուսացվածների իրերը լրիվ էին (այսինչ իրերը բացակայում են կամ ավելորդ են):
Կարգապահական մեկուսարանի պետ (զորամասի հերթապահ)__________________________________________________________________ |
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը) |
Մեկուսացման գրության մեջ կայազորային մեկուսարան ուղարկված զինծառայողների իրերի առկայության վերաբերյալ մեկուսարանի պետը կատարում է նշումներ և ստորագրում:
Կարգապահական կարգով մեկուսացվածներն անձնական փաստաթղթերը պահում են իրենց մոտ կամ կարող են պահպանելու տալ մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին):
Մեկուսարանի պետն ընդունված իրերի, առարկաների, փաստաթղթերի, դրամաքանակի տվյալները զինծառայողի ներկայությամբ գրանցում է գրքում և դրանք ընդունելու վերաբերյալ ստացական տալիս, որից հետո նրան մեկուսացման գրությամբ հանդերձ ուղարկում է պահակապետի մոտ` խցում տեղավորելու համար:
Եթե կայազորային մեկուսարանում մեկուսացվողին ընդունում է պահակապետը, ապա վերջինս ընդունած իրերի համար նրան տալիս է գրություն: Այդ գրությունը և իրերն իրենց ցուցակով նա ներկայացնում է մեկուսարանի պետին:
14. Կարգապահական կարգով մեկուսացված ենթասպաների մոտ եղած իրերը չեն զննում, սակայն նրան զգուշացնում են, թե ինչ իրեր կարող է իր մոտ ունենալ խցում:
15. Պահակապետը, ընդունելով զինծառայողին, ստորագրում է մեկուսացման գրությունը և վերադարձնում մեկուսարանի պետին (զորամասի հերթապահին):
Մեկուսարանի պետը (զորամասի հերթապահը) մեկուսացման գրությունը պահում է իր մոտ և համապատասխան ստացական տալիս ուղեկցորդին, վերջինս այն հանձնում է մեկուսացվածին ուղարկած անձնավորությանը:
Կայազորային կարգապահական մեկուսարանում պահելը
(Վերնագիրը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
16. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են`
- կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողները` միասին, ընդհանուր խցերում.
- կարգապահական տույժի կարգով մեկուսացված պայմանագրային զինծառայություն անցնող շարքայինները, սերժանտներն ու ավագները` միասին, ընդհանուր խցերում.
- կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաները` շարքայիններից և սերժանտներից անջատ, ընդհանուր խցերում.
- ձերբակալված զինծառայողները` մենախցերում.
- կալանավորված զինծառայողները` կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներից առանձին, սպաներն ու ենթասպաները` շարքային կազմի զինծառայողներից անջատ.
- ամբաստանյալները` մենախցերում.
- դատապարտյալները` մյուսներից առանձին, կարգապահական գումարտակ ուղարկվողները` մյուս դատապարտյալներից անջատ.
- անսթափ վիճակում գտնվող զինծառայողները` մենախցերում:
17. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները կարող են ընդգրկվել աշխատանքներում` օրական մինչև 10 ժամ տևողությամբ: Աշխատանքներում չներգրավված զինվորների հետ անցկացվում են շարային պատրաստության և կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ` մինչև 8 ժամ տևողությամբ: Լրացուցիչ տույժի կարգով մենախցեր տեղափոխված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներն աշխատանքում և պարապմունքներում չեն ներգրավվում:
18. Մեկուսարանում քնի տևողությունը սահմանվում է օրական 8 ժամ, զբոսանքի տևողությունը` 1 ժամից ոչ պակաս: Կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները զբոսանքի են դուրս բերվում ձերբակալվածներից, կալանավորվածներից, ամբաստանյալներից և դատապարտյալներից անջատ, շարքային կազմի զինծառայողները` ենթասպաներից առանձին: Ձերբակալվածները, կալանավորվածները, դատապարտյալները, ամբաստանյալները զբոսանքի են դուրս բերվում իրարից անջատ` տարբեր ժամերի: Խցերը օդափոխվում են ամեն օր, զբոսանքի կամ աշխատանքի ժամանակ: Խցերը, զուգարաններն ամենօրյա և ընդհանուր (շաբաթական մեկ անգամ) մաքրելու, մեկուսարանի հատակը լվանալու, վառարանը վառելու աշխատանքները կատարում են մեկուսարանում պահվողները: Մութ ժամանակ միջանցքները և զուգարանները, իսկ քնելու ժամանակ` խցերը պետք է լուսավորված լինեն: Խցերում ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր չպետք է լինի:
19. Մեկուսարանում պահվողները սնունդն ընդունում են խցերում կամ մեկուսարանի ճաշարանում: Մենախցերում պահվողները սնունդն ընդունում են խցերում: Ճաշարանում սնունդը շարքային կազմի զինծառայողներին, սպաներին ու ենթասպաներին տրվում է առանձին-առանձին, տարբեր ժամերի:
20. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին արգելվում է որևէ խաղ խաղալ, խոսել պատուհանից, աղմկել, երգել, խախտել մեկուսարանի ներքին կարգը, տեսակցել այցելուների հետ, նամակ ուղարկել կամ ստանալ: Ծխել թույլատրվում է միայն ենթասպաներին, ձերբակալվածներին, կալանավորվածներին, ամբաստանյալներին և դատապարտյալներին` հատուկ հատկացված տեղերում:
21. Մեկուսարանում պահվողների իրավունքները, պարտականությունները, նրանց տեղափոխման առանձնահատկությունները, ինչպես նաև խրախուսանքի, տույժի միջոցները և դրանց կիրառումն իրականացվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
22. Մեկուսարանում պահվող զինծառայողները սննդով ապահովվում են զինվորական հիմնական մթերաբաժնի չափով: Լողանալ թույլատրվում է շաբաթական մեկ անգամ:
23. Մեկուսարանում պահվող զինծառայողները մեկուսարանից դուրս տարվում են ուղեկցորդի միջոցով, անհրաժեշտության դեպքում, մեկուսարանի պետի հիմնավորված զեկուցագրի հիման վրա, կայազորային զինվորական ոստիկանության բաժնի պետի կողմից հատկացվում է փոխադրամիջոց:
24. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները խցերում քնում են տախտակամածի վրա: Թույլատրվում է հանել միայն կոշիկները: Գիշերը նրանց տրվում է ձմեռային բաճկոն: Բացառիկ դեպքերում բաճկոն տրվում է նաև ցերեկը, եթե խցի ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր է: Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով: Քնելու համար ենթասպաներին, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողներին տրվում են անկողնային պարագաներ: Շարքային կազմի զինծառայողների խցերը կողպեքով փակվում են, ենթասպաների խցերը կողպեքով չեն փակվում:
25. Կայազորային կարգապահական մեկուսարանում պահելու այլ առանձնահատկությունները որոշվում են ներքին կանոնակարգով:
(Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ՔՆՆԻՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԼԱՆՎԱԾ և ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ԿԱԼԱՆԱՏԱՆԸ ՊԱՀԵԼԸ
(Վերնագիրը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
30. Դատարանի կողմից դատապարտված զինծառայողները, քննիչի կողմից կալանված և ձերբակալված մեղադրյալները կալանատանը պահվում են կարգապահական կարգով մեկուսացվածներից առանձին: Մեղադրյալները և դատապարտյալները պահվում են քննիչի կամ քննչական մարմնի կողմից կալանվածներից և ձերբակալվածներից առանձին, սպաները և ենթասպաները պահվում են զինվորներից և սերժանտներից առանձին:
(30-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
31. Դատարանով դատապարտված զինծառայողներին, մեղադրյալներին, քննիչի կողմից կալանվածներին և ձերբակալվածներին քնելու ժամանակ տրվում են շինել, ներքնակ և բարձերեսով բարձ, նրանց թույլատրվում է ծխել հատկացված վայրում:
Մնացած դեպքերում դատապարտյալները պահվում են կարգապահական կարգով մեկուսացվածների զինծառայողների հետ ընդհանուր հիմունքներով:
(31-րդ կետը փոփ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
32. Քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների, ինչպես նաև մեղադրյալների հետ տեսակցություն տրվում է միայն այն մարմնի կամ անձնավորության թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը:
33. Զինվորական դատախազները, նրանց տեղակալները և օգնականները օրենքների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, քննիչները քրեական գործեր ներկայացնելիս, ինչպես նաև դատապաշտպաններն անձնական վկայականով ցանկացած ժամանակ կայազորային մեկուսարան մտնելու թույլտվություն են ստանում մեկուսարանի պետի (պահակախմբերի հերթապահի կողմից), զինվորական պարետի գիտությամբ, իսկ զորամասային կալանատուն` զորամասի հերթապահի կողմից, զորամասի շտաբի պետի գիտությամբ: Դատապաշտպանի` մեկուսարան մտնելու թույլատրելու մասին տեղեկացվում է այն զինվորական դատախազը, որն իրականացնում է օրինականության հսկողությունը տվյալ մեկուսարանում: Նշված անձինք ժամանակավորապես մեկուսացվածների խցերը մտնելու թույլտվություն են ստանում նույն կարգով:
Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածների ազատ արձակումը
(Վերնագիրը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
34. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներն ազատվում են մեկուսացման ժամկետը լրանալուց հետո` մեկուսարանի պետի կողմից: Ընտանիքի անդամների և մոտ ազգականների մահվան, ծանր հիվանդության կամ ընտանիքին հասած որևէ դժբախտության դեպքում կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են կայազորի զինվորական պարետի որոշմամբ:
Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են տոնական օրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների և հանրաքվեների նախօրյակին` կայազորի զինվորական պարետի թույլտվությամբ:
35. Ձերբակալված զինծառայողներն ազատվում են 72-ժամյա արգելանքի ժամկետը լրանալուց հետո անմիջապես կամ նախաքննության (հետաքննության) մարմնի որոշմամբ` մինչև այդ ժամկետի լրանալը: Կալանավորվածներն ազատվում են խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումն ստանալուց` անհապաղ: Ամբաստանյալներն ազատվում են դատարանի կողմից կայացված` ազատազրկման հետ կապ չունեցող կամ արդարացնող դատավճիռ կայացնելուց հետո` անհապաղ: Դատապարտյալներն ազատվում են վերաքննիչ դատարանի կայացրած` ազատազրկման ձևով նշանակված պատիժն ազատազրկման հետ կապ չունեցող պատժով փոխարինելու կամ արդարացման վճիռ կայացնելուց հետո` անհապաղ:
36. Մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները հանձնվում են զորամասի ներկայացուցչին` ստորագրությամբ: Տրանսպորտային, կլիմայական պայմաններից ելնելով` զորամասի ներկայացուցչի ժամանումն անհնարին լինելու դեպքում մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին տրվում է տեղեկանք, որտեղ նշվում են ազատվելու և զորամաս վերադառնալու օրերը և ժամերը: Այդ մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և վերահսկվում է զինծառայողի վերադարձը զորամաս: Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները զորամաս են վերադառնում ինքնուրույնաբար: Նրանց տրվում է տեղեկանք` ազատվելու օրվա և հիմքերի վերաբերյալ:
37. Կարգապահական կարգով մեկուսացված և բժշկի եզրակացությամբ նախքան մեկուսացման ժամկետի լրանալը բուժման ուղարկված զինծառայողները բուժվելուց հետո վերադառնում են զորամաս: Չկրած տույժի հետագա կրման հարցը որոշում է տույժ նշանակած հրամանատարը (զինվորական պարետը):
(Բաժինը խմբ. 28.04.04 ՀՕ-70-Ն)
Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՊԱՀԱԿԱՊԵՏԻՆ
Մեկուսարանում գտնվող __________________________________________________ (զինվորական կոչումը, անունը,
| ||
__________________________________________________________________ հայրանունը, ազգանունը)
| ||
ազատել |
_____________________________________________________________ (ժամը, ամսաթիվը, ամիսը) | |
Հիմք` |
_____________________________________________________________ | |
Կարգապահական մեկուսարանի պետ ______________________________________
| ||
|
________________________ |
199 թ. |
Պահակապետը, ստանալով ազատման գրությունը, մեկուսացվածներին ազատում է այնտեղ նշված ժամկետում և ուղարկում մեկուսարանի պետի մոտ: Վերջինս գրքում և անվանացուցակում նշումներ է անում ազատման ժամանակի վերաբերյալ և ստորագրությամբ նրան հանձնում անձնական իրերը, դրամը և փաստաթղթերը, ինչպես նաև մեկուսացման գրությունը` ազատման վերաբերյալ նշումով, ստորաբաժանման (զորամասի) հրամանատարին ներկայացնելու համար: Իրերի, դրամի և փաստաթղթերի ընդունման վերաբերյալ ավելի վաղ հանձնված ստացականը ոչնչացվում է (տես 13 կետ, 14 հավելված):
Ազատման գրությունը պահակապետը պահակակետերի տեղեկագրի հետ միասին ներկայացնում է հրամանատարությանը:
37. Մեկուսացվածին զորամասային մեկուսարանից ազատելու համար զորամասի հերթապահը ժամկետը լրանալուց հետո այդ մասին հայտնում է ստորաբաժանման հրամանատարին և գրություն ուղարկում պահակապետին` մեկուսացվածին ազատելու վերաբերյալ: Պահակապետն ազատում է նրան, իսկ գրությունը պահակակետի տեղեկագրի հետ միասին ներկայացնում է հրամանատարությանը:
38. Քննիչի կողմից կալանվածներին և ձերբակալվածներին ազատելիս մեկուսարանի պետը (զորամասի հերթապահը) նրանց տեղեկանք է տալիս կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) ստորագրությամբ նրանց ազատման ժամանակի և հիմքերի վերաբերյալ:
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
39. Կայազորային մեկուսարանն ունի երկու բաժանմունք` ընդհանուր` զինվորներին և սերժանտներին պահելու, և ենթասպաների բաժանմունք, որը կարող է ունենալ առանձին մուտք:
Մեկուսարանը պահակախմբի հետ միասին մեկ շենքում լինելու դեպքում մեկուսացվածների անցուդարձն արգելվում է:
40. Մեկուսարանի ընդհանուր բաժանմունքում պետք է լինեն`
- ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացված զինվորների համար.
- ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացված սերժանտների համար.
- մենախցեր.
- ընդհանուր խցեր և մենախցեր` քննիչի կողմից կալանված և ձերբակալված զինվորների և սերժանտների համար.
- ընդհանուր խցեր` դատապարտված զինվորների և սերժանտների համար.
- ժամանակավոր մեկուսացվածների խցեր:
Խցերում պետք է լինեն կողպեքով փակվող քնատախտակամածներ, սեղաններ, նստարաններ (աթոռակներ) և թքամաններ, իսկ ընդհանուր խցերում` նաև խմելու ջրի ծորակ ունեցող բաքեր:
41. Մեկուսարանի բաժանմունքում ենթասպաներին պահելու համար պետք է լինեն`
- ընդհանուր խցեր` կարգապահական կարգով մեկուսացվածների համար.
- ընդհանուր խցեր և մենախցեր` քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների կամ դատապարտվածների համար:
Խցերում պետք է լինեն թախտեր (կամ ծալվող քնատախտակամածներ), սեղաններ, աթոռակներ, անձնական իրերի և արդուզարդի պարագաներ դնելու պահարաններ, ջրով լցված ջրամաններ և բաժակներ` պատվանդանների վրա, կախիչներ և թքամաններ:
42. Կայազորային մեկուսարանը պետք է ունենա նաև`
- քննիչի կողմից կալանվածների և ձերբակալվածների հարցաքննության սենյակներ.
- պահակատուն.
- սենյակներ մեկուսարանի հաստիքային կազմի աշխատանքի համար.
- ճաշարան.
- դարակակալներով (կախիչներով) կահավորված պահեստ մեկուսացվածների իրերը պահելու համար.
- լվացվելու սենյակ.
- ներսի կամ դրսի զուգարաններ:
43. Մեկուսարանի պետի սենյակում պետք է լինի սեղան, երկու-երեք աթոռ (աթոռակ), թախտ, կախիչ, ինչպես նաև հատակին կամ պատին ամրացված չհրկիզվող պահարան, կամ մետաղե արկղ` մեկուսացվածներից ընդունված փաստաթղթերը, դրամը և թանկարժեք առարկաները պահելու համար:
44. Մեկուսացվածների խցերում և ընդհանուր օգտագործման վայրերում (լվացվելու սենյակում, զուգարանում) դռները և պատուհանները սարքավորվում են պահպանության տեխնիկական միջոցներով: Բացի դրանից, այդ սենյակների պատուհանները պետք է ունենան երկաթյա ձողեր, անհրաժեշտության դեպքում ներսից ձգված մետաղացանցերով: Խցերի դռների վրա պատրաստվում են դիտանցքներ: Միջանցքներում պետք է լինեն կողպեքով փակվող պահարաններ` արդուզարդի և կոշիկ մաքրելու պարագաների, ինչպես նաև շինելների և գլխարկների համար: Պահարանի բանալիները պահվում են պահակապետի մոտ:
45. Յուրաքանչյուր մեկուսարան պետք է ունենա բակ` մեկուսացվածների զբոսանքի համար, որը պետք է շրջափակված լինի 2 մ ոչ պակաս բարձրությամբ հաստ ցանկապատով: