«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 1076-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հրամանի N 1 հավելվածի
ա. «1145» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերը.
« |
|
», |
բ. «1131» տողի 2-րդ սյունակում «տող 1145» բառերից հետո լրացնել «+ տող 1146 + տող 1147» բառերը,
գ. «1139» տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար»,
դ. «1259» և «1263» տողերը հանել,
ե. «1258» և «1262» տողերի «դրամաշնորհներ որից`» բառերը փոխարինել «դրամաշնորհներ» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |