Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-369-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածը «Անտառները» բառից հետո լրացնել «կեղտաջրերով,» բառով։

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.8-րդ հոդվածով.

 

«Հոդված 182.8.

Էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը

 

Իր լիազորությունների շրջանակում էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.4-րդ հոդվածով.

 

 «Հոդված 242.4.

Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմինը

 

Էկոպարեկային ծառայությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված և սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 88.4-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ և 182.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էկոպարեկային ծառայողները և» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «անտառային պահպանության մարմինների» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-369-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: