ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 63-66-րդ կետերով.
«63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով
|
64․ փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով
|
65․ «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով
|
66․ «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայական տալու համար |
բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.
«18) փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան
|
բազային տուրքի 100-ապատիկի չափով
|
19) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-348-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: