ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1993 թ. N 602
Քաղ. Երևան
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով տնտեսության ոչ պետական ոլորտի դերը հանրապետության կենսաապահովման գործում և վարկային էմիսիայի միջոցների նկատմամբ ոլորտի բարձր պահանջարկը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի «Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման կարգի մասին» N 329 որոշման 2-րդ և 6-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցներից ոչ պետական ձեռնարկություններին լրացուցիչ տրամադրել վարկ՝ մինչև 4,0 մլրդ ռուբլու չափով, որից 2,0 մլրդ ռուբլին՝ փոքր ՀէԿ-երի շինարարության իրականացման համար։
2. Մինչև սույն որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի N 329 որոշմամբ այն ոչ պետական ձեռնարկություններին տրված վարկային միջոցները, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պայմանագրեր չեն կնքել, փոխադրվում են 2-րդ փուլ՝ նոր բաշխման։
3. Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման մրցութային հանձնաժողովին՝
ա) ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին լրացուցիչ վարկերի տրամադրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի N 329 որոշմամբ հաստատված կարգով.
բ) սույն որոշմամբ հատկացված վարկերը հիմնականում նպատակաուղղել արտադրական նշանակության ոլորտներին.
գ) ծառայությունների ոլորտի սոցիալական ծրագրերի քննարկմանը մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առաջարկություններ։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի N 329 որոշմամբ հաստատված` ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման կարգի 1-ին կետի «բ» ենթակետը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |