Գլխավոր տեղեկություն
Համար
N 463
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-14.05.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հուլիս-օգոստոս
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ խորհՈւրդ

 

ո ր ո շ ու մ

 

17 հուլիսի 1991թ. N 463

Քադ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի «ՀՀ երկրաբանության պետական կոմիտե ստեղծելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի (Հայերկրաբանպետկոմ) կազմում ընդգրկել հանրապետության տարածքում գործող երկրաբանական կազմակերպությունները (անկախ գերատեսչական ենթակայությունից), համաձայն հավելվածի։

2. «Հայարդշինանյութեր» արտադրական միավորմանը և արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհրդին՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեին հանձնել 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրաբանահետախուզական խմբի (առանց մարկշեյդերային ծառայության) և «Հայերկրակապտաժհանքջուր» վարչության հաշվեկշիռներում գտնվող բոլոր հիմնական միջոցները (շենքերը, կառուցվածքները, փոխադրամիջոցները, սարքավորումները և այլն) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համաձայնեցված ցանկով։

3. Հայերկրաբանպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանել 73 միավոր (առանց շենքերը պահպանող և սպասարկող անձնակազմի)` տարեկան 516 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով։

4. 1991 թվականին Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերը իրականացնել պետական կոմիտեին ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների մասհանումների հաշվին, իսկ 1992 թվականին՝ հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Հայերկրաբանպետկոմի հանրապետական երկրաբանական ֆոնդի պահպանման ծախսերը 1991 թվականին իրականացնել պետական կոմիտեին ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների մասհանումների հաշվին, իսկ 1992 թվականից փոխադրել ինքնածախսածածկման։

6. Թույլատրել Հայերկրաբանպետկոմին ունենալու կոմիտեի նախագահի 4 տեղակալ, այդ թվում՝ 1 առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա։

7. Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեին հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 6 միավոր սահմանաքանակ:

8. Հայերկրաբանպետկոմը հանրապետության տարածքում գործող հանքարդյունահանման ձեռնարկությունների հանքահումքային բազայի ամրապնդման նպատակով տարեկան և հեռանկարային աշխատանքների ուղղությունները, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսավորման հարցերը համաձայնեցնում է ԽՍՀՄ երկրաբանության նախարարության, ԽՍՀՄ մետաղագործության նախարարության և ԽՍՀՄ Նախարարների կաբինետին առընթեր «Գլավալմազզոլոտո» վարչության հետ;

9. Հայերկրաբանպետկոմին՝ մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը։

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր երկրաբանության, հանքային հումքի և ընդերքի պահպանության կոմիտե ստեղծելու մասին» N 90 որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

հուլիսի 17-ի N 463 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԵՐԿՐԱԲԱՆՊԵՏԿՈՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կազմակերպությունների անվանումը

Գերատեսչական ենթակայությունը

«Հայերկրաբանություն» արտադրական միավորում

ԽՍՀՄ երկրաբանության նախարարություն

ՎԻԷՄՍ-ի երկրաբանական-տնտեսազիտական հետազոտությունների կովկասյան բաժին

ԽՍՀՄ երկրաբանության նախարարություն

«Հայկվարցբնագույն» արշավախումբ

ԽՍՀՄ երկրաբանության նախարարության «Կվարցրնագույն» ԳԱՄ

«Հայգունմետհետախուզություն» տրեստ

ԽՍՀՄ մետաղագործության նախարարություն

«Հայոսկի» ԱՄ-ի Զոդի արշավախումբ և Մեղրաձորի խումբ

ԽՍՀՄ «Գլավալմազզոլոտո» վարչություն

«Հայարդշինանյութեր» ԱՄ-ի երկրաբանահետախուզական խումբ (առանց մարկշեյդերային ծառայության)

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ

Հայխորհկուրորտի «Հայերկրակապտաժհանքջուր» վարչություն

Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդ

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ