Գլխավոր տեղեկություն
Համար
N 3094-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3094-Ա

«14» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 01.07.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԾՁԲ-24/101 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար նստարանների և աղբամանների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Ընկերության տնօրեն Իշխան Ավագյանը հանդիսանում է նաև «ԱվգոմեՇին» ՍՊ ընկերության տնօրեն, որը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2026 թվականի ապրիլի 12-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Իշխան Ավագյանի և «ԱվգոմեՇին» ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, մասնավորապես՝ Ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Իշխան Ավագյանը 2023 թվականի մարտի 30-ից հանդիսանում է «ԱվգոմեՇին» ՍՊ ընկերության հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն: Այսպիսով, «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊ ընկերության և «ԱվգոմեՇին» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊԸ-ի և «ԱվգոմեՇին» ՍՊԸ-ի տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...:»

Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, Ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Ընթացակարգի կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 09.08.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԳՈՌ-ՄԱՆ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան