ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024թ. |
N 92-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը` համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024թ. մարտի 12 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ Կազմված է «----» մարտի 2024թ. և բաղկացած է 3 թերթից Տպագրված է ընդամենը 4 օրինակ Օրինակ ---- |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 12.03.2024թ. N 92-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետ՝ ____________________ Տ.Ավինյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «25» դեկտեմբերի 2019թ. Գրանցման համար՝ 286.215.1107479 ՀՎՀՀ՝ 02819226 25.12.2019թ.գրանցված կանոնադրության թիվ _____փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից _____ ____ 20___թ. աշխատակից՝ ______________ _____________ |
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
Ե Ր Ե Վ Ա Ն 2024թ.
1. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնադրության 1.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N 4678-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի կանաչապատման իրականացման, կանաչ տարածքների (տնկարկների) պահպանության, ոռոգման համակարգի կառուցման, արդիականացման ու վերանորոգման, լանդշաֆտային պլանավորման, քարտեզագրման, ջրային կառույցների շահագործման ու պահպանման և վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունման, հավաքի, տեսակավորման, վերամշակման, ժամանակավոր պահեստավորման և հանձնման հետ կապված աշխատանքների կազմակերպման նպատակով։».
2) Կանոնադրության 2.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Կազմակերպության գործունեության նպատակն է` Երևան քաղաքի կանաչապատումը, կանաչ տարածքների (տնկարկների) պահպանությունը, խնամքը, մաքրումը, ոռոգումը, անտառպաթալոգիական աշխատանքների իրականացումը, քաղաքային լանդշաֆտի պլանավորումը, մոնիթորինգի և կանաչ գոտիների քարտեզագրումը, Երևան քաղաքի ջրային կառույցների շահագործումը և պահպանումը, վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունումը, հավաքը, տեսակավորումը, վերամշակումը, ժամանակավոր պահեստավորումը, հանձնումը, վերաօգտագործումը, վտանգավոր թափոնների ընդունումը, հանձնումը և վնասազերծումը, խոշոր եզրաչափ ունեցող և մինչև 1 խորանարդ մետր շինարարական աղբի ընդունումը, ինչպես նաև շրջակա միջավայրին առնչվող այլ գործառույթների իրականացումը։».
3) Կանոնադրության 2.2-րդ կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել նոր 14-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14) Երևան քաղաքի ջրային կառույցների շահագործման և պահպանության իրականացում:».
4) Կանոնադրության 2.3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) Վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունում, հավաքում, պահեստավորում, հանձնում, վաճառք՝ վերամշակման կամ վերաօգտագործման նպատակով:».
5) Կանոնադրության 2.3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«7) Երևան քաղաքի կանաչ տարածքների պահպանման համար ջրի իրացում.
8) Ոռոգման համակարգերի արդիականացում, նախագծում և կառուցում:»:
2. Սույն փոփոխությունը հանդիսանում է 25.12.2019թ. պետական ռեգիստրում գրանցված «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|