ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 868-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարագաների (35 տեղ, 623 կգ ընդհանուր քաշով, 3,098 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 740 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման և «Հայկական բարեգործական կազմակերպություն» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 868-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Երկիրը |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը |
1․ |
Մեծահասակների ջրակայուն սավան, տակդիր |
20 տուփ |
ԱՄՆ |
8 |
160 |
2. |
Permobil C 300 Էլեկտրական սայլակ |
2 |
ԱՄՆ |
800 |
1600 |
3. |
Permobil M 300 Էլեկտրական սայլակի հիմք (կարկաս) |
1 |
ԱՄՆ |
1,000 |
1,000 |
4. |
Ցնցուղ ընդունելու աթոռ |
2 |
ԱՄՆ |
5 |
10 |
5. |
Ծալվող քայլակ |
5 |
ԱՄՆ |
10 |
50 |
6. |
Հենակ |
2 |
ԱՄՆ |
9 |
18 |
7. |
Զուգարանակոնք հաշմանդամների համար |
1 |
ԱՄՆ |
60 |
60 |
8. |
Մարզական հեծանիվ |
1 |
ԱՄՆ |
100 |
100 |
9. |
Մարզական հեծանիվների մասեր |
1 տուփ |
ԱՄՆ |
100 |
100 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
06.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |