Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2012-23.08.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.08.2012

Ուժը կորցրած է ճանաչվել

2012 թվականի օգոստոսի 23-ից՝

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 125
որոշմանը համապատասխան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 մայիսի 2012 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 850 որոշման թիվ 1 հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքերը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) ընդգրկել Պրիռազլոմնոյե հանքավայրը՝ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8-րդ ծանոթագրության մեջ նշված՝ Ռուսաստանի Դաշնության հանքավայրերի ցանկում․

ե) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ծանոթագրությամբ՝ «10) Գործադիր իշխանության՝ վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի կողմից՝ գործադիր իշխանության՝ ընդերքօգտագործման ոլորտում պետական ծառայությունների մատուցման և պետական սեփականության կառավարման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի հետ համատեղ նշված ֆիզիկաքիմիական հատկանիշներ ունեցող հում նավթի արդյունահանման փաստը հաստատվելու դեպքում, ինչպես նաև օգտակար հանածոների պետական հաշվեկշռից արդյունահանման և նավթի արտահանման ժամանակաշրջանին նախորդող տարվա հունվարի մեկի դրությամբ Ռուսաստանի Դաշնության հանքավայրերում 10000 մՊա*-ից ոչ պակաս (պլաստային պայմաններում) նավթի մածուցիկության մասին տեղեկություններ պարունակող քաղվածքի առկայության դեպքում»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրը լրանալուց հետո։

 

Նախագահ`

Վ. Բ. Խրիստենկո

 

Հավելված թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 51 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք հանվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

2709 90 100 3

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 694,7 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 887,6 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 0,04% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ8)

 
 

- - այլ՝

 

2709 00 900 4

- - - հում նավթ՝ 20° C ջերմաստիճանում 750 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 900 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և պարաֆինի 4% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ8)

 

2709 00 900 6

- - - այլ

-

 

Հավելված թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 51 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

որոնք ընդգրկվում են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

 

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

+

2709 00 900 1

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 906 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 967 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 1,98% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 2,34% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ 8)

-

+

2709 00 900 2

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 694,7 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 980 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 0,04% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 5% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ 10)

-

 

2709 00 900 3

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 694,7 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 887,6 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 0,04% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ8)

-

   

- - այլ

 
 

2709 00 900 4

- - - հում նավթ՝ 20° C ջերմաստիճանում 750 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 900 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և պարաֆինի 4% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ8)

-

+

2709 00 900 9

- - - այլ

-

 

Հավելված թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի մայիսի 31-ի

թիվ 51 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2709 00 900 1

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 906 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 967 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 1,98% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 2,34% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ 8)

0

2709 00 900 2

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 694,7 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 980 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 0,04% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 5% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ10)

0

2709 00 900 3

- - հում նավթ՝ 20° С ջերմաստիճանում 694,7 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 887,6 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և ծծմբի 0,04% զանգվածային բաժնից ոչ պակաս, բայց 1,5% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ8)

0

2709 00 900 4

- - - հում նավթ՝ 20° C ջերմաստիճանում 750 կգ/մ3-ից ոչ պակաս, բայց 900 կգ/մ3-ից ոչ ավելի խտությամբ և պարաֆինի 4% զանգվածային բաժնից ոչ պակաս պարունակությամբ8)

0

2709 00 900 9

- - - այլ

0

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2012, թիվ 125 23.08.2012, թիվ 51
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան