«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 սեպտեմբերի 2003 թ. |
N 715-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 293-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1458-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 952-Ն որոշման պահանջները`
Հրամայում եմ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի ապրիլի 1-ի «Պետության կարիքների համար անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքը հավաստող հատուկ պաշտպանվածության վկայականների ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցների կողմից մասնագիտական, տեխնիկական և աշխատանքային ռեսուրսների առկայության մասին տվյալները հավաստելու համար պատվիրատուին ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 293-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`
հրամանի թիվ 1 հավելվածով սահմանված ձև N 2-ով ներկայացված տեխնիկական տվյալների առկայության մասին տեղեկանքի`
ա) 4-րդ պարբերությունում «(պահոց)» բառից հետո լրացնել «որի դռները փակվում են «երեք բանալու» սկզբունքով» բառերը,
բ) 7-րդ պարբերությունում «ներկրումից» բառից առաջ լրացնել «արտադրական տարածք» բառերը:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |