«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11902392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
29 նոյեմբերի 2002 թ. |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հինգերորդ մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի փետրվարի 4-ի ՆԿ-1045 կարգադրության 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով` հրամայում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Աշխատակազմի |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամության թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից:
4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական հաստատության և հասարակական միավորման կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցվելուց հետո:
5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) ներկայացվելուց հետո աշխատակազմի վարչությունը ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական կարգով ընտրված ինը թեկնածուից` մրցույթն անցկացվելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
ա) 3 թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ.
բ) 3 թեկնածու` աշխատակազմի ներկայացուցիչներ:
գ) 3 թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
Աշխատակազմը համակարգչում զետեղված բոլոր թեկնածուներին մրցույթն անցկացվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տեղեկացնում է մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Վարչությունն ընտրված թեկնածուներին մրցույթն սկսվելուց առնվազն 6 ժամ առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի հետագա աշխատանքներին հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում: Այդ դեպքում հանձնաժողովի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկության ժամանակ ձայները հավասար տեղաբաշխվելիս հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմի հաստատման պահից:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունն ապահովելը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելը:
12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա) վարչությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, հանձնաժողովի կնիքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ` դիմորդների թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերը (երկու օրինակից).
բ) մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարված նիստում քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և մրցույթն սկսվելուց առաջ ընդունում է որոշում մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ) հաստատում է մրցույթի մասնակիցների ցուցակը.
դ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
ե) խորհրդի կողմից սահմանված չափաբաժիններով և համապատասխան բնագավառներն ընդգրկող` համակարգչում զետեղված հարցաշարից պատահական կարգով ընտրում է հարցեր (խնդիրներ)` տվյալ մրցույթի թեստավորման փուլն անցկացնելու համար, և կազմում թեստեր.
զ) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.
է) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
ը) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
թ) քննարկում է մասնակիցների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.
ժ) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժա) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժբ) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
ժգ) կազմում է քվեաթերթեր.
ժդ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժե) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի մասին ընդունում է որոշում.
ժզ) ամփոփում է մրցույթի արդյունքները.
ժէ) անցկացնում է քննարկումներ մրցույթի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ.
ժը) մրցույթն անցկացնելուց հետո եռօրյա ժամկետում պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները` առնվազն երեք հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային էջում.
ժթ) մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվելուց հետո եռօրյա ժամկետում աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին.
ի) վարչություն է հանձնում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը.
իա) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
17. Հանձնաժողովի անդամի կողմից` մրցույթի անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովն ընդունում է տվյալ հարցի մասին որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:
Աշխատակազմի ղեկավարն իր հրամանով կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
ե) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
ը) վարչություն է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.
է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, մասնակիցների հետ անցկացվող հարցրազրույցը.
բ) մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) հայտարարում է թեստավորման սկիզբը.
դ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը`
ա) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
գ) ստուգում է մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները.
դ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և մասնակիցներին տալիս հարցեր.
ե) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` ասում է ճիշտ պատասխանը.
զ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` կողմ կամ դեմ քվեարկելով.
է) ստորագրում է մրցույթի մասին եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
ը) ծանոթանում է նիստերի արձանագրություններին:
թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում աշխատակազմի ղեկավարին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մասին եզրակացություն ներկայացնելուց հետո և աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում դադարեցնում է իր գործունեությունը:
22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 2 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱժՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Համակարգչում զետեղելու համար հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են խորհրդից, աշխատակազմից, տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից:
4. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ են ուղարկվում խորհրդի, գիտական հաստատության և հասարակական միավորման կողմից հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ համաձայնեցվելուց հետո:
5. Հանձնաժողովի անդամների թեկնածուների ցուցակներն աշխատակազմ ներկայացվելուց հետո աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն) ցուցակները ծածկագրերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված ինը թեկնածուից` մրցույթն անցկացվելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ`
ա) 3 թեկնածու` խորհրդի ներկայացուցիչներ.
բ) 3 թեկնածու` աշխատակազմի ներկայացուցիչներ.
գ) 3 թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
Աշխատակազմը համակարգչում զետեղված բոլոր թեկնածուներին ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ տեղեկացնում է մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Վարչությունն ընտրված թեկնածուներին մրցույթն սկսվելուց առնվազն վեց ժամ առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է աշխատակազմի ղեկավարի հրամանով:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում: Այդ դեպքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկության ժամանակ` ձայները հավասար տեղաբաշխվելիս հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից համապատասխանաբար նշանակվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի կազմի հաստատման պահից:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ատեստավորման միջոցով քաղաքացիական ծառայողի` իր զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելը.
բ) ատեստավորման միջոցով ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը որոշելը:
12. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներին համապատասխան`
ա) վարչությունից ստանում է աշխատակազմում ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը, ծառայողական բնութագրերը, առարկությունները բնութագրերի վերաբերյալ (դրանց առկայության դեպքում), հանձնաժողովի կնիքը և քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները.
բ) անցկացնում է քննարկումներ ատեստավորման գործընթացին առնչվող առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելն ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) ծանոթանում է ծառայողական բնութագրերի հետ.
ե) անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
զ) ընդունում է որոշում փաստաթղթային ատեստավորման արդյունքում իր ընդունած որոշման` ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով, հիման վրա աշխատակազմի քաղաքացիական ծառայողի թեստավորումը և հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
է) խորհրդի կողմից սահմանված չափաբաժիններով և համապատասխան բնագավառներն ընդգրկող` համակարգչում զետեղված հարցաշարից պատահական կարգով ընտրում է հարցեր (խնդիրներ)` թեստավորման փուլն անցկացնելու համար, և կազմում թեստեր.
ը) անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
թ) ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
ժ) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժա) քննարկում է քաղաքացիական ծառայողների` թեստավորման արդյունքների հետ կապված բողոքները.
ժբ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժգ) ընդունում է որոշում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժդ) աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
ժե) կազմում է քվեաթերթեր.
ժզ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժէ) քվեարկության արդյունքում աշխատակազմի յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի մասին ընդունում է որոշում.
ժը) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժթ) յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ի) ատեստավորման արդյունքները ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին.
իա) վարչություն է հանձնում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը.
իբ) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
16. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
17. Հանձնաժողովի անդամի կողմից` ատեստավորման անցկացման կարգի խախտման դեպքում հանձնաժողովն ընդունում է տվյալ հարցի մասին որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին:
Աշխատակազմի ղեկավարն իր որոշմամբ կարող է դադարեցնել հանձնաժողովի անդամի գործունեությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ) ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների թվին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից).
ե) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
զ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
է) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների, բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
ը) վարչություն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը.
թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
19. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և քաղաքացիական ծառայողների հետ անցկացվող հարցազրույցը.
բ) քաղաքացիական ծառայողներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) հայտարարում է թեստավորման սկիզբը.
դ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
20. Հանձնաժողովի անդամը`
ա) վարում է նիստերը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ) իրականացնում է հսկողություն թեստավորման աշխատանքների նկատմամբ.
գ) ստուգում է քաղաքացիական ծառայողների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները.
դ) մասնակցում է քաղաքացիական ծառայողների հետ հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր.
ե) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում ` ասում է ճիշտ պատասխանը.
զ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` կողմ կամ դեմ քվեարկելով.
է) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
ը) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
թ) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքներն ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում աշխատակազմի ղեկավարին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
22. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: