Գլխավոր տեղեկություն
Համար
N 972-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 972-Ա

 

ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին 2022 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 2-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)՝ «Բարեվարքությունը միջազգային արբիտրաժում» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Սարգսյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ