ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 108 |
քաղ. Մոսկվա |
ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ (ՑԵՂԱԿՑՈՒԹՅԱՆ) ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակներով եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն-տոհմային աշխատանքների անցկացման միօրինականացմանն ուղղված միջոցառումների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ տոհմային կենդանիների ցեղատեսակի (ցեղակցության) որոշման կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն-տոհմային աշխատանքի անցկացման միօրինականացմանն ուղղված միջոցառումների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 108 որոշմամբ |
ԿԱՐԳ
տոհմային կենդանիների ցեղատեսակի (ցեղակցության) որոշման մասին
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակներով եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն-տոհմային աշխատանքների անցկացման միօրինականացմանն ուղղված միջոցառումների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածին համապատասխան եւ սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) տոհմային, այդ թվում՝ ազգակցական (գենոտիպով մոտ) եւ ոչ ազգակցական ցեղատեսակների խաչասերումից ստացված կենդանիների ցեղատեսակի (ցեղակցության) որոշման կանոնները, ինչպես նաեւ նախատեսվում է գյուղատնտեսական կենդանիների ազգակցական (գենոտիպով մոտ) ցեղատեսակների ցանկը։
2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետեւյալը՝
ցեղատեսակ՝ ընդհանուր ծագման կենդանիների՝ մարդու կողմից ստեղծված խումբ, որն օժտված է կենդանիների տվյալ խմբի համար յուրահատուկ գենետիկորեն պայմանավորված կենսաբանական եւ մորֆոլոգիական տնտեսապես օգտակար հատկություններով, որոնք թույլ են տալիս տարբերակել այն այդ տեսակի այլ ցեղատեսակներից եւ կայուն փոխանցվում են ժառանգաբար.
ցեղակցություն՝ տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերում արձանագրվող եւ տոկոսներով արտահայտվող՝ կենդանիների արյունակցականության մասնաբաժինն ըստ յուրաքանչյուր բուծվող ցեղատեսակի.
տոհմային կենդանիների հաշվառման ռեեստր՝ տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ տոհմային կենդանիների եւ տոհմային հոտերի մասին եւ որը վարում են անդամ պետությունում։
Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն-տոհմային աշխատանքների անցկացման միօրինականացմանն ուղղված միջոցառումների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրում սահմանված իմաստներով։
3. Անդամ պետության տարածքում ստացված տոհմային կենդանիների ցեղատեսակը (ցեղակցությունը) սահմանվում է տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում դրանց նախնիների մասին տեղեկությունների հիման վրա։ Տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում գյուղատնտեսական կենդանիների նախնական գրանցման ժամանակ դրանց ցեղատեսակը (ցեղակցությունը) սահմանվում է դրանց ծագումը հաստատող տեղեկությունների (փաստաթղթերի) հիման վրա՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Ըստ ցեղակցության հատկանիշի առանձնացնում են գյուղատնտեսական կենդանիների երկու խումբ՝ զտացեղ կենդանիներ եւ խառնածին կենդանիներ։
5. Զտացեղ կենդանիների թվին են դասվում՝
ա) նույն ցեղատեսակի զտացեղ ծնողների զուգավորման արդյունքում ստացված կենդանիները.
բ) ազգակից (գենոտիպով մոտ) ցեղերի զտացեղ ծնողների զուգավորման արդյունքում ստացված կենդանիները՝ հավելվածի համաձայն ցանկին համապատասխան։ Այդպիսի կենդանու մոտ հոր ցեղատեսակի արյան 75 տոկոսից ավելի մասնաբաժնի առկայության դեպքում վերջինիս վերագրվում է հոր ցեղատեսակը, այլ դեպքերում՝ մոր ցեղատեսակը.
գ) ոչ ազգակցական ցեղատեսակների խաչասերման արդյունքում ստացված կենդանիները, մեկ ցեղատեսակի արյան 93,75-ից ոչ պակաս մասնաբաժնի առկայության դեպքում.
դ) երկու եւ ավելի ոչ ազգակցական ցեղատեսակների մասնակցությամբ ցեղատեսակի առաջացման պրոցեսի արդյունքում ստեղծվող ցեղատեսակի համար տիպիկ կենդանիներ (վերարտադրողական խաչասերում)` դասումն իրականացվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոր ցեղատեսակի հաստատումից հետո՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրմամբ։
6. Խառնածին կենդանիների թվին են դասվում՝
ա) մասնակցող ցեղատեսակների արյան 93,75 տոկոսից պակաս մասնաբաժիններով՝ ոչ ազգակցական ցեղատեսակների խաչասերման արդյունքում ստացված կենդանիները.
բ) երկու եւ ավելի ոչ ազգակցական ցեղատեսակների մասնակցությամբ ցեղատեսակի առաջացման պրոցեսի արդյունքում ստեղծվող կենդանիները (վերարտադրողական խաչասերում)` դասումն իրականացվում է մինչ անդամ պետության լիազորված մարմնի կողմից անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոր ցեղատեսակի հաստատումը։
ՀԱՎԵԼՎԱԾ Տոհմային կենդանիների ցեղատեսակների (ցեղակցության) որոշման կարգի |
ՑԱՆԿ
գյուղատնտեսական կենդանիների ազգակցական (գենոտիպով մոտ) ցեղատեսակների
Ցեղատեսակը |
Ազգակցական (գենոտիպով մոտ) ցեղատեսակը* |
I. Խոշոր եղջերավոր անասուններ | |
Այրշիրյան և տեսակներ |
շվեդական կարմիր, նորվեգական կարմիր, կարմիր դանիական |
Ալատաուսյան |
գորշ շվեյցարական, կոստրոմյան |
Անգլերյան |
շվեդական կարմիր, այրշիրյան, կարմիր դանիական |
Աուլիեատինյան |
սև-խայտաբղետ, գոլշտինյան սև-խայտաբղետ գույնի |
Բեստուժևյան |
անգլերյան, կարմիր դանիական |
Ջերսեյան |
- |
Ղազախական ճերմակագլուխ |
գերեֆորդյան |
Կոստրոմյան, կովկասյան գորշ |
գորշ շվեյցարական |
Կարմիր բելառուսական |
անգլերյան, կարմիր դանիական, այրշիրյան, կարմիր էստոնական, կարմիր լիտվական, նորվեգական կարմիր, կաթնատու կարճեղջյուր, կարմիր լեհական |
Կարմիր դանիական |
շվեդական կարմիր, այրշիրյան |
Կարմիր տափաստանային, սուքսունյան և տիպեր, կարմիր գորբատովյան |
անգլերյան, կարմիր դանիական, շվեդական կարմիր, նորվեգական կարմիր, գոլշտինյան կարմիր-խայտաբղետ |
Կարմիր-խայտաբղետ և տիպեր |
գոլշտինյան կարմիր-խայտաբղետ գույնի |
Մոնբելյարդյան |
սիմմենտալյան |
Ռուսական անեղջյուր |
աբերդին-անգուսսյան |
Սիմմենտալյան, սիչևյան և տիպեր |
մոնբելյարդյան, կարմիր-խայտաբղետ, գոլշտինյան կարմիր-խայտաբղետ |
Խոլմոգորյան, իստոբենյան, տագիլյան և տիպեր |
գոլշտինյան սև-խայտաբղետ գույնի, սև-խայտաբղետ և տիպեր, սիբիրյաչկա |
Սև-խայտաբղետ և տիպեր, սիբիրյաչկա |
գոլշտինյան |
Շվեդական կարմիր |
կարմիր դանիական, այրշիրյան |
Յարոսլավյան |
գոլշտինյան սև-խայտաբղետ |
II. Ոչխարներ | |
1. Մթերատվության բրդային ուղղություն | |
Գրոզնենյան |
ջալգինյան մերինոս, մանիչյան մերինոս, ավստրալիական մերինոս |
Ջալգինյան մերինոս |
ավստրալիական մերինոս |
Ղրղզական նրբագեղմ |
ջալգինյան մերինոս, մանիչյան մերինոս, ավստրալիական մերինոս, ալտայան մերինոս, ասկանյան մերինոս, հյուսիսկովկասյան մերինոս, տեղական դմակավոր ոչխարներ |
Ղրղզական լեռնային մերինոս |
ջալգինյան մերինոս, մանիչյան մերինոս, ավստրալիական մերինոս, ղրղզական նրբագեղմ |
Մանիչյան մերինոս |
ջալգինյան մերինոս, ավստրալիական մերինոս |
Սալսկյան |
սովետական մերինոս, ջալգինյան մերինոս, ավստրալիական մերինոս |
Սովետական մերինոս |
ջալգինյան մերինոս, ամերիկյան ռամբուլյե, մանիչյան մերինոս, ավստրալիական մերինոս, ստավրոպոլյան |
Ստավրոպոլյան |
ջալգինյան մերինոս, մանիչյան մերինոս |
2. Մթերատվության բրդամսատու ուղղություն | |
Ալթայան |
կուլունդինյան, ասկանյան, ավստրալիական մերինոս |
Անդրբայկալյան |
կուլունդինյան, ավստրալիական մսատու մերինոս, մերինոֆլյայշ |
Կովկասյան |
ավստրալիական մսատու մերինոս, ջալգինյան մերինոս, մերինոֆլյայշ, ասկանյան |
Ղազախական մերինոս |
ավստրալիական մերինոս, ավստրալիական մսատու մերինոս, մանիչյան մերինոս, մերինոֆլյայշ |
Կրասնոյարսկյան |
մերինոֆլյայշ, ավստրալիական մերինոս |
Կուլունդինյան |
ավստրալիական մերինոս, ջալգինյան մերինոս, մերինոֆլյայշ |
Հյուսիսղազախստանյան մերինոս |
ավստրալիական մերինոս, ավստրալիական մսատու մերինոս |
Հարավղազախական մերինոս |
ավստրալիական մերինոս, ավստրալիական մսատու մերինոս, ետտի մերինոս |
Հարավուրալյան |
ավստրալիական մերինոս, ջալգինյան մերինոս, կովկասյան, ասկանյան |
3. Մթերատվության մսաբրդային ուղղություն | |
Վոլգոգրադյան |
ջալգինյան մերինոս, մերինոֆլյայշ, ավստրալիական մսատու մերինոս |
Դաղստանյան լեռնային |
վոլգոգրադյան, գրոզնինյան |
Ետտի մերինոս |
ավստրալիական մսատու մերինոս, ղազախական նրբագեղմ, գերմանական մերինոֆլյայշ, հարավաֆրիկյան մերինոս, իլ-դե-ֆրանս, դոնե, պոլվարս |
Ղազախական նրբագեղմ |
ավստրալիական մերինոս, ավստրալիական մսատու մերինոս, ետտի մերինոս |
Ղազախական արխարոմերինոս |
ավստրալիական մերինոս, ավստրալիական մսատու մերինոս, ետտի մերինոս |
Պրեկոս |
մերինոֆլյայշ, ավստրալիական մսատու մերինոս |
4. Կիսանրբագեղմ երկարաբուրդ ցեղեր | |
Ակժաիկյան մսաբրդային՝ կրոսբրեդային բրդով |
կորրիդելի, ռոմնի-մարշ, լինկոլն |
Ղազախական մսատու վաղահաս կիսանրբագեղմ |
սուֆֆոլկ, հեմփշիր |
Ղազախական մսա-բրդային |
ռոմնի-մարշ, լինկոլն, կորրիդելի, հյուսիսկովկասյան մսաբրդային, սովետական մսաբրդային, տեքսել, դորսետ |
Ղազախական կիսանրբագեղմ կրոսբրեդային բրդով |
ռոմնի-մարշ, լինկոլն, բորդեր-լեյստեր, տյանշանյան |
Կույբիշևյան |
ռոմնի-մարշ, թաթարստանյան |
Ռուսական երկարաբուրդ |
լինկոլն, լինկոլն ցեղի կուբանյան տիպ |
Հյուսիկովկասյան մսաբրդային |
կորրիդելի |
Սովետական մսաբրդային |
կորրիդելի, հյուսիսկովկասյան մսաբրդային |
Տյանշանյան |
թաշլինյան, կորրիդելի, հյուսիսկովկասյան մսաբրդային, մերինոֆլյայշ, պրեկոս, լինկոլն |
5. Այլ կիսանրբագեղմ ցեղեր | |
Ասկանյան |
սուֆֆոլկ |
Լեռնաալտայան |
ցիգայան |
Լատվիական թխագլուխ, լիտվական թխագլուխ |
հեմպշիր |
Թաշլինյան |
թեքսել, հարավային մսատու |
Թեքսել |
հոլանդական թեքսել, ֆրանսիական թեքսել, անգլիական թեքսել, դանիական թեքսել, բելթեքս |
Հարավային մսատու |
թեքսել |
6. Մթերատվության կիսակոպտաբուրդ ուղղություն | |
Ալայան |
ղրղզական դմակավոր, պրեկոս, սարաջինյան |
7. Մթերատվության մսաճարպային ուղղություն | |
Այկոլյան |
գիսսարյան, էդիլբաևյան |
Ղազախական դմակավոր կոշտաբուրդ |
էդիլբաևյան, սարիարկինյան դմակավոր կոշտաբուրդ |
Բազմապտուղ |
ռոմանովյան, ժայդարներ |
Օրդաբասինյան |
էդիլբաևյան, ղազախական դմակավոր կոշտաբուրդ, գիսսարյան |
Սարիարկինյան դմակավոր կոշտաբուրդ |
էդիլբաևյան |
8. Մթերատվության մսաճարպաբրդային ուղղություն | |
Դեգերեսյան դմակավոր մսաբրդային |
էդիլբաևյան, ղազախական դմակավոր կիսակոպտաբուրդ |
Ղազախական դմակավոր կիսակոպտաբրդային |
էդիլբաևյան, սարիարկինյան դմակավոր կոպտաբրդային, տաջիկական մսաճարպաբրդային |
9. Մթերատվության սմուշկային ուղղություն | |
Ոչխարների ղազախական կարակուլ-դմակավոր ցեղատեսակ (սմուշկամսաճարպային մթերատվության ատիրաուսյան ցեղատեսակ) |
կարակուլյան, սոկոլյան, մալիշ |
Կարակուլյան |
ոչխարների ղազախական կարակուլ-դմակավոր ցեղատեսակ (սմուշկամսաճարպային արդյունավետության ատիրաուսյան ցեղատեսակ), սոկոլյան, մալիշ |
10. Մթերատվության մսատու կարճաբրդային (անգեղմ) ուղղություն | |
Դորպեր սպիտակ |
ավստրալիական սպիտակ մսատու |
Կատումյան ցեղատեսակ |
կատադին |
III. Խոզեր | |
Բելառուսական մսատու |
լանդրաս |
Բելառուսական սև-խայտաբղետ |
բերկշիրյան |
Յորքշիր |
խոշոր սպիտակ |
Խոշոր սպիտակ |
յորքշիր |
Լանդրաս |
բելառուսական մսատու |
IV. Ձիեր | |
Բելառուսական լծկան |
ռուսական ծանրաքարշ, տորիական, ժմուդյան, լիտվական ծանրալծկան, լատվիական լծկան, գուդբրանսդալյան |
Բուդդենովյան |
զտարյուն հեծկան, դոնյան |
Հաննովերյան |
զտարյուն հեծկան, զտարյուն արաբական, անգլո-արաբական խառնածիններ, թրաքենենյան, գոլշտինյան, վեստֆալյան |
Դոնյան |
բուդդենովյան |
Ղազախական |
մուգալժարյան, բաշկիրյան |
Կուստանայան |
զտարյուն հեծկան, զտարյուն արաբական |
Լիտվական ծանրալծկան |
շվեդական արդեն, սովետական ծանրաքարշ |
Նովոալտայան |
լիտվական ծանրալծկան, սովետական ծանրաքարշ, ռուսական ծանրաքարշ, օրլովյան վարգուն, դոնյան |
Նովողրղզական |
դոնյան, զտարյուն հեծկան, վլադիմիրյան ծանրաքարշ, ռուսական ծանրաքարշ |
Ռուսական հեծկան |
զտարյուն հեծկան, զտարյուն արաբական, ախալտեկինյան, հաննովերյան, գոլշտինյան, թրաքենենյան, օլդենբուրգյան |
Ռուսական վարգուն |
օրլովյան վարգուն, ստանդարտբրեդային, ֆրանսիական վարգուն, զտարյուն հեծկան (արյունակցությունը Զ-ից ոչ բարձր),ամերիկյան վարգուն |
Ռուսական ծանրաքարշ |
արդեն |
Սովետական ծանրաքարշ |
լիտվական ծանրալծկան |
Տերսկյան |
զտարյուն հեծկան, զտարյուն արաբական, թրաքենենյան |
Թրաքենենյան |
զտարյուն հեծկան, զտարյուն արաբական, անգլո-արաբական խառնածիններ |
Ուկրաինական հեծկան |
զտարյուն հեծկան, վենգերական, ռուսական հեծկան, հաննովերյան, թրաքենենյան |
V. Ձուկ | |
Իզոբելինյան ծածան՝ |
իզոբելինյան ծածան (թեփուկավոր պարսեր իրար մեջ, հայելային պարսեր իրար մեջ) |
պարս ստոլին XVIII |
իզոբելինյան ծածան՝ պարս խառնուրդ թեփուկավոր, լախվինյան ծածան |
պարս տրի պրիմ |
իզոբելինյան ծածան՝ պարս խառնուրդ հայելային, տրեմլյանյան ծածան |
Իսիկ Կուլյան կարմրախայտ (գեղարքունի) |
սևանյան իշխան (գեղարքունի) |
Լախվինյան ծածան |
իզոբելինյան ծածան (պարս ստոլին XVIII) |
Գերմանական ծածան |
չերեպետյան ծածան |
Թրեմլյանյան ծածան |
իզոբելինյան ծածան (պարս տրի պրիմ) |
Չերեպետյան ծածան |
գերմանական ծածան |
VI. Մեղուներ | |
Բաշկիրյան |
միջինռուսական |
* Փոքրաթիվ (գենոֆոնդային) ցեղատեսակների կենդանիներից, ինչպես նաև գրանցված ներցեղական տիպերից բացի, որոնց ցեղատեսակը որոշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մեթոդիկայով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: