Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1003
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2017 թվականին հատկացնել 29,280.0 հազ. դրամ, որից՝

1) 17,520.0 հազ. դրամ՝ ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու (վերականգնելու), կենսաթոշակառուի մահվան վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովող ենթահամակարգ (ծրագրային ապահովություն) մշակելու, պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը) լրամշակելու (կատարելագործելու) ծառայություններ ձեռք բերելու նպատակով.

2) 11,760.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու (վերահաշվարկելու) և վճարումն ապահովելու գործառույթը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի) միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը) լրամշակելու (կատարելագործելու) ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1256-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1256-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1256-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1256-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան