Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հոդ.844
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 43959420,0 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը որպես սուբսիդիա սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 551795580 դրամ սուբսիդիան վերաձևակերպել և որպես սուբսիդիա սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով թողնել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 551795580 դրամ սուբսիդիան ենթակա չէ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 935-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է (այսուհետ` մատակարար) հատկացնում 595755000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 6619500 լիտր դիզելային վառելանյութ Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին 1 լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար, որից`

ա. 551795580 դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 5255196 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված սուբսիդիան է,

բ. 43959420 դրամը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2013 թվականի ինն ամսում սույն ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցն է.

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում նախարարությունն էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.

3) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

4) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

5) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում հիմք ընդունելով համայնքներում 2012 թվականին փաստացի կատարված աշնանացանը և 2013 թվականի աշնանը կատարվող աշխատանքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.

2) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող դիզելային վառելանյութի քանակությունները՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակի վերաբերյալ` վերաբաշխում կատարելու համար.

3) դիզելային վառելանյութի հատկացումը հողօգտագործողներին իրականացնում են` ելնելով վերջիններիս կողմից 2013 թվականի աշնանը փաստացի կատարվող ցանքերից, մշակվող հողատարածքի չափից և կատարվող աշխատանքներից` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, առավելագույն քանակը սահմանելով 600 լիտր` իրականացնելով հսկողություն բաշխման գործընթացի նկատմամբ.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը, որոնցում լրացվում են հողօգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, մշակվող հողատարածքի չափը, ձեռք բերված դիզելային վառելանյութի քանակը, վճարված գումարը, հողօգտագործողի ստորագրությունը և վճարման ամսաթիվը` համաձայն N 4 ձևի.

5) հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարի բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում դիզելային վառելանյութի գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու մատակարարին:

5. Մատակարարը պարտավոր է՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 6619500 լիտր դիզելային վառելանյութ և սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին.

2) Հայաստանի Հանրապետություն ներկրած դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.

3) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերի և դիզելային վառելանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների` համաձայն N 4 ձևերի.

4) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել 1 լիտրը 350 դրամ արժեքով.

5) էլեկտրոնային փոստով պարբերաբար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից հաստատված N 1 ձևով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնք՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 5 ձևի.

10) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 151-Ն)

11) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 6619500 լիտր դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,

բ. ֆինանսական հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 06.02.14 N 151-Ն)

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

NN
ը/կ

Մարզի անվանումը

Դիզելային վառելանյութի՝
աշնան գյուղատնտեսական
աշխատանքների համար
հատկացված քանակը
(լիտր)

1.

Արագածոտն

850000

2.

Արարատ

443000

3.

Արմավիր

400000

4.

Գեղարքունիք

572000

5.

Լոռի

865000

6.

Շիրակ

2342000

7.

Կոտայք

115000

8.

Սյունիք

600000

9.

Վայոց ձոր

197500

10.

Տավուշ

235000

 Ընդամենը

6619500

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ ___________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված դիզելային
վառելանյութի քանակը
(լիտր)

Հատկացված դիզելային
վառելանյութի դիմաց
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 Ընդամենը

   

Գյուղատնտեսության և

_________________________

բնապահպանության վարչության պետ

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

Ց Ա Ն Կ

 

ՀՀ _____________________ ՄԱՐԶԻ ___________________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ դիզելային վառելանյութի ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ դիզելային վառելանյութ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրի տվյալները

Գնված դիզելային
վառելանյութի քանակը (լիտր)

Ստորագրությունը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

Համայնքի ղեկավար

_________________    _____________

 

(Կ.Տ.) (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

Ձև N 3

Հաստատում եմ

մարզպետ

_______________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Համայնքին նախատեսված քանակությունը
(լիտր)

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը
(լիտր)

Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

         

Մատակարար կազմակերպության անվանումը

 ____________________

 

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 4

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

NN
ը/կ

Հողօգտագործողի
անունը, ազգանունը, հայրանունը

Հողօգտագործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատարածքի չափը
(հա)

Դիզելային վառելանյութի քանակու-թյունը
(լիտր)

Դիզելային վառելանյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի ստորա-գրությունը

               
               
               
               
               
               
               
               
               

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

____________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Ա Կ Տ

 

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի _________ ____-ի N ___-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 20 __ թվականի _____-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:

 ՀԱՆՁՆԵՑ

_________________-ի տնօրեն

 ԸՆԴՈՒՆԵՑ

________________համայնքի ղեկավար

_________________________

_________________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)

_____________________________
(ստորագրությունը)

 _____________________________
(Կ.Տ.) (անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ. 06.02.14 N 151-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.02.2014, N 151-Ն 01.03.2014, N 935-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան