Գլխավոր տեղեկություն
Համար
N 834-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.11.2013-05.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2013 թվականի N 834-Ա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.11.13 N 1086-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով ու հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 26.11.13 N 1086-Ա)

2. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատել ոլորտային աշխատանքային խմբերի ցանկը և նշանակել այդ խմբերի ղեկավարներին` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 26.11.13 N 1086-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողովի

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու համաձայնագրի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(Տեխնիկական կարգավորման հարցերով և Ծառայությունների և ներդրումների հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
(Գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(Սակագնային կարգավորման հարցերով և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(Ոչ սակագնային կարգավորման հարցերով և Արդյունաբերական հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(Հակադեմպինգային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
(Մաքսային և հարկային հարցերով, մակրոտնտեսական քաղաքականության հարցերով, մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
(Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
(Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար)

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ
(Աշխատանքային միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ
(Սանիտարական, ֆիտոսանիտարական անասնաբուժական միջոցառումների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
(Մրցակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

Լ. Պետրոսյան

- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(Վիճակագրական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

Ա. Ազիզյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ (Մտավոր սեփականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար)

Դ. Ազատյան

- Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար
(Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

Ա. Ստեփանյան

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 26.11.13 N 1086-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 18-ի N 834-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման ոլորտային աշխատանքային խմբերի ԵՎ դրանց ղեկավարների

 

1.

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու համաձայնագրի նախապատրաստման հարցերով

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան

2.

Սակագնային կարգավորման հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան

3.

Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյան

4.

Մաքսային և հարկային հարցերով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան

5.

Մակրոտնտեսական քաղաքականության
հարցերով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան

6.

Մաքսատուրքերի բաշխման հարցերով

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայան

7.

Ոչ սակագնային հարցերի կարգավորման
հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան

8.

Տեխնիկական կարգավորման հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան

9.

Սանիտարական, ֆիտոսանիտարական անասանաբուժական միջոցառումների հարցերով

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Լուսինե Դավթյան

10.

Ծառայությունների և ներդրումների հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյան

11.

Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան

12.

Մրցակցության հարցերով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյան
(համաձայնությամբ)

13.

Վիճակագրական հարցերով

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյան(համաձայնությամբ)

14.

Մտավոր սեփականության հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյան

15.

Արդյունաբերական հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյան

16.

Գյուղատնտեսության հարցերով

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան

17.

Էներգետիկայի հարցերով

ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայան

18.

Տրանսպորտի հարցերով

ՀՀ տրանսպոտրտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյան

19.

Աշխատանքային միգրացիայի հարցերով

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյան

20.

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և դրամական միջոցների տեղափոխման ժամանակ ահաբեկչության ֆինանսավորման հակազդման հարցերով

Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյան(համաձայնությամբ)

21.

Հակադեմպինգային քաղաքականության հարցերով

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյան

22.

 Դրամավարկային և արժութային հարցերով

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյան
(համաձայնությամբ) 

(հավելվածը խմբ. 26.11.13 N 1086-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2014, N 1158-Ա 20.11.2014, N 834-Ա
04.08.2014, N 728-Ա 05.08.2014, N 834-Ա
26.11.2013, N 1086-Ա 27.11.2013, N 834-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան