ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2012 թվականի N 38-Ա
Մ. ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Զուլալյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մ. Զուլալյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունվարի 24-ի N 38-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Միրզախանյան |
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) | |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ս. Աֆյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ս. Մուրադյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ | |
Ռ. Սաֆրաստյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Մելքոնյան |
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Կ. Զուլալյան |
- Մ. Զուլալյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |