ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նորք-Մարաշի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2005 թվականի թիվ 12
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2005 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի առաջարկությունը,
համայնքի ավագանին որոշում է`
Սահմանել 2005 թ. բյուջետային տարվա ընթացքում Նորք-Մարաշ համայնքի վարչական տարածքում գանձվող տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1.1 |
Տեղական տուրքեր |
|
1.1.1. |
Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ |
|
ա) |
հիմնական օբյեկտների համար |
100000 դրամ |
բ) |
մինչև 6 քմ ոչ հիմնական օբյեկտների համար |
20000 դրամ |
գ) |
6 քմ ավելի ոչ հիմնական օբյեկտների համար |
30000 դրամ |
1.1.2. |
Համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինություններն ու քաղաքաշինական այլ օբյեկտները ամրացնելու, վերակառուցելու, վերականգնելու, արդիականացնելու և արտաքին տեսքը փոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվության համար |
30000 դրամ |
1.1.3. |
Համայնքի տարածքում շենքեր, շինություններ և քաղաքաշինական այլ օբյեկտներ քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար |
5000 դրամ |
1.1.4. |
Համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին համապատասխան ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, որից՝ |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
15000 դրամ |
բ) |
ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
8750 դրամ |
1.1.5. |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար՝ |
|
ա) |
գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար |
220000 դրամ |
բ) |
գյուղատնտեսական մթերքների համար |
250 դրամ |
գ) |
այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար |
22500 դրամ |
1.1.6. |
Համայնքի տարածքում ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ |
|
ա) |
բաղնիքների, սաունաների համար |
200000 դրամ |
բ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
100000 դրամ |
1.1.7. |
Համայնքի և քաղաքային կանոններին համապատասխան ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար |
1000 դրամ |
1.1.8. |
Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար՝ |
|
ա) |
ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
250000 դրամ տարին |
բ) |
այլ արտաքին գովազդի համար |
60000 դրամ |
1.1.9. |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար |
200 դրամ |
1.2. |
Տեղական վճարներ |
|
1.2.1. |
Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհա-տուցման վճար |
50000 դրամ |
1.2.2. |
Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար |
10000 դրամ |
1.2.3. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար |
10000 դրամ յուրաքանչյուր մասնակցից |
Թաղապետ` |
Վ. Մկրտչյան |