ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2011 թվականի N 1013-Ա
Տ. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության առաջին բաժնի գլխավոր վերահսկող Տ. Բաբայանին 2011 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու համար:
2. Տ. Բաբայանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Բաբայանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|