ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2012 թվականի N 643-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետից հանել «և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, իսկ «լիցենզավորող» բառից հետո լրացնել «և թույլտվություններ տրամադրող» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «և թույլտվությունների» բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:».
4) որոշման 3-րդ կետում «ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով.
5) որոշման 1 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «և թույլտվությունների» բառերով, «լիցենզիան» բառից հետո` «կամ թույլտվությունը» բառերով.
6) որոշման N 2 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «կամ թույլտվությունների» բառերով, «լիցենզիայի վերաձևակերպման» բառերը փոխարինել «լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման» բառերով, «լիցենզիայի գրանցված» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գրանցված» բառերով, «լիցենզիայի գործողության» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գործողության» բառերով.
7) որոշումը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 643-Ն որոշման |
«Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20__ թ. _________________________ ամսվա համար
________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
NN ը/կ |
Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ |
Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ |
Տեղեկություններ ներդիրների վերաբերյալ |
Ներդիրն ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին |
Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության կասեցման մասին |
Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության դադարեցման մասին |
Ծանոթա-գրություն | |||||||||||||
իրավա- |
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
իրավա-բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-կատիրոջ բնակության) վայրը |
սերիան |
համարը |
գործու-նեության տեսակը |
տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
համարը |
գործու-նեության ոլորտը |
տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
լիցենզիայի գրանցված փոփո-խությունը |
ներդիրի գրանցված փոփո-խությունը |
կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
դադարեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը տարեթիվը | ||||||
լիցենզիա |
ներդիր |
լիցենզիա |
ներդիր |
լիցենզիա |
ներդիր |
||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |