ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N 581-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 891-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Uյունիքի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
«Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |