ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԿԵՆՏՐՈՆ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2007 թվականի թիվ 5/17-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 10/18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով.
Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ավագանու 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2007 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 10/18-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա) 4-րդ մասի առաջին նախադասությունում «արտադրանքի» բառից հետո լրացնել «վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման» բառերով.
բ) 4-րդ մասի «ա» և «բ» կետերը «վաճառքի» բառից հետո լրացնել «(իրացման)» բառով.
գ) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Համայնքի տարածքում՝
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 612 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ։
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) առևտրի օբյեկտների համար՝ 87.500 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 175.000 դրամ.
գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 875.000 դրամ.
դ) խաղատների կազմակերպման համար՝ 1.750.000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 875.000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 262.000 դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |