«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 օգոստոսի 2011 թ. |
թիվ 225-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող վարկավորումը, ավելացնել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման հնարավորությունները և բարենպաստ պայմաններ ստեղծել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բարձրացնելու համար,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ` Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 14-ը 5-րդ կետից հետո լրացնել 5.1 և 5.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ սույն կանոնակարգի 6-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված գործառնությունների, որոնց մասով վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր: Ընդ որում, երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրված վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ- (Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:
5.2. Սույն կանոնակարգի իմաստով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է (բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրում բանկերին և վարկային կազմակերպություններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ դրանց պահանջի իրավունքի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, վերաֆինանսավորման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից):»:
2) Կանոնակարգ 14-ի 7.2-րդ և 7.4-րդ կետերում բոլոր «և ունիվերսալ վարկային կազմակերպությունները» բառերը փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերով:
3) Կանոնակարգ 14-ի 7.5-րդ կետը վերջում լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ:»:
4) Կանոնակարգ 14-ի 7.6-րդ կետի 1-ին ենթակետը «որևէ մեկը» բառերից հետո լրացնել «(սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ)» բառերով:
5) Կանոնակարգ 14-ի 7.12-րդ կետի առաջին նախադասությունը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների)» բառերով:
6) Կանոնակարգ 14-ի 7.15-րդ կետում «և ունիվերսալ վարկային կազմակերպությունները» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերով` իրենց հոլովաձևերով:
7) Կանոնակարգ 14-ի 7.16-րդ կետում «կամ ունիվերսալ վարկային կազմակերպությունը» բառերը փոխարինել «, ունիվերսալ վարկային կազմակերպությունը կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը» բառերով:
8) Կանոնակարգ 14-ի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները սահմանվում են հետևյալ սահմանաչափերով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի.
|
»: |
9) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակը լրացնել 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
10.1. վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
10 |
- |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. օգոստոսի 31 ք. Երևան |