ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 959-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 18
Երևան
Հավելված N 1 |
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
NN |
Չափանիշը |
Չափորոշիչները |
1. |
Մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետ` ՄՈՒՀ) վարած քաղաքականությունն ու ծավալած գործունեությունը համապատասխանում են հաստատության որդեգրած առաքելությանը, որը համահունչ է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին: |
ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու խնդիրներն արտացոլող հստակ ձևակերպված առաքելություն, որը համահունչ է ՈԱՇ-ին, |
2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
2. |
ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը, վարչական կառույցները և դրանց գործառնումն արդյունավետ են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով կառավարման էթիկայի կանոնները: |
ա. հաստատության կառավարման համակարգն ապահովում է, սահմանված էթիկայի կանոններին համապատասխան, որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական ու այլ նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ, |
3. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
3. |
ՄԿԾ-ները համապատասխանում են հաստատության առաքելությանը, կազմում են հաստատության պլանավորման բաղկացուցիչ մաս և նպաստում են շարժունությանը և միջազգայնացմանը: |
ա. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը, համապատասխանում են պետական կրթական չափորոշիչներին, մանրամասն նկարագրված են` ըստ շնորհվող որակավորումների ակնկալվող ուսումնառության արդյունքների, |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
4. |
ՄՈՒՀ-ն ուսանողներին տրամադրում է համապատասխան աջակցություն՝ կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով: |
ա. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմներ, |
5. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
5. |
ՄՈՒՀ-ի առաքելությանը հասնելու և ՄԿԾ-ների նպատակներն իրականացնելու համար հաստատությունն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով: |
ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության քաղաքականություն և ընթացակարգեր, |
6. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
6. |
ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտական գործունեության իրականացումը և կապն ուսումնառության հետ: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական ոլորտում իր հետաքրքրությունները և հավակնություններն արտահայտող ռազմավարություն, |
7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
7. |
ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` ուսումնական միջավայրի ստեղծման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայր, |
8. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
8. |
ՄՈՒՀ-ն իր տրամադրած կրթության, իրականացրած հետազոտության և օգտագործած ռեսուրսների համար հաշվետու է պետությանը և հասարակությանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի հաշվետվողականության սահմանված կարգ, |
9. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
9. |
Արտաքին կապերի միջոցով ՄՈՒՀ-ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը` նպաստելով հաստատության միջազգայնացմանը: |
ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր, |
10. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Չափանիշը |
Չափորոշիչը | |
10. |
ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 959-Ն որոշման
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN |
Չափանիշը |
Չափորոշիչները |
1. |
Մասնագիտության կրթական ծրագիրը (այսուհետ` ՄԿԾ) համապատասխանում է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի, որակավորման բնութագրի և պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես նաև ՄՈՒՀ-ի առաքելությանը: |
ա. ՄԿԾ-ի նպատակները և խնդիրները համահունչ են ուսումնական հաստատության առաքելությանը և նպատակներին, |
2. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
2. |
ՄԿԾ-ն ապահովված է մասնագիտական անհրաժեշտ որակավորումներ ունեցող դասախոսական կազմով` ՄԿԾ-ի նպատակներն իրականացնելու համար: |
ա. ՄԿԾ-ի համար սահմանված են դասախոսական կազմի մասնագիտական որակավորումներին ներկայացվող հստակ պահանջներ և դասախոսական կազմի հավաքագրման քաղաքականություն և ընթացակարգեր, |
3. ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
3. |
ՄԿԾ-ի շրջանակում կիրառվող դասավանդման և ուսումնառության մեթոդներն ապահովում են ուսանողների մոտ ուսումնառության ակնկալվող արդյունքների ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում հստակ սահմանված են դասավանդման և ուսումնառության մոտեցումները, մեթոդները, որոնք անհրաժեշտ են ուսումնառության ակնկալվող արդյունքները ձևավորելու համար, |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
4. |
ՄԿԾ-ն ունի ակադեմիական ազնվությանը նպաստող գնահատման համակարգ, որը թույլ է տալիս հավաստել ուսանողի առաջընթացը և ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը և ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակներում կիրառվում է ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը գնահատող հստակ և հուսալի համակարգ, որի չափանիշները հասանելի են դասախոսներին և ուսանողներին, |
5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
5. |
ՄԿԾ-ի շրջանակում ապահովվում է կապը հետազոտական ու ստեղծագործական գործունեության և ուսումնառության միջև: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում առկա են երկարաժամկետ ռազմավարություն, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտական ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները, |
6. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
6. |
ՄԿԾ-ն նպաստում է որակյալ կրթություն իրականացնելուն` ձևավորելով ուսումնառության համար բարենպաստ միջավայր: |
ա. ՄԿԾ-ի իրականացման համար առկա են |
7. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Չափանիշը |
Չափորոշիչները | |
7. |
ՄԿԾ-ի շրջանակում առկա է որակի ներքին համակարգ, որն ապահովում է ՄԿԾ-ի որակի կայունությունը և շարունակական զարգացումը: |
ա. որակի ապահովման ներքին համակարգը մշակված է և գործում է հասարակության կարիքներին և ուսանողների պահանջներին հետևելու, ինչպես նաև իր գործունեությունը գնահատելու համար, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |