«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ընտրական հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքների նմուշները հաստատելու մասին» N 58-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «նմուշը» բառը փոխարինել «նմուշները» բառով,
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.
« | », |
3) որոշումը լրացնել նոր 1.1 կետով.
«1.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ իր որոշմամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված դրոշմակնիքի նմուշներից մեկը ընտրում է, որպես օգտագործվող դրոշմակնիքի ձև:»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |