«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011510
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
25 հոկտեմբերի 2011 թ. |
թիվ 289-Ն |
ո ր ո շ ու մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը» հաստատելու մասին» թիվ 339-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկում» (այսուհետ` Ցանկ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Ցանկի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բանկի լուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 1-ի,»:
2) Ցանկի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների գույքագրման արդյունքները,»:
3) Ցանկի 1-ին կետը լրացնել 12-րդ և 13-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«12) այլ էական տեղեկատվություն, որը կարտացոլի լուծարման առանձնահատկությունները,
13) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող` բանկի ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:
4) Ցանկի 2-րդ կետի առաջին պարբերությունը, 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո անմիջապես բանկը ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) լուծարման թույլտվություն ստանալու հայտ՝ համաձայն Հավելված 2-ի,
2) բանկի լուծարման մասին ընդհանուր ժողովի որոշումը և ժողովի արձանագրությունը,»:
5) Ցանկի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սույն ցանկի 1-ին կետով սահմանված տեղեկություններում տեղի ունեցած փոփոխությունները: Ընդ որում` սույն ցանկի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված որևէ հաշվետվությունում փոփոխության դեպքում ներկայացվում է տվյալ հաշվետվությունը` առանց անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության,»:
6) Ցանկի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տեղեկություններ բանկի ինքնալուծարման նախնական համաձայնությունից մինչև լուծարման թույլտվություն ընկած ժամանակահատվածում պարտատերերի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ` համաձայն Հավելված 3-ի: Ընդ որում` հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ինքնալուծարման նախնական համաձայնության տրամադրման մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու օրը, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օր է համարվում բանկի ընդհանուր ժողովի կողմից լուծարման մասին որոշման ուժի մեջ մտնելու օրը: Պարտատերերի պահանջների բավարարման հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը,»:
7) Ցանկի 2-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող ինքնալուծարման վերաբերյալ այլ տեղեկություններ:»:
9) Ցանկը լրացնել 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«3. Սույն ցանկով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն բանկի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»։
10) Ցանկը լրացնել Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված 1 |
Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի
լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»
ՀԱՅՏ
(Ինքնալուծարման նախնական համաձայնության ստանալու)
Հարգելի --------------------
---------------------------------------------------------------------------------------------------------
Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` Ձեզ ենք ներկայացնում ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու հայտը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:
Կից՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Դիմումը ներկայացնող անձ՝
(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________
«____» ______________________ 20—թ.
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 289-Ն որոշմամբ
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի
լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»
ՀԱՅՏ
ինքնալուծարման թույլտվություն ստանալու
Հարգելի --------------------
-----------------------------------------------------------------------------------------------------
(Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)
Համաձայն Ընդհանուր ժողովի --/--/20—թվականի թիվ – որոշման դիմում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար:
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 339-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի լուծարման նախնական համաձայնություն և լուծարման թույլտվություն ստանալ համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկի»` կից ներկայացնում ենք ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
Կից՝------- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:
Դիմումը ներկայացնող անձ՝
(ինքնալուծարվող բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________________________________
«____ » _____________________ 20—թ.
Հավելված 3 |
ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը |
_______________________ | |
Ամսաթիվը |
_____________________ թ-ից | |
մինչև |
______________________ թ. |
Պահանջների բավարարման |
Պարտատերերի անունները, ազգանունները |
Հաշվեկշռային հաշվի համարը |
Պարտքի չափը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ |
Պարտքի մարման |
Հաշվետու ժամանաշրջանում |
Հաշվետու ժամանակա-հատվածում ներված պարտքը |
Պարտքի չափը | ||
Դրամական միջոցների |
Հաշվանցման միջոցով |
Գրավի իրացման | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
9 |
10 |
11 |
1-ին հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 1-ին հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
2-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 2-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
3-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 3-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
4-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 4-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
5-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 5-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
6-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 6-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
7-րդ հերթին բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը 7-րդ հերթի պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
Արտահերթ բավարարվող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
Ընդամենը արտահերթ |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
_____________________________________________________ |
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անուն, ազգանուն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|