«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 418-Ն
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:
2. Սահմանել, որ՝
ա) «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների ընթացքի և այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության լուսաբանումն է, դրա վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրումը և համապարփակ տեղեկատվության տրամադրումը.
բ) «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
վերլուծական-տեղեկատվական գործունեության իրականացումը,
տնտեսական բարեփոխումներին միտված տնտեսական քաղաքականության սկզբունքները, նպատակն ու ուղղությունները ներկայացնելը,
հասարակություն-Հայաստանի Հանրապետության կառավարություն կապի սերտացումը, բարեփոխումների ընթացքին հասարակության մասնակցության ապահովումը,
հասարակական կարծիքի ուսումնասիրությունը:
3. Թույլատրել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
հետազոտություններ ու մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում,
հրատարակչական գործ,
շուկայի իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում։
4. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։
5. Հաստատել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմն ու արժեքը՝ համաձայն հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ երկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ
Գույքի N |
Սարքավորումների անվանումը |
Ստացման ամիսը, |
Մնացորդային արժեքը |
111401 |
Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ II» HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 LAN INTEL PENTIUM II |
24.09.1998 թ. |
103 839 |
111402 |
Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ II» HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 LAN INTEL PENTIUM II |
24.09.1998 թ. |
103 839 |
111403 |
Համակարգիչ NOTEBOOK HP OMNIBOOK 2100 INTEL PENTIUM |
24.09.1998 թ. |
152 907 |
111404 |
Վերարտադրող սարք ՍԿԱՆԵՐ HP SCANJET 6100C SCANNER #C6267A |
24.09.1998 թ. |
36 569 |
111405 |
Բազմացնող սարք Canon plain 6216 Photocopier |
18.09.1998 թ. |
95 177 |
111406 |
Հեռախոս-Ֆաքս Canon Fax Multipass L90 ~ EWA 15251 |
03.12.1998 թ. |
77 878 |
111407 |
Լազերային տպիչ սարք Hewlett Packard Laser Jet 4V |
03.12.1998 թ. |
52 084 |
111408 |
Տեսախցիկ Panasonic S-VHS MOVIE CAMERA NV-S88 |
03.12.1998 թ. |
35 637 |
111409 |
Ռիզոգրաֆ S-2245 RISO GR 3770 A3(600x600 dpi) |
27.04.2001 թ. |
4 538 164 |
111410 |
UPS Windos 95, WT, 1000VA Pro |
27.04.2001 թ. |
104 260 |
111411 |
UPS Windos 95, WT, 1000VA Pro |
27.04.2001 թ. |
104 260 |
111412 |
Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ III» 800/133, 256KB SLC(FS), 256 MB SDRAM, FDD, SVGA AGP 16 Mb TV out, in, 9,1x2 GB |
17.04.2001 թ. |
137 075 |
111413 |
Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ III» 800/133, 256KB SLC(FS), 128 MB SDRAM, FDD, Intel 3D Direct AGP Dinamic Video Memory Technology, 9,1x2 GB |
17.04.2001 թ. |
120 626 |
111414 |
Հեռուստացույց «Ֆիլիպս» |
09.11.2000 թ. |
55 000 |
111415 |
Տեսամագնիտոֆոն «Ֆիլիպս» |
09.11.2000 թ. |
37 000 |
|
Ընդամենը |
|
5 754 315 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |