ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1994 թվականի N 410
քաղ. Երևան
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքներն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պատգամավորների տեղական (շրջանային, քաղաքային, ավանային, գյուղական) խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) հիմք ընդունելով հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները և դրանց հաշվառման մատյաններում կատարված համապատասխան գրանցումները, մինչև 1995 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնումը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, այդ թվում 60 հազարը` 1994 թվականին, համաձայն հավելվածի.
բ) հողամասերի հատակագծերը կազմելուց հետո հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման և վերջնական ճշգրտման աշխատանքները համաձայնեցնել համապատասխան հողաշինարարական ծառայության հետ.
գ) հողի սեփականության իրավունքը պետական ակտերի նախապատրաստման ու տրամադրման աշխատանքներն իրականացնելիս ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» թիվ 164 որոշմամբ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով հողի սեփականության իրավունքի պետական ակտերը կազմվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի ինստիտուտի ու Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության ինստիտուտների կողմից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հողի սեփականության իրավունքի պետական ակտերի տպագրման, կազմման և տրամադրման աշխատանքների կատարման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ` 1995 թվականին հանրապետական բյուջե վերադարձնելու պայմանով:
4. Հաստատել հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման և տրամադրման ժամանակավոր կարգը (կցվում է):
5. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի համաձայն, հողի սեփականության իրավունքի պետական ակտերի տպագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությունն ապահովել 16 տոննա օֆսեթ թղթով.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտին մինչև 1995 թվականի դեկտեմբերի 1-ը, օրական (աշխատանքային ժամերին) հատկացնել 200.0 կվտժ էլեկտրաէներգիա.
գ) սահմանված կարգով քննության առնել և լուծել 1994 թվականի 4-րդ եռամսյակում և 1995 թվականին հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հատակագծերի նախապատրաստման աշխատանքներում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի զինապարտ մասնագետներին եռամսյա վարժական հավաքներից ազատելու հարցը:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը հողի սեփականատերերին հանձնվում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից:
2. Հողի սեփականության իրավունքի պետական ակտը ստանալու համար հողի սեփականատերը ներկայացնում է հայտարարագիր իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի օգտագործման վերաբերյալ (ձևը կցվում է):
3. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման հետ կապված աշխատանքների համակարգումը, հաշվառումը և գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտը:
4. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը:
(փոփ.14.04.95 N199 որոշում)
5. Պետական ակտը ստանալու համար հողի սեփականատերը մուծում է վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի ութնապատիկ չափով: Հողի սեփականատիրոջ ցանկությամբ սահմանված ժամկետից շուտ (10 օրում) պետական ակտը կազմելու համար գանձվող վճարի չափն ավելանում է 6 անգամ:
6. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները պետական ակտերը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, հողի սեփականատերերից գանձում են պետական ակտերի տրամադրման համար սահմանված վճար և դրանք փոխանցում կազմող կազմակերպությունների հաշվին: Նշված գումարներն օգտագործվում են հողի սեփականության իրավունքի պետական նոր ակտերի կազմման հետ կապված հողաշինարարական աշխատանքների կատարման նպատակով:
7. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման աշխատանքներն իրականացնելու համար պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի և կատարող կազմակերպության միջև կնքվում է համապատասխան պայմանագիր:
8. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման հետ կապված բոլոր փաստաթղթերի բնօրինակներն ի պահ են տրվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտին:
Ձև
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |