Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-531-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից «կամ խեղման» բառերը հանել.

2) 3-րդ մասի 4-րդ կետի «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «եթե հաշմանդամ» բառերը՝ «եթե հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

3) 5-րդ մասի 1-ին կետից «կամ խեղման» բառերը հանել.

4) 5-րդ մասի 3-րդ կետը «հաշմանդամություն» բառից հետո լրացնել «կամ ճանաչվել է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ նույն կետից «կամ խեղման» բառերը հանել.

5) 6-րդ մասի «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերելը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերի «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.

3) 3-րդ մասի «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նրանք հաշմանդամ» բառերը՝ «նրանք հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

4) 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ նույն մասի 3-րդ կետը «խմբի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:

 

Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-531-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: